Սպանդանոցներ.- ինչ է անում աշխարհը եւ ինչ ենք անելու մենք (2-րդ մաս)… Անզգայացումը կարող է լինել ներարկման կամ էլեկտրահարման միջոցով – համենայնդեպս, մորթի պահանջներ, որպես այդպիսին, դեռ սահմանված չեն… «Հալալ» մակնշմամբ արտադրանքը մաքուր համարում ունի – գործում են Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրներում…

Սկիզբը՝ թիվ 34-ում

http://www.hayary.org/wph/?p=6548Սպանդանոցներ.- ինչ է անում աշխարհը եւ ինչ ենք անելու մենք… Իսկ Սպանդունիներին կարգեց սպանդանոցների  վրա… Աշխարհիկի ու կրոնականի բաժանումներով – Առանց անզգայացման մորթը Ֆրանսիայում թույլատրվում է այն սպանդանոցներում, որտեղ մորթը հուդայական կամ մուսուլմանական կանոններով է… Մսամթերքի անվտանգության պահանջներից ելնելով՝ պետք է անցնենք սպանդանոցային մորթի…

Սպանդանոցների թեմայից խոսելիս եւ մորթի եվրոպական, ամերիկյան, ռուսական, կրոնական ու աշխարհիկ ձեւերից խոսելիս, ամենայն լրջությամբ ասացինք, որ նույնիսկ եվրոպական որոշ սպանդանոցներում մորթերի համեմատ մեր բակային մորթն այնքան ճիշտ է արվել, որ հաստատ կարող ենք ասել՝ կենդանիները չեն տանջվել: Հստակ հիշում եմ նույնիսկ պատանեկությանս տարիներից, թե ինչպես էին մեր գյուղում կով մորթում, եւ մորթի այդ ձեւը Հայաստանի մի շարք գյուղերում էլ եմ տեսել. մեծ մուրճով հարվածում էին կովի ճակատամիջին, կովը շշմում, ընկնում էր գետնին, տղամարդիկ արագ կապում կամ բռնում էին անասունի ոտքերից եւ մեկն էլ՝ առավել ուժեղը, արագ կտրում էր վիզը: Կովը չէր թպրտում կամ առավելագույնը մեկ-երկու անգամ էր թպրտում, իսկ դա նշանակում էր, որ չի տանջվել, եւ մորթն անցավ է եղել: Հետո հատուկ հարմարանքով կովին կախում կամ կիսակախում էին գլխիվայր, որպեսզի արյունը լրիվ դուրս թափվի: Հիմա մսամթերքի անվտանգության պահանջներից ելնելով՝ պետք է անցնենք սպանդանոցային մորթի: Եվ դատելով եվրոպական փորձից՝ ճիշտ նույն բանն է արվելու՝ արագ մորթ անզգայացումից հետո, պարզապես ավելի արագ ու այսպես ասենք, սարքի օգնությամբ: Իսկ անզգայացումը կարող է լինել ներարկման կամ էլեկտրահարման միջոցով: Համենայնդեպս, մորթի պահանջներ, որպես այդպիսին, դեռ սահմանված չեն:  

Մեր երկրում այս պահին 10-ից ավելի գործող սպանդանոց կա: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման եւ գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն՝ 2018թ. հուլիսի 1-ին հանրապետության ամբողջ տարածքում վաճառքի նպատակով տեղական մսի ձեռք բերումը պետք է կատարվի միայն սպանդանոցներից: Սահմանվել է 2017թ. սկսած մսի իրացման եւ գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչեւ 2021թ. ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով: Սահմանվել են նաեւ կիրառման ոլորտներն ու ժամանակացույցը: Կիրառման ոլորտները սահմանվել են՝ հաշվի առնելով այդ ոլորտների կարեւորությունը՝ պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում, տեղական սպանդանոցային ծագման մսամթերքի արտադրություն, հանրային սննդի կազմակերպում, տեղական սպանդանոցային ծագման մսի արտահանում, տեղական սպանդանոցային ծագման մսի մանրածախ շուկա, տեղական սպանդանոցային ծագման մսի մեծածախ շուկա:

2015թ. Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքում նորակառույց սպանդանոցի բացման արարողությանը գյուղնախարարը մասնակցեց՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանակային գրասենյակի դաշտային ծրագրերի պատասխանատուի, տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սպանդանոցը հիմնվել էր Հունաստանի կառավարության  ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի նշյալ կազմակերպության «Աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ի դեպ, դրա շրջանակում կառուցվել են եւս 4 տիպային սպանդանոցներ Զառիթափ, Արզնի, Օձուն եւ Մայակովսկի համայնքներում: Գյուղնախարարը համոզված էր, որ ժամանակակից սարքավորումներով հագեցած սպանդանոցների շահագործումը հնարավորություն կտա կանխարգելել գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունները, սպառողների համար առավել անվտանգ ու որակյալ արտադրանք ապահովել:

Փաստորեն, Հայաստանում գործող սպանդանոցներից 5-ը ՄԱԿ-ի համապատասխան ծրագրով են կյանքի կոչվել, մյուսը՝ անհատների: Հայաստանում «Հալալ» գրասենյակ էլ կա, որի բացմանն էլ այս տարվա մարտին մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը։ Այս գրասենյակը 1000-ից ավելի տնտեսվարողների «Հալալ» սերտիֆիկատներ է տրամադրել։ Դրանք գործում են Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրներում։ Նկատենք, որ «Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին, եւ ըստ դրանց, «Հալալ» մակնշմամբ արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք։ Գրասենյակը հույս է հայտնում, որ դա (գրասենյակի բացումը) խթան կլինի Հայաստանի եւ մահմեդական երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման համար:

Նույն ամսին՝ մարտին մեր սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում քննարկում հրավիրվեց գործող սպանդանոցների սեփականատերերի եւ խոշոր իրացման ցանցերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծառայության պետն ընդգծել էր, որ մսի շուկայի կարգավորումը համալիր մոտեցում է պահանջում, եւ որ աշխատանքներ են տարվում բոլոր փուլերում՝ մորթից մինչեւ իրացում, այդ շղթայում հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ անասնաբուժասանիտարական փորձաքննության որակին:

Սպանդանոցների խնդրին հունիսին անդրադարձավ նաեւ վարչապետը՝ կառավարության նիստում՝ հանձնարարելով տնտեսական զարգացման եւ ներդրումների ու գյուղատնտեսության նախարարներին ներկայացնել առաջարկ հանրապետության տարածքում նոր սպանդանոցային կարողությունների ձեւավորման հնարավորությունների վերաբերյալ՝ ներառելով դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները: Բանն այն է, որ որոշ մարզերում չկան գործող սպանդանոցներ, իսկ մյուս մարզերում կա լրացուցիչ սպանդանոցների ստեղծման անհրաժեշտություն:

ՍԱՊԾ-ն հունիսին էլ քննարկում կազմակերպեց սննդի շղթայի օպերատորների հետ՝ տեղեկացնելով, որ արդեն գործող 10-ից ավելի սպանդանոցները բավարար չեն հանրապետության ամբողջ տարածքում սպանդանոցային ծագման մսի պահանջարկը ծածկելու համար եւ որ ծառայությունն, իր իրավասությունների շրջանակներում, պատրաստ է տրամադրել նոր սպանդանոցների կառուցմանը նպաստող հնարավոր մասնագիտական աջակցություն: Նկատենք, որ բազայում գրանցված է 13 սպանդանոց, որոնք իրենց արտադրական հզորությամբ կարող են ապահովել ողջ ծավալը, սակայն, ինչպես նշում է ՍԱՊԾ-ն, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհագրական դիրքի սփռվածությունը հաշվի առնելով՝ կարիք կա ունենալու եւս՝ Գեղարքունիքում՝ 8, Լոռիում՝ 4, Շիրակում՝ 5, Սյունիքում եւ Տավուշում՝ 3 սպանդանոց:

Որ սպանդանոցային մորթն ավելի անվտանգ միս կմատակարարի, վստահեցնում են պատկան մարմինները (թեեւ անկեղծ ասած՝ ես մեր գյուղի բակային մորթերիի մսից չեմ հիշում, որ թունավորված լինեմ): Բայց արդյո՞ք սպանդանոցային միսը նաեւ թանկություն չի բերի իր հետ: Երկու՝ այո-ի ու ոչ-ի տեսակետներն էլ տարբեր են ու պատճառաբանված: Այն կողմը, որ վստահ է, որ հենց այդ պատճառով թանկացում կլինի (հիմա էլ թանկ է՝ տարբեր գործոններով պայմանավորված), դա պատճառաբանում է տեղափոխման ծախսով՝ կախված թեկուզ հենց նույն մարզում գործող սպանդանոցների տեղաբաշխումից, հեռավորությունից եւ սպանդանոցի կողմից մատուցվող ծառայություններից: Իսկ այն կողմը, որ համոզված է, որ թանկացում չի լինի, դա պատճառաբանում է հետեւյալ գործոնով. հիմա գյուղացուց հաճախ անասունը գնում է միջնորդը՝ այսպես կոչված դալալը, որ գյուղացուն տալիս է զուտ մսի գինը, իսկ ինքը շահում է կրկնակի՝ իրեն պահելով կամ ծախելով նաեւ անասունի ներքին օրգանները, կաշին, գլուխը, լեզուն, ոտքերը: Ըստ էության այդ միջնորդ կոչվածը գերշահույթ է ստանում: Մինչդեռ հիմա գյուղացին կարող է սպանդանոցից վերցնել իր ուզածը կամ դա թողնել սպանդանոցին՝ գումարի դիմաց:

Ելնելով հայաստանյան փորձից՝ սպանդանոցային միսը 2018թ. հուլիսից հետո թանկանալու է: Եվ բոլոր սուբյեկտիվ պատճառներին կցվելու է օբյեկտիվ պատճառաբանություն:

Արմենուհի Մելքոնյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 35 (468), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։