Ի՞նչ է լինելու «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հետ, այս պահին ի՞նչ վիճակ է:
Այս կարգի հարցեր էին երեկ կառավարության նիստից հետո լրագրողներն ուղղում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:
Ի պատասխան նախարարը նախ ասաց, թե անհրաժեշտ է ուսումնասիրել «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության աշխատանքների արդյունավետությունը. «Մենք պետք է տեսնենք, թե ինչ ենք շարունակելու, եւ շարունակելու ենք արդյոք»։
Համապատկերում հարց է ծագում՝ հնարավո՞ր է փոխվի շինարարությունը կատարող ընկերությունը: «Ամեն ինչ էլ հնարավոր է: Միանգամից ինչ որ բաներ փոխել սխալ կլինի, առանց ուսումնասիրելու»,- համառոտեց բանախոսը:
Այս դեպքում հնարավո՞ր է ուսումնասիրությունից հետո ծրագրի դադարեցման մասին խոսվի: Հարցին նախարարը պատասխանեց, թե պատրաստ չէ պատասխանել ծրագրի դադարեցման մասին հարցին:
Ի՞նչ է կատարվում. այս ավտոմայրուղու հետ կապված խնդիրը մենք կմանրամասնենք հաջորդիվ:
Իսկ ընդհանրապես, ամպեր կուտակվեցին դեռ այն ժամանակ, երբ տրանսպորտի նախարար նշանակվեց Գագիկ Բեգլարյանը…
Մենք զգուշացրել էինք…
«Լուսանցք» թիվ 35 (425), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:
http://www.hayary.org/wph/?p=5695 – Հյուսիս-հարավ խնդիրը նոր տեսան – …Ահա սա է պատճառը, որ տրանսպորտի նախարարությունը քնած է… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…
… Անկեղծ ասած՝ ինձ վարչապետի զարմանքը զարմացրեց: Ահազանգերը վաղուց կային, աշխատողներին պիտի լսեր, որ նոր միայն հավատար: Կամ՝ արդյոք այդ ահազանգը հնչեցնողը վարչապետը պիտի լիներ: Կարծես պատկան մարմինը՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղյակ չէ խնդրին: Պարզվում է՝ տեղյակ է, բայց արտառոց ոչինչ չի տեսնում՝ «ահազանգ չեն ստացել»: Այսինքն՝ տրանսպորտի նախարարությունը մամուլի հրապարակումներին տեղյակ չէ կամ տեղյակ է եւ չի արձագանքում: Ու դրա համար ունի իր՝ հենց սուբյեկտիվ պատճառը … (կարդալ ամբողջը՝ http://www.hayary.org/wph/?p=5695)…