Տիրատոն.- Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայոց իմաստնության Աստված Տիրին

Հոկտեմբերի 15-ին հայ արիները հերթական անգամ նշեցին վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ հաճախ հենց Տիրատոն են կոչում:

Հայ Արիական միաբանության ներկայացուցիչները այցելեցին Զվարթնոցի հինավուրց տաճար, որտեղ ցայսօր պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Նրանք երկրպագեցին Տիր Աստծուն՝ խնդրելով իմաստնություն, որ միշտ հարստացնի հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, ավանդապաշտ եւ իմաստուն ու հեռատես զավակներ:

Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի երկու  ներկայացուցիչներ լուսաբացին Արագածի Հարավային գագաթին վառեցին նախօրեին այնտեղ տարած ութանկյուն ջահը: Տիր Աստծո պատվին սրբազան ծես արվեց՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու իմաստնության: Քրմերը Տիրից խոհեմություն ու երկարակեցություն խնդրեցին, որպեսզի հնարավորինս շատ կարողանան փնտրել ու վերագտնել հայոց կորսված գաղտնիքներն ու ծածկագրերը:

Այդ օրը՝ Նախնյաց նվիրական նախորդ տոնակատարությունից եւ նախնիների հոգիների հետ հոգեւոր շփումից հետո նորովի է վերաիմաստավորվելու հայ արիների գործունեությունը, ովքեր կփառաբանեն ոչ միայն Տիր Աստծուն, այլեւ մյուս Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

http://www.hayary.org/wph/?p=5843#more-5843Տիրատոն. Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված Տիրին – Բազմաթիվ տոներ են կատարվում հոկտեմբերին, որոնք, եթե օրվա խորհրդով չեն կապվում Տիր Աստծո հետ, ապա հազարամյակների խորհրդով շաղկապված են ի վերուստ…

Տիր Աստվածը հայոց մեջ համարվել է նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայ մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածը, ինչի համար էլ այդ տոնը նշել են բազմաթիվ ասպարեզների ազգային շերտեր:  

Հայը, լինելով արարչածին ազգ եւ ունենալով Տիր Աստված, չէր կարող լինել անգրագետ ու անայբուբեն… Հուդա-քրիստոնյաները հենց մտան Հայաստան, ինչպես պատմիչ Ագաթանգեղոսն է վկայում, առաջինը հենց Տիր Աստծո տաճարն ավերեցին ու թալանեցին, վառեցին մատյանները, չոչնչացրած մասն էլ պահեցին: Դրանով նախ որոշել էին հիմնահատակ ավերել ու ոչնչացնել հայոց միտքը՝ լուսավորությունն ու իմաստնությունը, արարչականության ու ամենայն աստվածայինի ըմբռնումը, որոնց սրբազան պահապանն է Տիր Աստվածը… Ու կորան Հայոց գրերը, որոնք հետո վերագտավ ու վերականգնեց Մեծ Հայը՝ Մեսրոպ Մաշտոցը…

Տիրատոնի ավարտից հետո երեկոյան հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների 3 խմբեր  կայցելեն Գարեգին Նժդեհի մասունքների վերաթաղված 3 վայրեր՝ Խուստուփ լեռան լանջ, Սպիտակավոր վանքի տարածք եւ Կապանի՝ Նժդեհի անվան հուշահամալիր: Այց կլինի նաեւ Երեւանում Նժդեհի հուշարձանին: Քրմերը Խուստուփի լանջին ի փառս Նժդեհի ծես կանեն՝ փառաբանելով զորավարին եւ՛ որպես հզոր ռազմական գործչի եւ՛ որպես խորագիտակ իմաստասերի:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

15.10.2016թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։