Շնորհավո՛ր ծնունդդ, Արմենուհի – Շնորհավորում են հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները, «Լուսանցք»-ի աշխատակազմը…

Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումն ու «Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը հերթական անգամ սրտանց շնորհավորում են Արմենուհի Մելքոնյանին՝ նոյեմբերի 29-ին՝ ծննդյան 41-ամյակի կապակցությամբ:

Մաղթում են ինչպես անձնական ու ընտանեկան, այնպես էլ աշխատանքային ու գործնական հաջողություններ, անխաթար առողջություն եւ անվերջանալի երջանկություն: Իմանալով Արմենուհու նպատակները՝ մաղթում են դրանց հասնելու անկոտրում կամք ու հարաճուն հնարավորություններ:

Թո՛ղ հայահավատ հայուհուն այսուհետ էլ ուղեկցեն Հայ Աստվածների օրհնությունն ու կամեցողությունը, թո՛ղ հայ նախնյաց ոգիները միշտ լինեն ապավեն՝ մինչեւ անձնական ու ազգային իղձերի կատարումն ու նպատակների վերջնական հաղթանակը:

Թո՛ղ ընտանեկան կյանքում լինեն նոր համալրումներ եւ 2012-ի Վարդավառի եւ 2016-ի Տրնդեզի՝ Տիեզերքի Արարչին ընդառաջ՝ տոներին ծնված Աստղիկ դուստրն ու Արեգ որդին ունենան նոր քույրեր ու եղբայրներԹո՛ղ հայ արիական լիցքերով կառուցված այս ընտանիքը բարգավաճի վասն սեփական բարօրության, հանուն հայի եւ Հայքի

*  *  *

Արմենուհի Մելքոնյան (Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)

http://www.hayary.org/wph/?p=2223 

https://www.facebook.com/armenuhi.melqonyan 

– Ծնվել է 1975թ. Երեւանում: Արմատներով մշեցի է: Պապերը Արեւմտյան Հայաստանից գալով՝ հաստատվել են Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում:

– Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկա-պատանեկան հանդեսին: 1993թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի (մասնավորապես՝ «Առավոտ»-ին), «Գարուն» ամսագրին նույնպես, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով:

– 1998թ. ավարտելով համալսարանը՝ 1999թ. աշխատանքի է անցել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, որտեղ իբրեւ տնտեսական թեմաներով գրող լրագրող աշխատում է ցայսօր: Այժմ՝ օրաթերթի տնտեսական մեկնաբանն է:  
– Աշխատանքի անցնելով «Հայաստանի Հանրապետություն» թերթում՝ կարեւորել է տնտեսական բնագավառում հմտանալու անհրաժեշտությունը: Մասնավորապես լուսաբանում է էներգետիկային (հատկապես ատոմային, այլընտրանքային՝ արեւային, ջրային, քամու, երկրաջերմային ներուժի, գազի ոլորտի), հանքարդյունաբերությանը, թեթեւ արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, ճանապարհաշինությանը, անշարժ գույքի կառավարմանը, մաքսային ու հարկային կառույցների գործունեությանը, ջրային (հատկապես՝ Սեւանա լճի խնդիրը, ենթակառուցվածքների վիճակը, ոլորտի զարգացման հեռանկարները) համակարգին առնչվող ազգային եւ միջազգային թեմաներ: Անդրադառնում է տարածաշրջանային տնտեսաքաղաքական մարտահրավերներին ու դրանց ազդեցությանը Հայաստանի տնտեսությանը:
– 2000-2002թթ. զուգահեռաբար ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին:
– 2003թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել:
– 2005թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ:
– 2005-2007թթ. զուգահեռաբար աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ:
– 2006թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007թ.-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական www.hayary.org կայքէջը: Միաժամանակ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամլո խոսնակն է:
– 2007թ. մարտից «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթի հիմնադիրն է (ազգայնական ուղղվածության է), թերթի հրատարակիչ «Ար-Մոգ» ՍՊԸ-ի մասնակիցներից է, այժմ նաեւ ՍՊԸ գլխավոր բաժնետերն ու տնօրենն է եւ շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

– Մասնագիտության բերումով զբաղվում է նաեւ հասարակական գործունեությամբ, մասնավորապես Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի (ԱԱՊՀ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) խորհուրդների անդամ է:
– Որպես լրագրող եղել է եվրոպական եւ ԱՊՀ տարբեր երկրներում, ամենակարեւորը՝ մատների վրա կարելի է հաշվել Հայաստանի ու Արցախի այն գյուղերը, որտեղ նա չի եղել:

– 2010թ. հոկտեմբերի 9-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթի 20-ամյա հոբելյանի առթիվ եւ թերթի կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Արմենուհի Մելքոնյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

– 2013թ. հունվարի 11-ին պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով՝ ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:

– 2013թ. հոկտեմբերի 20-ին գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ խրախուսվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով:
– Ամուսնացած է, ունի 2 զավակ՝ դուստր եւ որդի՝ Աստղիկն ու Արեգը:

– Ամուսինը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է – http://www.hayary.org/wph/?p=33:

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

«Լուսանցք» շաբաթաթերթ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan/media_set?set=a.347967171952174.80767.100002166810219&type=3 – Աստղիկ Ավետիսյան/նկարներ-1

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan/media_set?set=a.881295421952677.1073741831.100002166810219&type=3 – Աստղիկ Ավետիսյան/նկարներ-2

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan/media_set?set=a.1025912757490942.1073741833.100002166810219&type=3 – Արեգ Ավետիսյան/նկարներ-1

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan/photos_albums  

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/photos/?tab=photos

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։