Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- National geographic-ը Քարահունջը աստղադիտարան է կոչում – Ինչու է հայ գիտնականը դրանից վատ զգում… Զարմանալի են Վահագն Գուրզադյանի «դիտարկումները», նույն ԶԼՄ-ները իրեն էլ Պարիս Հերունուց պակաս տեղ չեն տվել – Որ ինքը Հերունու կողքին ստվերում է մնացել, Հերունի՞ն է մեղավոր…

2016թ. նոյեմբերի 22-ին National geographic պարբերագրի էլեկտրոնային տարբերակով հաղորդվել է, որ Քարահունջ հնագույն աստղադիտարանը ներառվել է աշխարհի ութ վայրերում գտնվող հնագույն աստղադիտարանների ցանկում: Սա ուրախալի, թեկուզ եւ երկար, բայց սպասված լուր էր:

Քարահունջի միջազգային ճանաչման գործում Պարիս Հերունու վաստակն անգնահատելի է: Այդ ճանաչման գործում իրենց լուման են ներդրել նաեւ օտարերկրացի գիտնականներ Դարեհ Սիվուշը (Թեհրանից) եւ Վինչենցո Կարբոնեն (Իտալիայից), ովքեր Բանգալորի գիտությունների հնդկական ինստիտուտի դրամաշնորհն են շահել՝ աշխարհասփյուռ մեգալիտիկ մշակույթի հետազոտության համար:

Վարդան Բալյանի «Զորաց քարերի առեղծվածը» գրքում ասվում է, որ այս գիտնականները, ուսումնասիրելով ֆաշիստական Գերմանիայի ամենագաղտնի կազմակերպության՝ «Անեներբեի» արխիվները, քարտեզների վրա հայտնաբերել են Զանգեզուր անունով տեղանուն, ու նաեւ՝ հնագույն տեքստերի համաձայն, Զանգեզուրը մեգալիթյան կառույց է, եւ որ երկրամասի անունը ծագել է հենց այդ հուշարձանի անունից: Արխիվների ուսումնասիրությունների հետքերով նրանք 1995թ. գալիս են Հայաստան: Նրանց ուղեկցող- թարգմանիչն է եղել Վարդան Բալյանը:

Որոնումների արդյունքում պարզվել է, որ խոսքը «Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանի մասին է, որը Պարիս Հերունին անվանել է Քարահունջ աստղադիտարան (Զանգեզուր անվան առաջացման մասին մեր տեսակետն ենք ներկայացրել «Քարահունջ-Զանգեզուր» հոդվածում. տե՛ս «Լուսանցք», հունիսի 12-18, 2015թ.):

http://www.hayary.org/wph/?p=6694Թայֆայական խարդավանքներ Հերունու դեմ – Կասկածելի գիտնականների կասկածելի կեցվածը՝ Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան… Հերունին համարում է նաեւ, որ Քարահունջը համահունչ է Սթոունհենջի հետ… Հայտնի գիտնական Գրեհըմ Հենքոքի կարծիքով, աստղագիտական հաշվարկներով Քարահունջի տարիքը մոտավորապես 13.000 տարի է… Իսկ նոյեմբերի 25-ին աստղադիտարանի տարածքում լուսաբացին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի արարման տոնը… 

https://www.facebook.com/armenuhi.melqonyan/posts/1551918718223674?notif_id=1513580391625640&notif_t=like – Պարիս Հերունի…

http://www.hayary.org/wph/?p=4889 – Քարահունջ – Զանգեզուր. Քարահունջի կենտրոնական շրջանի ներսում հայտնաբերել են բացասական դաշտ, որը գտնվում է դրական դաշտի ներսում… 

Վինչեցո Կարբոնեն խոստովանել է. «Արդեն երկար տարիներ է ինչ մենք առ այսօր զբաղվում ենք այս աշխատանքով ու հասցրել ենք ուսումնասիրություներ կատարել հայտնաբերված բոլոր հուշարձաններում: Նույնիսկ եղավ մի պահ, որ համոզված էինք, թե ժամանակն է ի մի բերել աշխատանքի արդյունքները, բայց Դարեհը կարծում էր, որ այդ խորհրդավոր մշակույթի բնօրրանը դեռեւս հայտնաբերված չէ: Մենք հիմքեր ունեինք, որ խոսքը վերաբերում է Հայկական բարձրավանդակին»:

Քարահունջի մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո Դարեհ Սիվուշը եւ Վինչեցո Կարբոնեն, հիացմունքով խոսելով մեր գանձի մասին, ասել են. «Այժմ արդեն վստահորեն կարելի է ի մի բերել մեր աշխատությունը համաշխարհային մեգալիտիկ հուշարձանների մասին… Յուրաքանչյուր ժողովուրդ հպարտ կլիներ՝ ունենալով այսպիսի հրաշք հուշարձան»:

Որ ժողովուրդը հպարտ է, կասկած չկա, բայց թե ինչու է Քարահունջի աստղադիտարան լինելը, այն էլ, երբ փաստն ապացուցված է օտարերկրյա շատ գիտնականների կողմից, հունից հանում մեր որոշ գիտնականների, տարբեր պատճառներ կարող եմ բերել…

Բայց առայժմ միայն կարող եմ հարցնել. մեր որոշ գիտնականներ Հերունուն այնքան են ատում, որ կարող են կեղծ գիտությա՞նը տրվել: Հերունու մահից հետո, որ այդքան քաջ եք դարձել, ինչու՞ նրա կենդանության օրոք ձեր հեղինակավոր խոսքը չէիք ասում: Կամ՝ Հերունուց հետո էլ Քարահունջի հուշարձանի՝ հնագույն աստղադիտարան լինելու փաստը կրկին ապացուցում են օտարերկրյա գիտնականներ: Նրանց դեմ առ դեմ կանգնու՞մ եք, գիտական բանավեճ սկսու՞մ եք: Չէ՜, ձեր կռիվը Հերունու հետ էր: Անկեղծորեն ասած մի հարց էլ եմ ուզում տալ՝ գիտական ի՞նչ բացատրություն կարելի է տալ նախանձի այն տեսակին, որ հերքում է ամեն բան, որ դուրս է եկել այսպես ասենք մրցակից գիտնականի, իմա՝ Հերունու բերանից…

Ինչեւէ, համապատկերում չեմ կարող չհիշեցնել մի փաստ, որ, առանց չափազանցության, պարզագույն խայտառակություն է:

Մինչ National geographic-ը Քարահունջ հնագույն աստղադիտարանից կխոսեր, դրանից առաջ նույն տարվա՝ 2016թ. մայիսի 26-ին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայ գիտնական Վահագն Գուրզադյանը (տիեզերական աստղագիտության հիմնադիրներից Գրիգոր Գուրզադյանի տղան է) լրագրողի՝ «Ի՞նչն է այսօր ձեզ համար հատկապես անընդունելի մեր գիտությունում» հարցին պատասխանում է. «Ինձ համար բացարձակապես անընդունելի է կեղծ գիտությունը, որ արդեն սկսել է դպրոցական դասագրքեր մտնել: «Քարահունջ-Սթոունհենջ-աշխարհի հնագույն աստղագիտական աստղադիտարան», «Եգիպտական բուրգերը կառուցել են հայերը», «Բիբլիական Ադամ-Արամը հայ է» եւ նման անհեթեթություններ» ակադեմիկոս Հերունու թեթեւ ձեռքով (առանց ամսագրում որեւէ տպագրության) եւ ԶԼՄ-ների ոչ պակաս ջանքերի շնորհիվ դարձան հանրահայտ: Հերունու աստղագիտական փաստարկներն ուղղակի անհեթեթ են»:

Հետո Վահագն Գուրզադյանը բողոքում է, որ առաջատար հնագետները հաճախ գանգատվել են ԶԼՄ-ներին, բայց ԶԼՄ-ները նրանց փաստարկները որակել են որպես ոչ հայրենասիրական եւ պաշտպանել են Հերունուն: Հետո հավելում է, թե իր արտասահմանյան գործընկեր գիտնականները զարմանում են, որ «հերունիզմը» մեզ մոտ այդքան տեղ ունի…

Ինձ համար զարմանալի են Վ. Գուրզադյանի «դիտարկումները»: Նույն ԶԼՄ-ները իրեն էլ Հերունուց պակաս տեղ չեն տվել: Որ ինքը Հերունու կողքին ստվերում է մնացել, Հերունի՞ն է մեղավոր: Երբ Հերունին ապացուցեց, որ մեր աստղադիտարանը հնագույնն է, ու՞ր էին Գուրզադյանի հակափաստարկները: Հիմա՞ է դեմ կանգնում, երբ Հերունին մահացած է: Ի՞նքն է խոսում «գիտական դիլետանտիզմից» եւ իր առաջատար հնագետ ընկերներին վկայակոչում: Բայց չէ՞ որ Հերունին միակը չէր եւ չէ, մեր աստղադիտարանը գիտական աշխարհում հայտնի մասնագետներ են հնագույնը համարում: Թե՞ միայն «իր» գիտնականներն են առաջատար…

Եվ, ի դեպ, երբ Հերունին ապացուցում էր մեր աստղադիտարանի աշխարհում հնագույնը լինելու փաստը, ամենեւին էլ հայրենասիրությունից չէր խոսում, դա անում էր բացառապես գիտությամբ: Ի՜նչ մեծություն է եղել Հերունին, որ իր մահից հետո էլ է անգամ շատերին ստվերում թողնում:

Եվ վերջում՝ փաստորեն Վահագն Գուրզադյանի հակահերունիական հարցազրույցից 6 ամիս հետո National geographic-ը յուրօրինակ ձեւով ապացուցեց հերունիական ճշմարտացիությունը:

Այնպես որ, Քարահունջ աստղադիտարանի աշխարհի հնագույն մեգալիթյան հուշարձանների ցանկում արժանի տեղը գրավելու փաստն էլ թող սառը ցնցուղ լինի հերյուրանքով զբաղվողների համար:

Գոհար Պալյան

Հ.Գ. – խմբ. կողմից - մենք պատրաստ ենք թերթային տարածք տրամադրել Վահագն Գուրզադյանին՝ սեփական տեսակետը հիմնավորելու համար:

«Լուսանցք» թիվ 3 (436), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։