Պատրաստելու հաճույքը. գրքով ու առանց գրքի – Հայ խոհարարի հաղթարշավը շարունակվում է… Հայ խոհարարի հաղթարշավը շարունակվում է – Լիանա Դավթյանն այժմ նրա մասին գիրք է գրել՝ ֆրանսերեն՝ ֆրանսախոս աշխարհին ճանաչել տալու համար, թե ով է հայը եւ ինչի է ընդունակ…

Հիշու՞մ եք լուսանկարի խոհարարին, ում մասին 22-ամյա լեզվաբան Լիանա Դավթյանը գրել էր «Լուսանցք»-ում:

Հայ խոհարար Կարեն Պողոսյանի մասին է խոսքը, ում ուտեստները համտեսում են երկրների նախագահներ, աշխարհահռչակ երգիչներ…

http://www.hayary.org/wph/?p=6625«Ոչ մի տեղ այսքան բացառիկ կանաչիների տեսականի չեք գտնի, ինչքան աճում է մեր լեռներում» – Այս հայ խոհարարի գործն արժեւորել են տարբեր երկրների նախագահներն ու մեծանուն հայտնի մարդիկ… Հայ աշխարհահռչակ խոհարար, Մոնակոյում հայ խոհարարների դեսպան Կարեն Պողոսյանը կրկին ներկայացնելու է Հայաստանը՝ Մոնտե-Կառլոյում…

Լիանա Դավթյանն այժմ նրա մասին գիրք է գրել՝ ֆրանսերեն՝ ֆրանսախոս աշխարհին ճանաչել տալու համար, թե ով է հայը եւ ինչի է ընդունակ:  

«2015-ն էր: Գիրք գրելու գաղափարն արդեն հղացել էի: Մասնակցում էի Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնին, աշխատում էի ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի հետ՝ թարգմանիչ էի… Ռոբեր Գեդիկյանի հետ նստած էինք Երեւանում: Արտ Բրիջի դիմաց… սիգար էր վայելում, չնայած բոլորն անցնում էին ու աչքի պոչով խեթ նայում, բայց լազուրյա ափին բնակվողի համարի դա նորմալ էր… Առաջին մարդը, ով ինձ ոգեւորեց եւ հավատաց, որ կարող եմ մինչեւ վերջ ավարտին հասցնել սկսածս…

2017թ.-ի նոյեմբեր 21. այսօր լույս տեսավ իմ առաջին գիրքը՝ սնված ավագ-խոհարար Կարեն Պողոսյանի հմտություններով: «Le plaisir de cuisiner» կամ «Պատրաստելու հաճույքը». գիրք առանց խոհարարական բաղադրատոմսերի, սակայն մի կյանքի պատմություն, որ հարկավոր է կարդալ:

Շնորհանդեսը՝ նոյեմբերի 26-ին, Մոնակո, Գրիմալդի ֆորում: Խորին շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աջակցեցին ինձ»,-ֆ/բ էջում գրում է լեզվաբանը:

Իսկ «Լուսանցք»-ին պատմում է, որ իրականում խոհարարի հետ շփումները եւ տեսակետների փոխանակումը, զրույցները ժամանակի ընթացքում հանգեցրել են նրան, որ խոհարարի մտքերը պետք է թղթին հանձնել:

«Գիրքը Կարենի կյանքի պատմությունն է, թե ինչպես է դարձել խոհարար:

Գիրքը ներառում է մի քանի բաժիններ, օրինակ՝ «Պատրաստելու հաճույքը», թե ինչպես ճիշտ համագործակցել այլ շեֆ-խոհարարների հետ, եւ այլն:

Գիտեք, այս տարբերակում մի քանի բաժիններ պակասում են թերեւս, որոնք հետագայում կխմբագրվեն եւ կավելանան»,- եզրափակում է Լիանան:

Կարեւորը սկսելն է:

Երբ գործի հիմքը դրվում է, արդեն անհամբեր ես եւ ուզում ես պատերն օր առաջ կառուցած տեսնել:

Սեփ. լրատվություն

Լուսանկարները՝ Լիանա Դավթյանի

«Լուսանցք» թիվ 42 (475), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։