ԱՄՆ. լոբբիստական ընկերություններ՝ վարձված Ադրբեջանի կողմից – Վերջերս Ադրբեջանի միջազգային կաշառատվության եւ կաշառակերության թեմաներին է անդրադառնում նաեւ միջազգային մամուլը… Ամերիկահայ համայնքը լոբբիստական եւ PR ընկերությունների բացը լրացնում է իր կազմակերպությունների ու դրանց անդամների ակտիվ աշխատանքով, բայց արհեստավարժ այդ ընկերությունները կարող են շատ բան ավելացնել առկա հաջողություններին…

Վերջերս Ադրբեջանի միջազգային կաշառատվության եւ կաշառակերության թեմաներին է անդրադառնում նաեւ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Ամփոփելով Եվրոպայում Բաքվի խավիարային եւ բանանային քաղաքականության կաշառատվության պտուղների ցայսօր հայտնի փաստարկները, որոշակիորեն նաեւ «Իսլամական պետությանը» զենք մատակարարելու դեռ քողարկվող իրողությանը, այս անգամ նա www.TheCaliforniaCourier.com-ում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Բաքվի վարձած ամերիկյան լոբբիստական ընկերության գործունեությանը:

http://www.hayary.org/wph/?p=6460Արեւմուտքը պիտի՛ հետաքննի եւ պատժի՛ Ադրբեջանին – Չպետք է մոռանալ, որ Թուրքիան «Իսլամական պետությանը» ահաբեկիչներ մատակարարելու հենակետ էր դարձել… Ադրբեջանի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պետականորեն աջակցելու փաստը բացահայտվել է Բուլղարիայում…

«Լուսանցք»-ը նույնպես անդրադարձել է վերոնշյալ թեմաներին եւ, վստահ ենք, մեր ընթերցողներին կհետաքրքրի նաեւ այս մեկը:

Մասնավորապես նշված է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի վարձած 4 լոբբիստական եւ PR ընկերությունների մասին: Դրանցից մեկը Tool Shed խումբն է, որին անդրադարձել է Հարութ Սասունյանը:

Խմբի կազմակերպած տպավորիչ միջոցառումներից է Ադրբեջանի հյուպատոսության համար քաղաքական հանդիպումներ կազմակերպելը, որից օգուտ է քաղում նաեւ ընկերությունը՝ ամսական 9 հազար դոլար վճարելով ադրբեջանամետ բոլոր աշխատանքների համար, որոնցից գրեթե ոչ մեկը չէր կարող իրականացվել առանց Tool Shed խմբի:  

Շատերը տեղյակ չեն, որ ամերիկյան օրենքը պահանջում է օտարերկրյա անձանց կողմից վարձվող ամերիկյան լոբբիստական եւ PR ընկերություններից ոչ միայն գրանցել իրենց հաճախորդներին Արդարադատության նախարարությունում՝ ըստ Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի, այլ նաեւ ներկայացնել նրանց օգուտները: Պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են կատարվել Tool Shed խմբի կողմից ի նպաստ Ադրբեջանի հյուպատոսության, վերոնշյալ հոդվածագիրը ուսումնասիրել է Արդարադատության նախարարության կայքը, որտեղ Tool Shed խումբն ըստ ամսաթվերի թվարկել է իրենց ամբողջ գործունեությունը Լոս Անջելեսում գտնվող Արդրբեջանի հյուպատոսության համար:

Խմբի միջոցառումների ցանկը սկսվում է 2009թ. ապրիլի 1-ից, բայց խորհրդավոր կերպով ավարտվում է 2011թ. մարտի 31-ին: Սա, անկասկած, պետք է  որ Արդարադատության նախարարության պահանջների խախտում լինի եւ անհրաժեշտ է ներկայացնել Միացյալ Նահանգների կառավարության ուշադրությանը: Այնուամենայնիվ, երկամյա զեկույցը ամբողջական պատկերացում է տալիս նրանց կատարած աշխատանքի մասին, որը հոդվածում ամփոփվել է ստորեւ, քանի որ այն տասնյակ էջեր է զբաղեցնում:

«1) Համալսարանների ընդգրկում.

Հանդիպումների կազմակերպում գլխավոր հյուպատոս Էլման Աբդուլաեւի համար հետեւյալ համալսարանական պաշտոնյաների հետ. Ջոլին Քեսթեր, Կալիֆորնիայի նահանգի համալսարան, Նորթրիջ, Կալիֆորնիա. Նյու Մեքսիկոյի համալսարան. Ջեֆ Քոեն եւ Ադամ Քլեյթոն, Հարավային Կալիֆորնիայի համալսարան (USC). Չեփմենի համալսարան, Օրանժ, Կալիֆորնիա. Պեպերդայնի համալսարան, Մալիբու, Կալիֆորնիա. Լարի Գրինֆիլդ, Քլերմոնթի համալսարանի փոխնախագահ, Լոս Անջելես, Կալիֆորնիա. Ջեկ Լյուիս, փոխդեկան, USC-ի Մարշալի բիզնես դպրոց, Լոս Անջելես, Կալիֆորնիա. Գեյլ Լապիդուս, Սթենֆորդի համալսարան, Կալիֆորնիա. Դեյվիդ Լանդբերգ, Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի (UCLA) նանո համակարգերի ինստիտուտ. Կալիֆորնիայի համալսարան, Իրվայն եւ Լաս Վեգասի համալսարան, Նեւադա. դասախոսություններ գլխավոր հյուպատոսի կողմից UCLA-ում. Սան Ֆրանցիսկոյի համալսարան. Սան Հոզեի համալսարան, Սան Հոզե, Կալիֆորնիա. USC. Սքրիփսի քոլեջ, Քլերմոնտ, Կալիֆորնիա. Կալիֆորնիայի համալսարան, Սանտա Բարբարա, Կալիֆորնիա. Կալիֆորնիայի նահանգի համալսարան, Ֆուլերթոն, Կալիֆորնիա. Արիզոնա նահանգի համալսարան, Ֆենիքս, Արիզոնա. Արիզոնայի համալսարան, Թուսոն, Արիզոնա եւ Սթենֆորդի համալսարան, Սթենֆորդ, Կալիֆորնիա. ելույթ է ունեցել USC-ում կրոնական բազմակարծության վերաբերյալ համաժողովում եւ հեռակապով համաժողով USC-ի հանրային դիվանագիտության կենտրոնի հետ՝ գլխավոր հյուպատոսի դասախոսությունը քննարկելու համար:

2) ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ.

Գլխավոր հյուպատոսը հանդիպել է հետեւյալ քաղաքական գործիչների հետ. Դարել Սթեյնբերգ- նախագահ, Կալիֆորնիա նահանգի Սենատ, Սակրամենտո, Կալիֆորնիա, Կարեն Բաս – խոսնակ, Կալիֆորնիա նահանգի Ներկայացուցիչների պալատ, Սակրամենտո, Կալիֆորնիա, Անետ Փորինի – աշխատակազմի ղեկավար, նահանգային սենատոր Ջո Սիմիտիան, Սակրամենտո, Կալիֆորնիա, Ֆելիպե Ֆուենտես – Կալիֆորնիա նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ, Սակրամենտո, Կալիֆորնիա, քաղաքապետարանի անդամ Քրիս Քալվերտ, Սանտա Ֆե, Նյու Մեքսիկո, Նյու Մեքսիկոյի նահանգապետ Բիլ Ռիչարդսոն, Սանտա Ֆե, Նյու Մեքսիկո, Խոսնակ Բեն Լուժան, Նյու Մեքսիկոյի նահանգի օրենսդիր,  Սանտա Ֆե, Նյու Մեքսիկո, քաղաքապետ Բոբ Ֆոսթեր, Լոնգ Բիչ, Կալիֆորնիա, կոնգրեսական Ադամ Շիֆ, Գլենդել, Կալիֆորնիա. կոնգրեսական Դայանա Ուաթսոն, Օրանժ մարզի շերիֆ Սանդրա Հաթչինս, Սանտա Անա, Կալիֆորնիա. Օրանժ մարզի վերահսկիչների խորհուրդ. Մայք Շնայդեր, նախագահ, Նեւադա նահանգի Սենատ, Լաս Վեգաս, Նեւադա. քաղաքապետ Օսկար Գուդման, Լաս Վեգաս, Նեւադա. խնդրել է կոնգրեսական Մայքլ ՄաքՄահոնին միանալ ադրբեջանական աջակցության խմբին, Լոս Անջելես, Կալիֆորնիա. Սան Հոզեի քաղաքապետ Չակ Ռիդ, Կալիֆորնիա. հանդիպում Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ՝ Ադրբեջանից ուղարկված նվերը հանձնելու համար, Լոս Անջելես, Կալիֆորնիա. Սանտա Ֆեի քաղաքապետ Քոս, Նյու Մեքսիկո. կոնգրեսական Դանա Ռորաբակեր, Հանթինգտոն Բիչ, Կալիֆորնիա եւ քաղաքային խորհրդի անդամ Յան Փերի, Լոս Անջելոս, Կալիֆորնիա:

3) Հրեական եւ իսրայելյան ներկայացուցիչներ.

Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է հետեւյալ անձանց հետ. Իսրայելի գլխավոր հյուպատոս Ջեկոբ Դայան, Լոս Անջելոս, Կալիֆորնիա. Ջոն Ֆիշել, Լոս Անջելոսի հրեական ֆեդերացիա. ռաբբի Աբրահամ Կուպեր, Հանդուրժողականության թանգարան, Լոս Անջելոս, Կալիֆորնիա. դասախոսություն Temple Judea-ում, Տարզանա, Կալիֆորնիա. Ամերիկայի հրեական կոմիտե, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա եւ հանդիպել է ռաբբի Լեյդերի ու պրոֆեսոր Ռեուվեն Ֆայերսթոնի հետ՝ Լոս Անջելոսի Temple Beth Am -ում գյխավոր հյուպատոսի դասախոսության առնչությամբ:

Կան տասնյակ այլ հանդիպումեր, որ Tool Shed խմբի սեփականատեր Ջեյսոն Կացը կազմակերպել էր Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի համար: Պետք է նշել, որ Կացը շատ ցածր է վարձատրվել՝ ամսական 9 հազար դոլար չնչին գումարով նման մասշտաբի հասանելիություն ապահովելով Ադրբեջանի համար ԱՄՆ տարբեր նահանգներում, մի բան, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը երբեք ի զորու չէր լինի ինքնուրույն իրագործել:

Ամերիկահայ համայնքը լոբբիստական եւ PR ընկերությունների բացը լրացնում է իր կազմակերպությունների ու դրանց անդամների ակտիվ աշխատանքով: Բայց, արհեստավարժ լոբբիստական եւ PR ընկերությունները կարող են շատ բան ավելացնել առկա հաջողություններին: Հայերի մեծ մասը լիովին բավարար չի գնահատում լոբբիստական եւ PR ընկերությունների աշխատանքը, դեռեւս չի հավատում նման անհրաժեշտ աշխատանքների ֆինանսավորմանը…»:

Բայց, քանի դեռ փողն է ներկա աշխարհի աստվածը, մենք այս առումով մտածելու բան ունենք դեռ:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 29 (462), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։