Միշտ հարվածող հայկական հզոր բանակ է պետք – Հայաստանը սրտաճմլիկների երկիր չէ. թշնամուն պետք է սատկացնել ամեն կերպ եւ ամենուր… Իսկ ոմանք կկանգնե՞ն իրենց փողերով ձեռք բերված թուրքական (կամ ադրբեջանական) տանկերի ճանապարհին…

http://www.hayary.org/wph/?p=4292  – (կարդալ ամբողջը)…

….Մի առիթով ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւս նշեց, որ խիստ կասկածում է, որ այդ «հայրենասերների» գոնե կեսի կեսը՝ արդեն հայության քրտինքով գնված զենքերով կկանգնեն իրենց նմանների փողերով ձեռք բերված թուրքական (նաեւ ադրբեջանական) տանկերի ճանապարհին. «Ոմանց ճանաչում եմ, որ արցախյան կռվի տարիներին մնացին իրենց տներում, կանանց կողքին կամ մոր փեշերի տակ, ու էլի նույն «հայրենասերներն» էին… նույն «հայրենապաշտությամբ» էին երազում Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի կամ Արեւմտյան Հայաստանի մասին»… Հայ արիների եւ արիադավան ազգայնականների ղեկավարը նշել էր նաեւ, որ ՙհիմա այդ մարդիկ տեսնում են էրգիրը ու վայելու՛մ, չէ՞ որ փափագել են ու ճառեր ճառել, լիքը կենացներ ասել տարիներ շարունակ, հիմա պիտի գան ասեն չէ՞, որ իրենք տեսել են պապերի էրգիրը, ասում էին չէ՞, որ տեսնելու են, ի՛նչ հերոսություն, ի՛նչ հաղթություն…»:

Արմեն Ավետիսյանի խոսքով, հասկանալով քանիցս մերժել է հրավերը՝ որպես զբոսաշրջիկ լինելու Արեւմտյան Հայաստանում (նույնն է՝ թե գնան Ադրբեջան, Գանձակում (Գյանջա) հանգստատան ու «հերոսաբար» պատմեն՝ մեր հողերը տեսանք…), մերժել է, որպեսզի հաջորդ դիվերսիան, որ ադրբեջանական կողմը թուրքական օժանդակությամբ իրականացնի, հանկարծ իր կես լուման անգամ այդտեղ չգործի. «Չեք պատկերացնի, թե ինչպես եմ ցանկանում լինել բռնազավթված հայրենիքում եւ ամենուր, որ հայապատկան է, ինչպես եմ ուզում լինել Հայ Աստվածների հուշարձան-համալիրումբայց ներքին ձայնս, որ հոգուցս է բխում, երբեք թույլ չի տվել 1 լումա նվիրել թուրքին: Իսկ Հայոց Երկիրը դեռ տեսնելու՛ ենք ու ո՛չ որպես զբոսաշրջիկ»…

 https://www.youtube.com/watch?v=G0_kBnxelBk համազգային բոյկոտ – եթե հա՛յ եք՝ դադարեցրե՛ք, մի՛ hարստացրեք հայի թշնամուն՝ հայի փողերով

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։