Երբ թշնամուն բարեկամի աչքերով ենք նայում – իսկ ամուր թվացող սլավոնական եռյակը խարխլվեց՝ դարձավ երկբեւեռ, սակայն էլի մնաց հակահայ… Եվ կապ չունի, որ Ռուսաստանն ու Բելառուսը ԱՊՀ անդամ են, որտեղ նաեւ Հայաստանն է, իսկ Ուկրաինան՝ ՎՈւԱՄ-ի, որի կազմում է նաեւ Ադրբեջանը –  3 սլավոնական երկրներն էլ Ադրբեջանին զենք են վաճառում ու սատարում… ՍԾՏՀ ԽՎ-ն Կիեւում հակահայկական բանաձեւն ընդունել է Ուկրաինայի եւ Ադրբեջանի խառնակչությամբ… Հայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը…

http://www.hayary.org/wph/?p=6679Ուկրաինան դեռ անկայուն պետություն է մնումԱրեւմուտքը՝ Ուկրաինա՞յի. թե՞ Վրաստանի նախագահի փոփոխության շեմի՞նՆախկին վրացի նախագահի վերջին օրերի արկածներն ՈւկրաինայումՍլավոնական երբեմնի ամուր եռյակը պայթեց վերջնականապես

* * *

«Լուսանցք»-ը նախորդ թողարկումում անդադարձել է այն փաստին, որ թրքությունը դարձել է ալավոնական նախկին ամուր եռյակի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի արտաքին քաղաքական գծի «բնավորությունը»: Մենք անդրադարձել ենք նաեւ այն թեմային, թե ինչպես է, որ սլավոնական երկրներից միայն սրանք են դարձել հակահայ, իսկ ահա, մյուս՝ արեւելյան Եվրոպայի սլավոնական երկրները հիմնականում եղել եւ մնում են հակաթուրք եւ հակառուս: Միայն Հարավսլավիան, որի կործանումից հետո Սերբիան էր մնացել ոչ հակառուս, սակայն Սերբայի մասնատման ժամանակ, երբ պաշտոնական Մոսկվան Եվրոպայի իր որոշ պարտքեր մարելու պայմանով դավաճանեց նաեւ Բելգրադին, այստեղ եւս առաջ եկան հակառուսական տրամադրություններ…

Սերբիան այն սլավոնական երկիրն է, որը կարող է համեմատվել Հայաստանի հետ (համեմատաբար, հայերը նաեւ իրենց շահերն էին անտեսում ռուսականի առջեւ), որ չէր դավաճանել Ռուսաստանին եւ չէր հարվածել թիկունքից: Կարող է համեմատվել նաեւ այն իրողությամբ, որ սերբական տարածքները եւս օտարվեցին, բայց ինչպես Հայաստանի դեպքում, Ռուսաստանի եւ Թուրքիայի կամ այլ հարեւանների մեջ չբաժանվեցին: Բայց անջատվեցին եւ առանձին պետությունների վերածվեցին… Միակ նմանությունը Հայաստանի հետ այս հարցում այն է, որ սերբական Արցախ՝ Կոսովոն մի նոր պայքարի ճակատում հայտնվեց՝ Արեւմուտքը այն ճանաչեց անկախ երկիր: Այն Արեւմուտքը, որն Արցախի անկախությունը չի ճանաչում, չնայած ավելի քան 25 տարի անկախ է եւ ինքնորոշման իրավունքին հասել է ԽՍՀՄ փլուզման տարիներին (1988-1990թթ.), այսինքն Ադրբեջանն անկախացել է արդեն առանց Արցախի (1991թ. ու առանց մուսաֆաթական Ադրբեջանի (1918-1920թթ.) ժառանգությունը ստանձնելու)…  

Եվ 100 տարուց ավելի քիչ կյանք ունեցող այս արհեստական պետությունը (սիոնա-մասոնա-բոլշեւիկյան ծրագիր՝ հետագայում հայկական տարածքներին լիովին եւ Իրանի երկու Ադրբեջաններին տիրելու նպատակով ստեղծված)՝ Ադրբեջանը, նաեւ 100 տարվա պատմությունից է զրկել իրեն՝ որպես արհեստականորեն գոյություն ունեցող պետություն, եւ այսօր միայն 26 տարեկան է…

Իսկ Արցախը, որ հազարամյակների պատմություն ունի Հայաստանի կազմում, այսօր նույն սիոնա-մասոնա-բոլշեւիկյան ծրագրով տրվել էր Ադրբեջանին, ինչպես Նախիջեւանը, նաեւ այլ հայապատկան Արեւելահայաստանյան տարածքներ:

Եթե այս ամենը մի կողմ դնենք անգամ, ապա Արցախն ավելի շուտ է անկախացել Ադրբեջանից եւ ԽՍՀՄ կազմաքանդման տարիներին ինքնորոշվել է հենց ԽՍՀՄ օրենքներին համապատասխան (միջազգայնորեն ճանաչված), նախ՝ դուրս է եկել Ադրբեջանի կազմից եւ վերամիավորվել Հայաստանի հետ, ապա այս հանգամանքը միջազգային ասպարեզում չճանաչելուց հետո՝ անկախացել է միջազգային չափանիշներին համապատասխան հանրաքվեով եւ 1990թ. հռչակվել է անկախ պետություն, Ադրբեջանից ավելի քան 1 տարի շուտ…

Այսինքն՝ Արցախի ու նախկին (ԽՍՀՄ տարիներին) եւ այնուհետ արված բոլոր քաղաքական քայլերը իրավական հիմքեր ունեն ժամանակաից միջազգային բոլոր հիմնավորումներով: Ադրբեջանն անկախացել է արդեն առանց Արցախի եւ որպես անկախ երկիր, որ գոյություն ունի 26 տարի, չի կարող Արցախի հարցում խոսել տարածքային անձեռնմխելիության իրավունքից, քանի որ իր անկախացման պահին անգամ բռնազավթած Արցախ տարածքը չուներ այլեւս… Իսկ ազատագրված մյուս հայկական տարածքները պատերազմի արդյունք են, հայերի հաղթած պատերազմի, որը սանձազերծել էր Ադրբեջանը:

Իսկ ինքնորոշման իրավունքը թույլ է տալիս ոչ միայն անկախանալ, այլեւ վերամիավորվել Հայաստանի հետ (նման դեպքեր վերջին տարիներին եղել են աշխարհում), որից էլ օգտվել են արցախահայերը: Երկու որոշումներն էլ կան, սակայն ոչ միջազգայնորեն անկախությունն է ճանաչվել Արցախի, ոչ էլ Հայաստանն է վերահաստատել վերամիավորման փաստը կամ նախկին երկուստեք՝ ՀՀ-ԼՂ որոշման վրա հենվելով, հայտարարել, թե Արցախը վերամիավորված է Հայաստանին ու մեր երկրի 12-րդ մարզն է:

Հասկանալի է, որ մեր պետության ոչ ամուր ու կայուն վիճակն է որ թույլ չի տալիս անել կա՛մ մեկը, կա՛մ՝ մյուսը: Սակայն քայլ չանելով էլ միշտ հարվածի տեղ ենք թողնում. այս կամ այն միջազգային կառույցում այս կամ այն բարդույթով երկիրը կամա, թե ակամա հարվածում է նաեւ մեզ, երբ իր տարածքների հարցն է խաղարկում: Սա միշտ հղի է վտանգներով որ նաեւ կարող են անկանխատեսելի լինել:

Դառնալով սլավոնական երբեմնի ամուր եռյակին, որն Արեւմուտքին դիմակայելու հիմնական գործոնն էր, նշենք, որ այժմ այն գոյություն չունի, հակադրություններ ունի այլեւս, ինչն այսօր էլ է շարունակվում՝ կրելով նախկինում էլ առկա հակահայ գործելաոճը:

Այն, որ Ռուսաստանը հարյուրամյակներ շարունակ հիմնականում շահարկել է հայկական բարեկամության գործոնը, «Լուսանցք»-ը շատ է անդրադարձել, Բելառուսի վերջին տարիների հակահայ քաղաքականության մասին խոսվեց հատկապես Արցախի հարցին առնչվող հրեա լրագրող Ալեքսանդր Լապշինի՝ Մինսկի կողմից Բաքվին հանձնելուց հետո (Ադրբեջանի նախագահի պահանջով): Իսկ Ուկրաինան ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ցայսօր, կանգնած է Ադրբեջանի կողքին: Եվ կապ չունի, որ Ռուսաստանն ու Բելառուսը ԱՊՀ անդամ են, որտեղ նաեւ Հայաստանն է, իսկ Ուկրաինան՝ ՎՈւԱՄ-ի, որի կազմում է նաեւ Ադրբեջանը: Երեք սլավոնական երկրներն էլ Ադրբեջանին զենք են վաճառում, քաղաքական եւ տնտեսական հարցերում առավելապես կանգնած են Ադրբեջանի կողքին, անգամ Թուրքիայի, բայց ոչ երբեք՝ Հայաստանի (որովհետեւ մեր երկիրը երբեք չի հակադարձել «բարեկամների» դավաճանական) քայլերը): Եթե Ուկրաինան հակառակ բեւեռում է, ապա Ռուսաստանն ու Բելառուսը նաեւ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ կազմերում են Հայաստանի հետ եւ պարտավորություններ ունեն պաշտպանել դաշնակցին… Սակայն, հակառակ ՆԱՏՕ-ի ստեղծված ՀԱՊԿ-ն, Հայաստանին պաշտպանելու փոխարեն, սատարում է դեպի ՆԱՏՕ գնացող Ադրբեջանին եւ ՆԱՏՕ-ական Թուրքիային:

Նոյեմբերի 29-ին պաշտոնական Կիեւը պարզապես մի նոր ու ստոր քաղաքականության դիմեց, որից հետո Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ դահլիճը լքելուց եւ հայտարարություն արեց. «ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական 25-րդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երեւույթի ականատես եղանք: Վեհաժողովի 50-րդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ 1 ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց էին քննարկում:

Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի խոհրդարանի պատվիրակության ղեկավարը: Սա մենք որակում ենք իբրեւ վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլեւ բոլոր պատվիրակությունների եւ ընդհանուր կառույցի հանդեպ: ՍԾՏՀ ԽՎ-ի 25-ամյա պատմության ընթացքում նման դեպք երբեք չի եղել, եւ մենք այդ գործելաոճը գնահատում ենք իբրեւ կառույցի ավանդույթների եւ էության ոտնահարում: Նման աշխատաոճն անընդունելի եւ դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար: Իբրեւ բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը»:

Հետո իհարկե պարզվեց, որ վերոհիշյալ քննարկմանը հռչակագրում տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին: ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բոլոր պատվիրակություններին կոչ է արել չտրվել սադրանքների, տնտեսական կառույցը չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին, դատապարտել այսօրինակ գործելաոճը եւ վերադառնալ կառուցողական համագործակցության դաշտ, ինչը բխում է ՍԾՏՀ ԽՎ-ի էությունից եւ ավանդույթներից:

Ժամանակին նման փորձեր արվել են նաեւ Ադրբեջանի կողմից՝ Արցախի հարցի քննարկման համար, սակայն մերժվել են, բայց Ուկրաինան օգտվելով հյուրընկալող երկրի կարգավիճակից, իր արեւելյան անկախական շրջանների եւ Ղրիմի հարցերի հետ միասին նաեւ այլ հակամարտության գոտիների խնդիրն է շաշափել այդ փոփոխության ժամանակ… Այսինքն, ինչպես վերը նշեցինք, Արցախի հարցը ինքնաբերաբար մտնում է այդ քննարկումների շրջանակ եւ ի վնաս հայկական շահերի է աշխատում այս իրավիճակը:

Ուկրաինան այն երկիրն է, որին կարողացան Ռուսաստանի դեն հանել արեւմտյան երկրները՝ անգամ այդ երկիրը մասնատելու գնով: Ռուսաստանին չհաշված (որպես աշխարհի ամենամեծ տարածքով երկրի (Ուկրաինան համարվում էր Եվրոպայի՝ տարածքով ամենամեծ երկիրը, որը ուներ տնտեսական հիմք եւ հնարավորություններ հզոր պետություն դառնալու համար: Իհարկե, սա եւս չէին հանդուրժի արեւմտյան զարգացած երկրները եւ միանգամից մի կրակոցով երկու նապաստակ սպանեցին՝ Կիեւին թշնամացրին Մոսկվայի հետ՝ հզոր մի դաշնակցից զրկելով, իսկ Ուկրաինան մասնատեցին, որի հզորանալն այլեւս Եվրամիության որոշելիքն է:

Երբեմն ուկրաինացիների մի հատվածը, որը հասկանում է, թե ինչ կրակի մեջ հայտնվեցին ոչ իրենց մեղքով, եւ դեռ դուրս գալու ճանապարհն էլ չի երեւում դեռ, սպառնում են Եվրոպային, որպեսզի որոշակի հստակ կարգավիճակի գան: Սակայն իշխանությունը երկրում այն ուժերի ձեռքում է, որ այս ամենի մասնակիցն է: Վերջերս Կիեւը անգամ սպառնաց, թե կդադարեցնի համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ:

Ինչպես գիտենք, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության իրավունքները կասեցված են, սակայն Եվրոպան հասկանում է, որ այդ երկրի հետ ճիշտ չէ երկար առճակատվելը, քանզի տնտեսական լուրջ շահեր կան համատեղ, առավելապես վառելիքա-էներգետիկ համակարգին առնչվող, առանց որի ռուսական մատակարարման եվրոպական կողմի բնակչությունը կարող է նաեւ ընբոստության դիմել: Կա նաեւ մեկ այլ հանգամանք, Մոսկվան հրաժարվում է այլեւս վճարել ԵԽԽՎ-ի համար նախատեսված հասանելիք վճարը՝ 11 մլն. եվրո, ինչը թույլ է տալիս վարձատրել աշխատակազմի 10%-ից ավելիին: Սա եվրոպական կողմի համար եւս բարդ իրավիճակ կստղծի: Խոսակցությունները, որ պետք է վերականգնվեն ռուսական կողմի պատվիրակների լիազորությունները, զայրացրել է Կիեւին: Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արիեւը՝ Front News International-ին հայտնել է, որ «իրադարձությունների բացասական զարգացման դեպքում, Ուկրաինայի պատվիրակությունը կարող է դադարեցնել համագործակցությունը կամ զգալիորեն նվազեցնել կապերը վեհաժողովի հետ: Ես պատճառ ունեմ հավատալու, որ սա տեղի չի ունենա, բայց չեմ կարող բացառել», ապա հավելել է, որ ամեն ինչ որոշվելու է հունվարին:

Financial Times-ը գրել է, որ նոյեմբերի 27-ին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը խոսել էր ռուսական պատվիրակության վերադարձի օգտին: Ներկայումս նա եվրոպական մայրաքաղաքներում զգուշացնում է այն լուրջ վտանգների մասին, որ կարող են լինել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալու դեպքում, եթե նրա պատվիրակության իրավունքները չվերականգնվեն (Եվրոպան երբեմն Միացյալ Նահանգներին էլ է ընդդիմանում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցում): ԵԽ գլխավոր քարտուղարը հատուկ նշել էր, որ պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ չի նշանակում, որ «իրենք ընդունում են Ղրիմի անեքսիան, սակայն իրենց մանդատն է՝ պաշտպանել մարդու իրավունքները Ռուսաստանում ու Ղրիմում, կամ այն վայրերում, որտեղ մարդիկ են ապրում»: (ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվեց ձայնի իրավունքից 2014թ. Ղրիմի՝ միացվելու պատճառով, որը Եվրոպան համարում է անեքսիա)։

Բայց այստեղ մտահոգություններ կան այլ առումներով եւս: Առանց նախապայմանների ռուսաստանյան պատվիրակության ԵԽԽՎ վերադարձի ընդդիմախոսները կարծում են, որ սա կարող է նախադեպ լինել մյուս երկրների համար, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը, Լեհաստանն ու Հունգարիան (այս երկրի բնակչությունը եւս թյուրքական արմատներ ունի եւ իզուր չէր, որ հայասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց եղբայրական Ադրբեջանին…,- խմբ.), որոնք շանտաժի են ենթարկում ժողովրդավարությունը, ունեն տարաձայնություններ ԵԽ-ի հետ: Հիշեցնենք, որ վերջերս Անկարան հայտարարեց, թե կրճատում է ԵԽ բյուջե փոխանցվող գումարների չափը, քանի որ նախորդ տարվա

հեղաշրջման փորձից հետո ԵԽԽՎ-ն Թուրքիան հետմոնիտորինգային կարգավիճակից վերադարձրեց մոնիտորինգի տակ:

Ահա այստեղ է, որ Ուկրաինան իր տարածքների վերադարձի համար որոշումներ է առաջ քաշում, որտեղ այլ երկրների տարածքներ են նաեւ շոշափվում: Սա արվում է ինչպես իր դաշնակիցների համար, այնպես էլ ավելի շատ ձայներ հավաքելու նպատակով:

Դառնալով հայկական պատվիրակության մեկուսացման թեմային՝ նշենք, որ առայժմ արձագանքել է միայն Մոսկվան: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ Կիեւում անցկացված Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստում բանաձեւի ընդունման քննարկումներին հայկական պատվիրակության չմասնակցելու վերաբերյալ: «Որպես բողոքի նշան հայկական պատվիրակությունը ստիպված էր լքել նիստերի դահլիճը: Ակնհայտ է, որ Ուկրաինան չի կարողանում որպես նախագահող իրականացել իր պարտականությունները՝ խախտելով համընդհանուր նորմերն ու բազմակողմ կազմակերպության աշխատանքի սկզբունքները, չապահովելով քննարկումներին պատվիրակությունների լիարժեք մասնակցությունը, խախտելով պառլամենտարիզմի հիմնարար սկզբունքները»:

Հասկանալի է, որ հայկական պատվիրակությանը պաշտպանելով, ռուսական կողմը նաեւ առիթ է գտել հարվածելու եվրոպական եւ ուկրաինական իրավունքների տեսությանը, քանի որ հավելել է, թե «տեղին է հիշեցնել, որ ռուսական խորհրդարանական պատվիրակությունը նստաշրջանին մասնակցելու համար Կիեւից հրավեր չի ստացել: Ցավոք, պատվիրակությունների իրավունքների խախտումները տեղի են ունենում կազմակերպության մյուս անդամների լռության պայմաններում: Այս հարցը պահանջում է լուրջ քննարկումների Վեհաժողովի շրջանակում»,- նշել է Ռուսաստանի ԱԳ-ն:

Այո, Հայաստանի պատվիրակների համար եւս հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչու են «պատվիրակությունների իրավունքների խախտումները տեղի են ունենում կազմակերպության մյուս անդամների լռության պայմաններում»:

Կիեւում հակահայկական բանաձեւն ընդունվել է Ուկրաինայի ճնշման ներքո

ՍԾՏՀ ԽՎ-ն Կիեւում ընդունել է հայկական պատվիրակությունից գաղտնի մշակված հակահայկական բանաձեւը:

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս բանաձեւը, Հայաստանն ինչպե՞ս պիտի արձագանքի: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին մանրամասներ իմանալու համար Panorama.am-ը դիմել է հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանին: «Երբ մենք նոյեմբերի 24-ից հետո ԵՄ հետ ստորագրեցինք համաձայնագիրը, այնտեղ հստակ իր մասն ունի նաեւ ԼՂ խնդրի կարգավորման դրվագը, այս բանաձեւը բնականաբար ուժ չունի Հայաստանի համար, բանաձեւն ուժ ունի այն հակամարտությունների համար, որոնք չունեն խնդրի միջազգայնորեն ճանաչված մարմին՝ խնդրի լուծմամբ զբաղվելու համար: Դրանք Ռուսաստանի հետ առնչվող հարցեր են»,- ասել է հայկական պատվիրակության ղեկավարը:

Նրա խոսքով՝ այս բանաձեւն ընդունվեց Կիեւի ջանքերով, նրանք հասան իրենց նպատակին. իսկ նրանց համար Հայաստանն էական չէր, բանաձեւում անգամ հակամարտությունների անուն չի նշվում: Բանաձեւին կողմ է քվեարկել 8 երկիր:

Ռուսաստանը ներկա չի եղել համաժողովին, անգամ հրավիրված չի եղել Կիեւ, բուլղարացիները, որ խիստ ներքին խնդիրներ ունեին, գնացել են, հայկական պատվիրակությունը բոյկոտել է քվեարկությունը, եւ այլեւս չի մասնակցում նիստերին, սերբերը դուրս են եկել այդ քվեարկության ժամանակ, սակայն քվեարկությունից հետո էլի վերադարձել են:

Նշվեց, որ բանաձեւին կողմ քվեարկած 8 երկրներից 4-ը այն երկրներն են, որոնք հակամարտություն ունեն՝ Ադրբեջանը, Վրաստանը (որ նաեւ Ջավախքի հարց ունի,- խմբ.), Ուկրաինան եւ Մոլդովան, մյուս 4 երկրներն են՝ Թուրքիան, որ Ադրբեջանի պատճենն է, Ռումինիան, որը Մոլդովայի պատճենն է, Ալբանիան, որի ընկալումները պարզ են (մինչեւ Հարավսլավիայի մասնատումը՝ Եվրոպայի միակ իսլամական երկիրն էր, որ նաեւ թուրքամետ է…,- խմբ.) եւ Հունաստանը (հիշեցնենք, որ Աթենքը Անկարայի հետ եւս խնդիրների ունի, հատկապես՝ Կիպրոսի հարցը,- խմբ.):

Ասել, թե այս բանաձեւը հայկական դիվանագիտության պարտությունն է, ճիշտ չի լինի, այն առավելապես Ռուսաստանի համար է պարտություն, եթե կա նման բան, որովհետեւ Արցախի խնդրի դեպքում կա առանձին մարմին, որ միջազգայնորեն ճանաչված է եւ օժտված է լիազորություններով, որեւէ ուրիշ մարմին չունի այդպիսի լիազորություններ:

«Մի՞թե ակնհայտ չէ: Մենք ունենք ամսի 24-ին ստորագրված համաձայնագիրը, դա եւս ակնհայտ է: Եթե դուք ընթերցեք բանաձեւը, որ ընդունված է, այնտեղ որեւէ հակամարտության անվանում չեն տալիս: Սա ընդունված է Ուկրաինայում, եւ բնականաբար՝ Ուկրաինայի ուժեղ ճնշման ներքո, հետեւաբար հայկական դիվանագիտության մասին խոսելն այստեղ անիմաստ է»,- կարծիք է հայտնել Գագիկ Մինասյանը: Նա նշել է, որ սա տնտեսական միավորում է, ընդգծված տնտեսական կազմակերպություն, որն իր կանոնադրությունում որեւէ քաղաքական խնդիր լուծելու կամ քաղաքական խնդրի վերաբերյալ կարծիք արտահայտելու մանդատ չունի, ու դա ակնհայտ է, սակայն այլ խնդիր կա»:

Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով՝ 2,5 տարի առաջ, երբ Ադրբեջանի ներկայացուցիչը դարձավ այս կառույցի գլխավոր քարտուղար, այստեղ սկսեցին աշխատանքներ իրականացնել, որ կառույցը դառնա լիարժեք քաղաքական մարմին, եւ մնացած 11 երկրների նախագահները ստորագրել են այդ փաստաթուղթը, միայն Հայաստանն է, որ կտրականապես դեմ է դրան՝ շատ հասկանալի պատճառներով: Այս վեհաժողովում 11 երկրների խորհրդարանների նախագահները ստորագրել են այդ փաստաթուղթը, իրենց պատվիրակության ղեկավարները նամակ են հղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի նա եւս ստորագրի այդ փաստաթուղթը: Բայց մեր տեսակետը հակառակն է, որ իրենք դուրս են գալիս մեր մանդատի լիազորություններից: «Այդ հակամարտությունն իհարկե, երկար ժամանակ կա,, սակայն իրենք չեն կարողանում հաղթահարել մեր բացասական վերաբերմունքը: Իսկ դա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- ասել է նա:

Եվ որո՞նք են լինելու մեր հետագա քայլերը, Հայաստանն ինչպե՞ս պիտի արձագանքի այս բանաձեւի ընդունմանը:

Հայկական պատվիրակության ղեկավարը նշել է, որ մեր արձագանքելու խնդիր այստեղ չկա, կա մեր պատվիրակության պահվածքի խնդիր, այն հետեւյալն է՝ իրենք մնում են այն դիրքորոշումների վրա, որ արձանագրել են 2,5 տարի առաջ եւ այս տարիների ընթացքում միշտ հետեւողականորեն պաշտպանել են, այն է՝ այս կառույցը չի կարող ունենալ քաղաքական ուղղվածություն: Կառույցը պետք է բացառապես տնտեսական ուղղվածություն ունենա, հենց այն ունենա քաղաքական ուղղվածություն, նմանատիպ որոշումներն իրավական ուժ կունենան:

Իսկ մինչ այդ, այս բանաձեւի ազդեցությունը ԼՂ խնդրի կարգավորման առումով զրոյական է, քանի որ քաղաքական ուժը եւս զրոյական է, որովհետեւ այս կառույցն այդպիսի մանդատ չունի:

Ամփոփենք՝ նկատի առնելով 2 վարվելաձեւ, որոնք անհարիր են ազատ եւ ժողովրդավար հռչակված կառույցներին:

Եվ հետաքրքիր է, որ այդ ոչ ժողովրդավարությունը կիրառվում է, եթե չկասեցվի, ապա ուրեմն՝ պարտադրվում է Ուկրաինայի եւ Ադրբեջանի կողմից, որոնք ուժային կենտրոնով երկրների են վերածվել եւ որեւէ կապ չունեն ժողովրդավարական արժեհամակարգի հետ…

Հայկական պատվիրակության անդամ Գեւորգ Գորգիսյանը կատարվածի վերաբերյալ հավելել է, որ  առավոտյան տեղի է ունեցել համաժողովի բացումը, ելույթ է ունեցել նախագահողը, որից հետո սուրճի ընդմիջում է հայտարարվել: «Դրանից հետո աշխատանքները պետք է շարունակվեին, սակայն սուրճի ընդմիջման ավարտին նախագահող երկրի՝ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը եւ համաժողովի քարտուղարության՝ ադրբեջանցի ղեկավարը համաժողովի մասնակից բոլոր պատվիրակությունների ղեկավարներին հրավիրել են «գաղտնի» քննարկման»: Սա անգամ բռնապետական երկրների ստեղծած կառույցի  գործելաոճ չէ…

Մյուս անհարիր քայլն այն է, որը բացի կանոնակարգի խախտումից, նաեւ ազատության սահմանափակում է դիտարկվում: Սուրճի ընդմիջումից անմիջապես հետո, մոտ մեկ ժամ տեւած քննարկումից հետո բերել են փաստաթուղթ, որը նախապես որեւէ մեկին չի բաժանվել եւ զուտ այդ գաղտնի քննարկմանն է ձեւավորվել: Եվ այն ներկայացրել են առաջարկ՝ կառույցի 25-ամյակին նվիրված հռչակագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որտեղ հղում էր կատարվում միջազգային իրավունքներին:

Հռչակագրում տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:

Հայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահությունը:

Մեր պատվիրակությունը դեռ իր հետագա անելիքները չի որոշել ՍԾՏՀ կազմակերպությունում, սակայն պետք է որոշում կայացվի, քանի որ մեր երկիրը հաջորդ տարի պիտի ստանձնի նախագահությունը 11 երկրներ ներառող այս կառույցում:

«Սա շատ կարեւոր պահ է մեր կազմակերպության համար: Վստահ եմ, որ Հայաստանի նախագահության ընթացքում եւս կազմակերպության աշխատանքները առաջընթաց կգրանցեն»,- նշել է Սեւեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը՝ մեր երկրի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպմանը։

Կողմերը քննարկել են կազմակերպչական մի շարք հարցեր, ներկայացվեցվել են առաջիկա ծրագրերը, տրանսպորտային ոլորտի նախագծերը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաեւ հաջորդ տարի Լայպցիգում կայանալիք Տրանսպորտային ֆորումի մասնակցությանն առնչվող հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Հայաստանում կազմակերպել ՏՏ համաժողով:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 44 (477), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։