Բլոգեր Լապշինը կայցելի Հայաստան, իսկ նորից կմտնի՞ Ադրբեջանի «սեւ ցուցակ»…Նա Իսրայելում հայտնել էր, որ միջազգային դատ է բացելու Ադրբեջանի դեմ – արդյո՞ք Այս այցը դրա նախաքայլն է… Ցուցահանդեսին մասնակցելով նա կպատմի իր ճանապարհորդությունների մասին – իսկ առաջին անգամ Հայաստան եւ Արցախ է այցելել 2011թ.-ին…

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում բանտարկվել էր բելառուսա-ադրբեջանական առուծախի հետեւանքով, ազատ արձակվելուց հետո կրկին մտադիր է այցելել Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հենց բլոգերը՝ տեղեկացնելով, որ Երեւանում մասնակցելու է ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Հետաքրքիր է, արդյո՞ք բլոգերն այս անգամ էլ կհամարձակվի այցելել Արցախ…

Հիշեցնենք, որ բանտարկությունից ազատ արձակվելով եւ Իսրայել վերադառնալով, Ալեքսանդր Լապշինը հայտնել էր, որ որոշ հանգստից հետո անպայման կանդրադառնա իր անիմաստ դատավարությանը եւ միջազգային ատյաններում դատի կտա Ադրբեջանին: Արդյո՞ք նրա այցը կապ ունի այդ մտադրության հետ, հայտնի չէ: Չէ որ Հայաստանն ու Արցախը եւս ի պաշտպանություն բլոգերի, հայտարարություններ էին արել եւ նրա ազատության համար քայլեր ձեռնարկել:  

Ալեքսանդր Լապշինը այս առումով դեռ միայն կատակել է, որ Հայաստանում ներկայացնելու է Ադրբեջանում ունեցած իր «փորձառությունը»: «Ես զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով մեկնում եմ Երեւան: Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Լապշինի հետքերով՝ Բաքվում»: Ծրագիրը կներառի թռիչք Մեհրիբան Ալիեւիայի անձնական ինքնաթիռով, հանգիստ Քյուրդախանի բանտում՝ all inclusive, եւ Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարան: Տուրի արժողությունը՝ պայմանագրային… կատակ է:

http://www.hayary.org/wph/?p=6038 – Հրեա լրագրողը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ԵԱՏՄ-ն թյուրքական դաշինք է – Բելառուսը Ռուսաստանի Արցախն է, ինչպես՝ Կոսովոն՝ Սերբիայի, եւ Հայաստանը պե՛տք է ինքնահռչակ այս երկրների հետ շփվի Մոսկվայի ու Բելգրադի միջոցով ((Անկարան եւ Բաքուն՝ Մոսկվայի ու Մինսկի պապա-քաղաքներ / Իլհամ Ալիեւը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի պապա եւ մամա Ռոզա)…

Իրականում ցուցահանդեսին մասնակցելով նա կպատմի իր ճանապարհորդությունների մասին: Նշել է, որ հետաքրքիր է լինելու, հրավիրել է ներկա լինելու: Նա առաջին անգամ Հայաստան եւ Արցախ է այցելել 2011թ.: Բլոգերը ձերբակալվել էր 2016թ. Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն նրան «սեւ ցուցակ»-ի մեջ էր գցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար: Բելառուսի Գերագույն դատարանը 2017թ. փետրվարի 7-ին մերժել էր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով նա պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Եվ նույն օրը հատուկ չվերթով նրան տեղափոխել էին Մինսկից Բաքու՝ պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: 2017թ. սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում շնորհեց բլոգերին:

«Լուսանցք» թիվ 11 (489), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։