2016թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) 23-ամյակը

ՀԱՄ Գերագույն Խորհուրդը (ԳԽ) շնորհավորում է ՀԱՄ կառույցի  հիմնական, համակիր եւ օժանդակ հազարավոր անդամներին՝ հերթական հոբելյանի կապակցությամբ: Փա՛ռք Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայությանը՝ Հայ Արարչաստեղծ ու Աստվածազարմ Տեսակին…

Հայ Արիական Միաբանությունը հիմնադրվել է Հայաստանի Աբովյան քաղաքում՝ 1993թ. դեկտեմբերի 15-ին: Այսօր ՀԱՄ-ը կազմակերպական կառույցներ ունի Հայաստանի մայրաքաղաք Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում, նաեւ Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում:

Դեկտեմբերի 15-ին Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ տոնական միջոցառում եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց հայ արիների 23-ամյա գործունեությունը: Նա անդրադարձավ ինչպես Հայաստանի անկախացման, երկրի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրման տարիների, այնպես էլ անկախ Հայաստանի ու Արցախի հռչակումից հետո ու ցայսօր շարունակվող ՀԱՄ գործունեությանը` քաղաքական, հանրային, հոգեւոր, երկրի մարտական-ինքնապաշտպանական, մշակութային եւ այլ ոլորտներում (http://www.hayary.org/wph/?p=33 – ՀԱՄ առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան):

ՀԱՄ առաջնորդը ներկայացրեց նաեւ առանձին ոլորտներում կառույցի աշխատանքներն ու հաջողությունները, որոնք նպաստել են Հայ Արիական Միաբանության նաեւ միջազգային ճանաչմանը: Կարեւորեց հատկապես քաղաքական ու հանրային կյանքում ձեռնարկած՝ երկրում հայ ազգայնականության դիրքերն ամրապնդած, արիադավան-հեթանոսական հավատի եւ Հայ Աստվածների պաշտամունքի վերահաստատմանն ուղղված եւ Հայաստանի ու Սփյուռքի հայ արիական-ազգայնականության շուրջ համախմբված ուժերի եւ անհատների միավորմանն ուղղորդած քայլերը:  

Այնուհետեւ քաղաքամայր Երեւանի եւ ՀՀ մարզերի ներկայացուցիչների հետ ՀԱՄ ԳԽ անդամները մեկնեցին Կարմիր բլուր եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերը եւ քրմի թեկնածուները ծիսական արարողություն կատարեցին՝ Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայ Տեսակին փառաբանելով: Հայ Արիները Հայաստանին ու հայությանը վերամիավորում եւ հաղթական վերազարթոնք մաղթեցին:

Միացյալ Հայաստանի վերակերտմանը հասնելու ծիսական արարողություն եղավ նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի արձանի մոտ:  Հայ արիների մի խումբ էլ Հայկ Նահապետի արձանի մոտ քրմական ծիսական արարողություն կատարեց հայության համախմբման եւ վերջնական հաղթանակի համար:

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայությանն ու Հայք-Հայաստանին:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

17.12.2016թ.

http://www.hayary.org/wph/?p=5985Կլինե՞ն հայ արիները խորհրդարանում – 23-ամյա հայ ազգայնական կառույցի 2016-ի գործունեությունն ու 2017-ի հետագա քայլերը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

* * *

Հայ Արիական Միաբանությունստեղծվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին

Հայ Արիական Միաբանության կառույցում ընդգրկված են.

  1. Հայ ցեղապաշտ արիադավան ընտանիքների դաշինքը:
  2. Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը (ՀՀԱԿ) (նախապես ներկայացվել էր որպես Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցություն (ՀԱՑԿ), որի գրանցումը մի քանի անգամ մերժվեց):
  3. Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք հասարակական (հոգեւոր-մշակութային) կազմակերպությունը (ՀԱՑԴ):
  4. Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական ու գիտական խմբակներով:
  5. «Հայ-Արիա» երկշաբաթաթերթը (գրանցված է որպես ՀԱՑԿ եւ ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ):
  6. «Հայ-Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ):
  7. ՀԱՄ պաշտոնաթերթի «Հայեր» եռամսյա հավելվածը:
  8. ՀԱՄ լրատվական կենտրոնը:
  9. ՀԱՄ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:
  10. Համացանցային ուսումնասիրությունների եւ գործունեության խորհուրդը (ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org):
  11. «Հայ-Արիական» ուսանողական ակումբը:
  12. «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբը:
  13. «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբը:
  14. ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր-գաղափարախոսական կազմակերպությունը:
  15. ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը:
  16. Արիագիտական հետազոտությունների կենտրոնը:
  17. Պատմագիտական, իմաստասիրական եւ գաղափարաբանական կենտրոնը:
  18. Ազգային արժեքների պաշտպանության միավորումը:
  19. Ազգային եւ միջազգային ռազմավարական հարցերի կենտրոնը:
  20. «Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպությունը:
  21. ՀԱՄ Սփյուռքի հետ կապերի խորհուրդը:
  22. Համահայկական ազգայնական ուժերի միավորման նախաձեռնությունը:
  23. Համահայկական համաշխարհային գաղտնի կառույցի ստեղծման նախաձեռնությունը:
  24. Համաարիական ուժերի միավորման արտաքին կապերի խորհուրդը:
  25. ՀԱՄ Ավագանու եւ մտավորականների խորհուրդը:
  26. ՀԱՄ Անվտանգության խորհուրդը:
  27. ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբը:
  28. ՀԱՄ Քրմական խորհուրդը:
  29. ՀԱՄ Տիեզերագիտական եւ Աստվածաբանական կենտրոնը:
  30. ՀԱՄ Թաքնագիտական կենտրոնը:

- ՀԱՄ-ը ունի նաեւ անհատ միաբան անդամներ, համակիր եւ օժանդակ լայն շրջանակներ Հայաստանում եւ Սփյուռքում:

ՀԱՄ-ը նախաձեռնել եւ հանդիսանում է հիմնական քաղաքական ուժը Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ):

http://www.hayary.org/wph/?lang=enArmenian-Aryan Order (AAO)…

http://www.hayary.org/wph/?p=5972&lang=en – The 23th anniversary of Armenian-Aryan Order was celebrated 15 december 2016…

http://www.hayary.org/wph/?lang=ruАрмяно-Арийского Орден (ААО)…

http://www.hayary.org/wph/?p=5970&lang=ru15 декабря 2016г. исполнилось 23 лет Армяно-Арийского Ордена…

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայությանը՝ Հայ Արարչաստեղծ ու Աստվածազարմ Տեսակին:

17.12.2016թ. – Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։