Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը.- Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները Ապրիլի 24-ին խոնարհվեցին ու երդվեցին Ծիծեռնակաբերդում եւ Եռաբլուրում…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները ապրիլի 24-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության ավելի քան 3,5 միլիոն զոհերի անմար հիշատակին:

Հայ արիների եւ ազգայնականների ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների նոր անդամները «Ոգու պահապաններ» կառույցի գլխավորությամբ շարունակել են տարիներ առաջ սկսած երդման արարողությունը, որը հոգու պարտք կծառայի երիտասարդ արորդիներին՝ ապրելու եւ գործելու հանուն արդար վրեժի, վասն Հայաստանի ու հայության ամբողջացման ու համախմբման:

Այնուհետեւ, հայ արիների եւ ազգայնականների Արցախյան ազատամարտի մասնակիցների մի խումբ, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր՝ փառաբանել արդեն հավերժության եւ անմահության ճանապարհով գնացող ընկերներին, երդվելով շարունակել հայրենատիրության՝ հողահավաքի, եւ հայության համախմբման՝ ազգահավաքի նվիրական գործը…

Վրե՛ժ եւ Հայրենատիրությու՛ն.- Փա՛ռք Հայքին ու Հային… Փա՛ռք Հայ Աստվածներին եւ Հոգիներին Նախնյաց…

Իսկ պատիժը ե՛ւ Երկրային է լինելու ե՛ւ՝ Երկնային… Ժամանակը եկել է՝ արդե՛ն սկսվել է…

* * *

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն  Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ -  http://www.hayary.org/wph/?p=33) - Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։