Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Բարեկարգ Երեւան… Փողոցների եւ բակային տարածքների ասֆալտապատում… Արտաքին լուսավորության ցանցի արդիականացում… 2017թ. արտաքին լուսավորության արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները… Արտաքին ձեւավորում եւ գովազդ եւ այլն…

Սկիզբը՝ թիվ 5-ում

http://www.hayary.org/wph/?p=6774Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – Բայց Երեւանի բնակիչը եւս պիտի լինի… Այս տարի հայությունը կնշի քաղաքամայր Երեւանի 2800-ամյակը – Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն… Նաեւ՝ Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն – Երեւանի տրանսպորտային հաղորդակցուղիների կարգավորում…

Բարեկարգ Երեւան

2017թ. ընթացքում մեր քաղաքում շարունակվել են շինարարական եւ բարեկարգման լայնածավալ աշխատանքները՝ բարեկարգվել են մայթեր, ասֆալտապատվել են փողոցներ, ստեղծվել եւ բարեկարգվել են բակեր, կառուցվել են խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր։

2017թ. մայրաքաղաքում շարունակվել են բակային տարածքների բարեկարգման եւ կահավորման աշխատանքները: Կառուցվել եւ բարեկարգվել է՝  

  1. 256 բակային տարածք (նախորդ 3 տարիներին կառուցված եւ բարեկարգված բակային տարածքների թիվը՝ 1340):
  2. Հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքում տեղադրվել է 66 մանկական խաղ (նախորդ 3 տարիներին տեղադրված մանկական խաղերի թիվը 351 է):
  3. Տեղադրվել է 390 մարզասարք (2014-2016թթ. տեղադրված մարզասարքերի թիվը 898 է): Մայրաքաղաքի բակերում տեղադրվել է 137 զրուցարան (նախորդ 3 տարիներին տեղադրված զրուցարանների թիվը 301 է):
  4. 2017-ին մայրաքաղաքում ստեղծվել է 6 մինի ֆուտբոլի դաշտ (նախորդ 3 տարիներին ստեղծված մինի ֆուտբոլի դաշտերի թիվը 36 է):

Փողոցների եւ բակային տարածքների ասֆալտապատում

Մայրաքաղաքի փողոցների եւ բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի պահպանման եւ բարեկարգման նպատակով 2017թ. իրականացվել են շուրջ 750,000 քմ ընթացիկ վերանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքներ:

Արտաքին լուսավորության ցանցի արդիականացում

Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքի բարելավման նպատակով ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվում է Երեւանի քաղաքային լուսավորության արդիականացման ծրագիրը:

Այն նախատեսվում է սկսել 2018 թվականին: 2017թ. իրականացվել է մրցութային գործընթացը, որն ամփոփման փուլում է:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երեւան քաղաքի 28 փողոցներում՝

  1. առկա էներգատար լուսատուները փոխարինել խնայող LED լուսատուներով,
  2. փոխել/ամրացնել լուսավորության հենասյուները,
  3. առկա վերգետնյա մալուխներն անցկացնել ստորգետնյա կապուղիներով,
  4. ներդնել լուսավորության ցանցի կառավարման խելացի համակարգ:

Իսկ 2017թ. արտաքին լուսավորության արդիականացման ուղղությամբ այս աշխատանքն է կատարվել.

  1. 86 կմ կառուցված արտաքին լուսավորության նոր ցանց,
  2. 193 նոր լուսավորված փողոցներ ու բակեր,
  3. 12 նոր լուսավորված այգիներ, բակեր, պուրակներ, հրապարակներ, արձաններ, անցումներ, լանդշաֆտներ,
  4. նոր լուսավորված 3 մինի ֆուտբոլի դաշտեր,
  5. փոխարինված էներգախնայող 404 LED լուսատուներ:

Արտաքին ձեւավորում եւ գովազդ

2017թ. Երեւան քաղաքի պատմամշակութային հուշարձանների եւ ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրվող գովազդները կանոնակարգելու մասին ընդունվել է Երեւանի քաղաքապետի որոշում:

Կազմված գովազդային անձնագրերում նշված է շենքերի ճակատային հատվածներում գովազդների տեղադիրների նկարագիրը, արտաքին չափերը, նյութը, ձեւը:

2017թ. երկրորդ անգամ Հայաստանում անցկացվեց Երեւանի արտաքին գովազդի փառատոնը:

Այն իր շուրջ համախմբեց արտաքին գովազդի ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներին՝ գովազդի հայկական շուկա բերելով միջազգային լավագույն պրակտիկան եւ խթանելով փորձի փոխանակումը:

2017թ. իրականացվել է՝

  1. 60 պատմամշակութային արժեք ունեցող շենքերի գովազդային անձնագրավորում:
  2. 109 ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժում:
  3. Վերացվել է հետիոտներին խանգարող շարժական 219 գովազդ:
  4. Վերացվել է հետիոտներին 40 խանգարող անշարժ գովազդ:

Շարունակելի

«Լուսանցք» թիվ 6 (484), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։