Ո՞վ է սադրում բնածին ազգերին ռուսի կամ այս անվամբ քողարկված – Գառնո հեթանոսական տաճարն ու հունական Ակրոպոլիսը՝ թիրախներ… Ազգային արժեքները նաեւ պատվով են պահում…

Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա 2 ռուս երիտասարդների, ովքեր վնասել են համաշխարհային ժառանգություն համարվող հունական Ակրոպոլիսի պատերը: Այս լամուկները պատերը ծառայեցրել են պարկուպ պարային ոճի փորձեր կատարելու համար: Պատերի վրայով թռչելու եւ ակրոբատիկ հնարքների պատճառով փլուզվել է մի քանի հարյումյակներ առաջ կառուցված տաճարի պատերից մի հսկա հատված:

Հուշարձանը հսկող աշխատակիցը դիտողություն է արել երիտասարդներին՝ պահանջելով անմիջապես դադարեցնել գործողությունները, սակայն լամուկները արհամարհել են նրան ու շարունակել հարվածել հուշարձանի պատերին:

Ըստ ամենայնի, երիտասարդ ռուս ստահակներից կգանձվի պատերը վերականգնելու գումարը, բայց այլեւս զարմացնում է ռուսների կամ ռուսանմանների այս գործելակերպը: Հաճախ նման դեպքերում լինում են պատվիրատուներ, սակայն այս դեպքում այս մարդանման երիտասարդների մոտ խոսել է «ռուսական անպատժելիության», ավելին՝ «վելիկոռուսական շովինիզմի» գիտակցությունը, եւ արհամարվել է ոչ միայն Ակրոպոլիսի հսկիչը, այլեւ հազարամյակներ խորհրդանշող մի պատմություն, որից այնքա՛ն հեռու են ռուս կամ Ռուսաստան կոչվածը (նաեւ ռուսի անվամբ թաքնված շա՛տ «ազգեր»), որ մի քանի արհեստածին հարյուրամյակները կցմցելով հազիվ մի 1000 տարի ձգի…

Էշն ի՛նչ գիտի նուշն ինչ է:

Հիշեցնենք, որ վերջերս էլ Հայաստանում, արիական-հեթանոսական Գառնո տաճարում մի ռուս կամ ռսի անվամբ թաքնված այլազգի լամուկ փորձ արեց պղծել տաճարի պատերը իր ստոր մտքերը գրելով…

«Լուսանցք»-ն իր նախորդ համարում անդրադարձել է այս խնդրին («Տականքն ազգություն չունի, առավել եւս՝ հավատ», http://www.hayary.org/wph/?p=4410Գառնո տաճարի դեմ ճղճիմ քայլը նա՛եւ Հայաստանում հեթանոսություն-քրիստոնեություն առճակատման մի նոր դավադիր փորձ կարող է լինել… Գժվե՛լ ենք. Երեւանում թու՞րքն է տուն կառուցում… Ադրբեջանը հերթական խարդախությունն է արել…) եւ նշել, որ քրիստոնեական հավատի ջատագով ներկայացող եւ հին հավատների դեմ հանդես եկող այս մի ռուս ստահակը հաստատ որոշակի պատվերով էր եկել, նախապատրաստված: Ըստ ամենայնի՝ Հայաստանում մի նոր 301 թիվ՝ քրիստոնեություն-հեթանոսություն նոր առճակատում սադրելու միտումով:

Քաղաքական ասպարեզում ոմանց չի հաջողվում նոր մարտիմեկ սադրել, հանրային ոլորտում հայերը ընդվզում են անբարո եւ գենդերախառը ներխուժումների դեմ, այժմ էլ փորձում են հոգեւոր բնագավառում հասնել սադրանքների...

Գառնո տաճարի հարավային պատին յուղաներկով գրածը մաքրվել է: Մասնագետների խումբը նախնական ուսումնասիրություն էր կատարել, ընտրվել էին համապատասխան նյութերը, լուծույթները, որոնցով հնարավոր էր առանց հուշարձանին վնաս պատճառելու մաքրել գրառումը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն սեպտեմբերի 26-ին գրառում էր կատարել տաճարի հարավային պատին, ինչը նկատել էր այցելուներից մեկն ու անմիջապես տեղեկացրել արգելոց-թանգարանի աշխատակիցներին: Այս մարդանման անասունին ավելի ուշ հանձնել էին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներին:

Ցավոք, տուգանքները նման հարցերին լուծում չեն տալիս, առավել եւս, եթե դա պատվիրված է: Ամեն մի լամուկ փողը գրպանում հանգիստ կատարում է պատվիրված ստորությունը:

Իսկ այդ ստորի գլուխը ջարդող հայրենասերին հաստատ փողն էլ չի փրկի՝ նույն օրենքի համաձայն… Սա արդար չէ: Պատմական արժեքը ցանկացած օրենքներից վեր պիտի լինի: Այլապես ազգային արժեհամակարգը կդառնա օտարի (որ հաճախ թշնամի է) ոտնակոխ բոստան…

Վահագն Նանյան

http://www.hayary.org/wph/?p=4410Գառնո տաճարի դեմ ճղճիմ քայլը նա՛եւ Հայաստանում հեթանոսություն-քրիստոնեություն առճակատման մի նոր դավադիր փորձ կարող է լինելԳժվե՛լ ենք. Երեւանում թու՞րքն է տուն կառուցումԱդրբեջանը հերթական խարդախությունն է արել

Ազգային արժեքները նաեւ պատվով են պահում

Համացանցը միշտ առավել արագ եւ տարաբնույթ հարցեր է բարձրացնում այսօր, որտեղ ակտիվ են նաեւ հայ օգտատերերը: Քննարկումներից բացի տրվում են նաեւ պատասխաններ, որոնք վերաբերում են անմարդկային եւ ապազգային շատ երեւույթների ու դրսեւորումների: Նաեւ այնպիսի երեւույթների, որոնք պետք է պետական ու հանրային խիստ արձագանքի արժանանան, բայց լռություն է:

Գառնո տաճարի պղծումը զայրացրել է շատերին, ովքեր ցայսօր զայրացած ու զարմացած են այն մեղմ վերաբերմունքից, որը դրսեւորվեց մեր պատասխանատուների կողմից՝ մի օտարի նկատմամբ, ով միտումնավոր պղծեց մեր ազգային արժեքը՝ Գառնո տաճարի դարավոր պատերը… Անգամ այդ երկրի դեսպանին, ով անիմաստ ու մեծապետական դասեր է փորձում տալ հայ հանրությանը երբեմն-երբեմն, որեւէ բողոք չեղավ պետական մարմինների կողմից: Իսկ Ռուսաստանի դեսպանին դաս պետք էր տալ, որ հազարամյակների շունչը չզգացած (ժողովուրդն ու երկիրը մեկ հազարամյակի էլ չեն ձգում) իրենց ստոր քաղաքացին չապականի այլեւս մեր արժեքները:

Երեւի պետք է, ժամանակն է արդեն, որ Հայաստանում, հայության մեջ հասկանան բոլորը, որ հինավուրց եւ տարածաշրջանում կանգուն միակ հեթանոսական տաճարը հին մի շենք-շինություն չէ պարզապես, որով պիտի հմայվես կամ հպարտանաս: Այն դարերի շունչն իր մեջ կրող, հայոց նախնյաց ոգիների առկայությունն իր սյուների ներքո պահող, հայոց աստվածների հավատի ու առաքելության լույսը վառ ու հարատեւ կրող մարմին է: Քարե՝ բայց մարմին, որը շնչում է, լսում մեզ, անգամ խոսում… որ լսողը լսում է, չլսողը՝ զգում:

Համացանցի ազգային մտածողությամբ մարդկանց զայրացրել էր այն փաստը, երբ մի քանի տարի առաջ, նույնատիպ կարմիր ներկանյութով գրառում էր արվել 20-րդ դարում կառուցված երեւանյան մի հուշակոթողի վրա: Ըստ ֆ/բ օգտատերերի, «համապետական վայնասուն դրեց նաեւ հայոց մամուլը, եւ կարելի է ասել, հաշված ժամերի, առավելագույնը 1օրում՝ «բարձր պետական հոգածությամբ», մաքրեցին ու վերացրեցին բոլոր հետքերը»… «Մեր տաճարի համար էլ եղան հետեողական, մաքրեցին, բայց լռել էին ինչպես ղեկավարները, այնպես էլ«ՙհայոց մամուլը»: Մարդիկ հիշում են, որ այդ դեպքի համար «բոլորովին անմեղ մարդկանց քաշքշեցին, իրավապահպան տարբեր ատյաններ հոխորտացին ու վախեցրին, թե ազգամիջյան վեճ ու անհանդուրժողականություն հրահրելու մեղադրանք կառաջադրեն, ինչ է թե հրեաներին էր առնչվում կոթողը»… Այո, այն ինչ կատարվել էր այդ կոթողի նկատմամբ, վայրագություն էր, պատժի արժանի, ոչ-ոք չի հերքում դա: Հապա ինչու՞ ենք լռում մերինի դեպքում:

Իսկ հիմա, Գառնու դեպքում մեղավորին տեղում բռնել են, առոք-փառոք տարել ոստիկանական բաժին, ով այնտեղ ասել է, որ չի զղջում արածի համար ու հատուկ այդ նպատակով է Հայաստան եկել… եւ ընդամենը մի 50.000 դրամի չափով տուգանելով, բաց են թողել իր երկիր»… Ի՞նչ է՝ սա ազգամիջյան թշնամանք չէ՞, չի՞ վիրավորում հայի զգացմունքները, պատմությունն ու հավատը: Չի՞ վտանգում մեզ, մեր հոգեւոր կյանքն ու մարդկանզ ազատ մտածելու իրավունքը, երբ ոմն մի խփնված ռուս հայտարարում է, թե՝ ի պաշտպանություն քրիստոնեական արժեքների պետք է ոչնչացնել հեթանոսական բոլոր արժեքները... Մի օր կգա պատասխան տալու պահը, եւ այնժամ եթե թացն ու չորը խառնվեն, թող այսօրվա պատասխանատուները իրենց մեղադրեն: Պատիվն ինչ է, որ լույսով անգամ չեն գտնում ոմանք, դե այն հաստատ իշխանական կամ ընդդիմադիր կողմերի գռփած փողերով չի գտնվի, փողը հավատի ոլորտում, այն էլ արարչական, երբեք լույս չի տալիս…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 32 (337), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։