Հայ Արիական Տոնացույցը՝ Արարչակնիք Գաղտնիքների Բանալի – Սա այլեւս պարտադիր Տոնացույց է հայ արիականների Քրմական դասի համար, որ կիրառվում է տոնական ու ծիսական բոլոր միջոցառումները կազմակերպելիս… Մարդը պարտադիր ունի Ազգային պատկանելություն, ունի Աստվածներ, ունի իր Տեսակն Արարող Գերէություն, որ Տիեզերքի Արարիչն է…

Մինչեւ 2012թ. ոչ ամբողջական Տոնացույցն էր ուղենիշը արիադավան տոների եւ ծեսերի անցկացման, որն ամբողջացավ այդ տարի՝ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախումբի արտահերթ նիստում, երբ հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց ամբողջականացված Հայ Արիական Տոնացույցը:

Այստեղ վերականգնված էին բոլոր 8 Հայ Աստվածների տոները, ինչպես նաեւ Տիեզերակարգին առնչվող եւ դեպի Արարչակարգ տանող հավատի տոներն ու ծեսերը: Սա է Հայոց Հավատի հնարավորինս վերականգնված Տոնացույցը, որտեղ տարվա կտրվածքով՝ ամեն ամիս արձանագրված են տոներ ու հիշատակի օրեր:

Սա այլեւս պարտադիր Տոնացույց է հայ արիականների Քրմական դասի համար, այն կիրառվում է տոնական ու ծիսական բոլոր միջոցառումները կազմակերպելիս:

Հայ արորդիները քրիստոնեության ներխուժումից հարյուրամյակներ անց վերականգնել էին միայն 4 Հայ Աստվածների տոներ եւ Հիշատակի մի շարք օրեր, որոնք չէին ամբողջացնում Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի ներկայությունը Հայոց Հավատի հետեւորդների հոգում, ինչը նաեւ չէր հստակեցնում Տիեզերքի Արարչի գոյությունը եւ Հայ Աստվածային Համակարգի իրողությունը:

Հայ Արիական Տոնացույցի արձանագրումից հետո ավելի առաջնային դարձավ Արարչի ու Աստվածների արարման եւ գործառույթների ներկայացման հավատամքային մեկնաբանությունը, որն էլ լրացուցիչ աշխատանքներ պահանջեց:  

Եվ վերջերս, «Լուսանցք» պարբերականում Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց ինչպես ՄեկԱրարչական ԲազմԱստվածային Տիեզերակարգը, այնպես էլ Հայ Աստվածների եւ 6 այլ Բնածին Աստվածային Համակարգերը, նաեւ Տիեզերակարգին առնչվող այլ աշխատություններ եղան, այդ թվում՝ Բնածին 7 Ազգերի մեկնությունը…

Այսօր Հայ Արիական Հավատատեսությունը կրկին Տիեզերահաս է եւ փորձում է վերագտնել Արարչակնիք բազում Գաղտնիքներ, որոնք մարդուն տանում են դեպի իր Աստվածները, որտեղից էլ հնարավոր է հասնել Տիեզերքի Տիրոջը՝ Արարչին… Այս ամենը ոչ միայն թաքնագիտական ծիսական արարողությունների, այլեւ եռահամակարգ մարդ արարածի գիտակցման եւ այդ հնարավորությունների գործադրման արդյունք են:

Մարմինը, միտքը եւ հոգին համադրում են իրենց կարողությունները եւ մարդ արարածի երկրային մարմինն ի զորու է դառնում միտքը բանեցնել հոգու տիեզերահասության համար… Միտքն ամենաարագն է շարժվում Տիեզերքում եւ կարող է հասնել Տիեզերքի խորխորատները՝ ըստ մտավոր զորության համապատասխան աստիճանի: Հայ Արիական իմաստությունն ասում է՝ «Միտքը Տիեզերքինն է, Տիեզերքն ամփոփված է մտքի մեջ»:

Սա Ծածկագիր է եւ այն զգուշացնում է՝ «Տիրապետի՛ր մտքիդ եւ այն կլինի քո բարեկամը, այլապես միտքդ կդառնա անվերահսկելի»…

Արարիչ-Աստվածներ-Մարդ (Ազգ) եռահամակարգ տիեզերական ուղղահայացը ամենազորավոր արարչություններից մեկն է, եթե ոչ՝ ամենազորավորը…

Մարդը կարեւորագույն առանցք է Տիեզերքի Արարումների Շղթայում եւ ուղղակի ծիծաղելի է մարդու իրավունքների այսօրվա ձեւակերպումներին հետեւելը, առավելապես այդ իրավունքների պաշտպանների մտավոր ունակությունները դիտարկելը:

Մարդուն Արարողը այլ բնույթի, բացարձակ եւ տիեզերահաս իրավունքներ եւ համաչափ պարտավորություններ է տվել, եւ Երկրի բնակիչ մարդու տեղն անփոխարինելի է Տիեզերքում, իսկ արհեստական ու ծամածռված հակամարդու սանձարձակությունների պաշտպան օրենքներն այսօր միայն ավելացնում են նրանց հոգու պատիժները Երկնքում…

Մարդը պարտադիր ունի Ազգային պատկանելություն, ունի Աստվածներ, որոնց սերմից է ինքը, եւ ունի իր Տեսակն Արարող Գերէություն, որ Տիեզերքի Արարիչն է…

http://www.hayary.org/wph/?p=2309Հայ Արիական տոնացույց՝ նվեր ՀԱՄ 18-ամյակինԱռաջին անգամ նշված են բոլոր Հայ Աստվածների տոները

https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TVՀԱՄ պաշտոնական ալիք… /  http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցիցhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

Քուրմ Արմոգ

ՀԱՄ Քրմական դասի ներկայացուցիչ

«Լուսանցք» թիվ 24 (457), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։