Ուկրաինան դեռ անկայուն պետություն է մնում… Արեւմուտքը՝ Ուկրաինա՞յի. թե՞ Վրաստանի նախագահի փոփոխության շեմի՞ն… Նախկին վրացի նախագահի վերջին օրերի արկածներն Ուկրաինայում… Սլավոնական երբեմնի ամուր եռյակը պայթեց վերջնականապես – առավելապես՝ սլավոնա-թուրքական համատեղության ուղեղազրկող կաթվածից…

http://www.hayary.org/wph/?p=6680#more-6680Երբ թշնամուն բարեկամի աչքերով ենք նայումիսկ ամուր թվացող սլավոնական եռյակը խարխլվեց՝ դարձավ երկբեւեռ, սակայն էլի մնաց հակահայ… Եվ կապ չունի, որ Ռուսաստանն ու Բելառուսը ԱՊՀ անդամ են, որտեղ նաեւ Հայաստանն է, իսկ Ուկրաինան՝ ՎՈւԱՄ-ի, որի կազմում է նաեւ Ադրբեջանը –  3 սլավոնական երկրներն էլ Ադրբեջանին զենք են վաճառում ու սատարումՍԾՏՀ ԽՎ-ն Կիեւում հակահայկական բանաձեւն ընդունել է Ուկրաինայի եւ Ադրբեջանի խառնակչությամբՀայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը

* * *

Ուկրաինան դեռ անկայուն պետություն է մնում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի եւ Ֆրանսիայի նախագահների հետ պարբերաբար քննարկել ու քննարկում է Ուկրաինայի տարածքների վերամիավորման հարցերը: Ռուսաստանի իշխանություններն այդ ժամանակ ամենախիստ քննադատության են ենթարկվում: Այս երկրների ղեկավարները հատկապես ընդգծել են Մինսկի պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքների կարեւորությունը։

Ուկրաինայի նախագահը ժամանակին Fox Business հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՄԱԿ-ի խաղաղապահների մուտքը Դոնբաս անհնար է առանց Ռուսաստանի թույլտվության եւ ակնկալում էր, որ Արեւմուտքը կհամոզի Մոսկվային: «Մեզ դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների համաձայնությունը՝ ներառյալ Ռուսաստանի»,- ասել էր նա։ Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղապահ ուժեր անհրաժեշտ է տեղակայել ոչ միայն չվերահսկվող ամբողջ տրածքում, այլեւ ուկրաինա-ռուսական սահմանին։

Ավելի վաղ Պյոտր Պորոշենկոն ասել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել Կիեւի առաջարկին՝ Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու համար։  

Հետաքրքիր է, որ Կրեմլը եւս պատրաստակամ է խաղաղապահներ մտցնել Դոնբաս, սակայն դեռ հայտնի չէ, թե Վլադիմիր Պուտինն ինչ պայմաններով դա կանի: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստել Դոնբասի հարցով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններին: Սա ենթադրում է, որ Մոսկվան կփորձի խաղաղարար դեր ստանձնել՝ ՆԱՏՕ-ից առաջ անցնելով:

Բայց միմյանց հաջորդող իրադարձությունները այլ բան են ասում: Այն ժամանակ, երբ Եվրամիությունը ծրագրում է 50 մլն եվրո հատկացնել Դոնբասի վերականգնման համար, ԱՄՆ-ն նպատակ ունի մոտ 70%-ով կրճատել Ուկրաինային ցուցաբերվող ֆինասական օգնությունը: Պաշտոնական Վաշինգտոնը մտադիր է 2018թ. 69%-ով կրճատել Ուկրաինային ցուցաբերվող ֆինասական օգնությունը. գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Foreign Policy պարբերականին։ Սկզբնապես պլանավորվել է Կիեւին տրամադրել 570 մլն. դոլարից ավելի գումար, սակայն ֆինանսական օգնության ծավալը կրճատվել է մինչեւ 177 մլն.-ի։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռադայում ունեցած ելույթում հայտարարել էր, որ իրեն հայտնի է Կիեւի եւ դաշինքի մի շարք անդամ երկրների միջեւ՝ Ուկրաինա զենքի մատակարարման վերաբերյալ բանակցությունների մասին: «Ես գիտեմ, որ այդ առիթով Ուկրաինայի ու դաշինքի մի շարք երկրների միջեւ բանակցություններ են ընթանում: Նախկինում քննարկել եմ նախագահ Պորոշենկոյի հետ սպառազինության տրամադրման հարցերը երկկողմ խոհրդատվությունների եւ բանակցությունների հիման վրա, որոնք հիմա անցկացվում են»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Միաժամանակ նա չի հստակեցրել, թե զենքի ինչ տեսակի մասին է խոսքը: Ուկրաինայի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ եւս քննարկել են Ուկրաինային պաշտպանական զենք տրամադրելու ուղիները:

Այս համապատկերում, Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավարությունը բանակցություններ է վարել Լուգանսկի ժողովրդական հանրապետության պաշտոնակիցների հետ՝ երկու պետությունները միավորելու ուղղությամբ։

Այս մասին խոսվել է ռուսաստանյան «Ռոսսիյա 24» հեռուստաալիքի եթերում։ Ընդ որում, շեշտվել է՝ նախնական պայմանավորվածություն արդեն կա, մնում է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ ճշտել մանրամասներն ու տեխնիկական կողմը:

Ավելի վաղ, ինչպես հայտնի է, Դոնեցկի ինքնավար հանրապետության ղեկավարությունը հայտարարել էր, որ ինքնավար պետական միավորում է, որի բնակչությունն ու ղեկավարությունը նպատակ ունեն ընդգրկվել Ռուսաստանի Դաշնության կազմում։ Նույն ժամանակահատվածում նման  հռչակում է արվել Լուգանսկի կողմից, «քանի որ իրենք ընտրել են Կիեւի արյունալի բռնապետությունից անկախացման ուղին»…

Այդ ժամանակ, Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Մոսկվան պարզապես հարգանքով է վերաբերվել սույն շրջանների բնակիչների «կամքի ազատ արտահայտմանը»: Հաղորդագրությունում նաեւ ընդգծված էր, որ Ռուսաստանն ուշադիր հետեւում է Դոնեցկում ու Լուգանսկում ծավալված իրադարձությունների ընթացքին:

Իսկ Դոնեցկում եւ Լուգանսկում անցկացվող բոլոր միջոցառումները, նաեւ հանրաքվեները, եվրոպական կառույցներն ու ԱՄՆ պետքարտուղարությունը որակում են որպես «ապօրինի միջոցառումներ՝ ուղղված Ուկրաինայի ներքին իրավիճակի սրմանը»։ Այնուհանդերձ, հանրաքվեները եւ այլ պաշտոնական տվյալները վկայում են, որ այդ տարածքների բնակչության շուրջ 90%-ը կողմ էր անկախացմանը կամ Ռուսաստանի հետ միավորմանը:

Իսկ Կիեւը վերջերս նոր հակառուսական քայլի է դիմել, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նկատմամբ պետական հետապնդում է հայտարարել եւ թույլ է տվել մինչդատական հետաքննություն անցկացնել: Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը թույլ է տվել հատուկ մինչդատական հետաքննություն անցկացնել՝ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի նկատմամբ:

Ավելի վաղ՝ 12.09.17թ. ռուս գործչի նկատմամբ Կիեւում արդեն պետական հետապնդում եղել է հայտարարված: Նա կասկածվում է իրավախախտումներում՝ կապված 2014թ. փետրվար-մարտին «Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության ոտնահարման, ագրեսիվ պատերազմի ծրագրման, նախապատրաստման, սանձազերծման եւ վարման հետ»: Հետաքննող դատավորը 26.09.17թ. թույլ էր տվել նրան ձերբակալել, դատարան բերել՝ կալանքը՝ իբրեւ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննարկելու համար: Բացի դա, հետաքննող դատարանի 01.12.17թ. որոշման համաձայն՝ բավարարվել է դատախազի միջնորդությունը, եւ թույլտվություն է տրամադրվել մինչդատական հատուկ հետաքննության իրականացման համար: Նոյեմբերին Կոնստանտին Զատուլինը հայտարարել էր, որ իշխանությունը պիտի չեղյալ հայտարարի 1954թ. ակտերը, համաձայն որոնց՝ Ղրիմը հանձնվել է Ուկրաինայի ԽՍՀ-ին:

Այս հոդվածում արծարծվածը պատճառ եղավ, որ ՍԾՏՀ ԽՎ-ում Ուկրաինան Ադրբեջանի օգնությամբ կատարի կառույցի կանոնակարգին հակառակ քայլ, որպեսզի ընդունվի անօրինական որոշում, որը նաեւ հայկական պատվիրակությունից գաղտնի մշակված հակահայկական բանաձեւ է:

Արտակ Հայոցյան

Արեւմուտքը՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության շեմի՞ն

Հետաքրքիր է, որ հակառուսական քայլերի եւ հետապնդումների համապատկերում Ուկրաինայում անձեռնմխելի էր Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի շրջանի նախկին ղեկավար, իսկ այսօր «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին: Նա առանց թույլտվության կարողացավ հատել Լեհաստանի հետ սահմանը, երբ հետախուզում էր հայտարարվել նրա նկատմամբ եւ նույն անվախությամբ հետ եկավ Ուկրաինա՝ հայտարարելով, որ իրեն չեն կարող ձերբակալել…

Հիմա հասկասնալի է, թե ինչքան մեծ է այս վրացի ազգայնամոլի գնահատականը Արեւմուտքում, ում պատվերով էլ Միխեիլ Սաակաշվիլին սկիզբ դրեց վարդերի եւ այլ ծաղիկների հեղափոխություն-հեղաշրջումներին ԽՍՀՄ-ի նախկին երկրներում՝ Վրաստանում, ապաեւ՝ Ուկրաինայում… Հետո այն տեղափոխվեց արաբական երկրներ:

Հետաքրքիր է, որ Թբիլիսիում «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության հարյուրավոր կողմնակիցներ «պատվո ցույց» են անցկացրել՝ աջակցություն հայտնելով իրենց ոչ պաշտոնական առաջնորդ Սաակաշվիլիին: «Օլիգարխների կառավարումը Վրաստանում եւ Ուկրաինայում պետք է ավարտվի: Միշան օլիգարխների դեմ պայքարի առաջնագծում է»,- հայտնել է կուսակցության ղեկավարներից մեկը: Արդյո՞ք Վրաստանում եւս նախագահի փոփոխությոն հարց կա եւ մեղադրանքներ առաջադրված Վրաստանի նախկին նախագահին հերոսի կերպարով են հետ տանելու…

Հիմա Արեւմուտքի սիրված հեղափոխականը ուկրաինացիներին կոչ է անում հավաքվել մայդանում, եթե խորհրդարանը  չընդունի երկրի նախագահի իմպիչմենտի եւ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին օրենքը: Հետո էլի այլ առաջարկներ են հնչել: Նա ընդգծել է՝ իշխանությունները պետք է հասկանան՝ ցուցարարները ոչ մի տեղ չեն գնա, մինչեւ իրենց պահանջները չբավարարվեն։ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Պյոտր Պորոշենկոն էր պատվիրել իրեն ձերբակալել, երբ ինքը հրաժարվել է 200 հազար դոլարանոց աշխատանքից, ուստի՝ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը խիստ անհրաժեշտ է համարել:

Այս ընթացքում Կիեւում պայթյուն է որոտացել։ Դեպքի վայր մեկնած շտապօգնության մեքնենաները որեւէ մեկին հիվանդանոց չեն տեղափոխել, իսկ ոստիկանությունից հայտնել էին, որ պայթյունի վայրում ռումբի մնացորդներ են հայտնաբերվել: Սա դեռ սկիզբն է, քանի դեռ Սաակաշվիլին գտնվում է Ուկրաինայում եւ անձեռնմխելի է որպես Արեւմուտքի խամաճիկ…

Ուկրաինայում մեր երկրի դեսպան Անդրանիկ Մանուկյանը վստահ է, որ հայերը ոչ մի կապ չունեն Միխեիլ Սաակաշվիլիի հետ, որ մասնակցեին ընդդեմ Պյոտր Պորոշենկոյի՝ կազմակերպած բողոքի ցույցին։ «Մեր համայնքն այսօր  լավ դիրքերում է, հայամետ, մեր երկրի շահն առաջ տանող, ազնիվ համախմբված են, ինչու են փորձում խառնել։ Փորձ է արվում թուլացնել հայ համայնքի դիրքերը, բայց ինչո՞ւ»։

Ըստ դեսպանի, քաղաքական գործիչ Սաակաշվիլիի հետ հայ համայնքը որեւէ կապ չունի, կապը տրվում է մի նպատակով, որ հայ համայնքի նկատմամբ վերաբերմունքը փոխվի: Բայց կան լուսանկարներ, որ ազգայնամոլ վրացու կազմակերպած ցույցի մասնակիցների մոտ կան հայկական դրոշներ։ Անդրանիկ Մանուկյանի համոզմամբ՝ «կովկասցու արտաքինով եւ հայկական դրոշներով՝ ցույցի մասնակիցներով լուսանկարները դեռ ապացույց չեն, որ մասնակիցները հայեր են»։

Մի խոսքով՝ հակահայկականությունը դեռ առկա է ուկրաինական եւ վրացական բոլոր խառնակչություններում, քանի դեռ ազգայնամոլներն են ժողովրդավարներ…

Նարե Մշեցյան

Վրացու վերջին արկածները Ուկրաինայում

Ուկրաինացի իրավապահները խուզարկել են Վրաստանի նախկին նախագահի Կիեւի բնակարանը, իսկ Միխեիլ Սաակաշվիլին բարձրացել է 8 հարկանի շենքի տանիքն ու սպառնացել ցած նետվել: Երկարատեւ բանակցություններից հետո ուժայիններին հաջողվել է տանիքից իջեցնել Օդեսայի նախկին նահանգապետին ու ձերբակալել: Բայց սա վերջը չէր: Նրան դուրս են բերել շենքից, մեքենա նստեցրել, բայց չեն կարողացել տեղ հասցնել: Համախոհները շրջապատել են մեքենան եւ իրավապահների հետ բախվել: Վերջիններս ստիպված արցունքաբեր գազ են կիրառել: Բայց Սաակաշվիլու կողմնակիցներին հաջողվել է կոտրել անվտանգության ծառայության մեքենայի դուռն ու դուրս բերել նրան: Ազատության մեջ հայտնվելով՝ վրացի գործիչն անմիջապես հանրահավաք է սկսել՝ հայտարարելով, որ պատրաստ է մեռնել հանուն Ուկրաինայի, մարդկանց կոչ է արել հավաքվել Մայդանում եւ Պորոշենկոյից ու նրա ավազակախմբից ազատվելու գործընթաց սկսել:

Համախոհներով շրջապատված Ուկրաինայի նվիրյալ վրացին Գերագույն ռադայի շենք է հասել ու հանպատրաստից հանրահավաք սկսել: Ռադայի շենքը պաշտպանող հարյուրավոր ուժայինները մի քանի տասնյակ մարդկանցով շրջապատված Միխեիլ Սահակաշվիլիին ձերբակալելու փորձ չեն էլ ձեռնարկել...

Եվ ամենատարօրինակն այն է, որ մեկնաբանություններ են արվել, թե այստեղ ռուսական հետք կա, որն այս ամենը հրահրել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փողերով…

Փաստորեն, արեւմտամետ եւ արեւմտյան ուղղության դրածո Միխեիլ Սաակաշվիլին «դարձել» է ռուսական գործակալ…

* Էջի (նայել՝ PDF տարբերակը) ձախից երկրորդ լուսանկարը Արմենուհի Մելքոնյանի անձնական պահոցից է՝ արված Թբիլիսիում

Սլավոնական երբեմնի ամուր եռյակը պայթեց

Բելառուսը Ռուսաստանի ամենավստահելի, իսկ Ուկրաինան ամենաանվստահելի գործընկերն է: Մի ժամանակ սա անհավանական էր թվում:

Հայաստանը, Բելառուսից եւ Ղազախստանից հետո, ՌԴ ամենավստահելի գործընկերն է համարվում: Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հետազոտությունների համաձայն է սա: Այս ամսին տեղեկացնում է «Eadaily.com» լրատվական գործակալությունը։ Ըստ հարցումների՝ Ռուսաստանի առավել հուսալի գործընկերներ են համարում Բելառուսին ու Ղազախստանին, 60% եւ 41%- համապատասխանաբար, որոնց հետեւում է Հայաստանը, որի աջակցություն են ցուցաբերել հարցվածների 16%-ը։ Ադրբեջանի հուսալիության աստիճանը գնահատվել է 10%, Ղրղզստանինն ու Ուզբեկստանինը՝ 8%, Վրաստանինը՝ 6%, Տաջիկստանինը, Մոլդովայինն ու Թուքրմենստանինը՝ 5%, Ուկրաինայինը՝ 1%-։ Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաևը գլխավորում են Ռուսաստանի համար ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների վստահության վարկանշային աղյուսակը՝ 62% եւ 56% համապատասխանաբար։

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 44 (477), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։