Նախարարական «էներգետիկ» վայրիվերումներ (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր).- ԱԷԿ-ը լուծու՛մ է էներգետիկ անկախության խնդիր – Իսկ բառախաղը պետք է պահել այլ ոլորտների համար… «Լուսանցք»-ը կներկայացնի աշխատանքները՝ ճշտում մտցնելով՝ ոչ թե նախարարի գործունեության արդյունքը, այլ՝ նախարարի օրոք արված քայլերը…

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մեկ շաբաթ առաջ ասուլիս էր հրավիրել՝ իր ղեկավարած նախարարության գործունեության մեկ տարվա արդյունքներն ամփոփելու (2016թ. սեպտեմբերի 1-ից 2017թ. օգոստոսի 30-ը):

Ու քանի որ ադարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ճիշտ այդ (ասուլիսի) օրերին ԱԷԿ-ի մասին էր խոսել, լրագրողները պարզաբանումների կարիք ունեին՝ փակվելու՞ է ԱԷԿ-ը, թե՞ ոչ եւ արդյո՞ք Հայաստանը հրաժարվում է նոր ԱԷԿ կառուցելուց:

http://www.hayary.org/wph/?p=6590Նոր ԱԷԿ-ի գլխին քար չեն գցի, եթե չուզենք – Մեր երկիրը հարստացված ուրանի միջազգային կենտրոնի անդամ է (ՄԱԳԱՏԵ-ի ներքո է գործում)՝ նշանակում է, որ մենք ուրանի մատակարարման խնդիրը չունենք՝ անկախ քաղաքական վերուվարներից… Զեկույցի գլխավոր եզրակացությունն էր՝ Հայաստանում ատոմային էներգետիկան այլընտրանք չունի…

Համենայնդեպս այն, որ Դավիթ Հարությունյանը խառնվել էր թեմային, անհասկանալի էր. ինչու՞ է միջուկային էներգետիկայից խոսում արդարադատության նախարարը, արդյո՞ք ԵՄ-ն պահանջել է ինչ-որ բան սղացնել: Մեր իրականությունը հուշում է, որ մեզ համար անբարենպաստ ինչ-ինչ նախաձեռնություններ անցկացնելու հանձնարարականները միշտ Դավիթ Հարությունյանին են տրվում:

Ինչեւէ, մինչ կհարցնեինք հարցեր տալ,  Աշոտ Մանուկյանը ստանձնեց Դավիթ Հարությունյանի պաշտպանությունը:  

Կռահելով իրեն տրվելիք հարցերը՝ Աշոտ Մանուկյանը միանգամից ասաց, թե Դավիթ Հարությունյանը իրավունք ունի ատոմակայանից եւ լիքը այլ թեմաներից էլ խոսելու, քանզի Դավիթ Հարությունյանը մեր երկրի կառավարման ոլորտում երկար տարիներ է, փորձառու է, ինֆորմացված է, կոմպետենտ է եւ այլն եւ այլն, եւ որ ինքը պատրաստ է Դավիթ Հարությունյանի ցանկացած խոսքի տակ ստորագրելու: Ափսոս, փաստորեն այն, որ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կառավարման ոլորտում երկար տարիներ չէ, հետեւաբար փորձառու, ինֆորմացված եւ կոմպետենտ չէ, հետեւաբար չի կարող էթիկա խախտել եւ հետեւաբար էլ չէր կարողանա պատասխանել իմ այն հարցին, թե՝ գո՞հ է արդյոք մեր երկրի գաղութների վիճակից եւ ե՞րբ է այնտեղ վերջնականապես արգելելու թղթախաղը…

Ուրեմն՝ անցանք երկրորդ հարցին: Ներկայացնում եմ համառոտ իմ հարցն ու Աշոտ Մանուկյանի պարզաբանումը ասուլիսին:

- Քանի որ Դավիթ Հարությունյանի ամեն ասածի տակ ստորագրում եք, ուզում եմ ճշտել, այս խոսքերի տա՞կ էլ եք ստորագրում: Դավիթ Հարությունյանն նշել էր, թե այնքան էլ օբյեկտիվ չէ ասելը, որ ատոմակայանը բարձրացնում է երկրի էներգետիկ անկախությունը, քանի որ Հայաստանը չունի շահագործման էներգետիկ հումք: Հասկանալի է՝ արադարադատության նախարարն ինչ էր ակնարկում: Բայց չէ՞ որ Հայաստանը հարստացված ուրանի միջազգային կենտրոնի անդամ է, որ գործում է ՄԱԳԱՏԵ-ի ներքո: Իսկ սա նշանակում է, որ հումքի մատակարարումը երաշխավորված է՝ անկախ քաղաքական տատանումներից:

– Ի՞նչ ասաց Դավիթ Հարությունյանը՝ խնդրում եմ մեկ անգամ էլ կրկնեք:

Կրկնում եմ:

– Անկախությա՞ն, թե՞ անվտանգության մասին է խոսքը,-շարունակում է նախարարը:

 – Ես արդեն արեցի մեջբերումը:

– Պարոն Հարությունյանը միանշանակ ճիշտ է, միայն ԱԷԿ-ը չի կարող լուծել էներգետիկ անկախության խնդիրը:

- «Միայն»-ը մի հավելեք, խնդրում եմ: Ասացեք՝ ստորագրու՞մ եք նրա այդ խոսքերի տակ, թե՞ ոչ:

– Պարոն Հարությունյանը միանշանակ ճիշտ է, ԱԷԿ-ը չի լուծում անկախության խնդիր, ԱԷԿ-ը նպաստում է անկախության խնդրի լուծմանը: Պարոն Հարությունյանը հայերենին տիրապետում է կատարելապես:

- Ես էլ եմ հայերենին տիրապետում:

– Չեմ կասկածում, բայց եկեք տարբերությունը տեսնենք:

- Բառախաղի չդիմեք խնդրում եմ, ստորագրու՞մ եք, թե՞ ոչ:

– Դավիթ Հարությունյանը խոսել է մոդուլային ռեակտորով ատոմակայանների մասին…

- Ես ձեր պատասխանը հասկացա: Մեկ ուրիշ ճշտում: Երբ նոր ԱԷԿ-ի մասին առաջին փաստաթուղթը եղավ, 1000 ՄՎտ-ից էին սկզբում խոսում, հիմա 50-ից: Քանի՞ հատ 50-անոց ԱԷԿ ենք կառուցելու: Մենք այդքան հարթակ ունե՞նք, գուցե որոշել ենք չգործածե՞լ ԱԷԿ-ի հարթակը (որի անխախտելիության մասին անգամ երկրաշարժից հետո ԽՍՀՄ հատուկ հանձնաժողովը խոսեց ի դեպ):

– Ցանկացած պարագայում մենք օգտագործում ենք Մեծամորի հարթակը:

- Ձեր ասած 50 ՄՎտ-անոցը նոր հայտնագործություն է, իսկ նորերը միշտ թանկ են լինում: Վստա՞հ եք, որ մատչելի է լինելու:

– Վստահ չեմ:

- Ամեն դեպքում դուք հավաստու՞մ եք, որ մեր միջուկային քաղաքականությունը չի փոխվել:

– Հավաստում եմ՝ ո՛չ, չի՛ փոխվել:

- Շնորհակալություն:

Մինչ ասուլիսյան ուշագրավ այլ թեմաներին անդրադառնալը՝ մեկ անկեղծ, 19 տարվա լրագրողի խորհուրդ մեր Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին: Նախ՝ պարոն նախարար, «հայերենին կատարելապես տիրապետողի» բնութագրումը շատ զգույշ հնչեցրեք, այն ամեն մեկի հասցեին չի կարելի ասել: Ի դեպ, դուք էլ եք շատ վարժ ու ոլորտին տիրապետողի բառապաշարով խոսում, բայց դա հայերենին կատարելապես տիրապետելու ցուցիչ չէ: Եվ երկրորդ՝ ընդհանրապես ոչ մեկի խոսքերի տակ այդպես «կուրծք ծեծելով» մի ստորագրեք, հետո պատասխանի կարիք կլինի… Վայ, ներողություն, երկրորդ խորհուրդս ի չիք եմ անում, դուք երկար տարիների փորձ չունեք եւ դա ձեր ոլորտից չէր, խառնվել պետք չէ…

Ինչեւէ, ասեմ, որ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը բավականին լավ էր խոսում, տեսախցիկների առջեւ չէր կաշկանդվում, հետեւաբար այս մեկ տարվա ընթացքում լրագրողների հետ հանդիպումներից զուր էր խուսափում…

Գանք գործունեության 1 տարվա որոշ արդյունքների՝ նախարարի ներկայացրածով: Ինչու՞ նախարարի ներկայացրածով: Որովհետեւ որոշ քալեր այս 1 տարում չէ, որ ձեռնարկվել են: Դրանք տարիների ուսումնասիրություն ու նախապատրաստություն ունեն: «Լուսանցք»-ը դրանց մասին գրել է, հետեւաբար հիմա միայն կներկայացնի դրանք՝ ճշտում մտցնելով՝ ոչ թե նախարարի գործունեության արդյունքը, այլ՝ նախարարի օրոք քայլերը: Ճիշտ է, Դավիթ Հարությունյանի նման հայերենին «կատարելապես» չեմ տիրապետում, բայց գիտեմ տարբերությունը՝ արդյունք, հետեւանք, օրոք: Այնպես որ, Աշոտ Մանուկյանի օրոք արված որոշ քայլերը՝ ստորեւ:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 38 (471), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։