Սկիզբը՝ թիվ 2-ում
http://www.hayary.org/wph/?p=4611 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Բոլոր Աստվածներն էլ (ոչ միայն Հայ) որպես Արարչի Զավակներ են ԱՐԱՐՎԵԼ եւ միայն Տիեզերքի Տիրոջ Զավակներն են:
Եվ այսպես՝ վերոնշյալ 8 Աստվածները կազմում են Հայ Աստվածային Ընտանիքը:
Այս ընտանիքում (առհասարակ՝ Աստվածային բոլոր Համակարգերում) կա մի եզակի երեւույթ՝ Տիեզերքի Տիրոջ Կամքով է, որ Վահագնը եւ Աստղիկը ի սկզբանե Այր ու Կին են (Տերը չի ընդդիմացել Սիրո Առաջին դրսեւորմանը), այն էլ վերապահությամբ, որ Աստղիկը հավետ կմնա սիրո եւ գեղեցկության աղջկական հովանավորը՝ մայրության գործառույթը մշտապես թողնելով Անահիտ Աստվածուհուն:
Մեր մյուս Աստված-Աստվածուհիները (ինչպես այլ Աստված-Աստվածուհիներ) կարող են Կին եւ Այր ընտրել, նաեւ Զավակներ ունենալ Իրենց Տիեզերաաշխարհում: Սակայն, ինչպես վերը նշեցի, Աստվածների Զավակները չեն կարող Աստվածներ լինել, քանզի դա միայն Տիրոջ Կամոք է լինում եւ Տիեզերական հստակ Գործառույթի առկայությամբ:
Հին հունական առասպելներն իրենց Գերագույն Աստծուն շատ զավակներ են ընծայում, մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են 6 Աստվածներ, որ զավակներ են ընծայված Հայր Արային՝ Վահագնը, Աստղիկը, Միհրը, Տիրն ու Վանատուրը, հիշելով, որ Անահիտն ու Նանեն քույրերն են Աստվածահոր։
Հայկական Աստվածային Համակարգ «մտցված» հեթանոսական մյուս աստվածների «ծնողները» չեն հիշատակվում որեւէ ձեւով, ու ենթադրվում է, որ նրանց էլ են Հայր Արայի Զավակները համարել… Չնայած այդ աստվածների մայրը կամ Հայր Արայի կինը բնավ չի հիշատակվում որեւէ մեկի պարագայում։ Իմիջիայլոց, Հայր Արային երբեմն նաեւ Արամազդ են կոչում: Արա (Ար-Ա՝ Արարում Առաջին, Արարչի Առաջինն Արարած Աստվածը) խորհուրդը զուտ Հայկական Աստվածային համակարգի խորհրդանիշ է, չնայած ժամանակին փոխանցվել է հին եգիպտացիներին եւ պահպանվել Րա ձեւով: Իսկ պարսիկները Արա-ի հետ սովորաբար գործածում են Մազդա (Պաշտելի) մակդիրը՝ Արա Մազդա, ինչը որոշակիորեն ներխուժել է հայկական դիցարան՝ որպես Արամազդ: Մենք պետք է ասենք՝ Հայր Արա, Աստվածահայր Արա կամ պարզապես Արա, իսկ Արամազդ ասելը օտարահունչ եւ կոպիտ սխալ է: Հայր Արան մեր Աստվածային Համակարգում ունեցած դիրքով համապատասխանում է պարսկական Ահուրամազդային կամ հունական Զեւսին, բայց այլ բնույթի, ինքնության եւ էության Աստված է՝ հայաբնույթ է բացարձակ իմաստով: Բարի բնություն ունենալով հանդերձ, Արա Աստվածահայրը կարող է նաեւ պատժել (արդար ուժն է ծնում իրավունք սկզբունքով), եւ այստեղ չենք տեսնում պարսկական հավատին հատուկ՝ չար ու բարի աստվածների երկվությունը, քանի որ Ահուրամազդայի հակոտնյա՝ չարի աստված Ահրիմանը կամ նրա զուգահեռը հայերի կողմից չի պաշտվում։
Ավելին՝ Հայկական Աստվածային Համակարգում չկա չարի կամ մահվան աստված, իսկ երբեմն նշվող Սպանդարամետը կամ Սանդարամետը, ում ներկայացնում են որպես հայերի ստորերկրյա թագավորության աստված, որին հաճախ նույնացնում են ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ, իրականում գոյություն չունի: Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների եւ գինու հովանավոր հանդիսացող հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։ Երբեմն հոգնակի «Սանդարամետք անդնդոց» ձեւով հասկացել են եւ՛ դժոխքի անդունդները, եւ՛ դժոխքի չար ոգին՝ Սպանդարամետ, Սպանդարամետապետ, երկիրն ու ստորերկրյա աշխարհն անձնավորող ոգի կամ հենց ինքը՝ ստորերկրյա աշխարհը, հին հայկական դիցաբանության մեջ մտել է պարսկական ազդեցությամբ, ծագում է հին իրանական՝ մայր երկիրն անձնավորող Սպենտա Արմայիտ դիցուհու անունից։ Հավանաբար Սպանդարամետը նախապես եղել է բուսականության եւ պտղաբերության աստվածություն. գոյություն է ունեցել «տոն սպանդարամետական պաշտամանն»։ Ուշ շրջանի պատկերացումներում երեւան է գալիս իբրեւ դժոխքի, մեռյալների ու ստորերկրյա ոգիների տիրակալ։ Ըստ Թովմա Արծրունու, երկիրը երբեմն համարվել է Սպանդարամետի իջեւանը։
Այլերի անվան մեկ այլ գործածումից էլ երբեմն Վիշապին են աստվածացրել որպես չարի բացասական ուժ, որը նույնպես սխալ է: Վիշապը երեւակայական, գերբնական էակ է ոմանց առասպելաբանություններում եւ սովորաբար պատկերվել է թեւավոր օձի կամ տարբեր կենդանիների տարրերի համադրմամբ։ Ենթադրվում է, Վիշապի կերպարում միահյուսվել են երկինքն ու երկիրը՝ վերին (թռչուններ) եւ ստորին (օձ) հակադիր աշխարհները։ Վիշապի մասին առասպելների հիմքում ընկած է անկազմակերպվածության (քաոսի) ու կազմակերպվածության (կոսմոսի-տիեզերքի) հակամարտության առասպելի նախնական մոտիվը, որը արիական (հայեվրոպական (քանզի արիացիների նախահայրենիքը Հայաստանն է), իսկ այսօր գործածվում է հնդեվրոպական աշխարհագրական ձեւը) տեսակների ավանդական պատկերացումներում առնչվել է ամպրոպին, կայծակին, ամպրոպային հողմին։ Հնագույն հավատալիքների համաձայն, Վիշապը բարձրանում է երկինք կամ երկնքից իջնում երկիր՝ առաջացնելով ամպրոպային փոթորիկներ, պտտահողմեր, կլանում արեւը՝ առաջացնելով խավարում։ Հին Արեւելքի մի շարք երկրներում Վիշապը պաշտվել է իբրեւ ջրային տարերքի, պտղաբերության ու հարստության հովանի, իսկ ավելի ուշ դարձել ահեղության, իշխանության խորհրդանիշ։ Վիշապը նախապես պաշտվել է իբրեւ ջուր, անձրեւ ու հարստություն պարգեւող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Գրեթե բոլոր առասպելաբանություններում ընդհանուր է Աստծո կամ Դյուցազնի ձեռքով Վիշապի սպանությունը եւ նրա կլանած ջրերի, հսկած գանձերի, ինչպես նաեւ նրան զոհաբերվող կույսերի ազատումը։
Ըստ հայկական առասպելի, վիշապի դեմ մարտնչում եւ հաղթում է Վահագն Վիշապաքաղ Աստվածը։ Վահագնի Վիշապաքաղ բնորոշումը առավելապես ընդգծում է Հայ Աստծո՝ վիշապին հնազանդեցնելու, ենթարկացնելու կարողությունը, քան՝ նրան սպանելը:
Փա՜ռք ԱՐԱՐՉԻՆ, որ Սկիզբն է եւ Վերջը Ամենայնի, Ամենակարողն է ու Ամենակատարյալը, եւ Ինքը հենց Տիեզերքն է՝ Տիրոջ Եզերքը՝ Մեծ Եզերքը…
Հա՜յր իմ ԱրԱրիչ,
Մա՜յր իմ Բնություն,
Տու՜ն իմ Տիեզերք,
Սիրու՛մ եմ ես Ձեզ,
Գալի՛ս եմ ես Ձեզ,
Կհասնե՛մ ես Ձեզ…
Իմ մե՞ջ փնտրեմ Քեզ, Տեր
Սիրու՜մ եմ Քեզ, Տե՜ր,-
Քո աներեւույթ Մարմինն ու Հոգին
Կարծես տեսնում եմ հոգուս մտքի մեջ…
Որի ներսում էլ գոյատեւում եմ
Ու կրում Գենը Տիեզերային…
Բայց, ների՛ր Դու Տե՛ր՝
Արարիչ-Հա՜յր իմ,-
Քո զավակին փոքր-ինչ համարձակ,
Որ կարծում է՝ թե Դու իր մեջ ես,
Ինչպես նա՝ Քո մեջ…
Մի տարբերությամբ սիրասուն Տե՜ր իմ,-
Որ ապրելով Քո Շնչող Մարմնում՝
Ես Քեզ կրում եմ իմ փոքրիկ Գենում,
Մտքիս մեջ, հոգում ու… երազներում,-
Անծայր Մարմինդ՝ իմ փոքրիկ մարմնում…
Փա՜ռք Քեզ Արարիչ, ես Քե՛զ եմ փնտրում
Նաեւ՛ Տիեզերքի հեռաստաններում…
Ձոն Արարչին
- Տ Ե ՛ Ր
Ամենաստեղծ եւ Ամենազոր,-
Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,
Երազների կուռք-երազ արթմնի…
Նու՜րբ եթերական, բայցեւ իրակա՛ն,
Ահե՛ղ, զորավո՛ր Հա՛յր մեր փառավո՜ր,
Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,
Ների՛ր մեզ Դու Տեր, Արարի՛չ Բարի,
Իմաստ տու՛ր նորից ու Քե՛զ ուղղորդի,-
– Կանչը մեր հոգու,
– Զարկերը՝ սրտի,
– Միտքը՝ ուղեղի,
– Փա՜ռքն ու աղոթքը՝ կյանքի ու մահի…
- Տե՛ր Ամենայնի:
ՀԱՅԱ՝ որ ՀԱՅ էս
Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –
Արարիչն արարեց Աստվածներ…
……………………………………………………………….…
Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային‘
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –
Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
……………………………………………………………….…
Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր՝ Հայր Արա-ն (Ար-Ա).–
Արարող (Ար) – Արմատը (Ա) Երկնային (ԱՐԱ)…
……………………………………………………………….…
Եվ արդ՝ թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ՝ ՀԱՅԱ.–
Ակունքը՝ Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),
Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի…
Արարչական Խորիմաստ Խորհուրդները նույնպես կանոնակարգված են եւ անբեկանելի: Իսկ դրանց համաձայն անբնական ոչինչ արձագանք չի գտնում Տիեզերքում եւ հավերժելու հույս անգամ չունի: Կլինի դա մարդու հասկացողությամբ «համաշխարհային» նշանակության, թե խիստ անձնական, եթե անբնական է՝ մեռնող է անհետ…
Խորհուրդ Ամենայնի
Միայն ԱՐԱՐԻՉՆ էր ԱՆԵԶՐՈւԹՅԱՆ մեջ,
Ուղեղում՝ մշուշ, Քաոս խառնիխուռն,
Նախագծվում էր Տիեզերքն անվերջ
ՆՐԱ մտքերի մենաստաններում:
Եղավ Մե՛ծ Պայթյուն – Մե՛ծ Պոռթկում սրտի,
ԱՐԱՐՉԱՍՏԵՂԾ ճիչ՝ հոգում ԱՐԱՐՉԻ,
Եվ մութ Քաոսը պաշարեց չորս դին,
Մշուշ պատկերով սեղմեց ԱՐԱՐՉԻՆ:
Հաջորդ Պայթյունը ցրեց մշուշը,
Դուրս ժայթքեց պայծառ միտքը ուղեղի,
Եվ շարժման մեջ դրվեց հստակ պատկերը՝
Որպես անվերջ-սկիզբ Տիրոջ Եզերքի:
Եվ ծավալվում է Տիեզերքը միշտ
Անվերջանալի ԱՐԱՐՄԱՆ ուժից,
Կյանքն է բաբախում կարծես սրտի մեջ,
Տիեզերական Բնության Մարմնի:
Եվ գոյանում են մարմիններ տարբեր
Տիեզերական թելիկներով ձիգ,
Բոլոր կողմերից նայում դեպի վեր,
Որ չշեղվեն կյանքի ուղեծրից:
Մոլորումը՝ վախճանն է դաժան,
Զի զորությունը ԱՐԱՐՄԱՆ ուժի
Ձեւափոխում է ուժի՝ ավերման,
Ու կործանվում է մարմինն անարժան:
Կործանումը՝ ծնունդն է նորի՝
Մաքուր, անարատ Բնության Մարմնի,
Եվ միայն Գենն է փոխանցվում հնի,
Կրելով իր մեջ ԱՍՊ-ն* անմեկնելի:
Եվ ամեն մի մահ կյանք է վերստին,
ԱՐԱՐՈւՄՆԵՐԻ շղթայում անվերջ,
Կրկին ծնվում է նա, ով ապրում է
Տիեզերական Լույս-Բնության մեջ:
(*ԱՍՊ – Ամենայն Ստեղծի Պատմություն)
Արարչական ամեն բան հիմնված է սիրո վրա, սակայն որքան արդար ու բարի է Տիեզերագարգը իր հավերժական պտույտներում, այնքան արդար ու դաժան է արձագանքում անբնականին ու կործանարար երեւույթներին: Տիեզերքում հավասարապես գոյատեւում են Բարի-ն ու Չարի-ն, սակայն երբեք չանցնելով Արարչի ամրագրած սահմանները, քանզի այդ դեպքում պատժվում են եւ՛ Բարիները եւ՛ Չարիները: Իսկ Արարիչը, Նրա Պատգամախոսներն ու Բանբերները ամենուր են, բացարձակ են եւ հավատարիմ Արարչին…
Խորհուրդ Խոկումի
ԱՐԱՐԻՉ – ԱՄԵՆԱՅՆ ԷՈւԹՅԱՆ ԷՈւԹՅՈւՆ,
ԱՐԱՐԻՉ – Տիեզերք ու Բնություն,
ԱՐԱՐԻՉ – Կենաց Բնարմատն Արարման,
ԱՐԱՐԻՉ – Կյանքի ու Մահի ԴՈւ Սահման.
Տիեզերք – Մարմնավորումն ես ԱՐԱՐՉԻ,
Տիեզերք – Եզերքներ Դու անհամար,
Տիեզերք – Աստվածների Դու Օրրան,
Տիեզերք – Բնական Երկինքներ Ոգիների.
Բնություն – ԱՐԱՐՉԻ Կատարյալ Արարմունք,
Բնություն – Կատարյալի Սիրո Պաշտամունք.
Բնություն – արտացոլանք Դու Տիեզերքի,
Բնություն – հայտնություն անհայտի,
Սեր – միջուկ դու Տիեզերական,
Սեր – հավերժություն ես Բնության մեջ,
Սեր – Բանականը Բնականի,
Սեր – դու կյանքի թել մարդկային…
Մարդ – ծնունդն ես Վեհ Սիրո,
Մարդ – Աստծո դեմքով դու մարդ,
Մարդ – Արարած դու Երկրային,
Մարդ – ժամանակ կյանք ու մահի.
Կյանք – Արարման մի ակնթարթ,
Կյանք – քայքայումն ամենայնի,
Կյանք – արթմնի մի երազ,
Կյանք – շարունակություն դու մահի.
Մահ – դու կյանք Տիեզերական,
Մահ – ձուլման միջոց Բնության հետ,
Մահ – նյութ-ճակատագիր անխուսափելի,
Մահ – սկիզբ Հոգու ծննդի,
Ծնունդ – Գերերեւույթ Արարչական,
Ծնունդ – ճիչ մի նոր կյանքի,
Ծնունդ – պայքար Առաքելության,
Ծնունդ – նոր Զարթոնք դու հնի…
ԱՐԱՐԻՉ - Արարչագործության խորհուրդ է, որ նշանակում է ԱՐԱՐՈՂ: Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ-կրկնավոր արմատով եւ ԻՉ (մի բան անող) արմատով: Ըստ այդմ, պետք է տարբերակել իրարից ԱՐԱՐԻՉ եւ ԱՍՏՎԱԾ Խորհուրդները: ԱՍՏՎԱԾ-ը նշանակում է Գերագույն Խորհուրդն իր մեջ կրող: Եվ Աստվածը Արարիչ չէ: ԱՐԱՐԻՉ-ը Տիեզերքն Արարող Զորությունն է՝ Ամենայն Ստեղծին: Անհրաժեշտ է տարբերակել նաեւ ԱՐԱՐԻՉ եւ ՍՏԵՂԾՈՂ խորհուրդները: ՍՏԵՂԾՈՂԸ ստեղծում է մի բան իրենից դուրս: Եվ Ստեղծողի ու Ստեղծվածի միջեւ չի կարող լինել որեւէ գենետիկ-ծինաբանական արյունակցական, հոգեւոր կապ: ԱՐԱՐՈՂԸ արարում է իր միջից, եւ Արարողի ու Արարվածի միջեւ կա ծինաբանական-ժառանգական արյունակցական, որակական կապ: Մարդկանց դեպքում Արարողը Հայրն է: Հայրն է արարում սերունդ, նրան ժառանգաբար փոխանցելով իր բնական որակական հատկանիշները: Մայրը այս դեպքում Ծնողն է, ինչը հնարավորություն է տալիս նույնպես ներարկել սերնդին իր արյունակցական, որակական կապը՝ ի տարբերություն Ստեղծող Խորհրդի…
ԱՐԱՐԻՉ-ը Աստվածների ու Մարդկանց Արարողն է եւ ըստ այդմ՝ Արիներն իրենց ճանաչում են որպես Արեւորդի կամ Արորդի, որն էլ նշանակում է՝ Արարված որդի, Արարչածին էակ: ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ Արիածին ԱրԱրածն այդ Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմենը...
ԱՐԱՐԻՉ-ը Մեկն է ու Միակը եւ Արարչագործության Երկսեռությունը տրվել է Աստվածներին, մարդկանց ու բնածին բոլոր արարածներին: Ըստ այդմ, ԱՐԱ-ն Հայրության (Արարողի) Բացարձակ Էությունն է, որն ստացել է Արարչագործության Երկսեռությունից, իսկ ԱՆԱՀԻՏԸ նույն կերպ՝ Մայրության (Ծնողի) Բացարձակ Էությունն է…
Արիների նման Տիտանները ԱՐԱՐԻՉ Խորհրդի զգացողությունը չունեն. նրանց զգացողությունը հասնում է մինչեւ ԱՍՏՎԱԾ: Քանզի Տիտանների զգացողության մեջ Նախահայրերի հաջորդականությունը հասնում է մինչեւ Հողածին Ադամը…
Փա՜ռք Ամենակալ Տիրոջը, որ ԱրԱրիչն է նաեւ Իր Որդիների՝ Հայ Աստվածների…
ԱՍՏՎԱԾ - Գերագույն Խորհուրդն իր մեջ կրող: ԱՍՏ (ՈւՍՏ) - Գերագույն խորհուրդ, խորհրդի հաստատում: Լեզվաբանորեն կազմված է ԱՍ-բառարմատով եւ Տ-հաստատում արտահայտող հունչարմատով, այսինքն՝ ԱՍՏ (Գերագույն Խորհուրդ) բառով, Վ-կրավորական մասնիկով եւ ԱԾ (բերել, պահել) արմատով:
Ըստ այդմ, անհրաժեշտ է զանազանել ԱՐԱՐԻՉ եւ ԱՍՏՎԱԾ հասկացությունները: Արարիչը մեկն է (Արարող Զորություն): Իսկ Աստվածները Նրա տարբեր բնական որակներն իրենց մեջ կրող Խորհուրդներ են: Եվ ամեն Աստված իր մեջ կրում է բնական որեւէ Գերագույն Խորհուրդ՝ Սիրո, Զորության, Իմաստության, Պտղաբերումի եւ այլն:
Ուստի Ազգը ճանաչում է այնքան Աստված, որքան բնական Գերագույն Խորհուրդ է զգում: Եվ Ազգի հոգեւոր հարստության աստիճանը մեծապես կախված է նրա ճանաչած Աստվածներից, այսինքն՝ բնական Գերագույն Խորհուրդների բազմազանության զգացողությունից: Ըստ այդմ, Բազմաստվածությունը (Մեկարարչությամբ) Ազգի հոգեւոր հարստության արտահայտություն է, իսկ Միաստվածությունը՝ Ազգի հոգեւոր սնանկության արտահայտություն:
ԱՐԱՐՈւՄ եւ ՍՏԵՂԾՈւՄ - Արարչագործության խորհուրդ: Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ-կրկնավոր արմատով եւ ՈւՄ-բայակերտ ածանցով: ԱՐԱՐԵԼ՝ չի նշանակում նոր բան ստեղծել: Եվ ԱՐԱՐԵԼ-ը չի նույնանում ՍՏԵՂԾԵԼ-ուն: Արարում է միայն Արարող Տեսակը:
Այսպես՝ Հայր Արայի զարմից Արարատում Արարվեցին Արին եւ Արփին եւ այլ արորդիներ… Այսինքն՝ Արան Արիի եւ Արփիի Հայրն է եւ նրանց ժառանգաբար փոխանցել է իր որակական հատկությունները:
Իսկ Յահվան Անապատում Ստեղծել է Ադամին հողից, Եվային էլ՝ Ադամի կողոսկրից: Այսինքն՝ Յահվան Ադամի ու Եվայի Հայրը չէ. նրանց Ստեղծողն է: Եվ Ադամն ու եվան ոչ մի որակական հատկություններով կապված չեն իրենց Ստեղծողի հետ:
Խորհուրդ Արարումի
Այն պահից ի վեր, երբ ԱՐԱՐՎԵՑ Տիեզերքն անծայր,
Եվ ԱՐԱՐԻՉՆ էլ, շունչ տալով Մարմնին, ձուլվեց նրա մեջ՝ որպես Լույս-Ճրագ,
Այդժամ հուրհրաց Սիրո Կրակը անհունության մեջ,
Եվ Ջերմությամբ իր տարածեց կյանքեր՝ անսկիզբ ու անվերջ:
ԱՐԱՐՉԻ ԱՐԱՐՉԱԿԱՆ ԱՐԱՐՈւՄՆ է լոկ Սկիզբը միակ,
Եվ այն էլ անսկիզբ եւ դարձյալ անվերջ ու աներեւույթ Անեզրության մեջ,
Իսկ նոր սկիզբը վերջն է սկզբի կամ սկիզբն է վերջի,
Եվ հավերժական է Խորհուրդն այս անխախտ՝ կյանքի ու մահի:
Խորհուրդ Ծնունդի
Այն պահից ի վեր, երբ սրտաձեւ Սիրո Կրակները բյուր
Մարմիններ դարձան Ուղեղ-Թաղանթով՝ կյանքով պարուրված,
Երկիրն էլ որպես Մոլորակ-Էակ, իր պահապանին՝
ՀԱՅ-ին ունեցավ՝ Երկնի ու Երկրի երկունքից ծնված:
Եվ երկունքից այդ որպես զույգ կրծքեր,
ԱՐԱՐատը եւ ԱՐագածը վեհ դարձան կաթնատու աղբյուրների լեռ,
Իսկ սուրբ Մայր-Հողը նրանց մեջ ընկած՝
Դարձավ օրորոց՝ Բնօրրան ծաղկած,
ՀԱ՛ՅՔԸ ՓԱՌԱՊԱՆԾ…
ԱՐԱՐԱԾ - Արարչագործության խորհուրդ է: Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ-կրկնավոր արմատով եւ ԱԾ (բռնել, պահել) բառարմատով: ԱՐԱՐԱԾ-ը փաստորեն արարումի եւ ծնումի համատեղ արարչագործության պտուղն է: Ըստ այդմ՝ ԱՐԱՐԱԾ-ը Արարչի Որդին է՝ Արորդի, եւ ժառանգաբար իր մեջ կրում է Արարող Հոր եւ Ծնող Մոր բնական որակները:
ՄԱՐԴ - Սերումի հաստատման արտահայտություն ( հոմանիշ է ՄԱՆ-ին): Լեզվաբանորեն կազմված է՝ Մ (արտահայտել) հունչարմատով եւ ԱՐԴ (սերումի հաստատում) բառով:
ՀԱՅԱՍՏԱՆ – Աստվածավայր: Աստվածների եւ մարդկանց բնակատեղի: Սրբազան օրենքների երկիր: Դրախտավայր եւ մարդկության փրկության օրրան… Լեզվաբանորեն կազմված է՝ ՀԱՅԳ (Աստված) – ԱՍՏ (խորհրդի հաստատում) բառերով եւ ԱՆ (ծնունդ, պահպանում) արմատով՝ ՀԱՅ-ԱՍՏ-ԱՆ՝ Աստվածավայր: Ըստ այդմ, փաստորեն հոմանիշ են ԱՐԱՐԱՏ եւ ՀԱՅԱՍՏԱՆ խորհուրդները. ԱՐԱՐԱՏ-(Արիների) Արարման վայր, ՀԱՅԱՍՏԱՆ-Աստվածավայր:
ԱՐԱՐԱՏ (Արարատյան աշխարհ, Հայկական լեռնաշխարհ) - Արարչագործության խորհուրդ է, որ նշանակում է ԱՐԱՐՄԱՆ ՎԱՅՐ: Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԱՐ կրկնավոր արմատով եւ ԱՏ (տեղ, ամփոփում) բառարմատով՝ ԱՐԱՐ-ԱՏ:
ԱՐԱՐԱՏ-ը որոշակի աշխարհագրական բարձրադիր տարածք է: Այն ունի խիստ ընդգծված բնական սահմաններ. հյուսիսից՝ Կովկասյան լեռնաշղթան, հարավից՝ Հայկական Տավրոս լեռնաշղթան, արեւելքից՝ Կասպից ծովը, իսկ արեւմուտքում ընդգծված սահման չունի եւ սահմանափակվում է Հայկական բարձրավանդակով… Այսինքն՝ Արարատը Հայկական լեռնաշխարհն է: Ըստ հայկական ավանդության, սա հենց արարման վայրն է՝ ԱՐԱՐԱՏ-ը, որտեղ Արարիչը արարել է առաջին երկրային աստված Արիին: Արիի սերունդները բազմանալով տարածվել են Արարատից դուրս եւ տարբեր Արի Ազգեր կազմել: Իսկ Արարատում մնացած Արիները իրենց վրա պահպանում են ավանդական Արի (Արմեն) անունը:
ԱՐԱԳԱԾ - Գերագույն Զորության խորհուրդն է: Լեզվաբանորեն կազմված է ԱՐ (արարում, զորություն) – ԱԳ (հուր) – ԱԾ (պահել, օծել) արմատներով՝ Զորության հրով օծված կամ Արարչական հրով օծված՝ ԱՐ-ԱԳ-ԱԾ: Եվ պատահական չէ, որ հենց Արագածի հետ են կապված Արիների զորությունը հաստատող հիմնական խորհուրդները:
Ըստ հայկական ավանդության, Արագածի գագաթին էր կանգնեցված Արայի Գահը. Արագածից պեղված հազար ու մի գանձերով էր Արի Մանը կռում իր թուր-կեծակին. Արագածի լանջին էին Արիները կառուցում Արարատյան Աշտարակը: Ըստ այդմ, հենց Արագածն է այն պորտալարը, որով Արարատը կապվում է Տիեզերական Զորությունների հետ: Արագածն է իր մեջ խտացնում Տիեզերական Զորությունները եւ ապա ճառագումով տարածում դրանք Արարատով մեկ: Եթե Մասիսն ունի իր արտահայտությունները տարբեր Արի Ազգերի մոտ՝ Հիմալայ, Ֆուձիյամա…, ապա Արագածը Արարչական Զորության միակ ու անկրկնելի խորհուրդն է բոլոր Արի Ազգերի համար:
ՄԱՍԻՍ - (Վերջնական խորհուրդը դեռ պիտի գտնել): Լեզվաբանորեն կազմված է ՄԱ եւ ՍԻՍ բառերով: ՍԻՍ բառի իմաստը հստակ պարզված չէ, թեեւ այն ունի նաեւ ինքնուրույն գործածություն: ՄԱ բառը կապված է ՄԱՆ անվան հետ: Ըստ հայկական ավանդության, Արի Մանը Համաշխարհային Ջրհեղեղից պատսպարվում է Մասիսի գագաթին: Ըստ երեւույթին, ՍԻՍ անվանը ավելացել է ՄԱՆ անունը եւ կազմել ՄԱՍԻՍ խորհուրդը:
Ի դեպ, այս նույն ավանդության հնդկական եւ ճապոնական տարբերակներում ՄԱՆ-ը՝ ՄԱՆՈւ-ն Ջրհեղեղի ժամանակ պատսպարվում է Հիմալայ լեռան վրա (հնդկական) եւ Ֆուձիյամա լեռան վրա (ճապոնական): Ըստ որում, Հիմալայ անունը թարգմանաբար նշանակում է Մանի էջք: Եվ նույն ավանդության երեք ազգային տարբերակներում, երեք լեռների անվան մեջ միեւնույն ՄԱ բառի գոյությունը հիմնավորում է, որ այն իրոք կապված է ՄԱՆ անվան հետ՝ Հի-մա-լայ (Մանի էջք), Ֆուձիյա-մա, Մա-սիս: Եվ ՍԻՍ բառի իմաստը պարզելուց հետո կպարզենք նաեւ ՄԱՍԻՍ անվան վերջնական խորհուրդը:
ՀԱՅ անունը նույնպես ավանդական է եւ տիեզերախորհուրդ իմաստ ունի՝ ՀԱՅ – Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ… Հայը հոմանիշ է Արմենին, իսկ Հայաստանը՝ Արմենիային: ԱՐԱՐԱՏ-ը, որպես Արիների Բնակ՝ Արարման Վայր, ճանաչված է այլ ազգերի կողմից էլ: Այսպես՝ Արարատը պարսիկներն անվանում են Արիանա Վայջո, որ նշանակում է Արիների Բնակավայր, հնդիկներն անվանում են Արիավարտա, ասորիները՝ Ուրարտու, շումերները՝ Արատտա…
ԷՐԵՎԱՆ - Արիի բնակավայր կամ Արիների բնակավայր: Լեզվաբանորեն կազմված է՝ ԷՐԻ (ԱՐԻ) եւ ՎԱՆ (վայր) խորհուրդներով՝ ԱՐԻԱՎԱՆ՝ ԷՐԻԱՎԱՆ՝ ԷՐԵՎԱՆ: Ըստ այդմ, անընդունելի է Երեւան ձեւը, քանի որ նրա մեջ չեն արտահայտվում արմատական խորհուրդները: Ճիշտը՝ Էրեվան ձեւն է:
Ըստ հայկական ավանդության, ԷՐԵՎԱՆ-ը կառուցել է հենց ինքը՝ առաջին երկրային աստված Արին եւ իր անունով անվանել է ԱՐԻԱՎԱՆ կամ ԷՐԵՎԱՆ: Եվ իր քաղաքը նա կառուցել է Արարատի այն միակ տեղում, որտեղից երեւում են եւ՛ Արագածը՝ Արայի Գահը, եւ՛ Մասիսները՝ Աստվածների կացարանը:
Վերջին Համաշխարհային Ջրհեղեղը հիմնահատակ արեց քաղաքը եւ Մանի որդի Արամը վերականգնեց ԷՐԵՎԱՆ-ը նույն տեղում: Ըստ ավանդության, ԷՐԵՎԱՆ-ը հավերժական քաղաք է. այն միշտ պիտի կառուցվի ու երբեք ավարտին պիտի չհասնի:
Ըստ հայ-արիական մեկնության՝ Արարող Հոր եւ Ծնող Մոր բնական որակները Հայ Տեսակի մոտ Հայ Աստվածներից է գալիս…
Օ՜ Հայոց Աստվածներ, Տիեզերքի Նվիրյալ Զավակներ, Զորության, Սիրո ու Բարու Աստվածներ, ԱրԱրչական Առաքինության ու Հայոց Առաքելության Աստվածներ…
Օ՜ Հայր Արա՝ Աստվածահայր մեր, որ Քո Աստվածային Սերմից ենք մենք եւ կրում ենք Քո Անմահ Գենը (Ծինը),
Օ՜ Մայր Անահիտ, որ Արգանդն ես Հայոց ԱրԱրման, Աստվածամայրը՝ Հայորդի-Արորդիների,
Օ՜ Վահագն, Հայոց Զորության տիրակալ, ոգու եւ բազկի Դու ապավեն, քաջության ու մարտունակության տիպար,
Օ՜ Աստղիկ, սիրո ու գեղեցկության հավերժական դիցուհի, մարդու եւ բնության ներդաշնակ գեղանք,
Օ՜ Միհր, արդարադատ եւ արեւատենչ, Հայոց ոգեղեն ու անշեջ կրակ,
Օ՜ Նանե, որ կերպարն ես մեր տեսակի ողջախոհության ու կենսամաքրումի,
Օ՜ Տիր, Հայոց մտքի ու դպրության, իմաստության գանձարան, հայկականության անսպառ դպրանոց,
Օ՜ Վանատուր, հայ օջախի հյուրընկալության-հյուրասիրության շտեմարան, նվիրաբերվելու անհակ օրրան,
Օ՜ Հայկ, որ ծնունդն ես Հայր Արայի, եւ մեր Նախնի-Նահապետն ես՝ Երկնի ու Երկրի Երկունքից Ծնված,
Օ՜ Հայոց բոլոր Աստվածներ, Աստվածամարդիկ եւ Հոգե-Ոգեղեն Էակներ.-
Դուք, որ սիրում եք մեզ, բայց խռովել եք մեզանից, մեր նախնյաց ժամանակավոր թուլակամության ու դաժան-դավադիր հավատափոխության համար, դարձե՛ք դեպի մեզ՝ դեպի Ձեզ եկող նոր սերունդը, Ձեզնով ապրող, Ձեզնով սնվող Հայորդի – Արորդիներին դարձե՛ք, զորացրե՛ք մեզ մեր հավատքով եւ առաջնորդե՛ք հանուն Հայի ու Հայք-Հայաստանի… Փա՜ռք Հայ Աստվածներին եւ բարի վերադարձ դեպ մեր հոգիները…
…Իսկ 301-ի Հայոց Մեծ Սպանդից հետո, ցայսօր «գերագույն աստված», ավելին՝ «ամենայնի արարիչ» է հռչակվել Յահվահը՝ Եհովան… ՅԱՀ-ՎԱՀ-ը (ում նենգափոխված Եհովա են կոչում)՝ մեկ գերնպատակով է «արարվել»՝ ՀԱՅ-ին Տիեզերքի Արարչից եւ իր Աստվածներից հեռու ճանապարհով տանելու… ՀԱՅ-ՎԱՀ-ի (գերհզոր հայի) շուռտված տեսակ ձեւավորելու նպատակը կյանքի կոչվեց՝ ՅԱՀ-ՎԱՀ-ի՝ գերհզոր հակահայի (ՀԱՅ – ՅԱՀ) ստեղծման...
(ԱՀ-արմատը նշանակում է մեծ, հզոր: Վ-արմատը ավելանալով՝ տալիս է գերագույնի իմաստ՝ ՎԱՀ-գերհզոր, աստված, ինչպես՝ Վահագն-Հուր Աստված:
Յահվահ դեպքում՝ վերածվում է Սարսափի աստվածի, ինչին ականատես ենք լինում Բիբլիա-Աստվածաշունչն ընթերցելիս…):
Հայոց Լեզուն աստվածային լեզու է, իսկ Աստվածներն ու Աստվածամարդիկ չեն աղերսում, չեն աղոթում եւ չեն մուրում: Եվ հայ արիներն իրենց ծեսերում ձոներ են հղում եւ փառաբանում՝ առանց մուրալու…
ՅԱՀՎԱՀ - Ստորգետնյա Աստված: Լեզվաբանորեն կազմված է Յ-չգիտակցված հունչարմատով, ԱՀ (հզոր) արմատով եւ ՎԱՀ (աստված) բառով: Դեռ չպարզաբանված Յ-հունչարմատը հնարավորություն չի տալիս ճշգրտել ՅԱՀՎԱՀ խորհրդի լեզվաբանական իմաստը: Սակայն պարզ է միայն, որ ՅԱՀՎԱՀ-ը Ստորգետնյա՝ Հակաաշխարհի Աստված է եւ իր մեջ կրում է Հողի (բացասական էներգիայի) խորհուրդը, ի հակադրություն ՎԱՀԱԳՆ-ի, որը Տիեզերական (դրական էներգիայի) խորհուրդն է:
Տիեզերական Ձմռանը Երկրի վրա իշխում է Բացասական Էներգիան, այսինքն՝ ՅԱՀՎԱՀ-ը (Եհովան): Համաշխարհային կրոնները՝ Հուդայականություն, Քրիստոնեություն, Մահմեդականություն, խորքում Յահվահականություն են: Եվ քանի տարի է Տիեզերական Գարունն է մտել իր հունի մեջ եւ Երկրի վրա կիշխի Դրական Էներգիան…
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 3 (349), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում