Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը.- Նրանք արտագաղթել են նախագահի նստավայրից…

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշեց, թե կառավարության կազմում միասեռականների առկայության մասին ժամանակին արված իր աղմկահարույց հայտարարությունը արդյունք է տվել: (հարցազրույզը զետեղված է ստորեւ՝ այս ընդհանրական նյութի ներքեւի մասում)

…………………………………………………………………………………….

«Հրապարակ»Հոկտեմբեր 19, 2013թ.

Հարցեր ԱԺ ՀՀԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին.

- Դուք տեղյա՞կ էիք, որ Հայ Արիական Միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին իշխանությունում առկա սեռական փոքրամասնության ներկայացուցիչների ցուցակ է ներկայացրել: «Այո, բայց ես այդ մասին չեմ խոսի»,- ասել է Գալուստ Սահակյանը:

- Անդրանիկ Մարգարյանն այդ ցուցակն իր մոտ չէր պահել, փոխանցել էր ինչ-որ մեկին. պատահաբար Ձե՞զ չէր փոխանցել: «Ո՛չ»,- թերթին հակիրճ պատասխանել է հին հանրապետականը:

* * *

22 Հոկտեմբերի, 2013թ. – «Իրատես դե ֆակտո»

Սեռական փոքրամասնությունների ցուցակը կարող է եւ հայտնվել որեւէ լրատվամիջոցի «ձեռքում»

«Ասում են, թե Արմեն Ավետիսյանի՝ սեռական փոքրամասնությունների հայտնի ցուցակի վերակենդանացումը «իշխողների» պատասխանն էր «չեմբեռլեններին», նրանց «պապաներին», որոնք միջազգային ասպարեզներում առաջնորդվում են բացառապես ժողովրդավարության վարքականոնով և նպատակ ուներ սույն «միջազգայնականներին» տեղը դնելու, ցույց տալու, որ այդպիսիք մեր հասարակության մեջ «պերսոնա նոն գրատա» են, եւ ինչ-ինչ զարգացումների դեպքում այդ ցուցակը կարող է և հայտնվել ինչ-որ լրատվամիջոցի «ձեռքում»»…

…………………………………………………………………………………….

http://www.hayary.org/wph/?p=2375 – Սեռական փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 1 – Ինչպես Կոմայգին վերադարձնել երեւանցիներին…

http://www.hayary.org/wph/?p=2389 – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 2 – Ու՞մ դիմել պաշտպանության համար, երբ ոստիկանը օրենքի բեռը չի ստանձնում…
Այստեղ արծարծվում է «Քաղաքացու իրավունքների եւ բնակչության առողջության դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ»-ի մասով թեմաներ նաեւ քրեական…
http://www.hayary.org/wph/?p=2398 – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 3… Այս հաճույքից մեր թշնամիներն անպակա՜ս լինեն (գեյ-շքերթներ)…
http://www.hayary.org/wph/?p=2424 – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 4… Ու՞մ է ձեռնտու արվամոլությունն իբրեւ բիզնես զարգացնելը…
http://www.hayary.org/wph/?p=2438 – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները – 5… Պատառիկ մը «հայ» արվամոլների «չարքաշ» կյանքից…
http://www.hayary.org/wph/?p=2450 – Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքներ – 6 – Մեծամասնությունը կամ պիտի… քոքից կտրի, կամ՝ ինքը վերածվի փոքրամասնության…

http://henaran.am/news_view.php?post_id=29760   – Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը.- «Ժողովուրդ»

http://lurer.com/?p=118892&l=am – Արմեն Ավետիսյանը ՀՀ իշխանական վերնախավում առկա համասեռամոլների մասին. – «Ժողովուրդ»…

* * *

Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը.- Նրանք արտագաղթել են նախագահի նստավայրից

Հայ Արիական Միաբանության առաջնորդ (ինչպեսեւ՝  Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդը համակարգող) Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե կառավարության կազմում միասեռականների առկայության մասին ժամանակին արված իր աղմկահարույց հայտարարությունը նկատելի արդյունք է տվել:

Նա ցուցակը ուղարկել էր երկրի նախագահին, վարչապետին եւ պաշտպանության նախարարին:

- Պարոն Ավետիսյան, արդեն երկար ժամանակ է, ինչ Դուք «անհետացել» եք քաղաքական, հանրային դաշտից: Ինչո՞վ եք զբաղված:

- Այժմ Հայ Արիական Միաբանությունը զբաղված է իր տարածքային կառույցների վերակազմակերպման գործերով, հատկապես սահմանամերձ մարզերում, Ջավախքում եւ Արցախում: Այսօր անհանգիստ է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ Մերձավոր Արեւելքում, որտեղ կազմակերպված մեծաթիվ հայ համայնք ունենք մի շարք երկրներում… Մենք վերադասավորումներ ենք անում նաեւ ՀԱՄ կառույցի նախկին ազատամարտիկների շարքերում, զենք բռնել իմացող տղաների հաշվառում ենք կատարում, ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերին սատարելու կարիք կարող է առաջանալ, ինչը չի բացառվում մեր անհանգիստ տարածաշրջանում… Նաեւ հայարիադավան-հեթանոսական համայնքներ ու հոգեւոր քրմական դաս ենք կազմավորում, որ պատրաստ լինեն դիմակայելու կրոնական ու աղանդավորական տարաբնույթ ոտնձգություններին, նաեւ նախապատրաստվեն հայոց հավատադարձին, ինչը կարող է արագանալ կրոնների (այդ թվում՝ քրիստոնեական, որը խաղարկվում է համաքրիստոնեական-էկումենիստական հուդա-քրիստոնեական շարժման կողմից) համատարած ճգնաժամի պայմաններում:

Մենք չենք «անհետացել», արձագանքում ենք բոլոր այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում եւ հայության կյանքում: Ուղղակի երեւի Դուք տեղյակ չեք՝ 2005-2006թթ.-ից մամուլը մեզ բոյկոտեց, երբ մենք սկսեցինք խոսել մարդկանց համարակալման (քարտավորման, հետագայում՝ չիպավորման (սոցիալական քարտերից անցումը կենսաչափականի՝ մարդու մարմնի մեջ չիպի տեղադրման նախաքայլն է եւ մարդն այլեւս աշխարհի գաղտնի կառավարության տերերի համար կդառնա վերահսկելի ամենուր)), համասեռականների (եւ այլ անբարոների) տարածման, աղանդավորականների ու մասոնների մասին: Այսինքն՝ մեզ համարեցին ծայրահեղականներ… բայց այսօր այդ պտուղներն ուտում են նաեւ իրենք: Իսկ այժմ միջազգային գենդերային խաղերով նույնացման են տանում «սեռական» եւ «սեռային» եզրույթները, որից հետո կին եւ տղամարդ բնական սեռերը կարժեզրկվեն (եւ ինչպես արեւմուտքում է՝ սեքսն ու սերը (ինչը արարչական է ու տիեզերքի հիմքն է) նույն իմաստը կունենան…) եւ մարդը ազատ կդառնա հակաբնական մի գոյակցություն՝ կարող է սեռափոխվել, իրեն համարել անսեռ կամ նման այլ անհեթեթություն… Մանկապղծությունն ու անասնապղծությունն անգամ չեն պատժվի…

- Տարիներ առաջ Դուք հայտարարեցիք, թե երկրի բարձրագույն ղեկավարության կազմում բազմաթիվ համասեռամոլներ կան, որոնց ցուվակը Ձեր ձեռքի տակ է: Դրանից հետո, սակայն, Դուք լռեցիք, ու այդ խոսակցությունը կարծես թե «փակվեց»: Ինչու՞:

– Չփակվեց: Ինձ փակեցին, իսկ դրանք տարբեր բաներ են: Բայց բանտից դուրս գալուց հետո էլ եմ այդ թեմային արձագանքել, վերջին տարիներին էլ: Իսկ ինձ կալանավորելու պատճառաբանությունն այսպիսին էր՝ հակահրեական ու հակաքրդական (հակաեզդիականը հանվեց) տրամադրությունների, իբրեւ թե՝ ազգային փոքրամասնություններին վիրավորելու կամ ահաբեկելու համար: Մեղադրանքն այդ հոդվածի տակ էր: Բայց դե անգամ մամուլն է արձագանքել, որ այդ ամենը վերոնշված ցուցակի պատճառով է եղել: Ես այդ (որոշ) անունները հրապարակել եմ, եւ մինչեւ այսօր այդ անուններն արձարծվում են: (Բայց չգիտես ինչու՝ միշտ ասողներ են գտնվում, թե ես անուններ չտվեցի… սակայն այլ մեկը կա՞ որ որեւէ անուն է տվել, ում մասին եւս խոսում են, չկա՛: Իսկ ինչպե՞ս են հայտնի դարձել այն անունները, որ ցայսօր արծարծվում են, ու եթե ե՛ս չեմ ասել, ապա՝ ո՞վ…):

Վերջերս էլ Գառնիկ Իսագուլյանը, ով այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում էր աշխատում (կարծեմ՝ անվտանգության գծով խորհրդական), ասաց, որ «այո՛, Արմեն Ավետիսյանն ինձ տվել է ծրարներ», որոնք հանձնել է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին (Անդրանիկ Մարգարյանին ես եմ հանձնել անձամբ, ով այն ժամանակ վարչապետն էր):

- Իսկ ինչու՞ այդ ցուցակները բացահայտ չհրապարակեցիք, այլ ուղարկեցիք երկրի նախագահին, վարչապետին ու պաշտպանության նախարարին:

– Ես չուզեցի վտանգը շոուի վերածել, որովհետեւ դա իսկապես շատ լուրջ էր: Այն ժամանակ բոլորին էլ տեղեկացնում էի, որ շուտով համատարած ձեր դռներն են ծեծելու, ինչպես զգուշացնում էինք ու եղավ աղանդավորականների դեպքում (սրանց դեպքում առկա է հոգեորսությունը, նրանց դեպքում՝ սեռաորսությունը), ինձ ասում էին, թե կատակում ես: Այն ժամանակ Կոմայգին նոր էր «ձեւավորվել», ինչպես ասում են, դա այսօր արդեն «Գոմայգու» վերածվեց: Այդ ամենի մասին բարձրաձայն զգուշացնում էի ու միշտ ասում, որ ես շոու չեմ ցանկանում: Ինձ պետք էր, որ հարցը լուծվեր: Մտահոգությունս այն էր, որ դա չամրագրվի ու աստիճանական չիջնի ներքեւ, եթե վերնախավում կա, ապա տրամաբանական է, որ դա իջնում է (օտարների արտաքին պատվերն էլ գումարած), եւ ամբողջ ազգը, լեզուս էլ չի պտտվում՝ ասեմ, թաթախվելով, բացահայտ տեսնելով այդ ամենը՝ ապրելու էր այդ կյանքով: Ու ես գոհ եմ, որ դա կասեցվեց, թեկուզ հալածանքների ու չարչարանքների գնով: Վտանգը նաեւ այնտեղ էր, որ դա կազմաքանդում էր հայ ընտանիքը եւ ընտանիք հասկացությունն առհասարակ: Այսօր էլ փորձում են մարդկությանը պարտադրել թիվ-1 եւ թիվ-2 ծնող հասկացությունը, որ վերանան հայր եւ մայր բնական եզրերը եւ «գոմիկների» կամ «լեզբիների» «ընտանիք»-ներում որդեգրված երեխաները չհարցնեն ով է իրենց «հայրը» եւ ով՝ «մայրը»… Նաեւ ծրագրում են ավանդական ընտանիքների կարգը խախտել, որպեսզի կինը՝ տղամարդու դեմ (նաեւ՝ հակառակը), երեխաները՝ ծնողների դեմ միշտ պայքարեն (համապատասխան դրամաշնորհներ են տրվում սրա համար՝ ազգադավ հասարակական եւ այլ կազմակերպությունների)… Իմիջիայլոց, ոչ միայն սեռամոլության կամ սեռափոխության վտանգն է դեռ առկա, այլեւ՝ ազգափոխության, մի փորձ արդեն արվեց, որ օրենք մտցնեն Հայաստանում, թե 16 տարեկան անձը կարող է անձնագիր ստանալուց փոխել նաեւ իր ազգությունը: Սա ոչ պակաս վտանգ է՝ պատկերացրեք բոլոր նշածս վտանգավոր օրենքները առկա են եւ մի օր իրեպես տեսնում ենք, որ ազգովի կամ կին ենք կամ տղամարդ ու նաեւ՝ հայ չենք… Սա՞ է մեր իղձերի Հայաստանը…

- Այժմ դա կասեցվե՞լ է:

– Եթե «պալատական» համասեռականության մասին է խոսքը, այո՛: Այսինքն՝ հիմա դա չի ծավալվում վերնախավերում: Ռոբերտ Քոչարյանի ժամանակներն ուրիշ էին, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակներում այդ ծավալումներն այլեւս չկան: Նորերը չկան, ով եղել է, կար՝ կա… չգիտեմ, դա իրենց գործն է: Այն ժամանակ անգամ բանտում, գիտեք, կային միջոցներ, որ այդ ցուցակները տարածեի, ու ինձ բազմիցս ասել են կարող ես տարածել, բայց կրկնեմ՝ իմ նպատակը դա չէր: Ես բավարարվեցի նրանով, որ մինչեւ իմ բանտարկվելն անուններն ուղարկեցի համապատասխան անձանց, ովքեր երկրի ազդեցիկ ղեկավարներն էին, որոնք իրավասու էին ինչ-որ բան անել, եւ ինձ պետք չէր նարդի խաղացողներին կամ սուրճ խմողներին ու այդ բաժակը նայողներին էլ այդ ցուցակը տալ:

- Խնդրում եմ՝ նշե՛ք, թե այդ ցուցակում կոնկրետ ում անուններն են նշված: Դուք ժամանակին 3 գերատեսչության անուն էիք հրապարակել, որտեղ կային համասեռամոլներ:

– Նշել էի նախագահի աշխատակազմը, կառավարության վերնախավը եւ Արդարադատության նախարարությունը: Բայց ես չեմ դա բացահայտել, դա բացահայտված էր, ուղղակի ես սկսել եմ խոսել դրա մասին: Կարող եմ մի բան ասել, որ այդ հայտարարությունից հետո իշխանական շրջանակներից (նաեւ՝ ընդդիմադիր) եւ ուժային կառույցներից ինձ հետ հանդիպել են՝ պարզելու՝ իսկապես այդքան լուրջ է խնդիրը: Դրանից հետո պայմանավորվել եմ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ու խոստացել չհրապարակել անուններ, եւ դրանից հետո շատ հարցեր լուծվել են, եւ ես չեմ ուզում խախտել մեր պայմանավորվածությունները ու նորից սկսել 10 տարվա գործից խոսել: Այսօր Կոմայգին (կամ՝ էգ, թե որձ մարմնավաճառների «այգի»-փողոցները) այդ ամենի հետեւանքներից է, որը կարելի է ցանկության դեպքում 5 րոպեում վերացնել:

- Ձեր նշած գերատեսչություններում այժմ նույն վիճա՞կն է տիրում, թե՞ փոփոխություններ կան:

– Չէ՜, նույնը չէ հաստատ: Միայն ՀՀ կառավարության ղեկավար կազմում է մնացել հնուց, իսկ մյուս երկու տեղերում բացարձակ նման բան չկա: Ես չեմ վախենում նորից խոսել, ուղղակի խոստացել եմ մոտ 10 տարի առաջվա իրադարձությանը չանդրադառնալ, հասել ենք մի սահմանի, այնտեղից կշարունակենք, ու դա ճիշտ եմ համարում: Ցուցակները հանձնվել են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Անդրանիկ Մարգարյանին: Նույնիսկ երջանկահիշատակ վարչապետ Մարգարյանն ասաց՝ տալիս՝ տալիս ես, միանգամից մասոնների ցուցակն էլ տուր:

- Իսկ Դավիթ Հարությունյանին այդ ցուցակը չե՞ք հանձնել, քանի որ այդ ժամանակ արդարադատության նախարարը նա էր:

– Չէ՛: Ես մի բան գիտեմ, որ երբ այդ լուրը տարածվեց, շատերը գնացել էին վարչապետի մոտ, հենց այդ ցուցակի մարդիկ իրենք են գնացել՝ պարզելու՝ իրենց անունը կա, թե՝ ոչ: Մի բան էլ հստակ է, որ Անդրանիկ Մարգարյանը շատ վատ վիճակում էր, ասենք՝ ո՞նց կլինի, իր տիպի հայ տղամարդը, ով արդեն գիտի դա ու ամեն օր պարտադրված բարեւում է ու հաց է ուտում նրանց հետ: Ուղղակի ես, հարգելով իր հիշատակը, չեմ ցանկանում շատ բան ասել: Միայն նշեմ, որ իմ դատավարությունից մեկ օր առաջ պարոն Մարգարյանը վերջին անգամ եղել է նախագահ Քոչարյանի մոտ եւ հավաստել, որ ես ինչ ասել եմ, ճշմարիտ է: Դուք լավ եք հասկանում, որ իմ դատավճիռը (ինչպեսեւ՝ գործն ու  կալանավորումը) առավելապես քաղաքական որոշում (հիմնականում՝ դրսից ճնշում) էր, քան՝ իրավավական ակտ:

«Ժողովուրդ» օրաթերթ, թիվ 185 (641), 18 հոկտեմբեր, 2013թ.

Հարցազրույցի հարցերից մի քանիսը վերատրվել են ՀԱՄ առաջնորդին՝ www.hayary.org-ի կողմից, եւ ըստ այդմ՝ որոշ պատասխաններ թարմացված են, ինչը կարծում ենք չի վնասել (հակառակը՝ լրացրել է) օրաթերթի ներկայացրած թեման:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։