Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արա Գեղեցիկ կամ՝ բացարձակի ընկալումը որպես նոր հինգի դրույթ (մաս 2-րդ)… «Հայր արա եւ արա գեղեցիկ» դրույթները հանդես են գալիս որպես աշխարհակառուցողական դոգմաներ, նաեւ ցույց են տալիս եւ մատնանշում են այն էթնոսին, որը կանգնած է քաղաքակրթության ակունքներում… Ցույց տվեցինք քաղաքակրթական անցումները գեղեցիկ անելու համակարգով՝ որպես Արարչության հիմնական բաղադրիչ…

…Գեղեցիկի եւ Տգեղի այս սկզբունքային պայքարում գեղեցիկը կամ ռացիոնալիզմը ազատեց մարդուն մարդ զոհաբերելու իռացիոնալիզմից, մարդը դիտարկվեց որպես բարձրագույն արժեք, որի գործը եւ ստեղծածը արված է գեղեցիկ՝ կատարյալ է…

Սկիզբը՝ թիվ 31-ում

http://www.hayary.org/wph/?p=6504Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արա Գեղեցիկ կամ՝ բացարձակի ընկալումը որպես նոր հինգի դրույթ (մաս 1-ին)… Գեղեցիկ անելը ոպես Հինգի դրույթ եւ Մեկ ամբողջականություն հոգեւոր կրոնական եւ ծիսական դաշտում ներկայանում է այսպես… Շումերական ավանդազրույցներում մարդու արարումն ու գեղեցիկ անելու խնդիրը շաղկապված են իրար…

Գեղեցիկ անելու քաղաքակրթական խնդիրը Եգիպտոսից տեղափոխվեց Արեւմտյան Ասիա՝ Խեթերի երկիր, ապա նաեւ Միկենյան Հունաստան: Սովորաբար ընդունված է, որ գեղեցիկը, համաչափ կամ ոսկե միջինի գեղագիտությունը ձեւավորվել է հունական աշխարհում, եւ այս դրույթը չի վիճարկվում, չնայած այն բանի, որ Միկենյան Հունասատանի քաղաքակրթության գլուխ կանգնած էր Փոքր Ասիայի զինվորական արիստոկրատիան կամ Արարչական համակարգի հինգերեոդ ռանգը զբաղեցնող կատարյալ անձը։ Միկենյան մշակույթը գոյատեւեց մինչեւ մ.թ.ա. 2100, այս հասարակությունը նույնպես չկարողացավ ամբողջական ընկալել գեղեցիկ անելու խնդիրը եւ, իմ կարծիքով, այդ խնդիրը լուծելու համար է, որ Ասիայի Արեւմտյան մասում՝ Հունաստանում, քաղաքակրթական դաշտ մտան Արարչական համակարգի թագավորական՝ կեսարական եւ մարդկային՝ կատարյալ անձ ռանգերով Ախայացիները։

Ախայական  մշակույթը  գոյատեւեց  մոտ  1000 տարուց ավելի եւ վերջնականապես  այն անկում ապրեց Տրոյական պատերազմի ավարտով։ Տրոյական պատերազմից   հետո գեղեցիկ անելու իրավունքը, որպես Արարչական համակարգ, անցավ հայկական կողմին, եւ հայկական կողմը վերադարձավ Վան։

Հայկական կողմից մեկ ճյուղ փռյուգներ,  փառակիրներ՝ լուսավորը տարածողների անվամբ, շարժվեցին Եվրոպական հյուսիս- արեւելք: Այդ ճյուղի սերունդն է Ալեքսանդր Մակեդոնացին։ Հայկական կողմից մեկ այլ ճյուղ փռյուգներ՝ փառակիրներ անունով, Վանից գնացին դեպի   հարավ արեւմուտք եւ հետագայում պատմության մեջ հաստատվեցին որպես ֆարսի՝ փառսիներ։ Փռյուգներ՝ փառակիրներ, լուսավորը տարածողների անվամբ հանդես եկող հայկական կողմի վերնախավը որպես ամբողջական իրավունք ստացավ Արարչական համակարգը եւ Խեթական թագավորներից խորհրդանշանների եւ ծիսական համակարգը եւ սկսեց ձեւավորել Ա(ու)րմեն պետությունը, իսկ ավելի ստույգ՝ Ուրարտական Կայսրությունը։  

Ուրարտական արքաների թողած հսկայական մշակութային ժառանգությունը պարզապես փաստում  է, որ  Ուրարտուն  Արարչական համակարգի ներկայացնողն է, Հինգի դրույթի կրողը՝ նյութական եւ հոգեւոր մասով։ Հոգեւոր մասում որպես խորհրդանիշների համակարգ ներկայացնում է ցուլը, առյուծը, արծիվը, նետաձիգը եւ օձը, իսկ նյութական, որպես  իրավունք՝ արքան երկու ձեռքում պահում է իրավունքի մուրճերը։

Ունենալով արդեն Արարչական համակարգի կիրառման իրավունք՝ Հինգի դրույթի շրջանակներում հայոց գեղագիտական միտքը ստեղծում է ծիսական կառույցի մի կատարյալ տաճարաշինական տեսակ, հայտնի որպես Արդինի կամ Մուսածիրի (Մուսասիր) տաճար։ Մուսածիրի տաճարի փաստի արժեւորումը սկզբունքային նշանակություն ունի քաղաքակթական զարգացումների համար: Մասնավորապես՝ հունական հնագույն եւ դասական շրջանների ողջ տաճարաշինության մշակույթը ուղղակիորեն խարսխված է Մուսածիրի տաճարի գեղագիտության վրա։ Ուրատական կայսրության մեջ գեղեցիկ անելու սկզբունքը Հինգի դրույթով դառնում է առանցքային ողջ Փոքր Ասիայում, ներառյալ՝ Ասիայի Արեւմտյան մաս Հունաստանում։ Մ. թ. ա. 714-ին Մուսածիրի տաճարը գրավվեց Սարգոնի կողմից։ Ըստ Դլշադ Մարֆ Զամուանի, տաճարը գտնվում է Իրաքի հյուսիսային մասում, ոչ այնքան հեռու Իրաքի եւ Թուրքիայի սահմանից Մջեսիր կամ Մուջեսիր (Մուսածիր) անունով գյուղի մերձակայքում։ Մուսածիրի տաճարի գրավումից հետո քաղաքակրթությունը մտնում է մշակութային նոր փուլ: Այդ նոր փուլի սկիզբն է համարվում հունական մշակույթը։ Սակայն հարկ է նշել, որ նոր փուլին նախորդում էր Հունաստանի «մութ դարեր» շրջանը: «Մութ դարերը» թվագրվում են մ. թ. ա. 1200- 800-ն ընկած ժամանակահատվածով։

Մեր կարծիքով՝ հունական մշակութային զարթոնքի համար նախապայման հանդիսացավ երկու հզորագույն կայսրությունների՝ Ուրարտուի եւ Ասորիքի պարբերական   բախումները, իսկ հունական մշակութային զարթոնքի համար ազդակ դարձավ մասնավորապես մ.թ.ա. 714-ին Մուսածիրի տաճարի գրավումը Ասորիքի կողմից։ Մուսածիրի տաճարի գրավումից հետո հունական մշակույթում փոխվում է տաճարաշինական մոդելի հիմքը, գեղեցկությունը, եւ գեղեցիկ անելը ոսկե միջինով ամրագրվում է հունական մշակույթում որպես օրենք։

Ըստ հունական ավանդազրույցների, հենց այս ժամանակաշրջանում է Հերակլեսը կատարում իր 12 սխրագործությունները, որոնցից առաջինը Հերակլեսի եւ  առյուծի մենամարտն է։ Հերակլեսի եւ առյուծի կռիվը տեղի է ունենում Կիֆերոնի լեռներում։ Հերակլեսը երեք հատ նետ է արձակում առյուծի վրա, բայց առյուծի պողպատի պես ամուր մաշկին դիպչելով՝ նետերը հետ են թռչում։ Կատաղած առյուծը հարձակվում է Հերակլեսի վրա։ Հերակլեսը իր գուրզով հարվածում է առյուծին, իսկ հետո խեղդամահ է անում։

Այսպիսով Էվրիսթեւսի հանձնարարությամբ Հերակլեսը սպանում է նեմեյան առյուծին, որը Տիփոնի եւ Էքիդնայի զավակն   էր կամ Կիլիկիայում ապրող Տարտարի եւ Գեյի թոռը։

Ըստ ավանդույթի, Հերակլեսը սպանված առյուծին շալակած վերադառնում է  Նեմեա, իր հաղթանակի համար զոհ է մատուցում   Զեւսին: Հերակլեսը մ.թ. ա. 776-ին հիմնում է Նեմական կամ Օլիմպիական խաղերը: Տաճարաշինական համադրությունները ցույց են տալիս, որ հենց այս ժամանակահատվածում է հունա-հռոմեական տաճարաշինական մշակույթի մեջ ամրագրվում գեղեցիկի անելու իրավունքը եւ ոսկե միջի սկզբունքները։

Մ. թ. ա. 500-ին Հունաստանում ավարտվում է հնագույն շրջանը եւ սկսվում է ձեւավորվել հունական մշակույթի դասական շրջանը Փոքր Ասիայի Կիլիկիայի եւ Սեւ ծովի հարակից շրջաններում, որը ավարտվում է մ. թ. ա. 323-ին եւ սկսվում է հելլենական շրջանը։

Հին Հունաստանում գեղեցիկը ներկայացվում է որպես kaloc, Հոմերոսը գեղեցիկը ներկայացնում է որպես մարդկային գեղեցկություն. առարկաների կատարելիություն եւ իր հերոսների կատարած քայլերի բարոյական գեղեցկությունը։ Հին հունական  նշված գեղեցիկ երզույթը համահունչ է հայերեն «կա լուս» իմաստին՝ տառահնչյունային եւ ներքին իմաստաբանական առումով։ «Կա լուս» բառի գեղագիտական նշանակության մասին առաջինը գրում է Դեմոկրիտը՝ իր «Բառի գեղեցկության մասին» ստեղծագործության մեջ։ Սոկրատից սկսված արդեն անտիկ աշխարհի մտածողները սկսում են հեռանալ տիեզերք եւ լոգոս ձեւաչափով առաջադրում են նոր մոտեցում՝ «գեղեցիկը գիտակցության եւ մտքի արդյունք է եւ այն նյութին հատուկ վիճակից փոխակերպվում եւ դառնում է գաղափար, գեղեցկություն»։ Սոկրատը փիլիսոփայության մեջ բերեց մեկ նոր տերմին՝ կալոկագատիյա, կազմված գեղեցիկ եւ բարի բառերից, որը սահմանազատում էր էթիկան եւ գեղագիտությունը, նաեւ բնութագրական ցուցանիշն էր կատարյալ մարդը։

Պլատոնը Սոկրատեսի կալոկագատիյան ընկալում էր որպես մարմնի եւ հոգու համաչափություն, Արիստոտելը նշում էր, որ լինել կալոկագատիյա, նշանակում է լինել գեղեցիկ բոլոր կողմերից եւ բարեգոծ։ Պլատոնը կարծում էր, որ մարդը գեղեցկությունը ընկալում է որպես հոգեւոր ու բարոյական մաքրագույն եւ գիտելիքների բարձրագույն արժեք։ Պլատոնի մոտ նաեւ ի հայտ է գալիս մեկ այլ տերմին, որ բառացիորեն   օգտագործված է որպես միջոց հասկանալու համար, որ գեղեցկությունը գոյություն ունի սուբյեկտից դուրս՝ այսինքն՝ գաղափար։   Այսինքն՝ Պլատոնի օգտագործած տերմինը շատ համահունչ է հայերեն՝ տոկալով-ի իմաստին: Արիստոտելի համար գեղեցկությունը առաջին հերթին մեծություն է եւ կանոնավորվածություն։ Հունական գեղագիտության արդյունքները ամփոփեց Պլոտինը՝ երկու աշխատություններով, «Գեղեցիկի   մասին» եւ «Մտային գեղեցկության մասին»: Պլոտինը ներկայացնում է գեղեցկության իր համակարգը, որը կազմված է երեք աստիճանից, առաջին աստիճան՝ մտքին հասանելի գեղեցկության, այն գալիս է աստծուց՝ բացարձակից, որի կրողը խելքն է (միտք, գիտակցություն) եւ աշխարհի հոգին, որը եւ տալիս է հաջորդ աստիճանը. գեղեցկության ճանաչումը՝ հոգով։ Այս աստիճանի վրա է կանգնած բնության գեղեցկությունը, մարդկային հոգու գեղեցկությունը, բարեգործների գեղեցկությունը, գիտությունը եւ արվեստը։

Պլոտինի եւ Ավգուստինի մոտ գեղեցկությունը կեցության առարկա է, գեղեցկությունը լինում է ստատիկ եւ դինամիկ։ Ավգուստինը զարգացնում է Ցիցերոնի միտքը՝ գեղեցկությունը իր մեջ եւ իր համար, այսինքն՝ սեփական գեղեցկություն (pulchrum)։ Գեղեցկությունը որպես ամբողջություն, առաջանում է նաեւ այն ժամանակ, երբ հակադրությունների համադրությամբ տեղի է ունենում գեղեցիկի եւ տգեղի միացումը, որը բերում է հարմոնիայի։

Գեղեցկության ընկալման համար յուրահատուկ տեղ ունի ձեւը, թիվը՝ ռիթմը, հերթականությունը, հավասարությունը, սիմետրիան, համաչափությունը եւ այլն, որը եւ հանգեցնում է գեղեցկության ամբողջական   ընկալմանը ընդունված՝ որպես ոսկե միջին։ Վաղ քրիստոնեության մեջ գեղեցիկի ընկալման խնդիրը դիտարկել է Կեղծ Դիոնիս Առեոպագիտը: Նրա ընկալումներում շարժիչ ուժը աստվածային մարմնական սերն է, որը գրգռվում է գեղեցիկով եւ հիասքանչով։

Նա ընդունում էր գեղեցկության երեք աստվածային աստիճան. 1. բացարձակ աստվածային գեղեցկություն–«ամբողջական-բարեբեր եւ գեղեցիկ», որը ճշմարտություն կամ էություն է Գեղեցիկ, որը հանդիսանում է «պատճառը հարմոնիայի եւ փայլի ամենայնի մեջ»:

  1. Երկնային պաշտոնների ենթակայությունների գեղեցկություն:
  2. Ստեղծված առարկաների եւ երեւույթների գեղեցկություն:

Նշված երեք աստիճանները միացված են իրար Աստծո Գեղեցկության-«հոգեւոր գեղեցկության» մասին բանավեճային գիտելիքով, յուրաքանչյուր աստիճանի մեջ   նրան համապատասխանող լույսով։ Լույսը   հանդիսանում է Բյուզանդիայի եւ Արեւմտյան Եվրոպայի միջնադարյան փիլիսոփայության գլխավոր էլեմենտը։ Գեղեցկությունը ընկալվում է որպես փայլ կամ լուսավորվածություն ձեւի միջոցով (Albertus  Magnus).  Բոնավենտուրը ներ է մուծում «գեղեցկություն» (ձեւ) Քրիստեսի (spesies Christi), որը ենթադրում է թիվ, որն ընկած է համաչափության հիմքում, հետեւաբար, գեղեցկության, որը եւ նրա սքանչելիությունն է։

Վերածննդի ժամանակաշրջանի մտածողները համոզված էին, որ միայն աստվածային արվեստն է գեղեցիկ աշխարհի մարմնավորումը «գեղեցկության աստվածային գաղափարը» (idea divina della bellezza L.B.Alberti): Վերածննդի մաթեմատիկոսները եւ նկարիչները վերականգնեցին եւ ներկայացրեցին «գեղեցիկ ձեւերը», «ներքին կերպարները» (disegno interno), բացարձակ չափագրումը կամ գեղեցկության հանրային կազմը արվեստի համար, որպես «ոսկե միջին», երբ ամբողջը վերաբերվում է իր մեծ բաժնին կամ մասին այնպես, ինչպես մեծ մասը՝ փոքր մասին։

Ինչեւէ: մենք ցույց տվեցինք քաղաքակրթական անցումները գեղեցիկ անելու համակարգով՝ որպես Արարչության հիմնական բաղադրիչ։ Հավատամքի եւ կրոնի գաղափարախոսությունում մարդուն աներկբայորեն պիտի համարել Արարչի պատկերը, այսինքն՝ պատկերը բացարձակի եւ կատարյալի, ով տիապատում է գեղեցիկով ստեղծելու սկզբունքին։ Բացարձակի եւ կատարյալի ձեւախեղումները առաջ են բերում Գեղեցիկի հակընդեմին՝ Տգեղին եւ նրա մարմնավորող մարդու այն տեսակին, ում ռացիոնալիզմը վերջին հաշվով հանգում է իռացիոնալիզմի, որը եւ առաջ է բերում մտքի ճգնաժամ։

Գեղեցիկի եւ Տգեղի այս սկզբունքային պայքարում գեղեցիկը կամ ռացիոնալիզմը ազատեց մարդուն մարդ զոհաբերելու իռացիոնալիզմից, մարդը դիտարկվեց որպես բարձրագույն արժեք, որի գործը եւ ստեղծածը արված է գեղեցիկ՝ կատարյալ է։

«Հայր արա եւ արա գեղեցիկ» դրույթները հանդես են գալիս որպես աշխարհակառուցողական դոգմաներ, հանդիսանում են   այս քաղաքակրթության մեզ տեսանելի արժեհամակարգերի հիմքերը, նաեւ ցույց են տալիս եւ մատնանշում են այն էթնոսին, որը կանգնած է քաղաքակրթության ակունքներում։

Հարկ է նաեւ նկատի ունենալ, որ արեւմտյան աշխարհում այս խնդիրների նկատմամբ կար այլ մոտեցում: Մասնավորապես հերոսը ներկայացված էր փառաբանվողի տեղում, իսկ տգեղը, ըստ Արիստոտելի, նաեւ ծիծաղելին էր։

Արամ Մկրտչյան

Գերմանիա

«Լուսանցք» թիվ 32 (465), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։