Դրամատներն ու մաքսատները տոներին աշխատելու են… Կշարունակի՞ Արմեն Ամիրյանն ինչպես իր նախկինը՝ Հասմիկ Պողոսյանը… Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը… Լենին.- մասոն հեղափոխականը՝ մուտանտ… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիականների www.hay.ary.org – կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Դրամատներն ու մաքսատները տոներին աշխատելու են

Կառավարության երեկվա նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց: Առաջինը տվեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին. հաշվի առնելով ամանորյա տոները՝ տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով սահմանել աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ՝ ներառելով դեկտեմբերի ոչ աշխատանքային եւ հունվարի տոնական օրերը: «Պարոն Հարությունյան, ինձ թվում է՝ շատ լավ հնարավորություն է արտակարգ ռեժիմ սահմանելու, հոսքը շատ է լինելու, որպեսզի մենք հասկանանք՝ մեր նեղ տեղերը որտեղ են, ինչպես անենք, որպեսզի մաքսիմալ կոմֆորտային պայմաններ ստեղծենք ներկրողների համար: Կան դրական արձագանքներ, որ, օրինակ, 5 հինգ օրվա մեջ ձեւակերպել են 25 օրվա փոխարեն: Ես չգիտեմ՝ 5 օրը լա՞վ է, թե՞ ոչ, բայց մեկ անգամ էլ այդ ժամանակացույցերը նայենք»,- նշեց գործադիրի ղեկավարը:

Շաբաթ-կիրակի, տոնական օրերին բանկերի աշխատանքն ապահովելու առաջարկությամբ վարչապետը դիմեց նաեւ ԿԲ նախագահին: Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին առաջարկեց հաշվի առնելով ամանորյա տոները, առավել ուշադիր լինել առեւտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման կամ հակամրցակցային գործողություների կանխարգելման հարցում: «Մեր առաջարկը հետեւյալն է՝ մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսվարողի շահն ապահովեք: Միջամտում եք միայն այն դեպքում, երբ հասկանում եք, որ դա արհեստական է, գերիշխող է, որպեսզի բեռ չդառնա բիզնեսի համար»,-ընդգծեց վարչապետը:

Կշարունակի՞ Արմեն Ամիրյանն ինչպես իր նախկինը՝ Հասմիկ Պողոսյանը

Նոյեմբերի 8-ին մարզային 63 հուշարձանների ճակատագրի մասին մշակույթի նախարարին տեղեկության հարցում է արել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը՝ ցանկանալով իմանալ, թե որտեղ եւ ինչ վիճակում են այդ հուշարձանները, որոնք 2012թ. կառավարության որոշմամբ, «Քարերը ժողովելու ժամանակը» ծրագրի շրջանակներում («Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» որոշում, 2012թ. սեպտեմբերի 13, N1169-Ա), Հայաստանի մարզերից տեղահանվեցին եւ տեղափոխվեցին Երեւան՝ քառամյա ցուցահանդեսի:  

Նոյեմբերի 28-ին ստացվել է նախարարի պատասխանը (պատասխանել է տեղակալ Արեւ Սամուելյանը-03/1.1/5933-16, 24.11.2016), որում մասնավորաբար ասվում է, թե նախատեսված 63 հուշարձաններից մայրաքաղաք են տարվել միայն 51-ը, մյուսները չեն տեղափոխվել տարբեր պատճառներով: «Հուշարձանների տեղափոխումը (այսինքն՝ վերադարձը.- խմբ.) սկսվել է սույն թվականի սեպտեմբեր ամսից: Հարցումից պարզ է դառնում, որ ցայսօր հետ է տարվել 12 հուշարձան, եւ տեղադրվել են ոչ իրենց «սկզբնային դիրքով», ոչ էլ մանավանդ «սկզբնային տեսքով», այլ՝ մաքրված, ամրակայված, վերականգնված եւ հատուկ պատրաստված պատվանդանների վրա:

Իսկ մինչեւ նոյեմբերի վերջը կտեղափոխվեն եւս 6-ը…»: Երեւան տարված մյուս 33 հուշարձանների վերադարձման ժամկետների մասին փոխնախարարը որեւէ տեղեկություն չի հաղորդել:

Հուշարձանների տեղահանման, տեղափոխման, վերադարձման, ամրակայման, վերականգնման ծախսերի մասին հարցերին պատասխանելով, փոխնախարարը տեղեկացրել է, որ աշխատանքներն իրականացրել են Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի աշխատակիցները, թանգարանի արտաբյուջետային միջոցներով:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը եզրակացնում է, որ այսպիսով մշակույթի նախարարի պատասխանից ակնհայտ է դառնում, որ խախտվել է ՀՀ կառավարության N1169-Ա որոշման 1-ին կետի պահանջը, ըստ որի բոլոր տեղահանված հուշարձանները պիտի վերադարձվեին իրենց գտնվելու վայրերը 2016թ. սեպտեմբերին: Թե ով է պատասխանատվության ենթարկվելու այս ապօրինության համար, կարող է որոշել երկրի վարչապետը. ամփոփում է հարցում արած կողմը:

Նշյալ ակումբի խորհրդի նախագահը կատարված աշխատանքների ֆինանսական մասի վերաբերյալ դեկտեմբերի 1-ին հարցում է հղել Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրենին:

Ժամանակին Հայ Արիական միաբանության՝ կառավարությանը կամ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հղած դիմումները նախարար Հասմիկ Պողոսյանի ապազգային քաղաքական որոշ դրսեւորումների դեմ … ուղարկվում էին հենց նախարարին եւ ստացվում էր՝ ինչպես «գողն է տալիս սպառիչ պատասխանը գողունի համար» տարբերակը… Իսկ պատասխանն էլ տալիս էր ոչ թե Հասմիկ Պողոսյանը, այլ՝ Արեւ Սամուելյանը: 

Քանի որ «Լուսանցք»-ը եւս բողոքներ է ունեցել մշակոյթի նախարարության անմշակույթ քաղաքականության դեմ, ապա նախարար Արմեն Ամիրյանին խնդրում եւ հորդորում ենք իր տեղակալ Արեւ Սամուելյանի պատասխաններին ավելի ուշադիր հետեւել կամ անձամբ պատասխանել ազգային մշակույթի խնդիրներին վերաբերող հարցադրումներին: Ինչ մնում է տարբեր ՊՈԱԿ-ների հետ շփումներին, այստեղ էլ հիմնականում մշակութային հասկացողության հետ կապված խնդիրներ են եղել:

Հատկապես, երբ հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները փորձել են կարգավորել տոնական կամ ծիսական արարողությունները՝ պատմական հնավայրերում անխոչընդոտ եւ ոչ ամենանգամյա դիմումներով պայմանավորված, կամ մուտքի համար «տուրիստական» վճարներով կազմակերպելու համար:

Ոմանք այդպես էլ չհասկացան, որ հավատի հոգեւոր ծեսը կապ չունի զբոսաշրջության հետ… Կամ այդ տոնական արարողությունը այն հարսանեկան արարողությունը չէ, որի համար Գառնիի կամ Զվարթնոցի տաճարներում թույլատրում ու փողեր էին աշխատում…

Անգամ հայ արիների ուղարկած հայոց հավատի տոնացույցը ոչինչ չհասկացրեց նախկին վարչապետին ու մշակույթի վաշխառուներին…

Նարե Մշեցյան

Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը

«Ալլահի նշաններ» կոչվող սաթե քարը վաճառելու են աճուրդում դեկտեմբերի 12-ին՝ Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, մեկնարկային գինը 2 միլիոն եվրո է: Քարը գտել էին մոտ մեկ տարի առաջ Բալթիկ ծովի ափին:

Ծրագրվում է, որ ստացված միջոցների մի մասն ուղղվելու է բարեգործությանը, մասնավորապես քաղցկեղով հիվանդների բուժմանը:

Կազմակերպիչները հուսով են, որ քարը կհայտնվի աստվածավախ ու խորապես հավատացյալ մարդու ձեռքում: Այդ նպատակով պոտենցիալ գնորդի հետ գրավոր հարցազրույց են անցկացնելու: Նախատեսվում է, որ դա կապահովագրի քարը հետագա վերավաճառքից:

Քարն «Ալլահի նշաններ» անունը ստացել է իր վրա առկա երկու խորհրդանիշների շնորհիվ: Դրանք են Ալլահի անունը «գրառումը» եւ սաղմը վեցշաբաթական հղիության ժամանակ:

Մասոն հեղափոխականը՝ մուտանտ

Գիտնականներն ապացուցել են, որ Լենինը մուտանտ է եղել: Քալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կարծում են, որ «ռուսաստանցի հեղափոխական Վլադիմիր Լենինը մուտանտ է եղել»: Նրանց կարծիքով, Վլադիմիր Ուլյանովը տառապել է հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդությամբ, որի պատճառով էլ շուտ է մահացել. այս մասին հաղորդում է Informing-ը:

Առաջին անգամ չէ, որ գիտնականները ցանկանում են պարզել Լենինի վաղաժամ մահվան պատճառները: Հիշեցնենք, որ նա մահացել է 53 տարեկանում, իսկ մահից առաջ 10 ամիս կաթվածահար վիճակում է եղել:

Գիտնականներ Լեւ Լուրյեն, Ֆիլիպ Մակովիակը եւ Հարրի Ֆինտերսը որոշել են, որ Լենինի մոտ օրգանիզմի մուտացիա է տեղի ունեցել, որի հետեւանքով կաթված է սկսվել եւ հանգեցրել գլխուղեղի անոթների քարացման:

Նշենք, որ պատմաբանների խոսքով, երբ Լենինի մահից հետո նրա մարմինը հերձել են եւ բժշկական սարքով հարվածել անոթներին, զրնգոց է լսվել: Հետեւաբար գիտնականները եկել են եզրակացության, որ նման երեւույթները տեղի են ունենում միայն NT5E գենի մուտացիայի դեպքում: Փորձագետները կարծում են, որ նման հիվանդությունը կարող էր փոխանցվել հորից՝ ժառանգաբար, ով մահացել է 54 տարեկանում:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org -ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 42 (432), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։