Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (4-րդ մաս) – Էլ որտեղի՞ց ունենանք իրեղեն ապացույցներ, եթե մեր արժեքավոր հնագույն գտածոները զարդարում են օտարների թանգարանները… Շախմատը խաղ է, որը հնարել են հարյուրամյակներ առաջ…

Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ

Սկիզբը թիվ 28-30-ում

http://www.hayary.org/wph/?p=5788Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (3-րդ մաս) – Ինչքա՞ն կարելի է տգիտության պատճառով ջուր լցնել ուրիշների ջրաղացին… «Ճատրակ – Շատրանգ» գրքից մի հատված «Շահնամե»-ից՝ որտեղ խոսվում է ճատրակի ստեղծման մասին…

http://www.hayary.org/wph/?p=5763Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (2-րդ մաս) – «Սարը, որին արիական ժողովուրդները համարում էին սուրբ օրրան՝ նրանց մոտ կոչվել է Արիարատա՝ «Հավատացյալների կառք»… Արիարատան, անկասկած, Արարատ լեռն է»… 

http://www.hayary.org/wph/?p=5750Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ – Աշտար-Աստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)… Հայտնաբերվել է էկզոմոլորակ… Հրեան սեւ խոռոչ է ստեղծել…

Կարդալիս Ֆիրդուսու հիասքանչ ստեղծագործությունները, հոգու խորքում ինչ-որ հարազատ զգացողություն է առաջանում, անկախ այն բանից, թե որ երկրի բանաստեղծ է նա «համարվում»: Օրբելին Ֆիրդուսու մասին գրում է. «Նրան խորթ չեն եղել աշխարհիկ հաճույքները, այդ թվում՝ իսլամի կողմից չընդունվող վայելքները (Ֆիրդուսին չի թաքցնում իր սերը գինու հանդեպ)»:

Այս տեղեկությունը կասկածի տակ է դնում նրան ազգությամբ պարսիկ բանաստեղծ համարելը: Աշխարհը նրան ճանաչել է որպես Ֆիրդուսի Աբուլղասիմ կամ Աբուլ Կասիմ Մանսուր: Ֆիրդուսի-ն նրա մականունն է:  

Աբուլ-ղա-սիմ անունն էլ շատ հարազատ է թվում. Աբուլ-գյուղ Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Ճավախքի գավառում (այժմ՝ Վրաստանի Նինոծմինդայի շրջանում), Աբուլ-լեռնազանգված Ախալքալաքի մոտ, Աբուլ-լիճ Ախալքալաքի սարահարթի Մեծ եւ Փոքր Աբուլ լեռնագագաթների միջեւ, Աբուլկենդ-գյուղ Պարսկահայաստանում եւ այլ տեղանուններ «աբուլ»-ով:

Աբուլ-ղա-սիմ անվանման մեջ «ղա-ղա»-ն նշանակում է ագռավի ձայն, իսկ սիմ- ը շումերական SIM եւ բիանիական (ուրարտական) հավ-քն է (Սիմ-ա-հավք):

Մ. Աբեղյանը նշում է, որ «Սասա ծռերի» որոշ պատումներում ասվում է, որ Բաղդասարն անցել է Պարսկաստան եւ հիմնել Ռոստամ Զալի տոհմը:

«Շահնամեում» ասվում է, որ Ռոստամ Զալը սնվել է Սիմորղ Ղուշի բնում: Հովիկ Ներսիսյանը «Հայկական լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեսթան» գրքում գրում է. «Շահնամեում» ասվում է, որ սիմորղը թռչունների գլխավորն է, որ մանուկ Զալին պահել ու պահպանել է, եւ հենց նա է եղել, որ Ռոստամի ծննդյան ժամանակ դանակաբուժումը (վիրաբուժություն) սովորեցրել է մոգպետներին:

Սիմ-ա-հավք, Ավեսթայում  Saena (արծիվ կամ անգղ), պարսկերենում՝ սիմորղ (Սիմ-մորղ), որտեղ «մորղ» բառը հայերենում նշանակում է հավ: Հայ բանահյուսությունը, ի դեմս Սիմ-ա-հավք-Սին-ամ-ա-հավքի, պահպանել է շումերական SIM-ը եւ բիաինական (ուրարտական) հավ-ը, որ տվյալ դեպքում բնիկ հայերեն հաւ (ք) բառն է:

Մ.թ.ա. 9-րդ դ վկայված հավք-դիցուհին՝ հայկական թեւավոր Սիմահավքը, որ հայտնաբերվել է Սեւանա լճի մոտակայքում, այժմ գտնվում է Էրմիտաժի թանգարանում:

Մեր կարծիքով՝ Սյունիքում գտնվող Քարահունջ աստղադիտարանի հին անվանումը՝ Ղոշուն Դաշ, կարող էր առաջացած լինել Սիմորղ Ղուշից: Որոտան գետի ձախ վտակը ներքին հոսանքում կոչվել է Աղավնո գետ, իսկ վերին հոսանքում՝ Հունչհավք: Սիմահավք, Հունչհավք, Սիմորղ, Անգղ. միեւնույն թռնի տարբեր անուններն են:

Քուշանաց թագավորության անվանումն էլ առաջացել է «ղուշ/քաշ» ամատից:

Վաղարշ Բ-ից սկսած հայ Արշակունիները իրենց համարում էին երեք արքայատների (Քուշանական, Մազքթաց եւ Հայկական) մեջ առաջինը: Ագաթանգեղոսի «Պատմություն»-ում ասվում է, որ Հայոց թագավոր Խոսրովը երկու անգամ դիմել է օգնության Քուշանաց երկրի իր ազգականներին՝ Արտաշիր 1-ինի դեմ պատերազմելիս:

Հ. Օրբելին իր գրքում նշում է նաեւ Հայաստանից տարված (1933) եւ Էրմիտաժին հանձնած (իբր որպես նվեր) ճատրակի հավաքածուի մասին:

Էլ որտեղի՞ց ունենանք իրեղեն ապացույցներ, եթե մեր արժեքավոր հնագույն գտածոները զարդարում են օտարների թանգարանները:

Օրբելին հատուկ ուշադրություն է դարձնում Էրմիտաժում պահվող երկու նշանավոր արեւելյան հնագույն խաղաքարերի վրա. առաջինը փղոսկրից քանդակված ձիավորի խաղաքարն է, իսկ երկրորդը՝ ժայռի վրա նստած գիշատիչ թռչնի: Այս խաղաքարի յուրովի նկարագրությունից հետո Օրբելին հարց է տալիս. «Ի՞նչ է անում այդ թռչունը շախմատային բանակի շարքում»: Ապա շարունակում է. «Բայց հիշենք, որ ներկայիս նավակի, ռուսական հրանոթի տեղում Ֆիրդուսու «Շահնամեն» ճանաչում է ռոխին, որի անունով է կոչվում համապատասխան խաղաքարը եւ հայտնի քայլը՝ գրեթե բոլոր ժողովուրդների լեզվով հայտնի փոխատեղում (ռակիրովկա) անունով: Արեւմուտքում օտար պատկերով եւ տերմինով Ռոխի փոխարինումը աշտարակ-նավակով, այս ամենը, ըստ ժողովրդական տերմինաբանության, բավարար չափով իմաստավորված է միայն ֆրանսերենում roc (ռոխ) եւ roc (ժայռ) բառերի եւ իտալերեն հնչողությամբ rocco (ռոխ) եւ rocca (ժայռ) բառերի համապատասխանությամբ»:

Ռոխ բառի հետ կապված բերենք մի պատմական հիշատակում: Վարդան պատմիչը Խոռակերտ քաղաքի հիմնադրումը վերագրում է Հայկի որդի Խոռին: Եթե Խոռ անունը կարդանք աջից ձախ, ապա կստացվի Ռոխ անունը: Չի բացառվում, որ Ռոխը Խոռ անվան ծածկագիրն է: Եգիպտական Խոռը պատկերվել է թռչնի գլխով, երբեմն՝ արեւի թեւավոր սկավառակով:

Հ. Օրբելին իր գիրքը հրատարակել է 1936 թվականին: Այդ ժամանակ նա պետք է որ իմանար. միջագետքյան բիբլիական Ուր քաղաքում անգլիացի հնագետ Լեոնարդ Վուլլին պեղումների ժամանակ (1926-27թթ.) հայտնաբերել է 4 խաղատախտակներ խաղանիշերի հետ (7 սպիտակ, 7 սեւ): Հավաքածուի մեջ են եղել նաեւ 6 զառ բուրգի ձեւով՝ յուրաքանչյուրի երկու անկյունը ներկված տարբեր գույներով: Հավաքածուի տարիքը 4500 տարուց ավելի է: Այս խաղը համարվում է նարդու նախամայր:

Այս կարգի փաստի առկայությամբ ինչպե՜ս կարելի է հավատալ, որ նարդին ծագել է Պարսկաստանում: Ստացվում է՝ հնդիկների (իմա՝ հայերի (որպեսզի թյուրըմբռնում չլինի, խնդրեմ կարդացեք «Լուսանցք»-ում տպագրված՝ Հնդկաստան-Հայաստան թեմային առնչվող հրապարակումները)) կողմից ճատրակի ստեղծումից հետո պարսիկները ստեղծում են նարդի խաղը, եւ նրանց գիտունը այն տանում է Հայաստան-Հնդկաստան՝ ճատրակի եւ նարդու հայրենիք, որտեղ Դեւսարմի իմաստունները չեն կարողանում բացահայտել իրենց իսկ կողմից 2500 տարի առաջ ստեղծած խաղի էությունը, ինչը կարելի է համարել անհեթեթություն…

Շարունակենք Ռոխ անվան հետ կապված թեման:

Շումերերեն kurշ (հայ. kor) բառը հայերենում նշանակում է հացահատիկի չափի միավոր՝ 1 քոռ =10 արդու: Աշտարի թվային կոդը՝ AS=Աշ=10 կարող ենք կարդալ եւ As, եւ Sa (10=1+0=1 կամ 10= 0+1=1): Հիմա եթե «քոռ» բառը կարդանք աջից ձախ, ապա կունենանք «ռոք»-ը: Ասացինք, որ ռոք բառը հնչողությամբ համընկնում է ֆրանսերեն roc եւ իտալերեն rocco-ի հետ՝ աշտարակ-նավակ եւ ժայռ բառերի համապատասխանությամբ: Ավելի ուշ նավակը արտահայտվել է ֆրանսերեն tour եւ գերմաներեն turm բառերով:

«Տուր»-ը հայերեն նշանակում է քարայծ կամ վայրի ցուլ (անհետացած), իսկ տուրա-ն նշանակում է՝ 1. ճատրակի խաղաքար՝ նավակ, 2. Աշտարակ (ճարտ.):

Ալիշեր Ակիեւի «Սակերի մշակույթը եւ առասպելաբանությունը» գրքից տեղեկանում ենք. «Ավեսթայում» արտա/արդա-ն զուգորդվում է Արեւի, կրակի հետ, արեւային կառքի հետ: Արտան (ավեստ. arta, asa) սահմանում է տարածության ժամանակագրական կարգ: Արտայի սիրելի թռչունն է համարվել բուն»:

Վաղ բաբելոնյան կավե տախտակի վրա պատկերված է Իշտար-Ինաննան՝ գլխի հերբաժանի երկու կողմերում չորս ծալք մազերով, կանգնած զույգ առյուծների վրա, որոնց գլուխները թեքված են դեպի Արեւելք եւ Արեւմուտք, իսկ նրանց գլուխների կողմերում՝ ուղղահայաց դիրքով՝ մեկական բու: Առյուծը արեւի խորհրդանիշն է, իսկ բուն՝ անդրաշխարհի արեւի ( )-նայել համարի PDF տարբերակում:

Հայերեն բու նշանակում է՝ 1. գիշերային գիշատիչ, դուրս պրծած մեծ աչքերով, կեռ կտուցով՝ ողբագին ձայնով խոշոր թռչուն: 2. Կոչում են շատ լացողին:

Ահա այս «ողբագին ձայնից» եւ «լաց լինող» բնութագրումից պարզ է դառնում Էրեշկիգալ-Իսիդա-Ինաննա-Աշտար-Աշխարա-Լաց դիցուհու անվան վերծանման գաղտնիքը. «Նա, ով լաց է լինում»: Իսկ քոռ անունը առաջացել է այն պատճառով, որ բուն տեսնում է մթության մեջ, որտեղից էլ «քոռ բու» արտահայտությունը:

Ուրեմն՝ 1քոռ=10 արդու= 10Asa=10As: Այժմյան Պեգասոսի համաստեղությունը, որն ունի քառանկյունու տեսք, հնում կոչվել է Արտ (շում. IKU) եւ համարվել է Հայկ աստծո տունը:

Ելնելով վերը նշվածից՝ կարելի է ենթադրել, որ 10 թիվը արտի մակերեսի չափման միավոր է՝ x2=10×10=100 (100-ը՝ ճատրակի խաղատախտակի վանդակների թիվը):

Հին ժամանակներում եղել է նաեւ 100 վանդակավոր ճատրակ: Այդպիսի ճատրակ է ունեցել Լենգ Թեմուրը:

Շարունակելի

Գոհար Պալյան

* * *

Շախմատը խաղ է, որը հնարել են հարյուրամյակներ առաջ: Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ այդ խաղի մասին առաջին անգամ հիշատակվել է դեռեւս VI դարում: Առասպելի համաձայն՝ շախմատը հնարել է մի հնդիկ իմաստուն իր տիրակալի համար: Սակայն կասկածից վեր է, որ շախմատի գյուտը ոչ թե մեկ մարդու, այլ բազմաթիվ ժողովուրդների մտքի արգասիք է:

«Շախմատ» անվանումն առաջացել է Արեւելքում, որտեղ պարսկերեն շահ են անվանում տիրակալին, թագավորին, իսկ «մատ» նշանակում է «մահացավ»: Հայաստանում շախմատ հավանաբար սկսել են խաղալ IX դարից եւ այն անվանել են ճատրակ (խաղի հնդկերեն «չատրունգա» անվանումից), ավելի ուշ՝ շախմատ: Եվրոպայում շախմատի մասին հիշատակությունները վերաբերում են XI դարին: 1851թ. Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի առաջին միջազգային մրցաշարը, իսկ 1886թ. աշխարհի առաջին պաշտոնական չեմպիոն է հռչակվել Վ. Ստեյնիցը:

Շախմատ խաղում են երկուսով՝ 64 (8×8) մեկընդմեջ սեւ ու սպիտակ վանդակների բաժանված  խաղատախտակի վրա: Յուրաքանչյուր խաղացող ունի 16 խաղաքար՝ 8 զինվոր, 2 ձի, 2 փիղ, 2 նավակ, 1 թագուհի եւ 1 թագավոր, որոնց խաղի սկզբում դասավորում են խաղատախտակի հակադիր կողմերում՝ դեմ դիմաց: Խաղաքարերը կարող են նահանջել, հարձակվել եւ պաշտպանել մեկը մյուսին: Խփված խաղաքարը դուրս է գալիս խաղից: Ամենազորեղ խաղաքարերն են թագուհին եւ նավակը: Ձին միակ խաղաքարն է, որ կարող է թռչել – անցնել մյուսների վրայով: Խաղի ընթացքում, խաղացողի ցանկությամբ, զինվորը կարող է ցանկացած խաղաքար (նաեւ թագուհի) դառնալ, եթե միայն կարողանա հասնել խաղատախտակի՝ հակառակորդին պատկանող կեսի վերջնագծին:

Որեւէ խաղաքարի գրոհը թագավորի վրա կոչվում է շախ, իսկ երբ թագավորն այլեւս նահանջելու տեղ չունի, հայտարարվում է մատ (պարտություն), որով եւ ավարտվում է խաղը:

Հայաստանը շախմատային երկիր է: Աշխարհի չեմպիոն Տ. Պետրոսյանի, միջազգային գրոսմայստերներ Ռ. Վահանյանի, Ս. Լպուտյանի, Վ. Հակոբյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Անաստասյանի, Ա. Մինասյանի, Կ. Ասրյանի, Լ. Արոնյանի անունները լայնորեն հայտնի են շախմատային աշխարհում: 1999թ.Հայաստանի շախմատի ազգային հավաքականը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 1992 եւ 2002 թթ-ին շախմատի համաշխարհային օլիմպիադաներում դարձել բրոնզե մեդալակիր, 2006թ.՝ չեմպիոն:

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Տիգրան Պետրոսյանի պատվին սահմանել է «Տիգրան» հատուկ մրցանակը, իսկ Հայաստանի շախմատի տունը, որի առջեւ կանգնեցված է  շախմատիստի կիսանդրին, կոչվել է նրա անունով:

Այսպես է նկարագրված Հայկական հանրագիտարանում (դպրոցական մեծ հանրագիտարան)

«Լուսանցք» թիվ 31 (421), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։