Անհոգի ամեն բան կկործանվի… Հայը կարո՛ղ է ու պիտի՛ փոխի այս պատմության ընթացքը – Համահայկական գաղտնի կառավարության ստեղծումն ընթացքի մեջ է…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Տարիներ առաջ խոսել եմ Համահայկական գաղտնի կառավարության ստեղծման մասին («Համաշխարհային մութ ուժերի դեմ` Համահայկական գաղտնի կառավարություն – Ընդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի», «Լուսանցք» թիվ 6(269), 2013թ.): Այս կառույցի գոյությունը ոչ միայն հայերիս է անհրաժեշտ, ինչը կարող են հասկանալ միայն այլազգի այն մարդիկ, ում գենետիկ խեղումներն ավարտին չեն հասել… Միայն այսպիսի կառույցի գոյությունը կարող է կանգնեցնել Աշխարհի գաղտնի կառավարությանն այսօր, որի քաղաքականությունը տանում է «ազգ» եւ «մարդ» բնածին տեսակների ոչնչացմանը: Սրանց նպատակը միադեմ աշխարհի կերտումն է, «մեկ ազգ – մեկ պետություն» կարգախոսով առաջնորդվող այս գենախեղվածների գաղտնի միությունը նպատակ ունի մի մեծ ձուլարանով անցկացնել միլիարդավոր մարդկանց (խորհրդային ժողովուրդ, ամերիկյան ազգ կամ եվրոպական ժողովուրդ տարբերակները արդեն փորձարկված են)… Անգամ խոսում են «ոսկե միլիարդի» մասին», ինչը նշանակում է, որ 7-8 միլիարդ մարդկանցից ընդամենը 1 միլիարդը կստանա կյանքի իրավունք համամոլորակային պետության համամոլորակային ազգի պայմաններում: Մնացյալ 6-7 միլիարդին սպասում են համաճարակային ամենատարբեր սուր վարակային փորձություններ, բնական ու արհեստական աղետներից կործանումներ, ազգամիջյան ու կրոնական մոլագար պատերազմներ եւ այլն:

http://www.hayary.org/wph/?p=3028Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն.- Հայկական  համաշխարհային  գաղտնի կառավարության տեսլականըԸնդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի

http://www.hayary.org/wph/?p=4111Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական արարիչ բռունցքըՄիջազգային գաղտնի ուժերին՝ համազգային դիմակայություն

Պարզապես այս մութ ուժերը, որ «300-ի կոմիտե» կամ մեկ այլ բան կկոչեն իրենց, որ շատ գաղտնի կառույցներ են ստեղծել աշխարհում, մի կարեւոր (ամենակարեւոր) բան լավ չգիտեն, որ տիեզերածին յուրաքանչյուր կյանք ստացած արարած եռահամակարգ է, ունի մարմին, միտք եւ հոգի… Եվ մեր Երկիր մոլորակը ստեղծված է մարդ արարչածին ու աստվածազարմ տեսակի բնակության համար եւ որպես տուն` հենց բնածին ազգերի տունն է: Երկիր մոլորակը, ինչպես տիեզերական բոլոր մարմինները, շնչավոր ու ապրող էակներ են, նրանք տիեզերքի զավակներն են, որ իրենց առաքելությունն են իրականացնում: Իմաստ չունի մոլորակի վրա ոտքեր, ձեռքեր կամ աչքեր փնտրել, դա պարտադիր չէ Վերին Էության Արարումների դեպքում… Երբ սեղանին դրված է մեկ բաժակ ջուր, այնտեղ եւս կյանք կա, բայց պետք չէ այդ ջրի մեջ միայն մարդ կամ ինչ-որ վայրի գազան փնտրել…

Եվ Երկրի առաքելությունը բնածին ազգերի ու բնածին արարածների (կենդանական, թե բուսական) տունը լինելն է:

Այս «ոսկե կանոնի» բացակայությունը ապրելու երկար ժամանակ չի տա «ոսկե միլիարդին»: Մեր մոլորակը իր առաքելությունը չկարողանալով կատարել` կգնա ինքնակործանման` չի ծառայի հակաբնական գործընթացներին… Արարիչ ուժը նաեւ ավերիչ է, երբ ընկնում է հակաբնական տիրույթ: Այսինքն` պատժում է:

Աշխարհի կործանումներից այսօր խոսողները պետք է իմանան, որ ոչ մի կրոնական կամ այլ «մարգարեություն» չի կարող հանգեցնել Երկիր մոլորակի կործանմանը: Տիեզերական բոլոր մարմինները ունեն ինչպես պաշտպանիչ շերտեր, այնպես էլ պաշտպան հրեշտակներ (շատերին ընկալելի բառ եմ օգտագործում): Միակ կործանողը` անազգ հակամարդն է լինելու, որի գոյությունն իր վրա չի հանդուրժելու հենց մոլորակը: Եվ որպես տիեզերածին մարմին` գնալու է ինքնակործանման: Այսօր էլ այդ ինքնակործանումը ընթանում է, ինչը շուտով կերեւակվի ավելի շատ բնական կործանարար աղետների, անապատացումների կամ ճահճացումների կամ կյանքի եւ բերք ու բարիքի անպտղության առաջացմամբ…  

Բնության դեմ ոչ մի խաղ չկա: Ոչ մի արնախում միլիարդատեր կամ մարդակեր բարերար չի կարող իր դրամական կարողություններով երկնային պատիժը կասեցնել… Փողը գոյություն չունի վերերկրային ընկալումներում, այն տիեզերածին չէ եւ դրա ազդեցությունը միայն մարդկային է (այսօրվա մարդ-հակամարդ իմաստով):

Որպես Արարչածին Ազգ, Արիական ազգերի նախահայրենիք` Հայկական Լեռնաշխարհի միակ Բնիկ եւ Իրավատեր, Հայկական Տեսակը, որ ապրում է Երկրում ու Երկնքում (Հայ Աստվածների եւ Հայ Հոգիների տիեզերաաշխարհներ), կարող է քանդել աշխարհակործան ուժերի ամենակարող թվացող բուրգը, քանզի այն արհեստական է եւ արհեստածին ուժեր են այն ատեղծել: Անհոգի ամեն բան քանդվելու է շուտով` Տիեզերական Գարնան ազդակներից: Իսկ հայն ի բնե իր ամեն գործի մեջ հոգի է դնում: Հայն է միակ մարդատեսակը, որ մարդկանց հոգով է հաշվում, ոչ այլոց պես` հատով…

Ոչ մի քայլ չի կարող վրիպել Տիեզերքի Արարողի ու Ամենակարողի Աչքից, անգամ բրգաձեւ եռանկյունու մեջ ամենատես աչքը դրած գաղտնի կառույցի քայլերը… Սա գիտակցող հայերը կարող են համախմբվել Համահայկական գաղտնի կառավարության շուրջ, իսկ այս ամենը գիտակցող այլազգիները կարող են դաշնակցել եւ կիսել հաղթության պտուղները:

Դառնալով համահայկական կառույցի ձեւավորմանը` նշենք` որոշակի քայլեր արված են, սակայն դրա մասին խոսելու ժամանակը եւ հարմար պահը դեռ չի եկել: Աշխահի ավելի քան 200 պետությունների գրեթե կեսում հայեր կան, ոչ վերջնական ճշգրտությամբ` շուրջ 110 երկրում: Այս դեպքում գործում է` 1 հայն էլ հայ է սկզբունքը, ինչը հիմնականում գործող տարբերակ է… Հայ Սրիական Միաբանության հնարավորությունները չեն ներում ուղղակի շփվել այդ 100-ից ավելի երկրների հայերի հետ, ինչը բարդացնում է մեր նպատակի արագ կյանքի կոչումը, սակայն անուղղակի տարբերակներ միշտ կան եւ ցայսօր գործող են: Այդ անուղղակի գործող տարբերակները կան նաեւ Թուրքիայի ծպտյալ հայերի եւ Ադրբեջանի ազգափոխ հայերի հետ հարաբերություններում…

Համահայկականության ընկալումն է Համահայկական գաղտնի կառավարության (կամ այլ կառույցի) ձեւավորման առհավատչյան, ուստի հայ արիական կառույցը փորձում է այդ ընկալմանը պատրաստ կամ հարող ուժերի հետ շարունակել արդեն սկսված գործը:

Այժմ, երբ աշխարհը երկփեղկվել է կրկին, շատերի կարծիքով կասեցվել է երկրային մութ ուժերի գործարքը` երկնային մութ ուժերի հետ: Դա այդպես չէ: Երբ չարի տիրույթը հաստատվում է (Արիական երկրների համադաշնության եւ Արիական միասնական հավատի մասնատման ժամանակներից էլ հաստատվել է), ապա միայն այդ տիրույթի կործանումը կտանի մարդկության վերջնական հաղթանակին: Իսկ դա պատկերացնելու համար բնածին ազգերի ազգային հավատների վերականգնումը պիտի սկսել, ազգային գաղափարախոսությունների եւ արժեքների վերահաստատմամբ:

Համաշխարհային առաջատար կրոնները` քրիստոնեություն, իսլամականություն, բուդդայականություն եւ հուդդայականություն, մարդկությանը ոչ թե մոտեցնում են Աստծուն, այլ` սարսափի մեջ պահելով` հեռացնում ավելի: Իսկ Տիեզերքն Արարողի` Արարչի մասին, առհասարակ լռում են… Բնապաշտ մարդը դառնում է կռապաշտ…

Համաշխարհային առաջատար գաղափարախոսությունները եւս հոգելից ու ազգահիմք չեն: Ժողովրդավարությունը, անգամ միջազգային ազգայնականությունը (որի ղեկավարներն ու գաղափարական ուղեղը ապազգայիններն են հիմնականում) իսկապես բթացրել են աշխարհի մեծամասնությանը, թե արդար ու թափանցիկ ընտրությամբ, գողերով ու անբարոյականներով համախմբված, կարող ենք ավելի լավը դարձնել աշխարհը: Այդ աշխարհը միասեռ կամ անսեռ մի մարդատեսակ է նախանշում, որն անդեմ ու անաստված մի հանրություն է ծրագրել ապագայում…

Համաշխարհային միտքը սեւեռվել է` ընչաքաղցներին, չաշխատողներին, անբուժելի հիվանդներին, անբարոյականներին, հոգեծախներին, սեռախեղներին, գենապիղծներին, ազգամերժներին, հակամարդ ամեն մի թափթփուկի աջակցելուն, ու նաեւ` աշխատավոր, առողջ, մարդկային կենցաղով ու ազգային կյանքով ապրող, ինքնությամբ հպարտ մարդկանց ոչնչացնելուն…

Մեր նախաձեռնած գաղտնի կառավարության նպատակը այս ամենը կասեցնելը եւ պատմության անիվը հակառակ ուղղությամբ (Տիեզերակարգով) պտտելն է: Հայկական համաշխարհային գաղտնի կառույցի ձեւավորումը պետք է սկսվեր Հայաստանում եւ կենտրոնն էլ պետք է լիներ քաղաքամայր Երեւանը: Հիմքը դրված է: Սփյուռքի հայ համայնքներում անհրաժեշտ է նախնական ստեղծել Հայոց գաղտնի միաբանություններ, որտեղ կներառվեն ու որոշակիորեն տարաբաժանված կգործեն ինչպես քրիստոնյա եւ արիադավան-հեթանոս, այնպես էլ ծպտյալ կամ մահմեդական, կիսաձուլված եւ այլ դավանանքի ու քաղաքական հայացքների հետեւորդ հայորդիները (ներկայում խոսքը 15-20 մլն հայերի մասին է), ում համար անբեկանելի գերնպատակ կդառնա Հողահավաքի ու Հայահավաքի ծրագիրը (համահայկական բանակի, դրամատան, թաքնագիտական եւ այլ կարեւոր ոլորտների ծրագրերի մասին եւս ասվել է):

Հայկական համաշխարհային գաղտնի կառույցի առաջին քայլերը հայության համախմբումից հետո, Հայաստանի ռազմա-քաղաքական ու սոցիալ-տնտեսական հզորացումն է լինելու, վերջինս հատկապես պետք է հենվի արդյունաբերության եւ արտադրության զարգացման վրա: Իհարկե, կրթական, մշակութային, գիտական, մարզական եւ այլ ոլորտները եւս կունենան զարգացման ծրագրեր, բայց ամեն բան ըստ առաջնայնության կդասակարգվի: Նախեւառաջ`‘ազգ-բանակի, համահայկական բանակի ստեղծումն է լինելու թիվ 1 նպատակը…

Արցախի վերամիավորման ավարտը արդեն պետք է փաստի համահայկականության արտաքին քաղաքականության ուղղությունը, այն է` Հայք-Հայաստանի վերականգնումը Հայկական լեռնաշխարհում:

Այսօր առկա աշխարհի ռազմա-քաղաքական իրավիճակը բերում է նոր հնարավորություններ ինչպես համաշխարհային նոր բեւեռների առաջացման, այնպես էլ համաշխարհային կենտրոնների` աշխարհի վերաձեւման գործընթացներին մասնակցություն ունենալու առումով: Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ փորձել ու փորձելու են ոչնչացնել բնածին հայկական գենը` որոշակի հասկանալով, որ նաեւ երկնքի կամքով է հասունացել արհեստածինների պատասխան տալու ժամանակը: Եվ անհնարին է հայի ու թյուրքական արնախում տեսակի (ինչ անունով էլ կոչեն իրենց) համատեղելիությունը…

Ուստի` Հայկական համաշխարհային գաղտնի կառույցի հաջորդ քայլերը պետք է ուղղված լինեն հակաթուրքական ճակատի ստեղծմանը տարածաշրջանում: Մերձավոր Արեւելքը վերաձեւելու ընթացքը կարող է եւս նպաստել դրան: Համաշխարհային քարտեզը վերափոխելու ծրագրում Թուրքիայի մասնատումը օրակարգային հարց է: Հատկապես Անկարայի նորօսմանական եւ նորհամաթուրանական ձգտումները ամրագրեցին դա: 

Թուրքիան եւ Ադրբեջանը շրջապատված են թշնամիներով: Անկարայի կործանումը ինքնըստինքյան կհանգեցնի նաեւ Բաքվի կործանմանը: Պարզապես Հայկական համաշխարհային գաղտնի կառույցի գերնպատակը պիտի լինի Թուրքիայի մասնատումից հետո` Արեւմտյան Հայաստանի տարածքում նոր երբեւէ չգոյ պետության` Քրդստանի ստեղծման կանխումը, եւ հակառակ սրան պիտի ընթանա Միացյալ Հայաստանի վերակերտումը:

Այստեղ է, որ կարեւորվում է առաջին քայլն անելը` Արցախը Հայաստանի 12-րդ մարզ հայտարարելը: Սրանից հետո հակաթուրքական (կարելի է այստեղ ներգրավել նաեւ հակաադրբեջանականը) ճակատը պիտի նախաձեռնել, որին կարող են միանալ Իրանը, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Կիպրոսը, Հունաստանը, Բուլղարիան եւ Թուրքիային ու Ադրբեջանին ոչ սահմանակից երկրներ: Այդպիսիք են ժամանակին թուրքերից տուժած Չինաստանը (որ այսօր էլ, ի դեպ, ունի թյուրք-ույղուրների խնդիրը), Կորեան, Ճապոնիան եւ այլն:

Զուգահեռ պիտի շարունակել Համաարիական դաշինքի ստեղծումը, ինչը Հայ Արիական Միաբանությունը նախաձեռնել է տարիներ առաջ: Իհարկե, որոշ խնդիրներ են առաջացել սլավոնա-արիական ճակատում, առավելապես ռուս-ուկրաինական բախումներից հետո, սակայն Հայաստանը իր պատմությամբ կարող է դառնալ նման կենտրոն, ինչը կկասեցնի ոչ միայն համաթուրքական, այլեւ համաիսլամական, համաարաբական եւ համա… այլ քաղաքականության ծավալմանը տարածաշրջանում, քանի որ այս դաշինքում կարող են նաեւ համաշխարհային գերուժեր լինել… Կընդգծվի բնիկների իրավունքը, ինչն էլ կհանգեցնի օտարների օտարմանը եւ խաղաղության հաստատմանը համաշխարհային խաչմերուկ հանդիսացող Կովկաս-Հայկական Լեռնաշխարհ-Մերձավոր Արեւելք տարածաշրջանում:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 23 (413), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։