Հայ տեսակի արարման տոնը՝ Քարահունջի աստղադիտարանի տարածքում – Ամենայն Ստեղծիին՝ Տիեզերքի Արարչին առանձնահատուկ ծիսակարգով կփառաբանեն՝ Հայ Տեսակն Արարելու եւ Երկիր մոլորակը Մարդկային, կենդանական ու բուսական աշխարհների Օրրանը դարձնելու, ինչպեսեւ՝ այդ Օրրանը ԱրԷգԱկ-նային լույսով ու ջերմությամբ սնելու, Բնազդական-Բանական-Բնախոսական Կենսակերպով պարուրելու եւ պաշտպանելու, ու վերջապես՝ այն օդում, ջրում եւ հողի վրա ու հողի տակ ապրող ամենայն շնչավորաց Բնատուր Կենաց Տունը դարձնելու համար…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, այս տարի հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայ տեսակի արարման տոնը կնշեն նոյեմբերի 25-ի լուսաբացին՝ Քարահունջի պատմական աստղադիտարանի տարածքում: 

Տոնի մասնակիցները Ամենայն Ստեղծիին՝ Տիեզերքի Արարչին առանձնահատուկ ծիսակարգով կփառաբանեն՝ Հայ Տեսակն Արարելու եւ Երկիր մոլորակը Մարդկային, կենդանական ու բուսական աշխարհների Օրրանը դարձնելու, ինչպեսեւ՝ այդ Օրրանը ԱրԷգԱկ-նային լույսով ու ջերմությամբ սնելու, Բնազդական-Բանական-Բնախոսական Կենսակերպով պարուրելու եւ պաշտպանելու, ու վերջապես՝ այն օդում, ջրում եւ հողի վրա ու հողի տակ ապրող ամենայն շնչավորաց Բնատուր Կենաց Տունը դարձնելու համար…

Հայ արիական երեք քրմեր, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ նախ՝ եռանկյան, ապաեւ՝ քառանկյան խորհրդապաշտական էությամբ փակ ծիսակարգեր կկատարեն Աստվածահայր Արային ուղղված: Այն կուղեկցվի խորհրդապաշտական նշանների երեք, ապաեւ՝ չորս անկյուններում ծիսական կրակներ վառելով եւ ձոներգերով:  

«Կփառաբանեն Հայ Տեսակի Գերագույն Աստծուն եւ Հոգու-Մտքի-Սրտի Կանչ կհղեն մեր Ամենազորավոր Աստծուն, որ իր Տիեզերական Զորություններն ու Շնորհներն ուղղի նաեւ Հայ Տեսակի ազգային ու մարդկային որակների առողջացմանն ու կայունացմանը ուղղված: Ինչպես դա անում է Հայ Աստվածային եւ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներում, քանզի Հայ Ազգն արթնանում է երկրային չարակամ նիրհից, իսկ Հայ Մարդը ազատվում է խառնասերումների եւ խառնակչությունների ձեռքբերովի հոգե-մտա-մարմնական դիմագծերից…»,-ասում է ՀԱՄ լրատվական կենտրոնը:

Նույն պահին, հայ արիական երեք այլ քրմեր Հայոց ռազմի ու զորության Վահագն Աստծուն ուղղված երրորդության ծես կկատարեն քաղաքամայր Երեւանում՝ Վահագնի հուշարձանի մոտ՝ մեր զորության եւ արդար ուժի Աստծուց խնդրելով, որ զորակցի հայ մարդուն եւ օգնի զորացնելու արարչակնիք մարդ տեսակի եռահամակարգ իրողությանը համապատասխան, որ հայ մարդու մարմինը, միտքն ու հոգին հավասարազոր համադրությամբ գործեն եւ տիեզերահաս հավատատեսությամբ առաջնորդվեն:

Վահագն Աստվածը կփառաբանվի նաեւ հայ զորականի կողքին լինելու եւ մշտապես իր զորությամբ պարուրելու համար, որ այսուհետ ավելի ու ավելի մեծ ուժով դառնա ապավենը մեր բանակի ու մեր առաջիկա հաղթանակների, որոնք մեզ հասցնելու են հայի գերնպատակի՝ հողահավաքի ու ազգահավաքի իրականացմանը:

Փա՛ռք կտան Հայ Աստվածներին, որ Մեծ եւ Փոքր Մասիսների ալեհավաք ու ալեցիր բնական կայաններով դեռ կազդարարեն այս մասին ի լուր Տիեզերքի եւ փա՛ռք կտան նաեւ Տիեզերքի Արարչին, որ Առաջին Արարածին՝ Արի Մանին՝ Արի Մարդուն Արարեց Արարատում, եւ Արարատյան Աշխարհը, որն է՝ Հայկական Լեռնաշխարհը, դարձրեց Արի Մարդկանց Արարչակնիք եւ Աստվածազարմ Բնօրրանը:

Այդպես եղե՛լ է ու լինելու է ցա՛րդ եւ մի՛շտ… Եվ Երկրային արարումներից ծնվեց Հայ Տեսակը, որին դիմագիծ տրվեց՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ՝ ՀԱՅ… Եվ ցայսօր ՀԱՅ անունը հավատարիմ է մնում իր ԳԵՆ-ին՝ Ծինաբանական Արմատ-Ակունքին…

Հայ Տեսակի Արարման տոնը կշարունակվի Երեւանում եւ Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները կփառաբանեն Տիեզերածին Հայ Տեսակին՝ կերդվեն հավատարիմ մնալ հայի բնական ծագմանը, էությանը, ինքնությանը, հավատին եւ այլ բնորոշիչների պահպանմանն ու վերականգնմանը, դեպի հավերժություն տանող հայի առաքելության սկզբնականությանը:

http://www.hayary.org/wph/?p=6658#more-6658Հայ Տեսակի Արարման տոնը՝ Քարահունջի աստղադիտարանի տարածքում (ՀԱՄ հայտարարությունը զլմ-ների համար)

«Լուսանցք» թիվ 42 (475), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։