Շնորհավոր Հայոց Ամանոր.-  Հայոց աշխարհի 6 անկյուններից՝ համաժամանակյա ծես ի փառս զորության Աստծո…

Ամեն տարի Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշում են Հայոց ամանորը՝ բնական տարեփոխությունը:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 6 ներկայացուցիչներ արդեն 3-րդ տարին անընդմեջ ուղեւորվում են Հայկական լեռնաշխարհի տարբեր անկյուններ, այս անգամ՝ 6 տարբեր անկյուններ՝ մարտի 21-ի ծեսը նախապատրաստելու:

Եվ ահա նրանք, այսօր՝ մարտի 21-ին, առավոտյան ժամը 6-ին միաժամանակ սկսել են գաղտնածեսը՝ նվիրված Հայոց զորության եւ ռազմի Աստծուն՝ Վահագնին: Քրմերը ծեսը սկսել են միաժամանակ: Նրանք 6-ական րոպեների տարբերությամբ աշտանակների վրա խորհրդանշական կրակներ են վառել՝ Մշո աշխարհի Աստղկաբերդի տարածքումՆախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, ներկայիս Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, Վրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքում, Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում եւ Արցախի ազատագրված տարածքներից մեկում:  

Երբ լրացավ վերջին 6-րդ րոպեն, Հայոց աշխարհի տարբեր անկյուններում ծես անող քրմերը հատուկ Նոր Տարվա՝ Ամանորի համար պատրաստված գավերով, որոնք 6-գլխանի վիշապ են պատկերում, միաժամանակ գինի ըմպեցին՝ առաջին ու վերջին կումը հողին լցնելով:

Ի դեպ, 6 թիվը պատահաբար չէ ընտրված. այն խորհրդանշում է Վահագնի կողմից Վիշապին՝ չարին հաղթելու կամքը, զորությունը: Իսկ հայոց երկրի տարբեր անկյուններում ծեսը նպատակ ունի հայ արիների հողահավաքի ու հայահավաքի երազանքը առ Տիեզերք հասցնելու:

Բայց խորհուրդն ամբողջանում է, երբ վառվում են 21 կրակները: Այդ ժամանակ ամրագրվում է Վահագնի հաղթանակը, եւ Վիշապը՝ չարը կրկին սանձվում ու հնազանդեցվում է:

Եվ ժամը 13:00-ին քաղաքամայր Երեւանում հայ արիները ծես կանեն՝ վառելով մյուս 5 կրակները: 5-ը Տիեզերքում Աստղիկ աստվածուհու թվային ծածկագիրն է: Նա գալիս է Վահագնին սեր տալու, որ ուժը ոչ թե բիրտ, այլ՝ արդար լինի:

Այնուհետեւ հայ արիներն ու հեթանոս ազգայնականները ուղեւորվելու են Արարատի մարզ՝ մի գեղեցիկ զուգադիպությամբ Վահագնի ու Աստղիկի ամուսնությունը օրհնելու: Մյուս 10 կրակները կվառվեն հենց այդ ժամանակ:

Ժամը 18: 00-ին հայ արիները Ամանորը, որ ամանոր է նաեւ շատ ազգերի մոտ, նշելու են Հայ Արիական Միաբանության գրասենյակում, ինչպես պարսիկների, հնդիկների, հույների եւ արիական ճյուղի հետագա զարգացումներից առաջացած ներկայիս այլ ազգերի ու ժողովուրդների որոշ հատվածներ իրենց երկրներում:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը Ամանորյա շնորհավորանքներ է հղում արիադավան հայությանը եւ արիական բոլոր ազգերին… Տիեզերական Գարնան Արարչաշունչ համապատկերին ձմռան նիրհից երկրային հերթական գարունն իր հետ բերում է Բնության Վերազարթոնքը՝ Նոր Կյանք՝ Նոր Տարի պարգեւում մեր մոլորակին ու մարդկությանը: Թող արարչածին այս հարատեւ ընթացքը հաջորդ Տիեզերական Գարուն, Ամառ եւ Աշուն հազարամյակներում նորովի սնի ու առաջնորդի Արիական Գենը եւ նրա ծննդավայրը՝ Արարատյան Աշխարհը:

Ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր եւ գալիս է (Բ)Արիների հաղթական ժամանակաշրջանը ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային Չարիների նկատմամբ… Շնորհավոր Ամանոր (որոշ լեզուներով՝ Նովրուզ-Նավրոզ…) եւ փա՛ռք Տիեզերքի Արարչին, փա՛ռք Հայ Աստվածներին եւ Աստվածներին բոլոր, որ Արարչի Զավակներն են…

* * *

Այս օրը հայ արիները իրենց տներում զարդարում են տոնածառը (ծառզարդար) եւ (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո փառաբանում են Վահագն Աստծո հրեղեն հաղթանակը՝ որպես երկնի ու երկրի երկունք, որից հետո Վահագնի վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին

Տոնը կշարունակվի մինչեւ քրմերի՝ հայոց աշխարհի տարբեր անկյուններից վերադարձը: Ու քանի որ այդ օրը (ինչպես մյուս աստվածածես օրերին), հատուկ վայրերում Տիեզերքի Դարպասները բաց են, իսկ վերուվար ընթացող ազդակները լսելի ու ընկալելի, քրմերը ոգեկոչում են հայ նախնյաց եւ փառաբանում այն հայորդիներին, ովքեր Վահագնի զորությամբ պիտի վերամիավորեն հայոց հայրենիքը Հայկական լեռնաշխարհում: Վահագնը Տիեզերական Հուրի Խորհուրդն է: Ի դեպ, Հուրը կրակը չէ, թեեւ կրակի մեջ հուրը շատ է: Հուրը – Էներգիա է: Եվ Հուր Վահագնը Տիեզերական (դրական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է, հակառակ Յահվահի (Եհովայի), որ Հողի (բացասական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է: Ուստի Վահագնի զգացողությունը կարող են ունենալ միայն Արիները, որ դրական էներգիայի կրողներ են: Իսկ Տիտանները կարող են ունենալ միայն Յահվահի զգացողություն, քանի որ նրանք բացասական էներգիայի կրողներ են:

Գարուն է բերում Վահագնը աշխարհին, Երկրի վրա՝ նոր պատմություն, ազատագրում եւ կյանք, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Ջրհեղեղը վերապրող Արիները Վահագնի Ծնունդից սկսում են նոր տարեգրության հաշվարկը: Եվ կանչում են Վահագնին, սպասում են Նրան: Եվ այդ սպասումով զորանում են: Միայն զորավորները կարող են դիմավորել Վահանգին, միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Միայն զորավորներին է հովանավորում Զորավոր Աստվածը: Տկարները չեն կարող դիմավորել Վահագնին. տկարները չեն վերապրի Ջրհեղեղը: Վահագնը տկարներին չի հովանավորի, քանզի պահպանելու է Արի Աստվածամարդկանց Ցեղը, իսկ տկարներից Երկրային Աստվածներ՝ Աստվածամարդիկ չեն ծնվի:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

21.03.2018 / Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններ

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։