Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ – այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Մարզաշխարհի խաչմերուկներում

Նոր չեմպիոնների վստահ քայլերը

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի հաղթանակով ավարտվեց աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած արագ շախմատի Հայաստանի առաջնությունը: «Այն հավաքել է մասնակիցների բացառիկ ուժեղ կազմ՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի 3, կանանց հավաքականի՝ 2 անդամներ, ինչպես նաեւ անվանի վետերան շախմատիստներ. Ռաֆայել Վահանյանը, Հովիկ Խալիկյանը, Արտաշես Մինասյանը, Նորայր Քալանթարյանը, Լեւոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանը եւ ուրիշներ»,- ասել է առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Մրցաշարին մասնակցեցին 54 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից 15-ը գրոսմայստերի կոչում ունեին, 13-ը՝ միջազգային վարպետ,ի ինչպես նաեւ շախմատիստներ, ովքեր ունեին ՖԻԴԵ-ի կոչումներ:

Շվեյցարական մրցակարգով անցկացվեց 8 փուլ, մասնակիցներին յուրաքանչյուր խաղի համար տրված էր 10+5 րոպե ժամանակ:: Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին խաղում հաղթելով միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանին, վաստակեց 7,5 միավոր եւ վստահ գրավեց 1-ին տեղը: Նրան հետապնդող Տիգրան Լ.Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Գաբրիել Սարգսյանի հետ, 1 միավորով ետ մնաց առաջատարից եւ վայր դրեց չեմպիոնի իր լիազորությունը՝ հանգրվանելով 2-րդ հորիզոնականում: Առաջնության 3 մասնակիցներ միանգամից վաստակեցին 6-ական միավոր եւ բաժանեցին 3-5-րդ տեղերը, սակայն բրոնզե մեդալ նվաճեց Հովհաննես Գաբուզյանը, ով լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ Հրանտ Մելքումյանից եւ Արման Հայրապետյանից:

Հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին հենց առաջին խաղերից՝ օրինակ, հենց 1-ին փուլում միմյանց դեմ ելան Հայաստանի 2016թ. կանանց եւ տղամարդկանց նորընծա չեմպիոնները՝ կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը եւ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը եւ հաջողությունն ուղեկցեց հանրապետության կանանց չեմպիոնին: Անակնկալ էին նաեւ փորձառու գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանի ու Արտաշես Մինասյանի մեկնարկային պարտությունները երիտասարդ մրցակիցներին՝ համապատասխանաբար Արման Միքայելյանին եւ Վահագն Խաչատրյանին:

Առաջնության ավարտից հետո կազմակերպվեց ինչպես արագ, այնպես էլ նախօրեին ավարտված դասական շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, խոսելով արագ շախմատի առաջնության մասին, հատկապես նշեց, որ դրան մասնակցեցին ինչպես ներկայիս մեր պատանի ու երիտասարդ լավագույն շախմատիստները, այնպես էլ՝ անվանի վետերանները:

Արագ շախմատի առաջնությանը մասնակցած 54 շախմատիստներից 10-ի համար ՀՇՖ-ն սահմանել էր դրամական մրցանակներ, իսկ մրցանակային եռյակի համար նաեւ մեդալներ եւ դիպլոմներ: Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, արծաթե մեդալը բաժին հասավ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանին, բրոնզը՝ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանին: Կանանց 71-րդ առաջնության չեմպիոն Մարիա Գեւորգյանը, մրցանակային եռյակում տեղ զբաղեցրած Աննա Հայրապետյանը եւ Սուսաննա Գաբոյանը, ինչպես նաեւ՝ տղամարդկանց 76-րդ առաջնության հաղթող եռյակը կազմած Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը պարգեւատրվեցին մեդալներով, պատվոգրերով եւ դրամական խոշոր մրցանակներով:

- Հայաստանի նոր չեմպիոնուհին եւս չի վախենում մեկնել Բաքու: Միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը հաղթելով շախմատի առաջնությունում՝ առաջին անգամ դարձավ հանրապետության կանանց հավաքականի լիարժեք անդամ: Դա նշանակում է, որ 22-ամյա շախմատիստուհին հնարավորություն է ստացել մասնակցելու շախմատային օլիմպիադային, որը կայանալու է 2016թ. Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, սեպտեմբերին: Հայաստանի չեմպիոնուհուն այդ փաստն այնքան էլ չի մտահոգել. «Եթե հավաքականը մեկնի Բաքու, ապա ես կլինեմ թիմակիցներիս կողքին»,- ասել է նա:

- Բաքվի օլիմպիադան ավելի բարդ կլինի մեզ համարԳրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 20152. դարձավ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի լիարժեք անդամը: Նա հաջողությամբ փոխարինեց մեր ամենափարձառու շախմատիստ Վլադիմիր Հակոբյանին, ոv տարիքի պատճառով որոշեց ավարտել ելույթները ազգային թիմում:

Զարմանալի չէ, որ նա գոհ է անցած տարվա իր ելույթներից. «Եթե հաշվի առնեմ իմ ցույց տված անհատական արդյունքները, ապա այնքան էլ գոհ չեմ, որովհետեւ վարկանիշային միավորներ կորցրեցի: Բայց քանի որ թիմային մրցաշարերում ավելի հաջող հանդես եկա, ինչն ավելի եմ կարեւորում, ուստի կարող եմ հաջող համարել մրցաշրջան-2015-ը»,- ասել է դեռ տակավին երիտասարդ գրոսմայստերը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին նա ասաց, որ նախ մասնակցելու է Գերմանիայի, ապա Ավստրիայի բունդեսլիգայի առաջնություններին. «Դրանք բավական ուժեղ կազմ են հավաքում, ուստի հետաքրքիր են շախմատային առումով: Ես իմ թիմում հանդես եմ գալիս առաջին խաղատախտակի վրա, ինչը հնարավորություն է տալիս հանդիպել բավական ուժեղ մրցակիցների, մասնավորապես աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ»: Տարեց-տարի առաջադիմող մեր շախմատիստը ավանդույթի համաձայն հանդես կգա Ռեյկյավիկ օփենին, ապա Եվրոպայի անհատական առաջնությանը:

Իսկ ահա Բաքվում կայանալիք շախմատի օլիմպիադային մասնակցելու հեռանկարին նա հոռետեսորեն է վերաբերվում. «Անցած տարի ես Բաքվում մասնակցեցի աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը: Բնականաբար հաճելի չէր այնտեղ, ինչ-որ լարվածություն զգացվում էր: Մենք լիովին մեկուսացված էինք,  իսկ դա շախմատիստին տհաճություն է պատճառում: Օլիմպիադան երկարատեւ մրցաշար է, ուստի այն ավելի բարդ կլինի մեզ համար, առավել եւս, եթե մեզ միանա նաեւ Հայաստանի կանանց հավաքականը»,- եզրակացրել է Հրանտ Մելքումյանը:

Հայաստանի հրաձիգները զենքերը փորձարկեցին Գերմանիայում

Հայաստանի հրաձիգները Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցեցին «Աշխարհի գավաթի» հերթական փուլին: Հայաստանը ներկայացրել էր 10 մարզիկ-մարզուհի: Օդամղիչ հրացան ձեւի մեծահասակների մրցաշարում պայքարեցին Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաեւ Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) եւ Քրիստիան Լաուեր ամուսինները, երիտասարդների մրցաշարում՝ Հայկ Բաբայանն ու Վրեժ Թորոսյանը: Օդամղիչ ատրճանակ ձեւի մեծահասակների մրցումներում հայտավորվել են Էլմիրա Կարապետյանը, երիտասարդներից՝ Զավեն Իգիթյանն ու Բենիկ Խլղաթյանը:

Համեմատաբար հաջող հանդես եկավ Հրաչ Բաբայանը, ով փոքր տրամաչափի հրացան, 50 մ 3 դիրքից (40 կրակոց ծնկած, 40 պառկած եւ 40 կանգնած) վարժությունում մտավ եզրափակիչ փուլ, որտեղ 1162 միավորով գրավեց 48-րդ տեղը: Քրիստիան Լաուերը նույն մրցումներում վաստակեց 1151 միավոր եւ գրավեց 67-րդ հորիզոնականը: Հավելենք, որ Սուրեն Բերյանը այս մրցաշարում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշ: Օդամղիչ հրացան, 10 մ վարժությունում նա խոցել էր 621,8 միավոր, ինչը 1,8-ով գերազանցում է ՄԿՍՎ ցուցանիշը:

Հայաստանի գեղասահորդները՝ Լեհաստանում եւ Սլովակիայում

Հայաստանի գեղասահորդները հաջող են հանդես եկել լեհական Տորուն քաղաքում ավարտված Mentor Nestlռ Nesquik Torun Cup-2016 միջազգային մրցաշարում:

Հայաստանը 4 մարզիկներով էր հանդես գալիս, մեր 2 մենասահորդները՝ Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը, իրենց խմբերում գրավել են 2-րդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալի: Մրցաշարին մասնակցել են 14 երկրների 19 գեղասահորդուհի եւ 7 երկրների 9 գեղասահորդ:

Իսկ 2016թ. մեծահասակների Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենում Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, Հայաստանն առաջին անգամ պատվիրակներ ունի 3 մրցաձեւերում: Կանանց մենասահքում՝ Անաստասիա Գալուստյանը, տղամարդկանց՝ Սլավիկ Հայրապետյանը, պարային զույգերի մրցումներում՝ մեր Թինա Գարաբեդյան-Սիմոն Սենեկալ երկյակը:

Տղամարդկանց կարճ ծրագրում Սլավիկ Հայրապետյանը վաստակեց 46,71 միավոր եւ զբաղեցրեց 31-րդ տեղը: Նա դուրս է մնացել հետագա պայքարից, քանի որ մրցակարգով եզրափակիչ փուլ են մտնում 1-24-րդ տեղերը գրաված գեղասահորդները: Մրցումներում Վրաստանը ներկայացնում էր հայազգի մարզիկ Արմեն Աղայանը, ով ցույց տվեց 29-րդ արդյունքը եւ նույնպես չմտավ եզրափակիչ:

Կանանց մենասահքում Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում զբաղեցնելով 16-րդ տեղը՝ իրավունք է ստացել պայքարելու մեդալների համար:

Հունվարի 28-ին իրենց նորամուտը նշեցին Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, հանդես եկան պարային զույգերի կարճ ծրագրով եւ պայքարեցին եզրափակիչ փուլի ուղեգրի համար:

Հ.Գ. – Անաստասիա Գալուստյանը բարելավեց իր արդյունքըԲրատիսլավայում տեղի ունեցող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Սլավիկ Հայրապետյանից հետո իր ելույթներն ավարտեց նաեւ մեր մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: Ազատ ծրագրում մեր մարզուհին մրցավարների կողմից ստացավ 143,05 միավոր եւ ընթացիք աղյուսակում առայժմ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Ճիշտ է, Անաստասիա Գալուստյանն աստիճանաբար կզիջի իր դիրքերը, որովհետեւ դեռ հանդես չեն եկել 12 առաջատարները, սակայն նա միանշանակ բարելավեց իր արդյունքը: Մեր մարզուհին արդեն առաջ է անցել կարճ ծրագրից հետո իրենից բարձր տեղերում գտնվող 2ւ մրցակիցներից, ուստի նա կբարձրանա 1 աստիճանով եւ նվազագույնը կզբաղեցնի 15-րդ հորիզոնականը:

«Բանանց»-ը հաղթել է, իսկ «Արարատ»-ը՝ պարտվել

Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ֆուտբոլային թիմերը առաջին ստուգողական հանդիպումներն են անցկացրել: Երեւանի «Արարատ»-ը մրցել է Ռուսաստանի 1-ին խմբում հանդես եկող «ԲՄԱ Էներգիայի» հետ եւ պարտվել 0:1 հաշվով: Մրցակցի կազմում հանդես է եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը:

Երեւանի «Բանանցը» նմանատիպ խաղում 6:1 հաշվով ջախջախել է տեղի «Սոչի»-ին: Մեր թիմից աչքի են ընկել Նաիրի Մինասյանը, Պետրոս Ավետիսյանը, Միգել Լոպեսը, Էդգար Մովսիսյանը, Ացամազ Բուրաեւը եւ Զավեն Բադոյանը:

Արաս Օզբիլիսը պաշտոնապես տեղափոխվեց «Ռայո Վալյեկանո»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը առաջիկա ամիսներին հանդես կգա «Ռայո Վալյեկանոյում»: Այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է իսպանական ակումբի կայքը: 25-ամյա հայազգի կիսապաշտպանը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգա մադրիդյան թիմում: Հայ ֆուտբոկիստին բաժին է հասել 16 համարի մարզաշապիկը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ մեր հավաքականի աջ եզրային կիսապաշտպանը Մոսկվայի «Սպարտակ»-ից տեղափոխվել էր թուրքական «Բեշիկթաշ», որը 4,5 տարվա պայմանագիր է կնքել նրա հետ: Թուրքական ակումբը համաձայնել է իր խաղացողին վարձավճարով տալ իսպանական ակումբին, ինչը չէր ցանկացել անել ռուսական ակումբի ղեկավարությունը:

Բլատտերը կարող է պաշտպանել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը

Շվեյցարական «Sport Information» գործակալությունը ենթադրում է, որ ՖԻՖԱ-ի որակազրկված նախագահ Յոզեֆ Բլատտերը կարող է պաշտպանել իր պաշտոնը: Հաղորդվում է, որ որոշակի սցենարի դեպքում ՖԻՖԱ-ի ղեկավարը կշարունակի աշխատել իր պաշտոնում: Դա կարող է տեղի ունենալ, եթե Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) որոշի բավարարել նրա բողոքը՝ կապված իրեն ֆուտբոլային գործունեության իրականացման իրավունքից 8 տարով զրկելու հետ:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին որակազրկվել են 8 տարով, քանզի չեն կարողացել ապացուցել, որ 2 մլն շվեյցարական ֆրանկի վճարումն օրինական է եղել:

«Sport Information»-ի տեղեկություններով՝ քանի դեռ կազմակերպության գործող նախագահը, ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության, ով, չնայած որակազրկմանը, Բլատտերն է, հրաժարական չի տվել, նոր նախագահը չի կարող պաշտոնավարել: ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները նշանակված են փետրվարի 26-ին: Իսկ Բլատտերի գործով CAS-ի վճիռը կհրապարակվի ավելի շուտ:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 3 (393), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, presinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։