Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արամազդ Աստծո պաշտամունքը (2-րդ մաս)… Թե ինչու Հայոց դիցարանում չամրացավ մեռնող-հարություն առնող աստվածության գաղափարը…

Սկիզբը՝ թիվ 5-ում

http://www.hayary.org/wph/?p=5418Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արամազդ Աստծո պաշտամունքը (1-ին մաս)… Հայկի հաղթանակը նորից հաստատեց նախաջրհեղեղյան արեւապաշտական հավատքի գերակայությունը…

Հիշենք նորից. Հայասայի dU.GUR-ի կամ Արամազդի գործառույթն է՝ «Աստծո հուրը մեզ վերադարձնի նաեւ լույս, ջերմություն տա», նրա կին Անահիտ-d .I TAR-ը պետք է նույնպես ներկայացներ մի այնպիսի գործառույթ, որը կապված էր Հայասայի dU.GUR-ի կամ Արամազդի գործառույթի հետ: d .IŠTAR Անահիտ անվան մեջ դրված է այս հարցի պատասխանը միայն հակառակ ընթերցմամբ՝ Տիհաննա (հնագույն աստվածուհի եւ հիքսոսների մայրաքաղաքի անունը), «լույս հանող, բերող» տառացիորեն լույս, ջերմություն: Տիաննա-Անահիտի պաշտամունքը հայասական դիցարանում ներկայացնում է d.I TAR-ը, իսկ նրա հետեւորդը ուրարտական դիցարանում Վարուբանին է:

Ուրարտական դիցարանին հաջորդում է Ավեսթան, որի մեջ բարձրագույն աստվածը Ահուրամազդան է: Քչերին է հայտնի, որ Ահուրամազդա անվան մեկնաբանությունը արված է Ավեսթայում՝ որը բառացիորեն նշանակում է «աստծո հուրը մեզ տա նաեւ լույս, ջերմություն տա» (տես Զարաթուշթրա, «Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.): «Աստծո հուրը մեզ տա նաեւ լույս, ջերմություն տա» դոգմատիկ գործառույթը իրականացնում է Հայասայի dU.GUR-ը, ով ժառանգել էր Արարչի զավակ, առաքյալ Էա Հայան: Գիտե՞ր արդյոք Խորենացին այս պատմությունների մասին, թե՞ ոչ, կարող ենք միայն կռահել, սակայն փաստ է. ըստ Խորենացու՝ Արամազդը ուներ չորս կերպ, եւ Խորենացին Արամազդին ներկայացնում է որպես «զմեծն եւ զարին Արամազդ զարարիչն երկնի եւ երկրի», ով պարտավոր էր ապահովել մարդկանց «Աստծո հուրը, լույսը, ջերմությունը»:

Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ առանձնացնում է «կունդ-ճաղատ» (ճաղատությունը բնորոշ է անդրաշխարհի տերերին) Արամազդի: Համադրությամբ տեսանելի է Արամազդի երկու կերպը. որպես «Աստծո հուրը մեզ վերադարձնի նաեւ լույս, ջերմություն տա» հայասական dU.GUR-ով ապահովում է Արեւ՝ dUTU-ի անվտանգությունը՝ «կունդ-ճաղատ», նաեւ Ավեսթայի Ահուրամազդա որպես «աստծո հուրը մեզ տա նաեւ լույս, ջերմություն տա» երեւույթի կրող:

Փաստացի, ըստ ժառանգական իրավունքի, Հայասայի dU.GUR-Արամազդը այն եզակի աստվածն է, ով իրավասու է միասնաբար վերահսկելու եւ կառավարելու երկու աշխարհները կազմված՝ 1. անդրաշխարհ, 2. գետին, 3. դժոխք, 4. սանդրամենտք, 5. տարտարոս, 5. գեհեն, 6. անդունդ, 7. անհատակ եւ 1. աշխարհ 2. տանիք, 3. երկիր, 4. երկինք, 5. տիեզերք, 6. անեզրական, 7. եզրական մասերից։  Այսպիսով՝ կատարենք առաջին եզրահանգումը: Ներկայացրած համադրությունից հասկանալի է դառնում, որ Ավեսթայի Ահուրամազդան, ով ներկայացնում է «աստծո հուրը մեզ տա նաեւ լույս, ջերմություն տա» երեւույթը՝ նույն ինքը Հայասական dU.GUR-ն է եւ մեր դիցաբանության Արամազդը՝ «զմեծն եւ զարին Արամազդ, զարարիչն երկնի եւ երկրի», ով Էա Հայա աստծո առաջին զավակն է եւ իրականացրել է Այս աշխարհի եւ Անդրաշխարհի միասնական կառավարումը: Այս մոտեցումը կրոնական դոգմատ էր հին աշխարհում, եւ այս դոգմատը սկզբունքորեն առանձնացում է հայոց դիցարանը տարածաշրջանի բոլոր դիցարաններից եւ դարձնում այն գերակա, որը եւ ներկայացված է խեթերի կողմից:

Ուրարտական կայսրության գլխավոր աստվածություն Խալդիին նույնպես բնորոշ են «զարարիչն երկնի եւ երկրի» հատկանիշները, իսկ ահա Ավեսթան, որպես նոր կրոնական ուսմունք, ընդունելուց հետո Հայքի դիցարանում «զարարիչն երկնի եւ երկրի» գործառույթներից մեկը անցավ Միհրին: Ավեսթայում Միհրը հանդես է գալիս որպես դատավոր, այսինքն՝ իրավունքի պահապան, կրոնական ընկալումներով՝ լույսի կամ արեւի պահապան: Մեր նախնիները՝ պաշտելով արեւը, ընդունել են նրան որպես ամենայն բարիքներ ստեղծողի, որպես կյանքի աղբյուր, սկիզբ ամեն ինչի, եւ բնական է, որ հայ մարդը «նրան նայելով աստված պաշտեր»:

Էա Հայա աստծո առաջին զավակ Հայոց Արեւի եւ ԱՆՄԱՀՆԵՐԻ ԵՐԿԻՐ գաղափարի աստված dU.GUR-Արամազդը խաղաղ էր բնույթով, իսկ ահա մեռնող-հառնող աստվածության գաղափարը կրողներ Բելը, Ատտիսը, Մոլլոքը, Ասսուրը խիստ դաժան էին: Միջագետքի արձանագրություններում եւ ավանդազրույցներում փաստված է. Բելը, Ատտիսը, Մոլլոքը, Ասսուրը եւ նրանց հովանավորությամբ արշավող արքաները դաժան էին եւ այդ կատարած ավերածությունների, թալանի ու դաժան սպանությունների մասին են վկայում արքայական արձանագրությունները: Բացի հայերից, մյուս ազգությունների համար Արեւը ամեն օր մեռնում ու հարություն էր առնում: Անտարբեր չմնալով Արեւի մեռնելու եւ նորից ծագելու, հարություն առնելու գաղափարին՝ տարածաշրջանային մյուս ժողովուրդներն իրենց գլխավոր աստծուն օժտել են մեռնող-հառնող հատկությամբ, որպեսզի լուծեն անմահության խնդիրը՝ ի հակակշիռ հայոց անմահության գաղափարի: Միհրի տոնը հայերը նշել են Արեգ ամսին: Հայքում Միհր աստծո գլխավոր պաշտամունքային կենտրոնը գտնվում էր Բարձր Հայքի Դերջան գավառի Բագառիճ ավանում, V դարում:

Կատարենք երկրորդ եզրահանգումը: Հայոց արեւապաշտական համակարգը հստակ առանձնանում է, եւ Հայքը հարեւանների կողմից ընդունվում է որպես ԱՆՄԱՀՆԵՐԻ ԵՐԿԻՐ: Մեր հարեւան ժողովուրդներն ԱՆՄԱՀՆԵՐԻ ԵՐԿԻՐ գաղափարին, որպես հակակշիռ, ստեղծեցին մեռնող-հառնող աստվածության գաղափարը, ապա նաեւ պաշտամունքը, որն այդպես էլ չամրացավ հայոց դիցարանում, որովհետեւ այն հակասում էր հայոց արեւապաշտության բուն սկզբունքին՝ հայոց աստվածներն անմահ են, իսկ երկիրը կոչվում է ԱՆՄԱՀՆԵՐԻ ԵՐԿԻՐ:

Հավանաբար, վերը բերված տեղեկությունները 1950-ականներին եւ դրանից հետո հասանելի չէր Գ. Ղափանցյանին, որը եւ պատճառ է դարձել առաջադրելու մեր մշակույթի համար անընդունելի մեռնող-հառնող Արա Գեղեցիկ աստվածության գաղափարը (տե՛ս Գ. Ղափանցյան, Հայերի փոքրասիական (ասիական) աստվածները: Հայասական աստվածներ, Պատմա-լեզվաբանական աշխատանքներ, Երեւան, 1956թ.): Արդեն կես դարից ավելի մեր մշակութաբանները առանց լուրջ քննախուզելու արեւապաշտական դիցահավատամքային նյութը լրացուցիչ մի նոր թափ են տալիս մեռնող-հառնող երեւույթին՝ ավելի ծանրակշիռ դարձնելու համար իրենց ուսումնասիրությունները եւ, չգիտես ինչու, հայոց արեւապաշտական դիցահամակարգը ներկայացնում են «հայոց հեթանոսական աստվածներ եւ հեթանոսական դիցարան» եւ «մեռնող-հառնող Արա Գեղեցիկ աստվածություն» ձեւով: Այս ուսումնասիրողների հիմնական մասը չի ընդունում հայոց դիցահամակարգի փոխառված լինելու հնացած եւ սխալ տեսակետը, սակայն ընդունում է, որ ունեցել ենք «հայոց հեթանոսական աստվածներ եւ հեթանոսական դիցարան» եւ «մեռնող-հառնող աստվածություն», մի դեպքում՝ Արա Գեղեցիկ, մյուս դեպքում՝ Միհր անունով։ Այդ սխալ տրամաբանական եզրահանգմամբ փորձում են մեր դիցաբանության մեջ ամրագրել մեռնող-հառնող մի աստված կամ աստվածություն՝ մոռանալով մեր դիցահամակարգի դոգմատիկ առանձնահատկությունը՝ Հայոց Աստվածներն անմահ են: Հայոց արեւապաշտական դիցարաններին նվիրված ամենահայտի դիցական համալիրը այսօր Նեմրութի դիցարանն է, որտեղ չկա մեռնող հառնող աստվածության արձան:

Մեր մշակույթի մեջ անառարկելի է Արա Գեղեցիկի պատմական փաստը, անառարկելի է այն փաստը, որ Արա Գեղեցիկը զոհվել է կռվում եւ անառարկելի է նաեւ, որ Արային վերակենդանացնելու Շամիրամի փորձը ձախողվեց: Նշեմ նորից, սկզբունքորեն մերժում եմ բոլոր տեսակետները այն մասին, որ հայոց դիցարանը փոխառված է, հայոց դիցարանը հեթանոսական է կամ եղել է հեթանոսական, հայոց դիցարանը երբեւէ ունեցել է մեռնող-հառնող աստված կամ աստվածություն: Հնարավոր չէր անմահների երկրում ունենալ մի աստված, ով մեռնում է, ապա չի կենդանանում, ուստի եւ սկզբունքորեն չի կարող մահացած, բայց չվերակենդանացած Արա Գեղեցիկը ներկյանալ որպես մեռնող-հառնող աստվածություն գաղափարի կրող մեր դիցաբանության մեջ։ Սկզբունքորեն անընդունելի է հայոց արեւապաշտական դիցարանը ներկայացնել «հեթանոս» տերմինով, քանի որ հեթանոս տերմինը հելենական է եւ, ըստ էության, սա մի կուռքապաշտական համակարգ է, որտեղ սկզբունքորեն մերժվում է միարարչության գաղափարը եւ էթնոկենտրոն դիցական համակարգը: Մ.թ. սկսված հելենական կուռքապաշտական եւ հեթանոս կոչվող համակարգը պայքարել է հայոց արեւապաշտական դիցարանի դեմ՝ պարտադրելով նրան երկրպագել այլ աստվածների, օրինակ՝ Դեմմետր, Բարշամ եւ այլն։ Հայոց արեւապաշտական դիցարանը հազարամյակների ընթացքում պահպանել է իր միջուկը եւ այդ միջուկի աստվածները անփոփոխ ութն են Արամազդ (ավելի ճշգրիտ՝ Հայր Արա՝ Աստվածահայր,- խմբ.) եւ Անահիտ, Վահագն եւ Աստղիկ, Միհր եւ Նանե, Տիր եւ Սանդարամետ (վերջինիս փոխարեն՝ Վանատուրն է, քանի որ հայերը ոչ միայն մեռնող-հառնող, այլեւ ընդերքի կամ չարի կամ մահվան, թե մեռյալների աշխարհի աստվածություն երբեւէ չեն ունեցել, ինչը հստակ տրված է հայ-արիական վերականգնված աստվածակարգում,-խմբ.)։ Նրանք ովքեր ներկայանում են որպես հեթանոս, ուրեմն պաշտում են նաեւ Դեմմետրեին, Բարշամմին եւ այլերին։ Պարտավոր ենք նորից շեշտել, հայ էթնոսը եղել է անփոփոխ արեւապաշտ, մեզ հայտնի Արատտա, Հայասա, Ուրարտու, Հայ Արիք, Հայք պետական կազմավորումների ժամանակ հեթանոսական անվամբ պետական կրոն չենք ունեցել: Նախավերջին կրոնական ուսմունքը եղել է Ավեսթան, որի պաշտամունքի հիմքը արեւն էր, իսկ նրա տաճարային պաշտամունքի խորհրդանշական առարկան էր սրբազան կրակը:

Որպես ամփոփում: Փորձեցի համառոտ, բայց փաստարկված ցույց տալ արեւապաշտական դիցարանների բացառիկ դերը՝ նախաջրհեղեղյան, հետջրհեղեղյան Միջագետքի, խեթական, հայասական, ուրարտական, հելենական եւ Հայ Արիքի, Հայքի դիցաբանական մշակույթի մեջ նաեւ գոյություն ունեցող անխախտելի կապերը: Բացառությամբ մի քանի պատառիկների, մեր մշակույթի միջոցով մեզ չեն փոխանցվել ամբողջական առասպելներ եւ տվյալներ, ինչն էլ ստեղծում է դժվարություններ մեր նախնյաց արեւապաշտական համակարգը հասկանալու եւ վերականգնելու համար: Ռիգվեդան, շումերական եւ աքքադական մշակույթը, Ավեսթան ամբողջական հիշողություններ են պահպանել հայոց աշխարհի եւ հայոց դիցական համակագի մասին:

  1. Ըստ իմ հավաքած տեղեկությունների՝ տարածաշրջանի գլխավոր դավանաբանական դոգմատն է՝ հայոց աշխարհի արեւապաշտական աստվածները անմահ են:
  2. Անմահ աստվածների եւ բարեպաշտների երկրի արեւապաշտական դիցարանը ունեցել է գերակա իրավունք եւ չի ունեցել «մեռնող-հառնող» աստված կամ աստվածություն:
  3. Այնտեղ, որտեղ որպես մեկ կենտրոն գտնվում են դիցաբանական Արեւելքը եւ Արեւմուտքը, այնտեղ առաջին անգամ երկրպագվել է արեւը առաքյալ Էա Հայա գաղափարախոս աստծո եւ նրա առաջին զավակ Հայոց Արեւի աստված dU.GUR-Արամազդի առաջնորդությամբ:
  4. Բոլոր այն մեկնաբանությունները, որ Ահուրամազդա անունը հարմարեցված է իբրեւ թե «աստծո հուրը մեզ տա նաեւ լույս, ջերմություն տա», որեւէ հիմք չունի եւ անիմաստ է Արամազդ եւ Անահիտ անունները բխեցնել պարսկական մշակույթից։
  5. (Ավելին,-խմբ.) տարածաշրջանի բոլոր արեւապաշտական դիցարանները գլխավորում են Էա Հայա աստծո առաջին զավակ dU.GUR-ը՝ Արամազդը եւ նրա կին Անահիտ աստվածուհու ենթակաները:
  6. dU.GUR-ը՝ Արամազդը եւ Տիհանա Անահիտը ծնողն են միջագետքյան եւ փոքրասիական բոլոր դիցարանների, հայրության ու մայրության, պտղաբերության եւ սիրո աստվածությունների:
  7. Հայոց արեւապաշտական դիցարանների գլխավոր աստվածությունը, լինելով բազմագործառութային, հիմքում միաստվածության կրող է, որն էլ անցել է քրիստոնեությանը:

Արամ Մկրտչյան, Գերմանիա, 02.02.2016թ.

«Լուսանցք» թիվ 6 (396), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։