Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական արարիչ բռունցքը – Միջազգային գաղտնի ուժերին՝ համազգային դիմակայություն…

«Աշխարհի վերաձեւումը պետք է ընթանա միայն Բնակարգով»,- հատվածներ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմերի խորհրդակցական նիստում ներկայացված ՀԱՄ առաջնորդ եւ ՀԱՀ համակարգող Արմեն Ավետիսյանի զեկույցից (ՀԱՄ լրատվական կենտրոն):

- ՀԱՄ եւ ՀԱՀ կառույցների համատեղ հայտարարությունը. «Միջազգային առկա իրավիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին» կներկայացվի մոտ օրերս, որում մասնավորապես կարծարծվեն հայ արիականների ու ազգայնականների դիրքորոշումները ռուս-ուկրաինական եւ ռուս-արեւմտյան հակամարտությունների, հայ-ռուսական եւ հայ-արեւմտյան հետագա հարաբերությունների, Արցախի խնդրի եւ հայ-թուրք-ադրբեջանական հակասությունների, Հայկական բարձրավանդակում Միացյալ Հայաստանի վերաստեղծման եւ Մերձավորարեւելյան ու Կովկասյան թեմաներին առնչվող այլ հարցերի մասին:

Մենք, որպես հայ ազգայնականներ եւ արիադավան-հեթանոսական հավատի հետեւորդներ, կոչ ենք անում մեր համազգային ու համամարդկային պայքարին միանալու… Այսօր եւ առմիշտ արդիական է Համաարիական համաշխարհային դաշինքի ձեւավորումը, որը կծավալվի Մարդկության Կենաց (Կյանքի) Գոտու  տարածքով: Այս տարածքը ներկայիս աշխարհա-քաղաքական ձեւակերպմամբ եվրասիական ճանապարհն է՝ ասիական Հիմալայներից մինչեւ եվրոպական Ալպեր, որի կապող օղակն ու կենտրոնը՝ համաարիական խաչմերուկը Հայկական Լեռնաշխարհն է… Այլ փրկություն չկա: Չարը այսօր գործում է ազգակուլ եւ մարդակուլ հնարովի օրենքներով եւ արարչածին եւ աստվածազարմ ՄԱՐԴ տեսակի գոյատեւման ու հարատեւման համար պետք է վերագործարկել Մոլորակի Կենաց Գոտին…

Միջազգային գաղտնի ուժերին՝ համազգային դիմակայություն

…Վերջին տարիներին Արեւելյան Եվրոպայի մասնատումներն եւ նոր պետությունների առաջացումը, արաբական երկրներում իրականացված պետական հեղաշրջումները, մերձավորարեւելյան եւ կովկասյան տարածաշրջաններում միտումնավոր անլուծելի դարձրած հակամարտությունները, այս ամենին նախորդած ռազմական միջամտություններն ու պատերազմական գործողությունները, այսօր էլ ռուս-բելառուսա-ուկրաինական սլավոնական դաշինքի վերջնական ջախջախումը հավաստում են, որ չարորակ ուռուցքի ձեւ ստացած աշխարհը շարունակում է ենթարկվել կամայական վերաձեւումների ու վերաբաժանումների: Սա պարբերաբար ընթացող գործընթաց է, ինչը հիմնականում համաշխարհային մեկ կենտրոնից է իրականացվում՝ միաբեւեռ աշխարհն իր ստրկացնող, անբարոյականացնող ու ոչնչացնող կարգերով պահպանելու համար:

Համաշխարհային գաղտնի կառավարություն կոչվածը մարդկության մեծամասնությանը վերածել է անասնական բնազդով ապրող մի կրոնա-քաղաքական հնազանդ  հոտի, որից այն կողմ՝ այդ մարդանմաններին վերջնական սպանդ է սպասվում՝ գաղտնի ուժերին սպասարկող «ոսկե միլիարդի» ծրագրի վերջնական իրականացման համար:

Շուրջ 300 մարդակուլ ընտանիքներ փորձում են հերթական ճիգը ներդնել իրենց համաշխարհային տիրապետության՝մեկ աշխարհ – մեկ պետություն -մեկ ժողովուրդ անդեմության հաղթանակի համար: Իսկ դրա համար այդ մի քանի հարյուր անհեռատես եւ ինքնակործանման գնացող ընտանիքներին, ավելի ճիշտ՝ իրեն ընտրյալ համարող մարդկային այդ թերմացքին, որի աստվածը փողն է, ընդամենը 1 միլիարդ մարդկություն է հարկավոր՝ աշխատելու եւ աշխարհի բոլոր անկյուններում նրանց կարիքները հոգալու համար:

Սպասարկող անձնակազմի անդամներ կան նաեւ Հայաստանում, եւ այդ վտանգը վաղուց է ներկայացրել Հայ Արիական Միաբանությունը: Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում բնակվում են ավելի քան 98% հայեր: Եվ մեզանից շատերը մշտապես հպարտանում են այդ միատարրությամբ, ինչը եզակի երեւույթ է աշխարհում: Ամեն ինչ հարաբերականորեն հրաշալի է թվում, հատկապես, որ մենք կարողացանք թեկուզ փոքր տարածքով պետականություն պահպանել մեր Բնատուր Հայրենիքի տարածքում՝ Հայկական Լեռնաշխարհում եւ այդ (հանրա)պետությունն էլ հենց սկզբից ղեկավարել են մեր ազգակիցները (ապաշնորհ, թե շնորհալի, այլ թեմա է): Եվ մեր հոգսերն ու նպատակներն այդպիսով ընդհանուր են թվում, անգամ սփյուռքահայության հետ ընդհանրական: Գոնե պարզ բանականությունն այդպես է պահանջում մտածել…

Սակայն, իրականությունն այլ է ու շատ դաժան՝ մեր բնօրրան-հայրենիքում ապրող հայերիս համար: Առնվազն վերջին մի քանի հարյուր տարում Հայաստանում ավելի հաճախ այլազգիներն ու խառնածիններն են իշխել, քան բնագեն հայերը, ովքեր դեռ չեն կարողանում որոշել հայի ու Հայաստանի ճակատագիրը: Հզոր գերտերություններն այլեւս հատուկ ջանքեր չեն թափում (նրանք առկա հանգամանքը օրինաչափորեն օգտագործում են ի շահ իրենց), գործածում են մեզանում վաղուց իրենց ազգանվան մեջ «յան» վերջածանցը ներդրած այլազգիների, նաեւ օտարներին ծառայող անբարո ու ապազգային «ժամանակակից» արժեքների հետեւորդների միջոցով: Սրանք ներսից դավադրաբար կազմակերպում են մեր կործանումը, իհարկե օտար համապատասխան ուժերի համակողմանի օժանդակությամբ ու հրահանգներով:

Տարիներ շարունակ մեր բացահայտումներն ու ակնհայտ փաստերը հերքողները փորձել ու փորձելու են մեզ ցնորամիտ ներկայացնել՝ շովինիստ-ռասիստ-ֆաշիստ կամ այլ ծայրահեղական անվանումներով պիտակավորելով: Հին ու փորձված ձեւ է եւ անտեղյակ զանգվածի վրա դեռ ազդեցություն է գործում: Ստիպված ենք հիշեցնել այդ մասին, ցայսօր ընթանում է այն գործընթացը, ինչի մասին արտահայտվեց ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ալեն Դալեսը 1945թ. ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում (հատված): Այս թվականը լավ հիշենք, քանի որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օրերս մեղադրել է Մոսկվային՝ 1945թ.-ից հետո ձեւավորված եվրոպական քաղաքականության հիմքերը քանդելու մեջՍա եւս պետք է վերլուծենք: Իսկ 1945-ին ԱՄՆ-ի ԿՀՎ-ի այդ ժամանակի տնօրենն ասել է. «…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից ու արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք ու բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս ու անկարգություն կստեղծենք: Աննկատ, բայց ակտիվ ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, այլ մոլությունները, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, անհարգանքն ու անարգանքը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու»:

Սա, իհարկե, իբր ԽՍՀՄ-ը քանդելու անգլո-(սաքսոնական) ամերիկյան ծրագիր էր, սակայն իրականում աշխարհի գաղտնի կառավարության հերթական քայլերն էին, որ այժմ էլ կիրառվում են՝ ցանկացած երկիր, ազգ կամ հանրույթ քարուքանդ անելու ժամանակ: Սրա ականատեսն ենք նաեւ մեր իրականության մեջ, եւ առհասարակ: Այժմ օրենքներ են պարտադրվում երկրներին, որոնք անբարոյականացման ու ապազգայնացման են տանում մարդկանց, հատկապեսերեխաներին, դրանք թաքնվում են «գենդերային հավասարության», «սեռային ու սեռական հավասարության», «ընտրովի սեռ կամ անսեռ», թե այլ անբարո «անմեղ» ձեւակերպումներով, գրեթե ավարտվեց մարդկանց համարակալման գործընթացը, ինչը մոտենում է ամբողջ մարդկության չիպավորման վերջնակետին, երբ բոլորը եւ ամենուր վերահսկելի կդառնան ու «ոսկե միլիարդի» հետեւորդներ կլինեն

Այս ամենն արվում է առանց միջոցների մեջ խտրականություն դնելու: Անգամ կազմակերպված մի պետություն, որը տարածքով ամենամեծն էր Եվրոպայում եւ որի անունն է Ուկրաինա, անխնա ջախջախվում ու գործածվում է ալենդալեսների տերերի կողմից միայն մի նպատակով՝ ռուսական ազդեցությունը Եվրոպայից իսպառ հեռացնելու եւ սլավոնական դաշինքի հնարավոր վերականգնումը բացառելու նպատակով: Հակաֆաշիստական դերակատարում ստանձնած Արեւմուտքը Ուկրաինայում զինում եւ օրինականացնում է ֆաշիստներին ու այլազգիներից կազմված ուկրաինական խամաճիկ իշխանություններին:

Մոլորակի մութ ու գաղտնի ուժերը, նշյալ ստվերային կառավարությունը սակայն լավ են հիշում, թե ինչպես հրեա գործարարների փողերով իշխանության եկած Ադոլֆ Հիտլերը գնաց ընդդեմ իրենց եւ հանուն նոր աշխարհակարգի ստեղծման՝ ողջակիզելով գործող աշխարհակարգի պատվիրատու կողմի ազգակիցներին: Դրա համար ուկրաինականի դեպքում՝ մինչեւ իշխանության վերջնական ձեւավորումը, նույն այդ ուժերը սպանել տվեցին ուկրաինական ազգայնամոլների ղեկավարին, ով ժամանակին համագործակցել էր չեչեն եւ արաբ ահաբեկիչների հետ ընդդեմ Մոսկվայի: Նա զինված բենդերականների ու աջ ուժերի միջոցով կարող էր դառնալ երկրի նախագահ՝ վերաճելով մի նոր ֆյուրերի…

Հստակ է, եթե Ուկրաինան մխրճվի քաղաքացիական կռիվների կամ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, դա չի մտահոգի Արեւմուտքին, քանի որ Ռուսաստանին թշնամի Ուկրաինան, անգամ մասնատված, ոչ միայն վերջ կդնի համասլավոնական դաշինքի ձեւավորմանը, այլեւ չի նպաստի Մաքսային միության կազմավորմանը: Եվրոպական միությունը փորձում է կործանել Եվրասիական միությանը: Իսկ առանց Ուկրաինայի անիմաստ է Մաքսային միության ստեղծումը, իսկ Եվրասիական միությունը պարզապես կդառնա Ասիական միություն Այսինքն՝ Արեւմուտքն իր համար գրանցում է հաջողություն ամեն դեպքում: Մնում է կարողանալ Ուկրաինայի ավելի մեծ մասին տիրել, քանզի Մոսկվան արդեն նախապատրաստում է իր հասանելիքը ստանալ…

Սա ավելի քան ակնհայտ է, ինչը նշանակում է, որ Ալեն Դալեսի 1945թ. մարդկության դեմ արված ելույթը եւ Անգելա Մերկելի 2014թ. «1945թ.-ից հետո ձեւավորված եվրոպական քաղաքականության հիմքերը քանդելու» հայտարարությունը շարունակում են վտանգել ու կործանման տանել մարդկությանն ու աշխարհը

Վտանգն իհարկե ավելի խորքային է, երբ խոսում ենք ուկրաինական դեպքերի մասին, ապա դա միայն Արցախի ու Ղրիմի ճակատագրերի զուգահեռների համար չի արվում, մեծ գործերում չկան մանրուքներ, ուստի այս իրավիճակում Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնում հայազգի (թեկուզ Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող) Արսեն Ավակովի նշանակումը եւ նրա՝ ուկրաինացիներին կամ ռուսախոս զանգվածներին զինված ճնշելու հրամանները դեռ արծարծվելու են հայ-ուկրաինական հարաբերություններում (իսկ մինչ այսօր Ուկրաինան համարվել է Ադրբեջանի ռազմա-քաղաքական դաշնակիցը), եւ ոչ միայն հայ-ուկրաինական: Մեզ հայտնի գաղտնի ուժերի հակահայ կեցվածքը մեզ վաղուց է հայտնի ու վաղուց էլ հուշել է, որ նրանց գործերում չկան պատահականութուններ…

…Եթե մինչեւ 1700-ական թվականները համաշխարհային տիրապետության հասնողների ձգտումներն առավելապես այլ պետությունների ներքին գործերի խառնակչությունն էր, ապա հետագայում տարբեր օթյակներով, ակումբներով ու միավորումներով հասան համաշխարհային տիրապետության:

Որպես շատ կարճ տեղեկանք՝ նշենք, որ աշխարհի գաղտնի կառույցների շարքը մշտապես համալրվում է կամ՝ նպատակայնորեն փոփոխվում, նրանց պատմությունն արձանագրել է. «տամպլիերներ», «ռոզենկրեյցերներ», «իլյումինանտներ», «մասոններ», որոնց միաբանությունները, եղբայրակցություններն ու օթյակները հանդես են գալիս ամենախայտաբղետ անուններով… Դիցուկ՝ մասոնների համընդհանուր անվան տակ այսօր ներկայացողների նպատակն է դառնալ աշխարհի տերերը՝ հասնելով «համաշխարհային տիրապետության»: Իսկ համապարփակեցման (գլոբալիզացիա) «համաշխարհային դավադրության» մեջ են բոլոր քիչ թե շատ հայտնի, բայց գաղտնի ուժերը. «Միջազգային հարաբերությունների խորհուրդ»-ը, «Բիլդերբերգյան ակումբ»-ը, թե «Եռակողմ հանձնաժողով»-ը («Տրիլատերալ», որում ընդգրկված են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից ու Արեւմտյան Եվրոպայից): Աշխարհի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանց գործունեությունը առանց այս ուժերի չի կարող շարունակվել: Սրանց տարբեր հավաքներին մասնակցել են նաեւ ռուսաստանցիներ, ինչպես Անատոլի Չուբայսը, անգամ այն ժամանակ, երբ ՌԴ փոխվարչապետ էր: Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի մարդկանց հավաք է լինում, ասենք, նիստերին մասնակցել են Հենրի Քիսինջերը, Ջերալդ Ֆորդը, Հելմուտ Շմիդտը, Դեվիդ Ռոկֆելլերը, բարոն Ռոտշիլդը, Մարգարետ Թետչերը եւ այլք: ԱՄՆ-ի նախագահները եւս հետ չեն մնում, մեզ հայտնի Ջորջ Բուշ-կրտսերը ու Ռոնալդ Ռեյգանն օրինակ՝ «Եռակողմ հանձնաժողով»-ի անդամներ են, իսկ այս հանձնաժողովի կազմը լրացնում են «Միջազգային հարաբերությունների խորհուրդ»-ի, «Բիլդերբերգյան ակումբ»-ի եւ այլ գաղտնի կառույցների անդամները: Բայց տեսակետ կա, որ «300-ի կոմիտե»-ից բացի, Լոնդոնում պարբերաբար հավաքվում են աեւ մի քանի ընտանիքներ, որոնք էլ տնօրինում ու նախանշում են համաշխարհային գաղտնի կառավարության (հաճախ նշվում են մութ ուժեր) բոլոր գործերն ու ծրագրերըԵվ միայն սիոնիստական որոշումներով են սրանք առաջնորդվում: Ոչ մի այլազգի մասոնական օթյակում 32 եւ 33 աստիճանից ավել հնարավոր չէ բարձրանալ, դա համարվում է բոլորի վերջին աստիճանը, բացի մի «ընտրյալ ազգի ընտրյալ ներկայացուցիչներից», որոնք հասնում են մինչեւ 99 աստիճանի

Այստեղից է պարտադրվել նաեւ կրոնական էկումենիկ ուղեգծի այն մեկնությունը, որ «Յուրահատուկ մի միասնություն կապում է մեզ հրեա ազգին, որի հետ Աստված հավիտենական մի ուխտ է կնքել: Հավատքով գիտենք, որ մեր հրեա քույրերն ու եղբայրներն «Աստուծո սիրելի են իրենց հայրերի սիրույն համար: Որովհետև Աստուծո պարգեւներն ու կոչումը անդառնալի են» (Հռովմ. ԺԱ 28-29): Նրանք ունեն «որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը եւ խոստումը: Նրանցն են հայրերը, նրանցից եւ՝ մարմնի Քրիստոս» (Հռովմ. Թ 4-5): Մենք պախարակում ենք եւ դատապարտում հակասեմականության բոլոր արտահայտությունները, ինչպես ատելության պոռթկումներն ու հալածանքները: Քրիստոնեական հակահրեականության համար հայցում ենք Աստծուց ներողամտություն, իսկ մեր հրեա քույր-եղբայրներից՝ հաշտություն: Խիստ անհրաժեշտ է մեր Եկեղեցիների թե՛ քարոզչության, թե՛ դասավանդության, թե՛վարդապետության եւ թե՛ կյանքում գիտակից դարձնել քրիստոնեական հավատքի՝ հրեականության հետ ունեցած կապը եւ քրիստոնեա-հրեական համագործակցությունը քաջալերել»… Այսպես է առաջնորդվում համաշխարհային մեծ ցանց ունեցող Վատիկանը, այսպես են առաջնորդվում նաեւ հայ եկեղեցականները: Սա նշանակում է, որ էկումենիզմը մի ուղղություն է, որը կրոնական ոլորտում եւս համեմատական 99 աստիճանի է արժանացնում միայն «հայտնի ազգի հայտնի ներկայացուցիչներին»:

Կազմակերպված մասոնությունը (ըստ հայտնի տվյալների) շուրջ 300 տարվա պատմություն ունի եւ այն սկսվում է 1717թ.-ի հունիսի 24-ից, երբ 4 հին («եղբայրական որմնադիրների») օթյակները «Խնձորենու տակ» պանդոկում կազմավորվեցին Անգլիայի Մեծ ՕթեակըԲացի հայտնի մտավորականներից, մշակույթի, գիտության ու այլ ոլորտների գործիչներից, մեծահարուստներից, որ հիմնականում խարդախությամբ են հասել բարձունքների, մասոններ են եղել ԱՄՆ-ի նախագահների մեծ մասը՝ Վաշինգտոնը, Ջեքսոնը, Ջոնսոնը, Ռուզվելտը, Հարդինգը, Տրումենը եւ այլոք՝ ցայսօր, այդ երկրի նահանգապետերի, Սենատի ու Կոնգրեսի անդամների մեծամասնությունը նույնպես մասոններ են՝ հիմնականում 32 եւ 33 աստիճանների: ԱՄՆ-ի Անկախության Հրովարտակի 55 ստորագրողներից 40-45-ը մասոններ էին Ֆրանսիայում Նապոլեոնը շատ ջանքեր թափեց,  «որպեսզի ղեկավարի թե՛ Եկեղեցին եւ թե՛ Մասոնական Օթյակները: 1805թ.-ին, նա իր եղբայր Ժոզեֆին նշանակեց «Գրանդ Օրիենթ»-ի Մեծ Վարպետ»: Իսկ 1914թ. փորձ արվեց Ֆրանսիայում փակել մասոնական օթյակները, սակայն, դա ամբողջապես չիրականացավ եւ առ այսօր այդ վտանգը գոյություն ունի…  Իսկ «Մեծ Արեւելք» օթյակի՝ վերջերս կատարած այցը Հայաստան հավաստում է, որ սրանք վերակազմավորվելու խնդիր են լուծում նաեւ մեր երկրում… Հիտլերը 3-րդ Ռայխում որոշակի առնչություններ ունենալով հրեա փողատերերի ու մասոնների հետ, այնուհետեւ՝ անխնա ոչնչացրեց նրանց, բայց, հետպատերազմյան շրջանում, ամերիկյան զինվորականները նեցուկ եղան գերմանական մասոնության վերակազմությանը… Մուսոլինին Հռոմում որոշ մասոնների մասնակից դարձնելով իր պետականության կազմավորմանը, հետո խստիվ արգելեց բոլոր օթյակների գոյությունը… Ջհուդա-մասոններ անվան տակ այս ուժերի նկատմամբ խիստ քաղաքականություն էր իրականացնում հատկապես Ստալինը՝ խառնածին ԽՍՀՄ-ում: Սակայն, շրջապատված դավադիր ցանցով, նա այդպես էլ չկարողացավ իսպառ «խեղդամահ» անել, հաճախ էլ «թացի հետ խառնելով նաեւ չորը»…

Հետաքիքիր է, որ անհատականությունների վրա հիմնվելով, նրանց իշխանության բերելով՝ գաղտնի ուժերին միշտ հաջողվում է տիրել տվյալ երկրի բոլոր հիմնական լծակներին, սակայն երբ այդ անհատականությունները հասկանում են ում հետ գործ ունեն, պատմությամբ է ապացուցվում, որ անգթորեն դեմ են դուրս գալիս նրանց, իրենց օգտագործված համարելուց կատաղած: Այդպես եղավ նաեւ Հիտլերի ու Ստալինի պարագայում: Գաղտնի ուժերը ժամանակ առ ժամանակ ստեղծում եւ քանդում են կայսրություններ (ու միշտ միմյանց ընդդիմադիր, որ տիրեն երկու բեւեռներին էլ, որոնք որդեգրում են ազգային կամ ժողովրդավար դեմքեր, քարոզում են կապիտալիզմ ու սոցիալիզմ՝ դառնալով բեւեռների առանցք ), որոնք գործածվելուց ու վարկաբեկվելուց հետո տարվում են ինքնակործանման: Քանդվեց ԽՍՀՄ-ը, մի օր քանդվելու է նաեւ ԱՄՆ-ն, ու նոր կայսրությունների առաջացման  ժամանակները կգան…

Կամ էլ՝ նոր աշխարհակարգի, որ կհասկանա այս ամենը եւ կթոթափի փողի վրա կառուցված այս աշխարհակարգի լուծը:

ԽՍՀՄ կազմավորման առաջին իսկ օրից, ինչպես ԱՄՆ-ի հռչակման պարագայում, կառավարման բոլոր առաջնային-կարեւոր լծակներին տիրել են կարմիր ջհուդա-մասոնականները կամ ծպտյալ սիոնիստները: 1917-1921թթ. տվյալներով մասոններ էին 22 Ժող.կոմիսարներից 17-ը՝ Լենինի (Ուլյանով, մոր աղջկական ազգանունը՝ Բլանկ) գլխավորությամբ, Զինկոմիսարիատի 43 անդամներից՝ 35-ը, ՆԳ կոմիսարիատի 62 անդամներից՝ 43-ը, ԱԳ կոմիսարիատի 16 անդամներից՝ 13-ը, Ֆինանսների կոմիսարիատի 29 անդամներից՝ 24-ը, Արդարադատության կոմիսարիատի 19 անդամներից՝ 18-ը, Ժող.լուսավորության կոմիսարիատի 53 անդամներից՝ 42-ը, Սոցիալիստական գիտությունների ակադեմիայի անդամ-պրոֆեսորների 35 անդամներից՝ 25-ը, իսկ Մոսկվայի պրոլետարիատի գրականության բյուրոյի բոլոր 9 անդամները: Այլ ոլորտների մասին տվյալները շարունակելու դեպքում ոչ մի էական փոփոխություն չի լինի: Այսպես եղել է նաեւ հետագայում, այսպես է նաեւ այսօր…

Մենք քանիցս ներկայացրել ենք մասոնների, համասեռականների, հայ «դարձած» այլազգների կամ այլազգի «դարձած» հայերի որոշակի տվյալներ, քանի որ վտանգները համապետական ու համազգային են այլեւս: Պետք է հայտնենք, որ այդ արծարծումները օգտակար եղան այնքանով, որ կանգնեցրին այն սրընթաց գործընթացը, որը «շղթայական ազդեցությամբ» իջնում էր վերից-վար ու հետագայում դառնալու էր անկասելիԻսկ խնդիրների վերջնական ու դրական լուծման հասցնելու միակ ճանապարհը Ազգային Պետություն ստեղծելն է:

…2002թ© օգոստոսին արդեն խոսք կար, որ Երեւանում հաստատվելու փորձեր է անում մասոնների Վաշինգտոնի օթյակը։ Է՛լ ավելի ուշագրավ էր հետեւյալ անդրադարձը՝ «Կանոնիկ մասոնները Հայաստանում» հրապարակմամբ, պարզ էր, որ մասոնները փորձում են օրինականության շղարշ հաղորդել իրենց եւ Հայաստանում ծավալել գործունեություն։  ՀՀ արդարադատության նախարարությունում որպես հասարակական կազմակերպություն 05.03.2002թ. գրանցվեց «Ազատ եւ ընդունված քարտաշներ» անվամբ կազմակերպությունը, որը 2002թ.հունիսի 10-ին վերանվանվեց «Ազատ եւ ընդունված քարտաշների գերագույն օթյակ հայոց»-ի։ Երեւանում, վերագործարկվել է «Սեր» մասոնականօթյակը՝ կարծում ենք՝ 1866թ. մայիսի 7-ին ստեղծված պոլսահայ առաջին օթյակի գործը շարունակելու համար… Այս օթյակի անդամ են դարձել հատկապես սփյուռքահայերը եւ այլազգի մասոնները: Հայաստանի «Մեծ Օթյակի» ստեղծման հովանավորներներն էլ եղան ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մասոնական օթյակները: Եվ Վաշինգտոնի օթյակի ու Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» օթյակի միջեւ հակասություն սարքելով (խաղարկելով) սկսվեց անդամագրման նպատակաուղղված գործընթաց: Վերջին ժամանակներս փորձեր են արվում հզորացնել մասոնական ցանցը Հայաստանում, «Արմենիա Մարիոթ» (Armenia Marriot) հյուրանոցում տեղի են ունենում աշխարհասփյուռ հայ մասոնականների համաժողովներ, մասնակցում են ԱՄՆ պետդեպարտամենտի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ« նաեւ բարձրաստիճան հայ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ ու մտավորականներ։

Եթե մասոնները սկսում են գործել բացահայտ, ուրեմն Հայաստանի գլխին նոր վտանգ կա կախված, եւ սա պետք է զգաստացնի համայն հայությանը: Հայաստանի մասոնական կազմակերպությունը կրում է Հայաստանի գերագույն օթյակ (Grand Lodge of Armenia) անունը, որի ստեղծման եւ ճանաչման համար անհրաժեշտ է եղել առնվազն երեք երկրի հավանությունն ու ճանաչումը: Ըստ կազմակերպությանը մոտ կանգնած աղբյուրների, Հայաստանում Գերագույն մասոնական օթյակ ունենալուն հավանություն են տվել ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի մասոնական կազմակերպությունները: Հայտնի է, որ հայ մասոնականները դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ «Երեւանում Մասոնական Տաճարի կառուցման համար հող հատկացնելու խնդրանքով», սակայն նախագահականից կարծես թե պատասխան չի ստացվել: Հայաստանի մասոնականներն էլ տարածք են ձեռք բերել մայրաքաղաքի Վահագնի թաղամասում եւ առաջիկայում ծրագրում են իրենց գործունեությունն իրականացնել հենց այս թաղամասից:

Հայ Արիական Միաբանության անունից հայտարարել եմ, որ Համաշխարհային գաղտնի կառավարության դեմ կարող է դուրս գալ միայն Համաարիական համաշխարհային կառույցը, որի ստեղծման քայլերը վաղուց են նախաձեռնել հայ արիները: Մեր ծրագրերի մասին տեղեկացվել են ռուս արիացիները, նաեւ սլավոնա-արիական դաշինքը (որի կազմում կան ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, բուլղարներ, չեխեր, սերբեր եւն), Իրանի, Օսիայի, Տաջիկստանի, Հնդկաստանի ու եվրոպական մի շարք երկրների, ԱՄՆ-ի եւ այլ տեղերում գործող արիական ուղղության հետեւորդ կազմակերպությունները: Բայց դեռ պտուղները տեսանելի չեն: Անկատար է մնացել նաեւ Երեւանում Արիական Տաճար կառուցելու նախաձեռնությունը, ինչը կնպաստեր վերոնշյալ համաշխարհային դաշինքի կազմավորմանը:

Իսկ մինչ այդ, Հայ Արիական Միաբանությունը նախաձեռնել է Համահայկական գաղտնի կառավարության ձեւավորումը՝ ընդդեմ Համաշխարհային գաղտնի կառավարության: Դրա կարիքը կա եւ այն ընթացքի մեջ է: Բացահայտ գործելու կոչերն անհիմն են, քանզի վերոգրյալից հասկանալի է սպասվող վտանգի առկայությունը:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հ.Գ. - Պարզաբանման նպատակով տարիներ առաջ «Հայ-Արիներ» պաշտոնաթերթում հրապարակել էինք, որ 1960-ական թթ. (իհարկե դրանից առաջ էլ) խոսվել է այս վտանգների ու համախմբման մասին: Այդ առիթով խոսել էր միջազգային ճանաչման արժանացած հեղինակավոր մի հայ (հետո դարձել էր ընդգծված հակասիոնիստ), ով միջազգային գաղտնի կազմակերպության անդամ էր եղել՝ ավելի քան 50 տարի մասոնական, որ հարաբերություններ էր ունցել նաեւ սիոնականների հետ: Այդ հայը «40 տարիներ գործօն մեկ անդամը եղած է՝ Անգլիական գաղտնի սպասարկութեան, ու նաեւ Ֆրանսիական 2-րդ գրասենյակէն ներս: Կարեւոր տեղ եւ դեր ստանձնած է երկուքին մեջ ալ՝ իբրեւ բժշկապետ եւ որպես քաղաքական գործիչ: Իսկ համաշխարհային Ա. պատերազմի տարիներուն (1914-1918թթ.) արդէն գնդապետ էր, որպիսին էլ ճանչցուած էր օտար շրջանակներու մեջ»: Եվ ահա այս հայը հայտնել էր, որ «Մեր պետական ու կուսակցական ղեկավարները քաղաքական հեռատեսութիւն չեն ունեցած անցեալին, եւ չունին այսօր իսկ: Չեն կրցած ճանչնալ Հայութեան թշնամին: Տարուած են անձնական շահերէն: Իրենց աթո՛ռը պահելու, իրենց դի՛րքը ամրացնելու մասին կըմտածեն: Դիվանագիտութեան եւ քաղաքական հեռատեսութեան պակաս կա թե՛ արտասահմանի մեջ, եւ թե՛ Հայաստանի մեջ: Հո՛ն ալ, Հայաստանի մեջ ալ նո՛յնն է պատկերը: Անտարբեր են. կըքնանա՛ն…

…Այսօր հազարաւոր հրեայ մանուկներ Հայաստանի դպրոցներու մեջ հայերէն կըսորվին: Ասո՛նք – ասո՞նք … ապագայ Հայութեան լրտեսնե՛րը պիտի ըլլան: Հայաստանի ներքին թշնամիները – խռովարարնե՛ր պիտի ըլլան ներսէն: Հայաստանի կառավարութեան պատասխանատու մարդիկը գիտե՞ն ասիկա: Չե՛մ կարծեր: Քունի մեջ են: Կը քնանա՛ն. մինչդեռ մեր թշնամին արթու՛ն է միշտ, եւ գործի՛ վրայ է… Կա՛յ հրէական ծրագիր մը, որ պիտի իրականանա՛յ: Եւ կամ, աւելի ճիշդը՝ պիտի հետապնդուի անոր իրագործումը, ամէ՛ն գնով: Թէեւ կրնայ հանդիպիլ արգելքներու եւ դժուարութիւներու: Ես մոտե՛ն տեղեակ եմ անոր: Կ’ուզէի զգուշացնել… բայց…»: Բայց ժամանակին չի կարողացել գտնել վստահելի ղեկավար կամ կուսակցապետ հայերի: 93 տարեկան այս հայը, ով փորձել է տեղ հասցնել ճշմարտությունը, ում մասին ավելի մանրամսն գրված է ՀԱՄ պաշտոնաթերթում (մասամբ անդրադարձ է եղել նաեւ «Լուսանցք» շաբաթաթերթում), իր բացահայտումների ճանապարհին անսպասելի կնքել է մահկանացուն՝ թունավորումից:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

http://www.hayary.org/wph/?p=3028 - Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն.- Հայկական  համաշխարհային  գաղտնի կառավարության տեսլականը – Ընդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի…

http://www.hayary.org/wph/?p=2109 - Մասոնները ամենազորները չեն… ավերիչ շղթայի մի օղակն են ընդամենը – Աշխարհի գաղտնի կառավարության դեմ՝ հայկական թաքնագիտություն եւ գենածինաբանական դիմակայություն…

http://www.hayary.org/wph/?p=2766Կոչ տարածաշրջանի բնիկ ազգերին՝ 3-րդ համաշխարհային պատերազմից քիչ առաջ համախմբվելու – Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Պաղեստինի եւ Իրաքի  նախագահներին ու կառավարություններին

http://www.hayary.org/wph/?p=1525 - Համաարիականությունը` որպես փրկարար օղակ – Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական քաղաքականության նոր աշխուժացումների առումով…

http://www.hayary.org/wph/?p=1572Համահայկական բանակ՝ ընդդեմ համաթուրքական եւ այլ հակահայ ճակատների.- Ռազմապաշտպանական ուժերի եւ ազգային բոլոր կառույցների ներդաշնակ գործունեությունն է պահանջվում…

http://www.hayary.org/wph/?p=2916 – Անվտանգությունը խելոքի կամ խարդախի ասպարեզ չէ.- Յուրաքանչյուր ազգ կամ պետություն հարատեւում ու զարգանում է, երբ անխոցելի ու հակազդող է նրա անվտանգության համակարգը…

http://www.hayary.org/wph/?p=3002   Եվ Հայոց ռազմուժի ծինաբանական ռումբը կվերալիցքավորվի – Հայն Արին է՝ (Բ)Արին, ով Վիշապաքաղ Վահագնի հետ հաղթում է (Չ)Արին…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։