Կնշեն ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը – Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կփառաբանն ինչպես Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, այնպես էլ մեր փառահեղ նախնյաց, հայոց նպատակներին ու պայքարին զորավիգ լինելու եւ Երկնային ուժով Երկրային արդարությանը նպաստելու համար… (Ինչու է Սեւ ծովը փոխել է գույնը)…

Հայ Արիական Տոնացույցի վերականգնված տոներից մեկն էլ Նանե Աստվածուհու տոնն է:

Այսօր, հունիսի 23-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, նշվելու է Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը (http://www.hayary.org/wph/?p=6382#more-6382Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը):

Հայ արիները հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների միջեւ են նշում ողջախոհության Աստվածուհու տոնը եւ փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով, որ իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակասլաց, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:  

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, Հայ Ազգայնականների Համախմբման աջակցությամբ, տոնն այս անգամ նշելու են Քարահունջում՝ հունիսի 22-ի ամառային արեւադարձի դիմավորման ծեսից մեկ օր հետո՝ կրկին արեւածագին՝ ինչպես միշտ:

Այս ծեսը կսկսվի Նանե Աստվածուհուն ուղղված ձոնով: Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը Աստվածուհուն նվիրված տաղիկներ կերգի: Հետո խաղեր կկազմակերպի՝ ստուգելու ներկաների ողջախոհությունն ու զգոնությունը: Այնուհետ հայահավատ մարդիկ ողջախոհության Նանե Աստվածուհուն կփառաբանեն՝ Բնական Կարգի՝ Արարչակարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար: Եվ արորդիները Նանե Աստվածուհուն կդիմեն իրենց կամքն ու ողջախոհությունը զորացնելու եւ վասն հայրենյաց գործադրելու համար:

Երեկոյան Երեւանում հավաքական սրբազան ծես կկատարվի, որին կմասնակցն նաեւ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմի եւ սփյուռքահայ կառույցների ներկայացուցիչներ:

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կփառաբանն ինչպես Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, այնպես էլ մեր փառահեղ նախնյաց, հայոց նպատակներին ու պայքարին զորավիգ լինելու եւ Երկնային ուժով Երկրային արդարությանը նպաստելու համար:

Սեփ. Լրատվություն

* * *

- Սեւ ծովը փոխել է գույնը

Ինչպես երեւում է տիեզերքից արված լուսանկարից, ծովը փիրուզա-մարգարտագույն երանգներ է ստացել: ԱՄՆ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հայտնում է, որ հատկապես ուժեղ գունային տարբերություններ են նկատվում Ռումինիայի, Բուլղարիայի եւ Ուկրաինայի ափերին:

Փոփոխությունները կապված են կոկոլիտոֆորիդների՝ պլանկտոնային ջրիմուռների ծաղկման հետ, որոնց մակերեւույթին կալցիումի կարբոնատ է կուտակվում: Դրա հետեւանքով մանր օրգանիզմները գունավորում են տալիս Սեւ ծովի ջրերին: Գիտնականները նշում են, որ նման երեւույթը հունիսի համար սովորական է, թեեւ այս տարի այն արտասովոր վառ է: Միաժամանակ ջրիմուռների ակտիվ ծաղկումը կարող է բերել ջրում թթվածնի անբավարարության, ինչը կարող է վնաս հասցնել ծովային կենդանիներին:

«Լուսանցք» թիվ 24 (457), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։