Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշեց, թե կառավարության կազմում միասեռականների առկայության մասին ժամանակին արված իր աղմկահարույց հայտարարությունը արդյունք է տվել: (հարցազրույզը զետեղված է ստորեւ՝ այս ընդհանրական նյութի ներքեւի մասում)
http://www.hayary.org/wph/?p=3512 (կարդալ ամբողջը)
«Հրապարակ»–Հոկտեմբեր 19, 2013թ.-
Հարցեր ԱԺ ՀՀԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին.
– Դուք տեղյա՞կ էիք, որ Հայ Արիական Միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին իշխանությունում առկա սեռական փոքրամասնության ներկայացուցիչների ցուցակ է ներկայացրել: «Այո, բայց ես այդ մասին չեմ խոսի»,- ասել է Գալուստ Սահակյանը:
– Անդրանիկ Մարգարյանն այդ ցուցակն իր մոտ չէր պահել, փոխանցել էր ինչ–որ մեկին. պատահաբար Ձե՞զ չէր փոխանցել: «Ո՛չ»,- թերթին հակիրճ պատասխանել է հին հանրապետականը:
«Իրատես դե ֆակտո»-22 Հոկտեմբերի, 2013թ.-
Սեռական փոքրամասնությունների ցուցակը կարող է եւ հայտնվել որեւէ լրատվամիջոցի «ձեռքում»
«Ասում են, թե Արմեն Ավետիսյանի՝ սեռական փոքրամասնությունների հայտնի ցուցակի վերակենդանացումը «իշխողների» պատասխանն էր «չեմբեռլեններին», նրանց «պապաներին», որոնք միջազգային ասպարեզներում առաջնորդվում են բացառապես ժողովրդավարության վարքականոնով և նպատակ ուներ սույն «միջազգայնականներին» տեղը դնելու, ցույց տալու, որ այդպիսիք մեր հասարակության մեջ «պերսոնա նոն գրատա» են, եւ ինչ-ինչ զարգացումների դեպքում այդ ցուցակը կարող է և հայտնվել ինչ-որ լրատվամիջոցի «ձեռքում»»…



