Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (2-րդ մաս)… Դեպի արեւելք առաջին արշավանքի նախօրյակին՝ Արիները իրենց զորաշարժի համար հավաքատեղի էին ընտրել Արցախը՝ Շուշի հրամանատարական կենտրոնով…

Սկիզբը՝ թիվ 41-ում

http://www.hayary.org/wph/?p=5948Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (1-ին մաս)… Մեծ Ջրհեղեղից հետո եղել է Երկիր մոլորակի սառցապատում, որից հետո առաջին դրախտավայրն է եղել Արցախը… 

Որ ջրհեղեղից հետո եղել է Երկիր մոլորակի սառցապատում, եւ սառցապատումից հետո առաջին դրախտավայրը եղել է Արցախը, այդ մասին Մովսէս Նաճարեանը իր «Լեզվաբանությո՞ւն թե իմաստասիրություն» աշխատության մեջ գրում է. «Մի շարք մասնագէտներ ենթադրում են թե մեծ ջրհեղեղը (ու մայր ցամաքի մասնատումըՄ.Ն.) կարող էր առաջանալ բեւեռների թեքման դիրքի փոփոխութիւնից (22.10-ից 24.50), ինչը տեղի է ունենում 41.000 տարուայ ընթացքում, երբ իւրաքանչիւր 20.500 տարին մէկ՝ հերթականութեամբ պատահում է ջրհեղեղ ու ապա երկիր մոլորակի սառցապատում:

Մեզանից մօտ 38.000 տարիներ առաջ պատահած մեծ ջրհեղեղը իսկապէս այդպիսի փոփոխութեան հետեւանքը կարող էր լինել:

Հայկական առասպելաբանութիւն.-

«Առիւծ կամ Առիւծաձեւ Մհեր»-ը գործ ունի Առիւծ կենդանակերպի ու «մեհ»-ջրի հետ՝ ուստի եւ ջրհեղեղի հետ:

Նա ոչ պատահականօրէն կոչուել է նաեւ «Մեծ Մհեր»՝ ինչը ակնյայտօրէն բովանդակում է «Մեծ ջրհեղեղ»-ի գաղափարը, որն ինչպէս վերը տեսանք՝ պատահել է մ.թ.ա մօտ 35.668թ.-ին: Սոյն ժամանակահատուածի «Առիւծ» կենդանաշրջանը տեւել է մ.թ.ա. 36.780-ից մինչեւ 34.620 թուականը, որից յետոյ սկիզբ պիտի առնէր Նօյ-Ծուռ Դաւթի դարաշրջանը:

Կարլեն Աւետիսեանը գրում է.

Դաւթից յետոյ՝ Փոքր Մհերը (ԶրուանըՄ.Ն.) «Աստծուց կռիւ ուզեց, սակայն Աստուած եօթ ձիաւոր հրեշտակներ ուղարկեց եւ կէսօրից մինչեւ իրիկուն կռուան, որոնց վրա Թուր Կեծակին չէր գործում, իսկ ինքն էլ մինչեւ իրան խրւում էր հողի մէջ»:

Ըստ յօդուածագրի (նաեւ ըստ մեզ)՝ սոյն «եօթ հրեշտակները» ջրհեղեղից յետոյ եօթ կենդանակերպերի իշխանութեան շրջաններն են, որոնց աւարտին Փոքր Մհեր պիտի մտնէր քարանձաւ (երկրի սառցապատումն է): Այդ եօթ շրջանները կազմում են 2160×7=15.120 տարի:

Բայց քանի որ իւրաքանչիւր ջրհեղեղից մինչեւ երկրի սառցապատման ժամանակամիջոցը 20500 տարի է (ըստ գիտնականների)՝ ապա Փոքր Մհեր-Զրուանի «կռիւը» սկսած կը լինի ջրհեղեղից 5380 տարի յետոյ:

Սումէրական արքայացանկում յայտնաբերեցինք՝ որ Զրուանը  իշխանութեան է եկել ջրհեղեղից 4750 տարի անց, եւ իշխել է 840 տարի (որոնց գումարը լինում է 5590 եւ ո՛չ թէ 5380)՝ ինչը համապատսխանում է մ.թ.ա. 32.030թ.-ից 31.190թ., որի ընթացքում էլ նա սկսել է 15.120 տարուայ իր բուն կռիւը՝ գալիք սառցապատման դէմ, այսինքն նախապատրաստական հսկայական աշխատանքներ է տարել այդ ուղղութեամբ՝ ընդերքային քարանձաւ-կացարաններ կառուցելով ժայռերի եւ լեռների խորքերում:

«Փոքր Մհեր» անունը բովանդակում է «փոքր ջրհեղեղ»-ի եւ «Ջրհոս կենդանակերպ»-ի գաղափարները:

Փոքր ինչ անդրադառնանք պատմության ծալքերին:  

Դեպի արեւելք առաջին արշավանքի նախօրյակին՝ Արիները իրենց զորաշարժի համար հավաքատեղի էին ընտրել Արցախը՝ Շուշի հրամանատարական կենտրոնով: Դրա համար էլ հնագույն ժամանակ Արցախը կոչել են «Արացխ», (Տես՝ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ը հ.1, էջ 506, Երեւան,1986), որ միավորում է «Արաց+ախ» երկու բառերըԱրիների կենտրոնատեղին» իմաստով): Իրենց հրամանատարական կենտրոնը «Շուշի» են կոչել որպես «ուշի շեմ», այսինքն՝ «նյարդային կամ կառավարման համակարգի կենտրոնի շեմ, նախամուտք»: Այդ արշավախումբը ամրապնդվել է Պարսկաստանի մեջ՝ երկրորդ Շուշի՝ կառավարման կենտրոն ստեղծելով այնտեղ, որն այսօր Սուզա կամ Շոշ է կոչվում:

Հազար տարի անց, արիական երկրորդ արշավանքի ժամանակ, Արացխը վերանվանել են «Արդախ»՝ որպես «արդարութեան կենտրոն», ինչը հուշում է այս անգամ՝ նրա «հոգեւոր գլխավոր կենտրոն»-ի վերածված լինելու հանգամանքը:

Իսկ այժմ Ավեստայից «Հայամարդու արարման եւ մեծարման» մասին 13.87 յաշթը մեջ բերենք ամբողջովին:

«Յաշթ» 13.87

87.Մենք մեծարում ենք ֆարվաշի  Ֆարվաշի»-ն (միջին պարսկերենով) նախնիների մեռած հոգիներն են, ովքեր շարունակում են իրենց հանդերձյալ կյանքը եւ հովանավորում իրենց ցեղին կամ էլ համայնքին: Ըստ փոքրավեստական հայացքների համակարգի՝ մարդու ֆարվաշին գոյություն ունի ի սկզբանե, մարդու աշխարհ գալուց էլ առաջ, եւ մարդու ծնվելու պահին միանում է մարմնի հետ, իսկ մահից հետո հեռանում է դիակից եւ վերադառնում է հոգեւոր աշխարհ, որտեղ նրան տրված է մնալ այդտեղ մինչեւ աշխարհի պատմության վերջը եւ Դատաստանի օրը: Բայց ֆարվաշին այդ դեպքում էլ կարող է անմիջական ազդեցություն ունենալ «ֆիզիկական» աշխարհի վրա:) բարեպաշտ Հայամարդուն, ով առաջինը լսեց եւ ընդունեց Ահուրա-Մազդայի խոհերը եւ պատվիրանները, եւ որից էլ [Նա` Ահուրա-Մազդան] արիական ազգերին արարեց: Մենք մեծարում ենք Արտի Արտա»-ն նշանակում է «Ճշմարտություն», «Արդարություն», (հին պարսկերեն Արտա): Հնդիրանական կրոնում բնափիլիսոփայական հասկացություն է: Աշխարհաստեղծման ավելի համընդգրկուն եւ ընդհանրական օրենք է, որը կարգավորում է արեւածագը եւ մայրամուտը, տարիների հերթականությունը, բնության «հարությունը» եւ «մեռնելը»: Այն ունի նաեւ սոցիալական եւ էթիկական իմաստ: Եվ ներառում է հասարակության աստիճանակարգված կացութաձեւը, արդարությունը, տրված խոսքի եւ պայմանավորվածության  վստահելիությունը: Այրական կացութաձեւի գերիշխող, բարոյա-էթիկական օրենքն է` Արտի օրենքը:) օրենքը ընդունող եւ տարածող ֆարվաշի Սպիտամ Զրադաշտին,

88.ով առաջին քրմի, առաջին ռազմիկի, առաջին անասնապահի կարգավիճակով, առաջինը բարի միտք խորհեց, բարի խոսք արտասանեց, բարի գործ կատարեց, ով հաղորդության իրավունքով լինելով առաջինը, առաջինը հաղորդություն ընդունեց, պահանջատերի իրավունքով առաջինը անասուններ պահելու իրավունքը ստացավ, եւ Արտի օրենքը եւ խոսքը, եւ իշխանությունը, եւ այն ամենը, ինչը բարի է եւ Մազդայի կողմից արարված եւ բխում է Արտի օրենքից,

89.ով առաջին քուրմն էր, ով առաջին ռազմիկն էր, ով առաջին անասնապահն էր, ով առաջինը (իր երեսը) շուռ տվեց դիվային եւ մարդկային սերունդներից, ով առաջինն էր արարածներից, ում ոսկորներ էր շնորհված (նյութական մարմին), փառաբանեց Արտի օրենքը, անիծեց դեւերին, իրեն հավատք ընտրեց [դավանում էր այնպիսի հավատք] ինչպիսին էր զրադաշտական մազդեիզմը, որը դեմ էր դեւերին, նվիրված էր Ահուրայի ուսմունքին,

90.ով առաջինն էր երկրային էակներից որը դեւերի դեմ խոսեց, հետեւելով Ահուրայի ուսմունքին, ով առաջինն էր երկրային էակներից որ ավետեց խոսքը, որն ուղղված էր դեւերի դեմ, հետեւելով Ահուրայի ուսմունքին, ով առաջինն էր երկրային էակներից որ ավետեց այն ամենի մասին, որ ստեղծվել է դեւերի կողմից, արժանի չեն հարգանքի, գովասանքի, ով հզոր է, տիրապետում է ամեն ինչին, ինչը լավացնում է կյանքը, (եւ բոլոր) երկրների հավատքի առաջին ուսուցիչն է (էջ 340):

(Ռուսերեն թարգմանությունը կատարել է Ս.Պ. Վինոգրադովան. Ավեստան ռուսական թարգմանություններում (1861-1996թթ, Ի.Վ. Ռակի խմբագրությամբ): Սանկտ Պետերբուրգ, «Նեվա» ամսագիր, Ամառային Այգի, 1998թ: 480 էջ):

Մեկ այլ աղբյուրից մեջբերենք, թե ինչպես է Արա-Ամենաբարձրյալը (Հայամարդ-Հավատարը) սովորեցրել իր արարած ազգերին աշխատել եւ ապրել աստվածային օրենքներով:

Իշխան Հաֆեզը ձեռքով ցույց տվեց լեռը եւ ասաց. «Նայեք, դղյակի ավերակներին, որտեղ ինչ-որ ժամանակ ապրել է իշխաններից ամենաազնվաբարոն Արա-Ամենաբարձրյալը, գեղեցկուհի Անահիտի (Դիյանիտրայի) հետ: Դուք գիտե՞ք այդ լեգենդը» (Էջ 46):

«Մեր ավագներն ասում են,- գաղտնի շշնջաց մարդը,- որ Արա-Ամենաբարձրյալ իշխանը ֆիզիկապես երբեք գոյություն չի ունեցել: Ահուրամազդան ապրել է երկրի վրա այդ անունով մարդկային կյանքի ամբողջ տեւողության ընթացքում, որպեսզի մարդկանց հետ ավելի մոտ լինի եւ ուղղի նրանց սխալները:

Մարդիկ համարում են, որ այն, ինչը իրենք կաողանում են անել, իրենց սովորեցրել է այդ իշխանը, իսկ դաշտերի եւ սարերի լանջերի վրայի ծաղիկների հարուստ բազմազանությունը վերագրվում է Անահիտին: Այստեղից էլ  երեւում է, որ նրանք ֆիզիկական մարմնով մարդիկ չեն եղել: Բայց այդ մասին չի կարելի բարձր խոսել, դա սրբազան գաղտնիք է: …Միայն բացարձակ մաքուր մարդը, ինչպիսին եղել է Արա-Ամենաբարձրյալը, կարող է իր շրջապատին օրհնություն բերել: Այդ միտքը ամբողջությամբ լցրեց նրա էությունը»:

«Բայց ես տեսնում եմ, թե ինչպես է Իրանի երկնակամարում բարձրանում նոր արեւը.- ցնծագին աղաղակեց նա լրիվ ուրիշ ձայնով: Արա-Ամենաբարձրյալի լեռան վրա կկանգնի ժառանգորդը, եւ անտեսանելի ծառաները կբերեն նրան այն, ինչը պատկանում է իրեն»: (Էջ 239):

«Ամենուրեք տիրում էր աշխույժ հոգեւոր կյանք, մի հավատք եւ Աստծո պատվիրաններով գործելու ձգտում: Ամենուրեք տիրում էր խաղաղություն եւ միաբանություն, ժրաջանություն եւ բարերար մաքրություն:

Լեռնային շրջաններում արածել են երկայնագեղմ այծեր եւ ոչխարներ, որոնց մորթիներից եւ բրդից, այնտեղ ապրող կանայք եւ տղամարդիկ կարողացել են պատրաստել հարմար հագուստներ: Այստեղ գունավոր բուրդ են մանել, որից ամբողջ երկրի կանայք հագուստներ են հյուսել, կամ էլ հաստ խալիներ գործել:

Հարթավայրերում տղամարդիկ մշակել են դաշտերը եւ պահպանել են ցլերի եւ ձիերի հոտերը, իսկ կանայք գործել են զամբյուղներ:

Անապատների սահմանների մոտ մարդիկ զբաղվել են աղի արդյունահանմամբ եւ մետաղների մշակմամբ: Հետո գալիս է վարդերի երկիրը, որը ծաղկած մեծ այգու տեսք ուներ: Այստեղ մարդիկ կարողացել են վարդի թերթերից բուրումնավետ յուղ քամել» (Էջ 259):

(Çîðîàñòð, Çàðà-òâóñòðà æèçíåííûé ïóòü ïðîâîçâåñòíèêà â Èðàíå, Øòóòãàðä, Èçäàòåëüñòâî ôîíäà ,,Ïîñ­ëà­íèå Ãðàëÿ,,, 1994: ñò. 420)-(Զորոաստր, Զարա-տվուստրա ժիզնեննիյ պուտ պրովոզվեստնիկա վ Իրանե, Շտուտգարդ, Իզդատելստվո ֆոնդա «Պոսլանիե Գրալյա», 1994, ստ. 420):

Այստեղից երեւում է, որ Ավեստայի դիցաբանական հիմքերը ներկայացնում են հայ ազգի հնագույն հոգեւոր մշակույթի շերտերը, որ հայերը ապրել են աստվածային օրենքներով, որ ամենուրեք տիրել է խաղաղություն, միաբանություն եւ սեր, որ հայերը եւ՛ ապրել են եւ՛ արարել, որ նրանք առաջինն են զբաղվել անասնապահությամբ, իրենց համար հագուստներ են կարել, բուրդն են մանել, խալի են գործել, այծերին, ոչխարներին եւ ձիերին են վարժեցրել, մետաղներ, աղ եւ քարեր են հանքերից արդյունահանել, զբաղվել են մետաղների մշակմամբ եւ այդ բոլորը փոխանցել են մյուս ազգերին: Ըստ Ավեստայի, ոչ միայն դրախտն է գտնվում Հայկական լեռնաշխարհում, ստացվում է նաեւ, որ համաշխարհային ջրհեղեղի նման մի երեւույթ, միայն ցուրտ ձմռան պատճառով նաեւ կենդանական աշխարհի եւ մարդկային ցեղի լավ տոհմերի պահպանման համար Արարիչը Վանգուհի Դաիթա՝ ներկա Հայաստանի Որոտան գետի ափին (Արցախ) Յիմային պատվիրում է կառուցել մի ապահով կառույց եւ նրանց սերմերը պահպանել այդտեղ եւ ձմռան ցուրտը հաղթահարելուց հետո վերականգնել մարդկային ցեղը եւ կենդանական աշխարհը: Նույնպես ըստ Ավեստայի, Յիմայի բաժնում, բացահայտվում է արիական ցեղերի տեղաշարժը արեւելյան Հայաստանից (Արցախից) դեպի հարավ՝ Իրանական սարահարթ (կենտրոնական Իրան) եւ Հնդկաստան: Եվ վերջապես Ավեստայում ներկայացված է Հայկական լեռնաշխարհի նախաքրիստոնեական հոգեւոր մշակույթը եւ նրա ազդեցությունը զրադաշտության վրա:

Հայ ազգի հիշողության գիրքն այնքան լի է ալեհեր հնադարի ժամանակների իրենց նախահայրերի վեհությամբ, երբ նրանք ոչ միայն հպարտ ու անկախ ազգ էին, այլեւ կապված էին միասնական կրոնով, միասնական պետությամբ եւ զարգացած միասնական քաղաքակրթությամբ: Եվ այդ գիրքը սրընթաց հեռանում է դեպի անէություն: Նրա ճակատագիրը հիշեցնում է նախաքրիստոնեական դարերի որոշ արժեքավոր ձեռագրերի բախտը, որոնց երբեմն գտնում են հին վանքի գրադարաններում բորբոսնելիս:

Նույնիսկ այն ավանդությունները, որ հասել են մինչեւ մեր օրերը, կենտրոնացել են Մեծ Հայքի լեռնաշղթայի եւ Վանա լճի շուրջը բնակվող հայ բնակչության միջեւ: Ի մեծագույն երջանկություն մեզ, հիմնական որոշ գրառումներից հաջողվեց փրկել, եւ նրանք այժմ պահվում են գլանների տեսքով մի ամբողջ գրադարանում: Մի հիանալի օր դրանք կարող են ուժեղ սասանել բոլոր այդ անկետիլ-դյուպերոնների (նրա գլխավոր աշխատությունը Զենդ-Ավեստայի թարգմանության հրատարակությունն է: Փարիզ, 1771թ.), շպիգելների, գաուգների վայրի տեսություններն ու մեկնաբանությունները: Ժողովրդի ձայնն Աստծո ձայնն է:

Շարունակելի

Հրաչյա Հարությունյան

«Լուսանցք» թիվ 42 (432), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։