Անմիացիոն ֆիլմ՝ Օլիմպիական խաղերում Վարազդատ թագավորի հաղթանակի մասին – Տեղեկանք՝ Օլիմպիական խաղերը որպես հեթանոսական ծես… Beeline-ը տեղեկացրել է «Eurasia Mobile Challenge» մրցույթի մասին…

Անմիացիոն ֆիլմ՝ Օլիմպիական խաղերում Վարազդատ թագավորի հաղթանակի մասին

«Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիան աշխատում է «Օլիպիկոս» լիամետրաժ ֆիլմի վրա, որը պատմելու է 4-րդ դարում Վարազդատ թագավորի օլիմպիական խաղերում հաղթանակի մասին: Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

«Այն չի լինելու շատ լուրջ ֆիլմ: Լինելու է հումոր, արկած, հատկապես որ պատմությունը քիչ է այդ փաստի մասին: Մենք ինքներս ենք հորինել մի պատմություն, որը, կարծում ենք, կլինի հետաքրքիր: Որոշեցինք անդրադառնալ այս թեմային, քանի որ փաստը շատ կարեւոր է, նաեւ եւս մեկ անգամ հիշեցնել հայ ազգին, Հայաստանի սահմաններից դուրս մեր թագավորի հաջողությունների մասին»,- նշեց նա՝ հավելելով, որ նման ֆիլմ ստեղծելու գաղափար դեռեւս 2009-ին են ունեցել, սակայն չէին կարողանում գտնել ֆորմատը:

Դավիթ Սահակյանցը կարծում է, որ 2018թ. վերջում ֆիլմն արդեն պատրաստ կլինի ու մեծ էկրան դուրս կգա: Ֆիլմն արվում է պետական ֆինանսավորմամբ, նաեւ աջակցություն է ցույց տալիս «Շարմ հոլդինգ»-ը:

Օլիմպիական թանգարանում (Օլիմպիա քաղաքում) պահպանվել է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ Հայոց Վարազդատ թագավորը վերջին Օլիմպիական խաղերում կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թ. Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է հայ թագավորի մարմարե կիսանդրին:

Խոսելով «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն»-ի նկարահանած «Անահիտ» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմի մասին, որը մեծ էկրան էր բարձրացել 2014-ի վերջին, նշվել է, որ ֆիլմը մասնակցել է մի շարք փառատոների, արժանացել մրցանակների, ցուցադրվել է ֆրանսիական 4 քաղաքում՝ հայ համայնքի համար, նաեւ Հայաստանի մարզերում: «Մեր սպասումներն այս մուլտֆիլմի հետ կապված, լիովին արդարացվել են: Միայն այն փաստը, որ մեկ տարի մնացել է էկրանին, արդեն խոսում է հաջողության մասին, քանի որ անիմացիոն ֆիլմերն այդքան երկար չեն մնում մեծ էկրաններին»,- նշել է նա:

Դ.ավիթ Սահակյանցը տեղեկացրեց, որ առաջիկայում իրենք բացելու են անիմացիայի մանկական ստուդիա, որտեղ երեխաները հնարավորություն կունենան նկարահանել իրենց ֆիլմերը, կլինի նաեւ կինոթատրոն, որտեղ կցուցադրվեն անմիացիոն ֆիլմեր: «Անցած տարի նախագահի հրահանգով մեզ տարածք է տրվել այդ ստուդիայի համար: Այժմ պետք է գտնել ֆինանս մնացած փուլերի կազմակերպման համար: Մասնավոր սեկտորից մենք որեւէ աջակցություն չունենք»,- ասաց նա: Ըստ մուլտիպլիկատորի, մշակույթի ցանկացած ճյուղ, որը հավատ է ներշնչում եւ կարելի է համարել կայացած, մասնավոր հատվածի, պետության աջակցությունը պետք է ունենա:

Տեղեկանք – Օլիմպիական խաղեր

Օլիմպիական խաղերը հնագույն եւ առավել տարածված համահունական տոնախմբությունների եւ մրցությունների ընդհանուր անվանումն է, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկ` ի պատիվ Զեւս աստծու… 

Օլիմպիական խաղերի պաշտոնական սկիզբը համարվում է մ.թ.ա. 776թ., երբ խաղերն սկսեցին համարակալել եւ գրանցել հաղթողների անունները:

Այդ խաղերի ժամանակ հայտարարվում էր բոլոր հույների համար պարտադիր «սրբազան հաշտություն», որի ընթացքում Հունաստանում դադարեցվում էին պատերազմական գործողությունները, եւ Օլիմպիա տանող ճանապարհները դառնում էին անվտանգ: Մինչեւ մ.թ.ա. 472թ. խաղերն ավարտվել են 1 օրում: Սկսած մ.թ.ա. 468թ-ի 78-րդ Օլիմպիական խաղերից` դրանք տեւել են 5 օր: Կանանց մասնակցությունը կամ ներկայությունը Օլիմպիական խաղերին արգելվել է:

Սկզբում մասնակիցները մրցել են միայն վազք մրցաձեւում, բայց ժամանակի ընթացքում այդ խաղերում ընդգրկվել են նաեւ ձիակառքի մրցումները, հնգամարտը (վազք, սկավառակի եւ նիզակի նետում, հեռացատկ, ըմբշամարտ), բռնցքամարտը եւ այլ մարզաձեւեր: Խաղերի հաղթողներն արժանացել են ձիթենու ճյուղերից հյուսված պսակի, ստացել տնտեսական եւ քաղաքական արտոնություններ:

Օլիմպիական տոնակատարությունների ժամանակ կազմակերպվել են նաև արվեստների մրցույթներ, բանաստեղծներն արտասանել են այդ խաղերին ձոնած իրենց բանաստեղծություններն ու օրհներգերը, ճարտասանները փառաբանել են հաղթողներին:

281թ-ին կայացած 265-րդ օլիմպիական խաղերում ըմբշամարտիկների մրցումներում հաղթանակ է տարել Հայոց Տրդատ III Արշակունի թագավորը:

Օլիմպիական թանգարանում (Օլիմպիա քաղաքում) պահպանվել է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ Հայոց Վարազդատ Արշակունի թագավորը 394թ-ին տեղի ունեցած վերջին Օլիմպիական խաղերում կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թ-ին Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է նրա մարմարե կիսանդրին:

Հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերը, որպես հեթանոսական ծես, դադարեցվել են հռոմեական կայսր Թեոդորոս I-ի հրովարտակով՝ 394թ-ին քրիստոնեության ընդունումից հետո:

Օլիմպիական խաղերի 2-րդ ծնունդը տեղի է ունեցել 1896թ-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած մարզական խոշորագույն միջազգային մրցումներով՝ ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ: Այդ ժամանակից ի վեր, 4 տարին մեկ, ամեն անգամ մեկ այլ երկրում, անցկացվում են Օլիմպիական խաղեր, որոնց ծրագրում ընդգրկված են առավել տարածված մարզաձևերը: 1924թ-ից սկսած՝ 4 տարին մեկ կազմակերպվում են նաեւ Ձմեռային օլիմպիական խաղեր՝ սպիտակ օլիմպիադաներ:

Յուրաքանչուր Օլիմպիական խաղերի բացումից մի քանի շաբաթ առաջ հունական Օլիմպիա քաղաքում մեկնարկում է վառվող ջահի փոխանցավազքը (էստաֆետ): Այդ ջահը օդանավերով ու գնացքներով, ավտոմեքենաներով, մոտոցիկլներով ու հեծանիվներով իր երկարատև ճամփորդությունն է սկսում դեպի օլիմպիական մարզադաշտ: Ճանապարհորդության վերջում ջահը վազքով միմյանց են փոխանցում տարբեր աշխարհամասերի ու երկրների մարզիկներ, եւ դեպի մարզադաշտում տեղադրված վիթխարի աշտանակը տանող աստիճաններով բարձրանալով՝ նշանավոր մարզիկներից մեկը վառում է օլիմպիական կրակը, որը շարունակում է բոցկլտալ մինչեւ խաղերի ավարտը:

Beeline-ը տեղեկացնում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի մասին

Տարածաշրջանային կիսաեզրափակչի մեկնարկը տրվել է հունվարի 28-ին: Մրցույթը հեռարձակվում է YouTube-ով:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մրցույթին գրանցված հայաստանյան երիտասարդ ձեռներեցների 54 թիմերից տեղական ժյուրին հաղթող է ճանաչել 3 թիմերի, ովքեր հանդես կգան տարածաշրջանային կիսաեզրափակիչում Մոսկվայում: Հայաստանում հաղթող թիմերն են` «DailyDoc», «Localz» եւ «Medlee»:

Սեպտեմբերին մեկնարկած «Eurasia Mobile Challenge» մրցույթը «ՎիմպելԿոմ»-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագիծ է: Մրցույթն անցկացվում է Huawei Technologies Co, Ltd ընկերութան հետ համատեղ: Մրցույթի շրջանակում երիտասարդ ձեռներեցների խնդիրն էր մշակել բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումը հետեւյալ կատեգորիաներում` «ժամանց եւ մշակույթ», «շրջակա միջավայր», «սոցիալական» կամ «այլ»: Թիմերը գնահատվել են տեղական եւ միջազգային ձեռներեցների, ինչպես նաեւ «ՎիմպելԿոմ»-ի ղեկավարների կողմից հետեւյալ չափանիշներով` նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն, յուրօրինակություն, բիզնես մոդելի իրագործելիություն:

Այս փուլի հաղթողները կներկայացնեն Եվրասիան Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում, 2016թ. փետրվարի 22-26-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.eurasiamobilechallenge.com կայքում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 3 (393), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, presinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։