Հայաստանի՝ միջազգային խաղացող դառնալու հայտ-քայլը – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ու մյունխենյան ելույթները՝ ամրագրեցին մեր երկրի վճռականությունը («Նոր Աշխարհ»-ի քաղաքակրթությունը կարող է հենց հայկականը լինել (ինչպես ժամանակին նշել էր հանրահայտ հնագետ Հենրիխ Շլիմանը՝ նախկինում սխալ համարելով հունական քաղաքակրթության վրա հիմնվելը)…- «Լուսանցք»–ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ…

Հայաստանի նախագահը արդեն քանիցս եվրոպական բարձր ամբիոնները դարձնում է մեր երկրի արտաքին քաղաքական քայլերի ներկայացման եւ ասելիքի կարեւոր ամբիոն: Իսկ այդ ամբիոնը շատ բարձր եւ լսելի է դարձնում ոչ միայն խոսքը, այլեւ տեսանելի՝ խոսքից գործի անցնելու հրամայականը: Օրերս նախագահը աշխատանքային այցով մեկնեց Գերմանիա՝ մասնակցեց Մյունխենի անվտանգության համաժողովին: Այստեղ Սերժ Սարգսյանը նույնպես ելույթ ունեցավ, ինչպես կարճ ժամանակ առաջ Ստրասբուրգում, եւ այդ ելույթները կարծես հաջորդեցին մեկը մյուսին ինչպես ազգային հարցերի համապարփակ ներկայացմամբ, այնպես էլ՝ միջազգային իրավիճակի եւ խնդիրների վերլուծությամբ:

Ինչպես նախորդ անգամ, մենք այս առումով մեր հարցերն ուղղեցինք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին: «Այո, դիտարկման հետ համաձայն եմ, երկու ելույթն էլ հզոր էին, նպատակային ուղղվածություն կար՝ հասկանալի ասելիքով, որը պահպանում էր ելույթների հաջորդականության առանցքը: Բայց ամենակարեւորն այն է, որ Հայաստանի նախագահն արդեն խոսում է ոչ թե ներկայիս մի փոքրատարածք ու ոչ շատ բնակչությամբ երկրի ղեկավար, այլ տարածաշրջանի հնագույն եւ հզոր երկրի ժառանգորդ եւ աշխարհում մի քանի տասնյակ միլիոնների հասնող հայության ղեկավար, որը բնիկն ու իրավաժառանգորդն է Հայկական Լեռնաշխարհի, որի վրա իրենց պետություններն են հիմնել թյուրքական մարդանման ցեղախմբերը…»: Սա այն է, ինչ տարիներ առաջ սպասում էինք լսել մեր պետության առաջին դեմքից: Այս ելույթները մեր հետագա հաջողությունների ու հաղթանակների ազդարարումն են, որից հետո կատարվելիք նպատակային քայլերը կդառնան մեր նպատակների քարակուռ պատերը:

«Նոր չէ, որ արտաքին քաղաքականության մեջ Սերժ Սարգսյանը պատմական անցյալը հաջողությամբ համադրում է ներկայիս քաղաքական ձեւակերպումների հետ, ինչպես հայոց լեզվի առնվազն 8-հազարամյա պատմությունը, ինչը հավաստում է նաեւ հայերի՝ ամենահին եւ զարգացած ազգ լինելը՝ մեր տարածաշրջանի բնիկ համարվելը, ինչի հետ որեւէ կերպ չեն կարող մրցակցել մեր այսօրվա թշնամիները, որ զավթել են Հայոց Հայրենիքի զգալի մասը: Այս առումով մեր նախագահը ունի նախկինում էլ արված կարեւոր հայտարարություններ, բայց այն, ինչ կատարվում է այժմ, դա միայն ազգային խնդիրների վերհանումն ու պաշտպանությունը չէ, արվում են կտրուկ հայտարարություններ, որ միջազգային ասպարեզում հայկական գործոնը կարող են դարձնել անմրցակից: Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Տարածաշրջանում նոր երկիր է փնտրվում, ում կհանձնվեն Կովկաս-Հայկական Լեռնաշխարհ-Մերձավոր Արեւելք եռատարածաշրջանի կարգավորողի դերը… Տեղը թափուր է, իսկ Թուրքիան, Իրանը, արաբական երկրները ոչ միայն անցել են գերուժերի հետ պայմանավորվածությունների սանդղակը, այլեւ՝ տարածաշրջանը տարել են բեւեռացման, ինչը առճակատման է հանել համաշխարհային բեւեռներին: Անգամ խոսում են Համաշխարհային 3-րդ պատերազմից, ինչը շատ իրական է թվում այս իրավիճակում…»:  

Իսկ արդյո՞ք Հայաստանն այսօր իր տարածքով ու դերակատարությամբ կարող է դառնալ այդ տարածաշրջանային կարգավորողը, ինչի մասին խոսում է հայ արիների առաջնորդը: Նա վստահ է ոչ միայն իր արդեն ասածների, այլեւ հետագա այնպիսի ծավալումների հարցում, որը պիտի հանգեցնի Հայաստանի հզորացմանը:

«Սադամ Հուսեյնի Իրաքը ամենամեծ դասն էր Իսրայելին, որ արաբական աշխարհն ամեն ժամ կարող է մտածել համաարաբականության մասին եւ դա չի կարող չսասանել նույնիսկ այսօր անառիկ թվացող Իսրայել պետության հիմքերը կամ հրեական համաշխարհային շահերը: Եգիպտոսն ու Լիբիան եւս մտածել էին համաարաբականության մասին, «Մեծ Արաբիա» ստեղծելու քարտեզներ կան, որ ներառում են ոչ միայն 20-ից ավելի արաբական երկրները Ասիայում եւ Աֆրիկայում, այլ հաջորդ փուլով ծավալումներ են տեսնում ինչպես Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում: Համաիսլամական պետություն հիմնելու փորձեր եղել են, ականատես եղանք «Իսլամական պետություն» կոչվածի ծավալումներին, կլինեն նոր փորձեր եւս: Սա էլ է մտահոգում է Իսրայելին, բայց նաեւ քրիստոնյա աշխարհին, որը վերակազմակերպվում է էկումենիկ փաստաթղթի շուրջ: Հարյուրամյակներ անց ջերմանում են անգամ Վատիկան-Էջմիածին հարաբերությունները (ժամանակին մրցակցությունն այնտեղ էր հասել, որ պնդում էին, թե Հռոմեական կայսրությունում քրիստոնեությունն ավելի շուտ է պետականորեն ճանաչվել, քան՝ Հայաստանում)…

Համաիսլամականության տեսանկյունից աշխարհի վերաձեւմանը գնացող ուժերին չի բավարարում նաեւ Իրանի դերը, որ իսլամական աշխարհում ազդեցիկ է եւ առաջատար: Թեհրանի հակաիսրայելական գիծը եւս հայտնի է: Հաջորդ դերակատարը Թուրքիան է այսօր, որն այլեւս անկառավարելի մի երկիր է դարձել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ: Անկարան կարծում է, թե այնքան է հզորացել, որ կարող է ինքնուրույն որոշել երբ լինի Արեւմուտքի հետ, երբ՝ Ռուսաստանի, ինքն է ընտրում իր միջազգային օրակարգը՝ կարծելով, թե տարածաշրջանային գերտերությունիկից գերտերության անցնելու ժամանակն է… Ուստի՝ արաբներից վերցրել է համաարաբականության նախաձեռնությունը, Իրանից ու Սաուդյան Արաբիայից՝ համաիսլամականը, եւ դրանք փորձում է տեղավորել համաթուրքական տեսության մեջ, որպեսզի համաթուրանականությունը դարձնի նաեւ արաբների ու իսլամականների ճշմարիտ ուղին… Իհարկե սա խեղկատակություն է, բայց կա ավելի մեծ խեղկատակություն, որը գերտերության հիվանդությամբ տառապող Անկարային (սրա փոքր տարբերակն էլ՝ Բաքվին) ստիպել է զարկ տալ նորօսմանականությանը, որպեսզի իսլամական-սուլթանական Թուրքիայի ստեղծմամբ շարժվի «Մեծ Թուրանի» ուղղությամբ…

Իսկ աշխարհի վերաձեւման մի շարք քարտեզներում ոչնչից առաջացած «Մեծ Քրդստանը» ուղղակի պարտադրված տարբերակ էր… Գոնե մինչ այժմ չուներ այլընտրանք՝ Թուրքիայի մասնատումից հետո: Այդ արհեստական երկիրը հիմնականում ծավալվելու էր Հայկական Լեռնաշխարհի վրա, ինչը չի կարող չմտահոգել աշխարհի կառավարիչներին, քանի որ Հայաստանն ու հայությունը չեն հանդուրժի ոչ մի պետություն իրենց Աստվածային Բնօրրանում… Եթե թուրքերը կարողացել էին Արեւմուտքի օգնությամբ տասնյակ տարիների ընթացքում հզոր տնտեսությամբ Թուրքիա ստեղծել, ապա Քրդստանը այդ հզորությունը չի ունենա միանգամից եւ խոցելի թիրախ կդառնա: Եվ ոչ միայն հայերի համար: Բացի այդ՝ քրդերը երբեք չեն եղել միասնական ու այսօր էլ հակամարտում են Իրաքի ու Թուրքիայի, նաեւ Սիրիայի քրդերը… Նաեւ՝ այսօրվա Թուրքիայի բնակչության մի 10%-ն է հազիվ թուրք, վստահաբար ծպտյալ հայերի թիվը շատ ավելի  մեծ է, նաեւ քրդերի մեջ է այդպես: Հիշենք, որ անգամ քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանն է հայ…»:

Ըստ հայ արիների առաջնորդի, այս ամենն այնքան տեսանելի է, որ համաշխարհային գերուժերը չեն կարող այլեւս այսպես կառավարել աշխարհը: Իսկ նրանց թուլությունը կարող է համաշխարհային նոր կառավարիչների ի հայտ գալուն նպաստել… Իսկ հների նորովի կառավարման համար Նոր Աշխարհ է պետք…

«Եվ Նոր Աշխարհի քաղաքակրթությունը կարող է հենց հայկականը լինել: Հիշենք, թե ինչ է ասել հանրահայտ հնագետ Հենրիխ Շլիմանը. «Եվրոպայի ողբերգությունը այն է, որ նրա քաղաքակրթության հիմքում դրվել է ոչ թե Հայկական, այլ Հունական մշակույթը»: Իսկ ոչ պակաս հանրահայտ մտավորական-գրող Ջորջ Բայրոնը տարիների ուսումնասիրություններից հետո գրել է. «Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: հայերենը հարուստ լեզու է, լիովին պարունակում է մարդկային ձայների բոլոր հնչյունները»: Հիշենք նաեւ, որ ժամանակին ՄԱԿ-ում քննարկվել է աշխարհում միջազգային մեկ լեզու գործածելու խնդիրը, եւ այն հանգեցրել է հայոց լեցվի հնարավոր կիրառմանը, որպես նախնական արմատական լեզու, որ ոչ միայն խոսակցական հարուստ պաշար ունի, բառաստեղծ է, այլեւ՝ առողջարար (տառերը հավասար՝ մեկտողանի չեն եւ կարդալիս աչքերի մկանները մշտապես մարզվում են): Սակայն նաեւ հայերի եղբայրական ընտանիք կոչված ԽՍՀՄ դիմադրությամբ հարցը փակվել է: Հայերիս մասին շատ մեծեր են շատ մեծարանքի խոսքեր ասել, բայց…

Իսկ հիմա եկել են այն ժամանակները, որ անգամ Տիեզերական Գարունն է Արարատյան Աշխարհի բնիկների վերադարձը ազդարարել.- նշել է Արմեն Ավետիսյանը, ապա հավելել.- այսօր ողջունելի են այն քայլերը, որ անում են հայ քրիստոնյաները, Էջմիածինն ու Անթիլիասը: Համաքրիստոնեական վերաձեւումների ասպարեզում հայ քրիստոնյաներին վաղուց նման ուշադրության չէին արժանացրել: Հայանպաստ է նաեւ այն, որ Վատիկանի ջանքերով մեղմվում է էկումենիկ ուղեգծի հուդա-քրիստոնեության դիրքերը եւ եկեղեցիների ազգայնացման նոր հնարավորություն է բացվում: Այս համապատկերում անսպասելի չէր «Մալթայական օրդեն»-ի պատասխանատուների այցը Հայաստան… Եթե խաչակրաց նոր արշավանքի կենտրոնում մենք ենք, ապա Հայկական Լեռնաշխարհի բանալին միայն մեր ձեռքում պիտի լինի: Կարեւոր էր «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը, որը նաեւ համահայկական ծրագիր է, որի ազդարարումը հայերը կատարեցին ԱՄՆ-ից: Շատ կարեւոր է նաեւ մեր պետության դերը, առավել եւս այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը անցել է լուրջ քաղաքական քայլերի… Վերջերս Համահայկական հավաքի վերածվեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որտեղ Հայաստանը հայոց նպատակների առաջադրողն ու առաջնորդը ճանաչվեց: Հայ արիականներն էլ շարունակում են իրենց այսօրինակ գործունեությունը, արդեն նախաձեռնած՝ Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարության ձեւավորումը, Համաարիական միջազգային կառույցի ստեղծումը, որին զուգահեռ նախատեսվում է ձեւավորել նաեւ Հակաթուրքական ճակատ, նաեւ Համահայկական ազգայնական միավորման ստեղծումը եւ սրանց նպաստող այլ քայլեր: Հայ արիներն առաջարկել են նաեւ Հայապահպանության նախարարություն ստեղծել, որը համազգային սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրները պիտի լուծեր, ինչպես նաեւ հայապահպանության հարցը աշխարհի բոլոր անկյուններում…

Այսպես Հայաստանը իր բոլոր ուժերով պիտի պատրաստ լինի դիմագրավել հնարավոր վտանգներին, եւ ամենակարեւորը՝ համադրելով համաշխարհային բեւեռների շահերը, դառնալ տարածաշրջանի դերակատար ունեցող երկիր՝ առաջադրելով մեր ազգային նպատակները: Այս ամենի մասին էինք խոսում սույն հոդվածի ամենավերեւում»:

Ինչ մնում է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթների որոշակի պարզաբանմանը, Արմեն Ավետիսյանը հիշեցրեց դեռ Ստրասբուրգի ելույթը, որտեղ «նախագահը արդեն իսկ հստակորեն խոսեց ինչպես կայացած պետության նախագահ, մի պետության, որը պատրաստ է պատասխան տալ սպառնացող յուրաքանչյուր վտանգի, իսկ սա Հայաստանի արտաքին փոխլրացնող քաղաքականության համապատկերին գալիս է կենտրոնացնելու եւ նպատակամղելու հայոց նպատակներն ու հետագա քայլերը: Հասկանալի է, որ Հայաստանն ունի ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, բայց այս մի ելույթը հավաստեց, որ միջազգային ասպարեզում առկա հաստատուն տոնայնությունը հուշում է, որ մեր նախագահը կարողացել է մեծացնել մեր երկրի ռազմավարական գործընկերների շարքը»,- նշել է նա:

«Շարունակելով խոսքը ԵԽԽՎ -ում, նախագահը պարզ ասել էր, որ Թուրքիան հզոր պետություն է, մեծ ներուժ ունի եւ Հայաստանի ներուժը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ կարող է մեզ հետ ուժի դիրքերից խոսել կամ նախապայմաններ առաջադրել: Եթե այդպես լինի, Թուրքիայից շատ ավելի հզոր երկրներ կան բնակչության եւ տնտեսության առումներով, եւ այդ հզոր երկրներն էլ Թուրքիայի հետ պետք է խոսեն ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզվով: Կարծում եմ, որ թուրքական իշխանություններն ու թուրք ժողովուրդն այդպիսի մոտեցում երբեք չեն ընդունի: Այդպես էլ մենք չենք ընդունում այդպիսի մոտեցումները»,- մեջբերեց ՀՀ նախագահի խոսքը ՀԱՄ ղեկավարը եւ հավելեց, որ սա, չվախենանք բառից, մարտահրավեր է Թուրքիային, ինչը էապես մեծացնում է Հայաստանի կշիռը եւ դերը տարածաշրջանում: Սա նշանակում է Հայաստանն ունի աջակից հզոր երկրներ… Եթե այս ելույթից հետո ռուսական կողմը դեռ սուր վերլուծությունների չէր գնում, ապա Մյունխենի ելույթը կրկին խառնաշփոթ է առաջ բերել ռուսաստանյան վերնախավում: Հատկապես այն տեսակետը, որ Սերժ Սարգսյանը իր եվրոպական պատկերացումներում եվրոպական համագործակցությունը տեսել է մինչեւ Ուրալ՝ Ուրալյան լեռները… Այս ամենը, ըստ Արմեն Ավետիսյանի, շատ անսպասելի էր նույնիսկ հայ ազգայնական որոշ շրջանակների համար, եւ ըստ նրա, ռուսական կողմն արդեն մամուլով տեսակետ է հայտնել, որ Հայաստանի նախագահը ոչ միայն սեփական պետության շահերը պաշտպանող հայտարարություններ է անում, այլեւ՝ աշխարհի մակարդակով փոփոխությունների խնդիր է առաջ քաշում, այնտեղ նկատելով նաեւ իր երկրի դերը: Եվ ո՞վ է կանգնած Հայաստանի թիկունքին…

Սերժ Սարգսյանը դիպուկ ու կտրուկ էր նաեւ Արցախի խնդրի հարցում: Չնայած նա արդեն վաղուց է իր ելույթներում մեղադրում միջազգային հանրությանը, որ հնչեցված հայտարարություններում երբեք չի զատվում զինադադարը խախտող կողմը՝ իր սահմանները պաշտպանող կողմից: Որ երբեք հստակ մեղադրանք չի առաջադրվում սահմանախախտ ու սադրիչ Ադրբեջանին ու այդ երկրի ռազմատենչ հռետորաբանությամբ նախագահին: Որ Իլհամ Ալիեւը արդեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի տարածքների զավթման մասին է բարձրաձայնում…

Թերեւս միայն Ֆրանսիայի ԱԳՆ-ն է արձագանքել «Երեւանը վերադարձնելու» Իլհամ Ալիեւի հայտարարությանը, սակայն ինչպես միշտ, հիմնականում ոչինչ չասող: Պարզապես մի կարեւոր նշում կա, որ նման հայտարարությունները վտանգում են Հայաստանի գոյությունը: Ֆրանսիայի ԱԳՆ կայքում այս առումով հարց ու պատասխան կա տեղադրված: Փետրվարի 8-ին Բաքվում Ադրբեջանի նախագահը իր կուսակցության ժողովի ժամանակ կրկին հայտարարել էր, թե «Երեւանն ու Զանգեզուրը մեր պատմական տարածքներն են» ու «մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական հողեր», «սա մեր քաղաքական ու ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք»։

Ապա հարց է ուղղվել, թե ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումն այս դատողությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն հակասում են Մինսկի խմբի սկզբունքներին, այլեւ վտանգում են Հայաստանի գոյությանը։ Ի պատասխան նշվել է, որ Ֆրանսիան լիովին հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամատության կարգավորման բանակցային լուծմանը։ «Հակամարտության կողմերին կոչ ենք անում բարեխղճորեն աշխատել այս ուղղությամբ՝ մասնավորապես զերծ մնալ ցանկացած հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր անիրատեսական ակնկալիքներից: Այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահը՝ փետրվարի 17-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում: Ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի հարցին, որին, ի դեպ, ընդհատեց անգամ նիստը վարողը, քանի որ նրա հարցը շա՜տ երկարեց ու նմանվեց քաղաքական ելույթի, մեր նախագահը պատասխանեց հանդուրժողականության ու քաղաքավարության սեփական օրինակով, իհարկե դեմքին ամեն ինչ ասող ժպիտով։ «Մի հռետորական հարց տամ. եթե ձեր երկրի նախագահը տարածքային հավակնություններ է արտահայտում Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ այս տարի, երբ հոկտեմբերին նշելու ենք Երեւանի հիմնադրման 2800 ամյակը, ինչպես կարող է կարգավորվել ԼՂ հակամարտությունը: Դուք ցանկանում եք ապրել ազատ, ցանկանում եք ապրել Ղարաբաղում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ԼՂ ժողովուրդը եւս ցանկանում է ապրել ազատ, եւ նրանք ցանկանում են ապրել իրենց պատմական տարածքներում, որտեղ նրանց ժառանգությունն ունի հազարավոր տարիների պատմություն: Նրանք չեն ցանկանում, որ դուք ավերեք այդ ժառանգությունը»,- ասել է նախագահը:

«Այո, սա այն է ինչ խոսեցինք վերեւում, հայոց լեզվի 8 հազարամյա տարիքը նշելու ժամանակ: Սերժ Սարգսյանը եվրոպական բարձր ամբիոնից պարզապես ոչնչացրեց ադրբեջանցի հարցը տվողին, ինչը վերաբերվեց նաեւ դեռ 100 տարին չբոլորած արհեստական պետություն Ադրբեջանին ու թյուրքական լամուկներ-ադրբեջանցիներին: Թյուրքական քոչվորների քոչի ժամանակները գալիս են… Ի վերջո, Եվրոպայում լավ գիտեն 100-ի եւ 1000-ների տարբերությունը ու եթե մինչ այսօր չեն խոսել, իրենց ձեռնտու չի եղել: Իսկ ինչ մնում է Արցախի խնդրին, ապա երկրի նախագահը արդեն ասել է, որ Արցախն այլեւս չի լինի Ադրբեջանի կազմում: Պարզապես մնացել է վերջին քայլը, իսկ դա ոչ թե ԼՂՀ անկախության ճանաչումն է, այլ՝ Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ… Միջազգային օրակարգի հարցեր բարձրացնելուց առաջ այդ վերամիավորումը պիտի ավարտված լինի: Այլապես Միացյալ Հայաստանի, Հայկական Լեռնաշխարհի վերատիրման մասին խոսելը ժամանակավրեպ կդիտարկվի»,-եզրափակեց իր խոսքը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Շարունակելով Արցախի թեման՝ նշենք, որ երկրի նախագահը հայտնել է, թե ինչու են ԼՂ շուրջը գտնվող որոշ տարածքներ գտնվում Արցախի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ, բոլորը գիտեն պատճառները: Բացի դրանից, ԼՂ ժողովուրդը հանրաքվեի միջոցով ԽՍՀՄ փլուզման ժամանակ արտահայտեց անկախ ապրելու իր ցանկությունը, իսկ Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունները ուժով փորձեցին խոչընդոտել ԼՂ ժողովրդի միանգամայն արդար եւ իրավական ցանկությունը: Ի դեպ, եվրոպական կառույցները ցուցաբերեցին շատ դրական վերաբերմունք՝ ընդունելով ԼՂ ինքորոշման իրավունքը:

«Ես ատում եմ պատերազմը, բայց մեզ պաշտպանելու համար մենք պետք է ապահովեինք անվտանգության գոտի: Մենք պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ցուցաբերի առողջ բանականություն եւ նստի բանակցությունների սեղանի շուրջ: Այս հարցը կարող է լուծվել միայն ու միայն փոխըմբռնման միջոցով»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Այո, շատ կարեւոր է, որ նա մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում ի լուր աշխարհի եւ Ադրբեջանի իշխանությունների հայտարարեց, որ Երեւանն ունի 2800 տարվա պատմություն, ավելի հին է, քան Հռոմը: «Հայ ժողովուրդն ապրում է իր պատմական հողում նվազագույնը 5000 տարի, ադրբեջանցիներն ու այլ ժողովուրդներ, որոնք Աստված գիտե, թե երբ են ձեւավորել իրենց ինքնությունը, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը,- ընդգծել է նախագահը եւ հավելել,- աշխարhն աստիճանաբար սկսում է հասկանալ, թե որքան համբերատար են հայերը եւ ինչպիսի դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում են: Մեր խնդիրը միայն Ադրբեջանը չէ, մեր խնդիրը Թուրքիայի աներկբա սատարումն է Ադրբեջանին: Ադրբեջանցիների ինքնահանգստացումները, թե Հայաստանը մեկուսացած է, միֆ է: Եթե Հայաստանը մեկուսացած լիներ, Հայաստանում միջին աշխատավարձն ավելի բարձր չէր լինի, քան Ադրբեջանում, որն ունի այդքան նավթ ու գազ»… Ինչ մնում է Ադրբեջանի նախագահի՝ Երեւանը, Զանգեզուրն ու այլ հայկական տարածքները բռնազավթելու հայտարարությանը, Հայաստանի նախագահը ընդգծել է, որ Իլհամ Ալիեւի խոսքերը զառանցանք են, բայց Եվրոպայի լռության պայմաններում կարող են ունենալ լուրջ հետեւանքներ… Այդ լռությունը նպաստեց, որ հաջորդի այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանո վի՝ ուժի կիրառման սպառնալիքը…

Ամփոփենք՝ նշելով, որ Մյունխենի անվտանգության համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ Հանրապետության նախագահը նաեւ անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ներդաշնակ գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին եւ մարտահրավերներին, այդ համապատկերում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջմղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին:

Մեր երկրի ղեկավարը խոսել է նաեւ Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնված ու բանակցված հանձնառությունների մասին, ընդգծելով, որ դեռեւս նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առած Հելսինկյան գործընթացի նպատակը Եվրոպայում անվտանգության ու համագործակցության ամրապնդումն էր՝ ապահովելով ժողովուրդների համերաշխությունը, արժանապատիվ եւ իրավահավասար համակեցությունը, որը այսօր էլ շարունակում է արդիական մնալ։ Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի 10 սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են, եւ դրանցից որեւէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին:

Հայ Արիական Միաբանության առաջնորդի խոսքով՝ «փաստորեն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում եւ ապա Մյունխենում հստակեցրեց ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումները, այլեւ, ինչպես հայ արիներն են նշում, էական քայլ արեց ընդառաջ աշխարհի վերաձեւման հեղինակներին. այն է՝ որ պատրաստ է դառնալ Կովկաս-Հայկական Լեռնաշխարհ-Մերձավոր Արեւելք եռատարածաշրջանի առաջատարը, որ տարիներ շարունակ փոխլրացնող արտաքին քաղաքականությամբ ընթացող ՀՀ-ն կարողացել է ամուր կապեր հաստատել ինչպես ՌԴ (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ), այնպես էլ Արեւմուտքի՝ ԱՄՆ-Եվրոպա (ԵԽ, ԵՄ, ՆԱՏՕ) հետ, որ տարածաշրջանում բարձրացրել է իր դերն ու նշանակությունը, ինչպես Իրանի եւ արաբական մի շարք երկրների մոտ, վերջերս նաեւ Իսրայելն է քայլեր անում հայ-հրեական հարաբերությունների զարգացմանն ուղղված, որ նաեւ աշխարհի 3-րդ բեւեռին ձգտող Չինաստանն է իր տարածաշրջանային հենարանը կառուցում Հայաստանում եւ էլի բաներ, որ առաջիկայում ստիպելու են հայությանը հիշել մեկ բռունցք դառնալու, հարվածներին դիմակայելու ու ըստ անհրաժեշտության հարվածելու խորհուրդը»:

Հայկ Թորգոմյան

* Հոդվածի քարտեզներին ուղղված գրություններ.-

- Իրականում անհայրենիք եւ ազգ չներկայացնող (արհեստածին, անգամ կրոնաստեղծ) «ազգերը» երբեւ՝ չգոյ ամենատարբեր քարտեզներ են հրապարակել եւ խաղում են պատմության ու իրականության հետ, սակայն ցայսօր Հայաստանը պետականորեն ոչ մի քարտեզ չի ներկայացրել աշխարհի դատին, չնայած աշխարհի ամենահին քարտեզներում եղել է Հայաստանի անունը… Քարտեզային պատերազմը միայն քարոզչություն չէ՝ հոգեբանություն է ձեւավորում…

- Մեր Արարչակնիք եւ Աստվածատուր Բնօրրան ներխուժած «ազգերից» մեր որոշ հարեւանների ախորժակը գնալով կբացվի, եթե հայությունն իր առաքելությանը տեր չկանգնի…

- Մի այլ քարտեզում Վրաստանի տարածքը մինչեւ Վանա լիճը ներառյալ է, իրենցն է ներկայիս Հայաստանի ամբողջ տարածքը եւ Ադրբեւանի հետ սահմանակից տարածքները…

- Այստեղ (Հայկական Լեռնաշխարհում) միայն Հայաստա՛ն պիտի լինի…

* Քարտեզները դիտել «Լուսանցք»-ի թիվ 7 (485), 2018թ., PDF տարբերակում: –  http://www.hayary.org/wph/wp-content/uploads/7-485.pdf   

http://www.hayary.org/wph/?p=6237Հայաստանը պատրաստ է համադրել համաշխարհային բեւեռների շահերը – Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի կազմաքանդվեն, թուրքական տարրը պիտի տարհանվի Միջին Ասիա – Հայ արիները պատրաստ են հայկական տարածքների վերադարձման բանակցային գործընթացներին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=3248Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

«Լուսանցք» թիվ 7 (485), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։