Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (2-րդ մաս) – Վեներայի խառնարանների ու մեր երկրի լեռների զուգահեռների մասին…

Սկիզբը՝ թիվ 7-ում

http://www.hayary.org/wph/?p=5448Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (1-ին մաս) – Այն մասին, թե ինչ ծածկագիր է 9 թիվը… Վեներա մոլորակը՝ ինչպես Մշո դաշտը, ամբողջովին պատված է մշուշով…

Նախորդիվ խոսել ենք Աստղիկ Աստվածուհու, 9 թվի ծածկագրի, Վեներա մոլորակի եւ Հայկական լեռնաշխարհի առնչությունների ու զուգահեռների մասին:

Հավելենք, որ ինչպես Գրգուռ լեռը, այնպես էլ Վեներայի մակերեւույթը ունեն հրաբխային ծագում: Վեներայի մակերեւույթը հիմնականում ունի բազալտային բաղադրություն: Բազալտի հոսքերին բնորոշ են 5 կամ 6 նիստանի սյունաձեւ անջատումներ: Վեներայի հսկայական տարածքների վրա հայտնաբերվել են բազալտային լավայի հոսքեր:

Վեներայի վրա բացակայում են հոսող ջրի ակնհայտ նշաններ: Նրա վրա հայտնաբերվել են քամու հետքեր, առկա են ավազաբլուրի դաշտեր 5 կմ երկարությամբ ու նաեւ «հողմային շերտեր»:  Վեներա մոլորակը տարբերվում է այլ մոլորակներից եզակի տեսակով՝ «պսակներով» («թագերով»), որոնք իրենցից ներկայացնում են կլոր կամ էլիպսային գոյացումներ մի քանի կմ տրամագծով, համակենտրոն ծալքերով: Հայտնաբերվել են այդպիսի 300-ից ավելի «պսակներ»:

Թող տարօրինակ չթվա, բայց  Ռոթերիի գրքում (էջ 69) ցույց է տրված Նագավանի «պսակը», որի վերեւի մասում (հյուսիս-արեւելք) պատկերված է երկգագաթ լեռ, որը նման է մեր Մասիսին:

Գրգուռ լեռան 5 գագաթները կարելի է համեմատել Վեներայի հնգաթեւ աստղի հետ, իսկ 7 լճակները՝ յոթերորդ աստվածության՝ Դումուզի-Ինաննայի Արտ (Iku) համաստեղության հետ:

Եթե Վեներա մոլորակը շրջապատող ամպերը բաղկացած են ծծմբական թթվի գոլորշիներից, ապա Գրգուռ լեռան գագաթային մասում գտնվող 7 լճակների ջրերն ունեն ծծբաերկաթային բաղադրություն: Կարծում ենք՝ Գրգուռի ստորոտում գտնվող գետի Ջրհոր անվանումն էլ պատահական չէ, որովհետեւ Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ձկնակերպ կոթողները՝ նվիրված Աստղիկ դիցուհուն, մեծամասամբ, գտնվում են ջրային ավազանների՝ գետերի, լճերի, ջրհորների մոտակայքում:

Արթուր Արմինի «Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր էպոսը» գրքում ասվում է. «7500 տարի առաջ ձմեռային արեւադարձի ժամանակ, դեկտեմբերի 21-25-ին արեւն առավոտյան «ծնվում-ելնում» է Ջրհոսի աստղախումբ համաստեղությունից, որը հենց այդ ժամանակ «կանգնում է Տիգրիս եւ Եփրատ գետերի ակունքների մոտ տարածքի վրա (Ներքին Տավրոսի լեռնաշղթա Սերմանց կամ Բյուրակն լեռներ, Արածան գետի մոտ)»:

Կարելի է զուգահեռ անցկացնել Վեներա մոլորակի վրա հայտնաբերված մոտ հազար խառնարանների եւ Բյուրակն լեռների կամ Բյուրակն-Բինգյոլի (հազարի հասնող աղի լճակներ»-ի) միջեւ:

Ինաննա-Աստղիկի հետ են կապված Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ, որոնց թվում է հանրահայտ Իննակնյա վայրը Քարե լեռան վրա, որտեղ գտնվում էին Գիսանե եւ Դեմետրե քրմերի հիշատակին կառուցված մեհյանները:

Իսկ Ինն անունով գյուղը, որը գտնվել է Աեւմտյան Հայաստանում՝ Խարբերդի նահագնում, իր տարածքում ունեցել է 9 եկեղեցիների ավերակներ, նաեւ՝ «40 մանուկ» անունով ուխտատեղի: Այստեղ «9» եւ «40» թվերը Ինաննա-Աստղիկի թվային կոդեր են:

Զանգեզուրի գավառի Ինգիրակ գյուղը այժմ կոչվում է Խնձորեսկ: Իննը թիվը եւ խնձորը Վեներայի խորհրդանիշերն են:

Աստղագուշակության բառարանում Վեներայի կենդանին է ցուլը, թռչունը՝ աղավնին, ձուկը՝ փոկը, ծառը՝ ուռենին եւ մրտենին, ծաղիկը՝ վարդը, գույնը՝ սպիտակը:

Ինաննա-Աստղիկի կարեւորագույն խորհրդանշանն է եղել սպիտալ քողը՝ որպես ամպերի (մշուշի) նշան, որով պատված է Վեներա մոլորակը:

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 8 (398), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։