Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքըից-www.hayary.org… – Հայ-Արիական տեղեկատվություն, մեկնաբանություններ… Կարդացե՛ք եւ Բաժաբորդագրվե՛ք «Լուսանցք»… – Շաբաթաթերթի հայտարարություններ…

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝     (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org ինչպեսեւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ Առաջին ԱրԱրածն այդ Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը…

Եվ երկիրն էլ նրանց կոչեց Արի Մարդկանց՝ Արմենների Երկիր… Եվ Առաջին ԱրԱրվածները ԱրԱրչական Դրոշմով Օծվեցին որպես Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ՝ ՀԱՅ-ՀԱՅեր… Բնօրանն էլ նրանց՝ Հայք-Հայաստան…

Հայկական Լեռնաշխարհը բնակերտ Հայք-Հայաստանն է՝ Հայերիս Հավերժական Բնօրրանը… այն Արարչածին Հայ Տեսակի Երկրայի՛ն Հայրենիքն է՝ ինչպես Հայ Ազգի-Մարդկանց, այնպես էլ՝ Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհների, նաեւ՝ Հայ Աստվածների… Հայկական Լեռնաշխարհը միմիայն Հայերի՛ս Բնօրրանն է… Հայ Աստվածների Տիեզերաաշխարհն էլ՝ Հայերիս Երկնայի՛ն Հայրենիքն է… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – www.hayary.org

Հայրենիք ունենք այսօր՝ Հայաստան, եւ պիտի դարձնենք այն հզոր, միասնական ու Մեծ Հայարիաստան…

* * *

- Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

* * *  

Հայ-Արիական կարգախոսը չի կարող կառուցվել «հակա» սկզբունքով: Հայ արին արարիչ տեսակ է ու բնավ՝ ոչ ավերիչ.- Հայ-Արիական կարգախոս.

Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:
– Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…
Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:
– Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…
Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի

Հայ-Արիականության ուղենիշային դրույթներ

– Իբրեւ Արարող Ցեղ, մենք բնարմատն ենք Արիական մեծ ցեղի եւ ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ:

– Արարչից մեզ տրված Բնատարածքը Հայկական Բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրենիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի:

– Հայկական Բարձրավանդակը Արարչի եւ Մարդ-Աստվածների ու մարդկության Հավիտենական Ուխտի ու Փրկության Բնատարածք է, Հայ-Արիացիների արարման վայր:

– Ճանաչի՛ր Հայ-Արիական Բնությունը, Տիեզերակարգը եւ կմերձենաս Արարչին:

– Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ եւ մարդկանց առջեւ ունեցած պարտականություններդ:

– Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայացման նախապայմանն է:

– Առաջնորդվի՛ր ցեղասիրության եւ բնօրրանապաշտության մտածումով, Ցեղին ու Բնատարածքին նվիրաբերվելու բացարձակ կամքով, որի դեպքում միայն կարմատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցեղային միասնության գրավականն է:

– Հայ-Արիական գաղափարները քարոզի՛ր անձնական օրինակով, եղի՛ր Համաարիական Դաշնության առաջամարտիկը:

– Ապրի՛ր մաքուր հոգով, բարեպաշտ, ազնիվ ու արդարամիտ:

– Երբե՛ք խոստումդ, երդումդ եւ ուխտդ մի խախտի՛ր:

– Գնահատի՛ր եւ սիրի՛ր կյանքը, սակայն մի հանդուրժի՛ր չարը, անարդարը, անազնիվը:

– Եղի՛ր արիասիրտ, զորավոր եւ քաջ կռվող:

– Թշնամուդ եւ հակառակորդիդ ների՛ր՝ միայն պատժելուց հետո:

– Տու՛ր ինչպես Արեւը, դրանից Հայ-Արիները կզորանան, չարիները՝ կմոխրանան:

Ազգը՝ որպես Ծինարմատ.

Արարչական Առանցքի գիտակցման, առավել եւս մոտ գտնվելու համար անհրաժեշտ պայման է նախ եւ առաջ Արարչածին (Բնական) Ազգի (ըստ այդմ՝ անհատների) որակները վերականգնել: Դրա համար պիտի հասկանալ եւ գործածել ԱԶԳ սահմանմանն անհրաժեշտ բնորոշիչները.

  1. Ծագումը (Ծին-Գեն), 2. Բնօրրանը (Հայրենիք), 3. Լեզուն, 4. Առաքինությունը, 5. Հավատը, 6. Մշակույթը, 7. Ինքնությունը, 8. Էությունը, 9. Առաքելությունը:

Բոլորն էլ արժեհամակարգային առումով հավիտենարժեք զորություններ են, բայց ամենակարեւորներն առաջին ու վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի մարմնական, մտավոր ու հոգեւոր եռաստիճան գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը, որ Նոր Սկիզբ է… Այսպես տիեզերապտույտ է տալիս Հավերժությունը:

Այս գիտակցումն էլ նախապայման է Արարչական Առանցքը հասկանալու համար:

Հայ-Ազգայնականության ուղենիշային դրույթներ

– Արարչի կամոք մենք արարվել ենք իբրև ՀԱՅԵՐ եւ գոյություն ունենք Արարչագործության սկզբից:

– Արարչից մեզ տրված Հայրենիքը՝ Հայկական Բարձրավանդակն է, որ միայն Հայերինս է:

– Մենք ունենք Արարչից շնորհված Ցեղային յուրատեսակ հոգե-մարմնական գծեր՝ պայմանավորված մեր Ոգով եւ Արյամբ:

– Ճանաչի՛ր Ազգիդ պատմությունն ու մշակույթը, նրա հոգեւոր-բարոյական օրենքները, եղի՛ր հպարտ՝ ՀԱՅ լինելուդ համար:

– Հավատա՛ Ազգիդ ուժին, կարողություններին եւ առաքելությանը:

– Գիտցի՛ր՝ քո գերագույն ծնողը Ազգն է, ապա միայն անմիջական ծնողներդ:

– Քո երջանկությունը տե՛ս Ազգիդ հզորացման եւ Հայաստանի բնական սահմանների վերականգնման մեջ, ամեն ինչ զոհաբերի՛ր հանուն դրա:

– Եթե հարկ է՝ մեռի՛ր, որ Ազգդ ապրի. մեռի՛ր այնպես, որ մահդ ծառայի Հայրենիքին:

– Եղի ՛ր ուժեղ՝ հոգով, մտքով եւ մարմնով:

– Կրթվի՛ր եւ մտածի՛ր հայերեն:

– Հայ մարդու հետ խոսի՛ր հայերեն:

– Սերու՛նդ տուր՝ ընտանիք կազմելով ազգակցիդ հետ:

– Մշտապես մտածի՛ր՝ նոր ուխտակիցներ գտնել, գաղափարներդ քարոզի՛ր անձնական օրինակով:

– Ուր էլ լինես, նյութական ինչ վիճակ էլ ունենաս, ինչ քաղաքական ու կրոնական գաղափարներ էլ դավանես, մնա՛ հպատակն ու մարտիկը Ազգիդ:

Հայ-արիական խաչակնքում.

Կատարվում է՝ 

Միմյանց միացրած 5 մատները (մեկ կետի շուրջ հավաքած) տարվում են դեպի ճակատ (1), աջ աչք (2), ձախ աչք (3), կզակ (4) եւ մատներն արդեն բացված, ափը տարվում է սրտին (5) եւ ապա ձեռքը բարձրացվում է վեր՝ ձիգ վիճակով (6):

Ասվում է՝

Արարչի կամոք. Այն ինչ գիտակցում եւ մտածում եմ (ճակատ). Այն ինչ տեսնում եւ զգում եմ մարմնիս (աջ աչք) եւ հոգուս (ձախ աչք) աչքերով. Այն՝ ինչ կամենում եւ խոսում եմ (կզակ կամ կոկորդ). Բխում են սրտիցս (ափը տարվում է սրտին) եւ ուղղված են Հայ Աստվածներին (ձեռքը բարձրացվում է վեր)… Փա՜ռք Աստվածներին, Հային ու Հայքին…

Նույն կատարումը՝ Արարչի փառաբանմամբ (մեկ այլ ծես է)

Փա՜ռք Քեզ Արարիչ (ճակատ). Փա՜ռք Քեզ ԱրԷգԱկ (աջ աչք) – Լույս եւ ջերմություն տվեք մեզ առատ (ձախ աչք). Ունենք մենք վաղուց մեծ Հույս-Նպատակ (կզակ կամ կոկորդ). Որ պիտի հասնե՜նք Հայ Ոգով Անպարտ (ափը տարվում է սրտին) – Փա՜ռք Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, Հային ու Հայքին (ձեռքը բարձրացվում է վեր)…

Հայ արին չի աղոթում, չի աղերսում կամ ողորմումայլ՝ ձոներով ու փառաբանումներով է դիմում իր Աստվածներին եւ Արարչին (նաեւ՝ նախնյաց եւ բոլոր այլ դեպքերում)…

Ուստի՝ ՀԱՄ-ը այն հայորդիներին, ովքեր որոշել են չշտապելով՝ ըմբռնելով դառնալ հայոց հավատին (այս հայերի համար՝ մինչեւ վերադարձը, արիա-քրիստոնեության տարբերակն է առաջարկվել՝ հուդա-քրիստոնեության փոխարեն), հետեւյալ խորհուրդը ունի – Աղոթի՛ր կամ փառաբանի՛ր քո՛ Աստծուն՝ Հայի՛ Աստծուն ու Հա՛յ Աստծուն

Արորդիներին եւ Արիա-քրիստոնյա հային, ով նոր է կատարում իր հավատադարձը, առաջարկում ենք իր աղոթքը, իսկ արիադավան բառապաշարով՝ ձոնը, հղել Հայ Աստծուն՝ Հայոց Աստվածային Համակարգի Գերագույն Աստված Հայր Արային, ոչ թե Յահվե-Եհովային կամ նրա եբրայացի որդուն… եթե իրապես ձգտում է հոգու զորությունը տեսնել.

* * *

Հա՛յր մեր Արա՝ հայի Աստված,

Սերու՛մ ունես արարչական,

Սրբազա՛ն է անունը Քո,

Փա՛ռք Քեզ եւ մեր Աստվածներին,

որ զավակն եք Տիեզերքի:

Հա՛յր մեր Արա,

Քո սերմից ծնված հային նոր կյանք տու՛ր,

Եվ տու՜ր զորություն եւ կամք ու գալիք:

Օգնի՛ր դուրս գալ այս վիճակից,

չարի կարգից ու տիրույթից,

Հաջողությու՛ն Դու բեր հային,

հայի երկրին ու նաեւ ինձ:

Փա՛ռք քեզ Աստված, Հա՛յր մեր Արա.

Հավիտյանս հավիտենից:

Եվ քանի որ հուդա-քրիստոնյա հայը Եհովա ասելով կարծում է, թե Արարչին է դիմում (ինչը պարզ կեղծիք է), ապա մի աղոթք-փառաբանում էլ հավատադարձի ուղին բռնած արիա-քրիստոնյա հայը կարող է ասել Տիեզերքի իրակա՛ն եւ միա՛կ Տիրոջը.

Հա՛յր Ամենայնի,

Տե՛ր իմ՝ Դու Միակ,

որ Տիեզերքում ես ու Տիեզերքն ես Դու՛,

Տու՛ր ինձ զորություն,

Հոգուս ու մարմնիս՝ լույս ու ջերմություն,

Սեր ու բարություն,

դեպ Քե՛զ դառնալու կամք, իմաստություն:

Փա՛ռք Քեզ Արարիչ՝

Ամենայն Սկիզբ եւ Վերջն Ամենի,

Արարման Ակունք, Հավերժի Օրրան,

Օգնիր ինձ՝ մարդուն Քեզնի՛ց արարված,

Տու՛ր հաջողություն ինձ եւ իմ ազգին,

իմ Աստվածներին ու երկրին հայոց:

Փա՛ռք Քեզ Արարիչ՝

Հա՛յր Ամենայնի:

* * *

Համաշխարհային ընդհանուր ճգնաժամը նկատելիորեն խորանում է ինչպես արհեստական միջամտություններից, երբ միտումնավոր ու նպատակայնորեն կատարվում են տարատեսակ խառնակչություններ, այնպես էլ՝ բնականոն ազդեցություններից, երբ համամարդկային շեղումներն այլեւս հակադրվում են Տիեզերակարգի Արարչածին Ընթաց­քին…

Աստվածային Համակարգեր. Բնական եւ արհեստական ազգեր

Ինքնամաքրման (մարմնական եւ հոգեւոր) հնարավորություն ունեն միայն Բնական Ազգերը, քանզի արհեստականները խառնագեն ու խառնածին են եւ նախնական՝ բնական վիճակ չեն ունեցել երբեք, որին կարող են վերադառնալ:

Ազգը առավելապես որակ է, քան՝ քանակ: Որակն է տալիս ազգային ինքնությունն ու էությունը, ազգայինի գիտակցումը, իսկ քանակը նպաստում է ազգի նպատակների եւ առաքելության իրականացմանը:

Բնական Ազգերը 7-ն են, ինչպեսեւ Աստվածային Համակարգերը: Արարիչը վերից վար Արարել է շարունակականության հիմքով եւ բնականոն փոխշաղկապվածությամբ ու փոխլրացմամբ: Այն ինչ «վերեւում» է, դա կա նաեւ «ներքեւում», սա մենք համարում ենք «տիեզերական հայելային արտացոլանք»:

Արարիչը Արարել է 7 Աստվածային Համակարգեր՝ Հայկական, Հրեական, Հունական, Հնդկական, Պարսկական, Եգիպտական եւ Շեղաչյաների (չինա-ճապոնա-կորեա…-կան) եւ նույնքան էլ Բնական Ազգեր, ըստ «տիեզերական հայելային արտացոլանք»-ի: Մնացյալ աստվածությունները սին են եւ ազգերն էլ՝ ոչ բնածին:

Աստվածները Բնական Զորություններ են եւ չեն մեռնում, ինչպես շաղակրատում են այսօրվա կրոնական խեղկատակները: Հավերժությունը չի մահանում: Անգամ արհեստական աստվածությունները չեն մահանում, դրանց ոչ ճշմարիտ լինելը պարզվում է եւ՝ անհետանում են՝ ինչպես չեղած ամեն բանը:

Հայ-արիական տիեզերաիմաստությունը կառուցված է ՄեկԱրարչական ԲազմԱստվածության Համակարգի վրա եւ մերժում է որեւէ Աստծու կողմից Արարչի տեղի «գրավումը» (ինչը անգամ տվյալ Աստծու մեղքով չի կատարվում այնքան, որքան երկրային կրոնական ինչ-որ տեսության սնանկության հետեւանք է), ինչը մեկ այլ խեղկատակություն է: Արարիչը հենց Ինքը Բազմազանությունն է եւ չի կարող միայն հայ կամ հրեա, հույն կամ հնդիկ, պարսիկ կամ եգիպտացի, շեղաչյա կամ մեկ այլը լինել…

Հայ Աստվածներ.

Յուրաքանչյուր Աստվածային Համակարգ ունի տարբեր քանակությամբ Աստվածներ, որին անդրադարձել ենք: Հայ Աստվածները 8-ն են՝ Հայ Արա (Աստվածահայր)՝ Հայ Տեսակի Հայր Աստված, Մայր Անահիտ (Աստվածամայր)՝ Հայոց մայրության եւ պտղաբերության Աստվածուհի, Վահագն՝ Հայոց ռազմի ու զորության Աստված, Միհր՝ Հայոց արդարադատության Աստված, Տիր՝ Հայոց իմաստության Աստված, Վանատուր՝ Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված, Նանե՝ Հայոց ողջախոհության Աստվածուհի եւ Աստղիկ՝ Հայոց սիրո Աստվածուհի:

Աստվածներն ունեն գործառույթներ եւ դրանով է պայմանավորված Նրանց Տիեզերական Զորությունը:

Շատ սխալ մեկ տեսակետ կա, թե Հայր Արան եւ Մայր Անահիտը այր ու կին են: Արարչից տրված Հայրության եւ Մայրության գործառույթներն են Նրանց Հայր եւ Մայր «դարձրել»:

Մեր մյուս 6 Աստվածներն էլ Հայր Արայի ու Մայր Անահիտի համատեղ կյանքի Զավակները չեն: Բոլոր Աստվածները (ոչ միայն հայ) Արարչի Զավակներն են:

Ըստ­ »տարիքայի­ն» (արարման պահից ի վեր) չափանիշների՝ Անահիտ եւ Նանե Աստվածուհիները կարող են համարվել Հայր Արայի Քույրեր, իսկ մեր մյուս Աստվածները՝ այդ «տարիքային» չափանիշներով կարող են համարվել Զավակներ:

Սա Հայ Աստվածային Ընտանիքն է: Այս ընտանիքում միայն Տիեզերքի Տիրոջ Կամքով է, որ Վահագն ու Աստղիկը ի սկզբանե Այր ու Կին են, այն էլ վերապահությամբ, որ Աստղիկը հավետ կմնա սիրո եւ գեղեցկության հովանավորը՝ մայրության գործառույթը մշտապես թողնելով Անահիտ Աստվածուհուն: Մեր մյուս Աստված-Աստվածուհիները (ինչպես այլ Աստված-Աստվածուհիներ) կարող են Կին եւ Այր ընտրել, նաեւ Զավակներ ունենալ Իրենց Տիեզերաաշխարհում:

Սակայն Աստվածների Զավակները չեն կարող Աստվածներ լինել, քանզի դա միայն Տիրոջ Կամոք է լինում եւ որոշակի տիեզերական գործառույթի առկայությամբ:

«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  / https://www.facebook.com/armenuhi.melqonyan

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։