Հրեա լրագրողը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ԵԱՏՄ-ն թյուրքական դաշինք է – Բելառուսը Ռուսաստանի Արցախն է, ինչպես՝ Կոսովոն՝ Սերբիայի, եւ Հայաստանը պե՛տք է ինքնահռչակ այս երկրների հետ շփվի Մոսկվայի ու Բելգրադի միջոցով ((Անկարան եւ Բաքուն՝ Մոսկվայի ու Մինսկի պապա-քաղաքներ / Իլհամ Ալիեւը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի պապա եւ մամա Ռոզա)…

Անկարան եւ Բաքուն՝ Մոսկվայի ու Մինսկի պապա-քաղաքներ

Այն փաստը, որ Հայաստանի շահերը երբեք չեն պաշտպանվում ԱՊՀ, ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ կառույցներում, այլեւս գաղտնիք չէ, եւ «Լուսանցք»-ն այս մասին գրել է պարբերաբար: Բայց որ թյուրքական երկրների՝ Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ղրղզստանի օրինակով Ադրբեջանի շահերն ընդդեմ Հայաստանի կպաշտպանի նաեւ Բելառուսը, մի քիչ անսպասելի էր: Մի քիչ, քանի որ ի վերջո, Բելառուսը ոչ մի բանով չի տարբերվում Ռուսաստանից, իսկ վերջինս Հայաստանի ռազմավարական գործընկերը լինելով՝ զանգվածային ոչնչացման զենքեր է վաճառում Ադրբեջանին եւ արդեն որերրորդ անգամ պատրաստ է ստորադասել բարեկամ Հայաստանի շահերը՝ Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու հաշվին…

Այս ամենը նորություն չէ, դարերի ընթացքում առաջին անգամը չէ, բայց զարմանալի է, որ բազմաթիվ հայեր դեռ չեն գիտակցել սա, որ ռուսն ու թուրքը միշտ էլ ընկերանալու են, երբ հերթը հասնելու է Հայաստանը կիսելու կամ հոշոտելու խնդրին:

«Լուսանցք»-ը մեկ անգամ չէ, որ գրել է թյուրք-թաթարական եւ ռուս-թաթարական խառնարյուն տեսակների հարազատության մասին: Անգամ գենետիկ առումով ներկայիս ռուսներն ավելի շատ թյուրք-թաթարական են, քան՝ սլավոնական կամ առհասարակ՝ արիական:

Ցարական, թե համայնավարական, ժողովրդավարական, թե այսօրվա կիսաբռնատիրական Ռուսաստանը գրեթե միշտ աջակցել կամ համագործակցել է (պատերազմներն էլ եղել են այն պատճառով, թե ում ավելի շատ պատառ պիտի հասնի) թյուրքական, սեմիտական կամ իսլամանակն երկրների հետ, քան՝ արիական, բուն սլավոնական կամ քրիստոնեական:

Ավելի քան 600 տարի անընդմեջ գենախեղված ռուս համարվող տեսակը նաեւ այսօր է շարունակվում ձուլվել, ու Ռուսաստան անունը կրող երկրում ռուս տեսակ ասվածը երեւի թե մի քանի հարյուրների է հասնում ընդամենը: Անգամ ռուս-արիական  եւ սլավոնա-արիական պրպտումները եւ կազմակերպությունների ստեղծումը չի կարողանում փրկել իրավիճակը, քանի որ այդ կառույցների մեծ մասի պատասխանատուները եւ քրմական դասի առաջնորդները ռուսական ազգանվան տակ թաքնված սեմիտականներ են՝ պարզ լեզվով ասած՝ ծպտյալ հրեաներ…  

Այսպես է նաեւ Ռուսաստանի Դաշնություն հռչակված երկրի ազգային եւ ազգայնական ոլորտներում, նաեւ ազգայնամոլ սափրագլուխների շրջանում: Սրանց առաջնորդները մերթ ընդ մերթ բացահայտվում են եւ նրանց մեջ եւս հրեաներ են լինում. տարիների առաջ մի նման հրեայի անգամ դատեցին օրենքով, երբ սափրագլուխների այդ ոհմակը բազմաթիվ կովկասցիների եւ միջինասիացիաների էր սպանել ու ծեծի ենթարկել: Ինչը առանց բացահայտման էլ հասկանալի էր, քանի որ սափրագլուխների եւ այլ ազգայնամոլների սիրած կարգախոսը՝ «խփի՛ր ջհուդներին՝ փրկի՛ր Ռուսաստանը», վաղուց փոխարինվել է՝ «խփի՛ր կավկասցիներին՝ փրկի՛ր Ռուսաստանը», «խփի՛ր շեղաչյաներին՝ փրկի՛ր Ռուսաստանը» (այստեղ նկատի են առնվում միջինասիական նախկին խորհրդային երկրների բնակիչները) կամ «խփի՛ր դեղիններին ու սեւերին՝ փրկի՛ր Ռուսաստանը» (այստեղ էլ նկատի են առնվում ասիական ու աֆրիկյան երկրների բնակիչները) եւ նմանատիպ այլ բաներ, որոնց մի մասը կիրառվում է այս կամ այն փոքր ու միջին խմբավորումների կողմից…

Եվ երբ «Լուսանցք»-ը կամ հայ ազգայնականները գրում են, որ ԵԱՏՄ-ն (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Թուրքմենստան, Ղրղըզստան, Տաջիկստան ու Հայաստան) եւ համաթուրքական դաշինքը (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ղրղըզստան ու Ուզբեկստան, որ առաջնորդվում են «1 ազգ՝ 6 պետություն» կարգախոսով) գրեթե ոչ մի բանով չեն տարբերվում իրենց տարածաշրջանային նշանակության որոշումներով, շատերն ընդդիմանում էին: ԱՊՀ եւ ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ կառույցներում 7 մասնակից երկրներից 3-ը թյուրքական են: Եվ երբ ընդհանուր որոշումներում նրանց է միանում կա՛մ Ռուսաստանը կա՛մ Բելառուսը (իսկ այս սլավոնական համարվող երկյակը պարզապես կարող է խաղալ հաշվարկով), ապա թյուրքահաճ որոշումը պատրաստ է: Այսինքն՝ համաթուրքական դաշինքի որոշումները այնուհետեւ դառնում են ԵԱՏՄ որոշումներ, եւ Հայաստանը հայտնվում է թյուրքական շրջափակման մեջ: Նույն վիճակում է նաեւ պարսկալեզու Տաջիկստանը, սակայն այստեղ դեռ ծավալումներ չկան ու ամեն բան խաղաղ է:

Հիշեցնենք, թե ոչ հեռու անցյալում Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան (ավելի ճիշտը՝ նոր սուլթան) Նազարբաեւը ինչպես էր պտտում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը, որպեսզի Մաքսային միության օրենսդրության մեջ հստակեցվի, որ Արցախը չի կարող օգտվել այդ միության ընձեռած հնարավորություններից: Այսինքն, ստացվում էր գրեթե այսպես, Մաքսային միության սահմաններում Հայաստան մտած ապրանքները չէին կարող Արցախում հայտնվել, ավելին՝ Արցախի ապրանքները, փաստորեն Հայաստանի տարածքով չէին կարող դուրս գալ… Փաստորեն Ադրբեջանն ու Թուրքիան հեռու մնալով ԵԱՏՄ-ից՝ կարողանում են ազդել այս կառույցի որոշումների կայացման վրա:

Այս եւ վերջին տարիներին տարածաշրջանում ծավալվող իրադարձությունները (նաեւ Սիրիայում եւ առհասարակ Մերձավոր Արեւելքում) հանգեցրել են այն եզրակացության, որ Հայաստանը կարող է հուսալ Թուրքիան ներառող ՆԱՏՕ-ի օգնությանը, սակայն, ոչ երբեք՝ իր անդամակցած ՀԱՊԿ-ի աջակցությանը…

Իլհամ Ալիեւը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի պապա եւ մամա Ռոզա

Նախորդ տարի հունիսին haqqin.az-ը վրդովվել էր, թե Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակը» չի գործում, եւ «Ալեքսանդր Լապշինը Բաքվում է»: Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր, զբոսաշրջիկ Ալեքսանդր Լապշինը, ով իրոք հայտնվել էր Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակում» (Լեռնային Ղարաբաղ այցելելու համար), 2016-ի հունիսյան մի քանի օրեր եղել է Բաքվում, ինչը հարուցել էր ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ների, առավելապես՝ haqqin.az պորտալի տարակուսանքը:

Նշյալ կայքը հարցադրում է արել, թե ինչպե՞ս է հնարավոր, որ Ադրբեջանում անցանկալի անձ համարվողը առանց որեւէ խոչընդոտի անցել է սահմանը եւ հայտնվել երկրի մայրաքաղաքում: «Լապշինը, ով հայտնի է Պուերտո մականունով, 2011թ. եղել է Իսրայելի առաջին քաղաքացին, ով պերսոնա նոն գրատա է հայտարարվել Ադրբեջանում: Նա ինքը իսրայելական ԶԼՄ-ներին հայտնել է, որ այդ իրավիճակն իրեն ծիծաղեցնում է: Այնուամենայնիվ, նա նստել է Թբիլիսի-Բաքու գնացքը եւ հունիսի 15-ին հայտնվել մեր քաղաքում: Դա բավական չէ, դեռ չարամիտ մեկնաբանություններ է թողել»,- գրել է haqqin. az-ը:

Հրեա բլոգերն այն ժամանակ, գրել է. «Այժմ ես հպարտ եմ, որ ինձ՝ որպես հասարակ մարդու, չգիտես ինչու, նախագահների եւ համաշխարհային մեծության աստղերի հետ միեւնույն շարքում են դասել: «Ֆորմուլա 1»-ի հետ կապված բոլոր արգելքները հանվել են, որպեսզի աղմուկ եւ սկանդալ չլինի: Ադրբեջանը չափազանց մեծ գումար է ծախսել «Ֆորմուլան» կազմակերպելու համար, որպեսզի չխայտառակվի: Այլապես ինձ չէին թողնի այստեղ մտնել»:

Ադրբեջանական պորտալը շարունակել է, որ բլոգերը ներողություն չի խնդրել Ադրբեջանից՝ Լեռնային Ղարաբաղ առանց Բաքվի թույլտվության այցելելու համար, հետեւաբար մինչ օրս նա «սեւ ցուցակում է»: «Ուրեմն ինչպե՞ս է հնարավոր, որ նա մուտք է գործել մեր երկիր: Գուցե մենք ունենք դասական օրինակ, թե ինչպես աջ ձեռքը չի տեսնում, թե ինչ է անում ձախ ձեռքը»,- եզրակացրել է haqqin.az-ը՝ Ադրբեջանի իշխանություններին ըստ էության մեղադրելով անսկզբունքայնության մեջ:

Սա դեռ 2016-ի կեսերին:

Այլ իրավիճակ ստեղծվեց 2017-ի սկզբներին:

Հայտնվելով Բելառուսի մայրաքաղաքում՝ 122 երկիր այցելած լրագրողը հայտնվում է այդ երկրի իրավապահների հսկողության տակ: Նա ձերբակալվել է Մինսկում՝ Բաքվի պահանջով, չնայած ունի Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացիություն: Ճշտենք, որ նա 2011-ից ներառված է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում»՝ թե՛ Արցախ այցելելու եւ թե՛ այդ այցերի վերաբերյալ համացանցում գրառումներ կատարելու պատճառով:

Առաջին արձագանքողներից էր Նյու Յորքում գործող լրագրողների պաշտպանության կոմիտեն, որը Բելառուսի իշխանություններից պահանջեց անհապաղ ազատ արձակել նրան: Սակայն Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշեց քննել Ադրբեջան արտահանձնելու հարցը:

Իմիջիայլոց, Արցախ այցելությունների համար Բաքվի «սեւ ցուցակում» արդեն 180 լրագրող կա, ինչը «չեն տեսնում» ԵԽԽՎ-ում:

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում շտապ գրեց. «Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության եւ Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 եւ 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10 -օրյա ժամկետում։ Որոշումը դեռ չեն տրամադրել Ալեքսանդր Լապշինի փաստաբաններին։ Վերջիններիս հաջողվել է քաղվածք կատարել որոշումից (քաղվածքը կցում եմ)։ Փաստաբանների պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է այս հարցով եւ իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի լրագրողին։

Նա նաեւ մեր պաշտպանության կարիքն ունի։ Մենք պիտի պաշտպանենք: Բոլոր իրավաբան եւ լրագրող գործընկերներիս կոչ եմ անում միանալ Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը»։

Հայաստանի արտաքին գերատեսչությունը եւս արձագանքեց. փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո հայտնեց, որ Հայկական կողմը զբաղվում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով. «Դժվար է կանխատեսել, թե ինչպես կլուծվի հարցը, քանի որ Իլհամ Ալիեւի իշխանությունն անտեսում է միջազգային իրավունքի ցանկացած նորմ, գտնվում է միջազգային խաղից դուրս: Տվյալ դեպքում կոպտորեն խախտվել է տեղաշարժի ու խոսքի ազատությունը»: Փոխնախարարը դրական է գնահատել ռուսական կողմի՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գնահատականն այդ հարցի առնչությամբ, ով եւս պահանջել է ազատ արձակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն:

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կաշխատի լուծել «ԼՂ այցելության համար Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ռուսաստանն ու Բելառուսը միութենական պետություն են՝ նախարարն ասել է, որ Միութենական պետության շրջանակում երկու երկրների քաղաքացիների բոլոր իրավունքները հավասարեցված են առանց բացառության բոլոր ոլորտներում»:

Փաստորեն, ոչ միայն ռուսական (ռուս եւ բելա-ռուս) կամ սլավոնական երկրների համերաշխությունն է բացակայում այս դեպքում, այլեւ՝ Ռուսաստան-Բելառուս միության տարիներ շարունակ ցուցադրական թմբկահարումը: Այսինքն՝ թյուրքականությունը ԵԱՏՄ-ում ոչ միայն Հայաստանին է վնասում, Տաջիկստանն էլ հերթի մեջ է, ինչպես նշեցինք վերեւում, այլեւ՝ սլավոնական համերաշխությանը: Ուրեմն՝ ԵԱՏՄ-ն առավելապես թյուրքական շահերին ծառայող միավորում է, ինչից կարելի է ենթադրել, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ժամանակ (երբ Արեւմուտքը վերջնականապես սկսի ձերբազատվել Անկարայի նորօսմանականությունից) համաթուրքական դաշինքը կդառնա ԵԱՏՄ-ի քաղաքական թեւը…

Ինչեւէ: Հասկանալի է, որ ձերբակալված լրագրողի վրա հոգեբանական ճնշումներ են եղել, որ արտահանձնումից հետո նա տարիներ շարունակ մնալու է Բաքվի բանտերից մեկում, ինչը լավ հեռանկար չի պատկերում եւ… Ալեքսանդր Լապշինը ներողություն է խնդրել Իլհամ Ալիեւից. հունվարի 18-ին Մինսկում ստորագրել է «Ադրբեջանի նախագահին հասցեագրված ներողություն հայցող նամակը»՝ Լեռնային Ղարաբաղ  այցելության համար: Նամակում ներողություն է խնդրել իր գործողությունների համար՝ ասելով, որ դրանք կատարվել են չիմացության պատճառով: Նամակը վավերացրել է Բելառուսում Իսրայելի դեսպանության հյուպատոսը եւ այն Բաքվում դեսպանության միջոցով փոխանցվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին:

Լրագրողի մայրը, ով Իսրայելի քաղաքացի է եւ այնտեղ է բնակվում, խնդրել է Ադրբեջանի նախագահին ներում շնորհել իր որդուն եւ ուղարկել է այն Իսրայելի ԱԳՆ: Հյուպատոսը նշել է, որ Իսրայելի դիվանագիտական առաքելությունը համակարգում է գործողությունները Ռուսաստանի դեսպանատան հետ, քանի որ Ալեքսանդր Լապշինը նաեւ այդ երկրի քաղաքացի է: «Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է՝ մենք դեմ ենք բլոգերի արտահանձնմանը, մենք կարծում ենք, որ նա պետք է ազատ արձակվի»,- ասել է հյուպատոս Ռաչինսկայա-Սպիվակովան:

Հայերիս համար շատ հասկանալի է, թե ինչի համար է Ադրբեջանի նախագահը «ատամներով կպած» փորձում հաշվեհարդար տեսնել Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Բաքվի կարծիքով՝ սա կդառնա «վառ օրինակ» բոլորի համար, ովքեր կհայտնվեն կամ կմտածեն հայտնվել այդ «սեւ ցուցակում»…

Բաքուն, ըստ ամենայնի, որոշ տեղերում փորձել է նման «պատժիչ քայլերի» դիմել, բայց չի ստացվել, իսկ Բելառուսում՝ «թյուրքերի եղբայրական երկրում» ստացվեց… Այստեղ ոչ միայն Ալիեւ-Լուկաշենկո միմյանց մշտապես կաշառելու գործոնն էր, այլեւ՝ Բաքվի նավթային ու բանանային քաղաքականության, ինչպեսեւ Մեհրիբան Ալիեւայի «քաղաքականության ներքին արվեստին» տիրապետելու հանգամանքը… Սա հրեա կանանց ծանոթ գործելաոճ է, իսկ ինչպես հայտնի է, Իսրայելում ցայսօր էլ գործում է բարձրագույն կրթարան, որտեղ 17-23 տարեկան աղջիկները պատրաստվում են «գրավել» այլազգի տաղանդավոր կամ կարեւոր տղաների սրտերը, ովքեր ռազմագետ են, թե քաղաքագետ ու տնտեսագետ, իրավաբան, գիտնական են կամ արվեստի գործիչ, ճանաչված մարզիկ են կամ…

Նման տիրապետմամբ, ասում են Իլհամ Ալիեւի կինը (ով հրեական ծագում ունի) «արվեստաբանել» է նաեւ Վլադիմիր Պուտինի հետ՝ հետո այդ գործը թողնելով դստերը: Անգամ խոսում էին, թե հնարավոր է Ալիեւ-Պուտին խնամիական կապը հայտնվի քաղաքական դաշտում:

Ըստ երույթին՝ արտահանձնման բանակցությունը կայացել է Մինսկում՝ Ալեքսանդր Լուկաշենկո – Մեհրիբան Ալիեւա ձեւաչափով…

Բաքուն թերեւս վստահ է, որ Ալեքսանդր Լապշինի նկատմամբ արված հաշվեհարդարից հետո կդադարեն Արցախ այցելել, գոնե դա կհասնի նվազագույնի: Բայց սա հայկական հարցին առնչվող խնդիր չէ պարզապես, սա մարդկանց ազատության, հանդուրժողականության եւ մասնագիտական գործունեության հարց է առավելապես, ինչը չի կարող երկար հանդուրժվել:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կցկտուր տեղեկությունների հիման վրա եկել է եզրահանգման, որ «հրեա բլոգերին նոր մեղադրանք է առաջադրվել՝ Ադրբեջանում ահաբեկչական խումբ ձեւավորելու փորձի մեջ:  Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանություններն դա հաճախ են կիրառում նաեւ տեղացի բլոգերիների ու ակտիվիստների նկատմամբ»: «Կարծում եմ, այս պահին Բելառուսի ու Ադրբեջանի իշխանությունները փորձում են լրջացնել գործը, որպեսզի փորձեն խուսափել քննադատություններից: Սակայն, գործի շուրջ աղմուկը գնալով շատանում է: Հասկանալի է, որ սա քաղաքական գործ է, բայց դժվար է ասել, թե ինչ ընթացք կստանա»,- ասել է մեդիա փորձագետը եւ զգուշացրել, որ խնդիրը կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ մեկուսացնելու Հայաստանը եւ Ղարաբաղը: «Այն տենդենցը, որ այլազգի մարդիկ գնալով ավելի շատ էին այցելում Ղարաբաղ, փորձում են կասեցնել այս կերպ»,- ասել է նա:

Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի ուսումնական հավաքի ճամանակ գիշերը, քնած վիճակում, հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը հաջողեցրած Բաքուն հույս ունի, որ այս գործն էլ կհաջողի ու չի պատժվի: Եվ մեղավորը այսպես կոչված միջազգային հանրությունն է, որ առաջնորդվում է երկակի չափորոշիչներով…

«Արտահանձման գործընթացները նախատեսված են երկկողմանի պայմանագրերով կամ կոնվենցիայով: Տվյալ դեպքում կարծում եմ, դա Մինսկի կոնվենցիան է: Բայց ընդունող կողմի հայտարությունը արտահանձման նպատակի մասին պետք է համապատասխանի իրականությանը»,- «Որքանո՞վ է իրավաչափ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին» թեմայով քննարկման ժամանակ ասել է միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը:

Նա եւս հիշեցրել է Ռամիլ Սաֆարովի դեպքը, երբ Ադրբեջանը երաշխիքներ էր տվել, որ կացնով մարդ սպանած հանցագործը պատիժը կրելու է իր երկրում: Բայց Ադրբեջան հասնելուն պես նա ազատ արձակվեց, հերոսի կոչում ու նյութական հարստություններ ստացավ: Իրավաբանի խոսքով, այս պարագայում արտահանձման հիմքում ընկած է հայատյացությունը, ռասիզմը, որը Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժան մասն է. «Իսկ ձեւական նպատակը հանցավորության դեմ պայքարն է, քանի որ Ալեքսանդր Լապշինն իբր անօրինական երկիր է մուտք գործել: Հաշվի առնելով, որ նա լրագրող է, բլոգեր, նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվում է հայերի մասին բարյացակամ արտահայտվելու, Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար: Այստեղ եւ ազատ արտահայտվելու իրավունքի խախտում կա, եւ խտրականության արգելքի երաշխիքի»:

Հրեա լրագրողի ընտանիքի անդամների հետ կապ է պահպանում Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Դատախազի՝ արտահանձման մասին որոշումը դեռ չի բողոքարկվել: Հայաստանցի փաստաբաները պարտավորվել են օգնել «մեղադրյալի» փաստաբաներին, արդեն մի փաստաթուղթ եզրահանգումներով ուղարկել են բելառուս գործընկերներին, որտեղ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281 հոդվածը համեմատում են Թուրքիայի հայտնի 301 հոդվածի հետ: «Դա Դինքի գործն է, Փամուկի գործն է, տասնյակ այլ դատական գործեր, որոնք միջազգային հանրությունը, ՄԻԵԴ-ը չեն ընդունում, անընդհատ քննադատում են: Երբ անձը հրապարակավ հայտարարություն է անում՝ քննադատելով որեւէ երկրի կառավարության քաղաքականությունը, դա չպետք է դիտվի որպես տարածքային ամբողջականության դեմ,  սահմանադրական կարգը տապալելու կամ ատելության կոչ»,- ասել է իրավունքի փորձագետը:

Իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայային:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել խորացնելու համատեղ ծրագրերը եւ իրականացնելու նոր ծրագրեր ազատությունից զրկված անձանց, զինծառայողների իրավունքների պաշտպանության եւ այլ ոլորտներում: Կարեւորվել է քաղաքացիական հասարակության եւ լրագրողների հետ սերտ աշխատանքը: Պաշտպանը Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է նաեւ Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցը, նշել է, որ արտահանձնման որոշումն ունի քաղաքական բնույթ, ուղղակիորեն վտանգում է խոսքի ազատությունը եւ անթույլատրելի նախադեպ ստեղծելու փորձ է: Այն կոպտորեն խախտում է իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգը: Լրագրողների այցը Արցախ ունի կանխարգելիչ նշանակություն, եւ դա չի կարող լինել որեւէ հետապնդման առարկա: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ «այս դեպքը շատ ավելի է արդիական դարձնում այն, որ պետք է ակտիվանան այցերը Արցախ ու Արցախի Օմբուդսմանի ու քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջազգային գործընթացներին»:

Պաշտպանը Ֆիլիպ Բուայային է հանձնել նաեւ  2016թ. դեկտեմբերի վերջին եւ 2017թ. հունվարի սկզբին ադրբեջանական զինված ուժերի կողմից Չինարի գյուղը զինված հարձակման ենթարկելու արդյունքների վերաբերյալ զեկույցը: Կազմվել է հատուկ ինտերակտիվ զեկույց, որը լիարժեք արտահայտում է փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Այո, Ադրբեջանն ուզում է մեկուսացնել Հայաստանը եւ Արցախը: Այս օրերին՝ Ադրբեջանում զինվորական ավանի բացման ժամանակ  Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղաբաղին երբեք անկախություն չի տրվի. «Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը շատ պարզ է: Նախ՝ պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք երբեք թույլ չենք տա Ադրբեջանի տարածքում ստեղծել հայկական երկրորդ կեղծ պետություն: Լեռնային Ղարաբաղին անկախություն երբեք չի տրվի: Եթե ինչ-որ մեկը այդպիսի բան է ակնկալում՝ զուր է: Այն տեղի չի ունենա»:

Ահա եւ վերոնշյալ արտահանձնման հիմնական թեման:

Մեր երկրի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահի՝ Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությանը: «Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար:

Հարկ է եւս մեկ անգամ հիշեցնել, որ ՄԱԿ Կանոնադրությամբ ինքնորոշված սուբյեկտի կարգավիճակը որոշվում է նրա ժողովրդի կողմից, իսկ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ Կանոնադրությունը, որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա, եւ հաշտվել ԼՂՀ ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ»:

Արամ Ավետյան եւ Վահագն Նանյան

http://www.hayary.org/wph/?p=6037Ռուսաստանը Հայաստանում ներդրու՞մ կանի – Սա՝ քաղաքական առումով, իսկ տնտեսապես ռուսական կողմին ձեռնտու է հենց սեփական երկրում ներդրում անելը… Եղբայրական Ադրբեջանն ու Բելառուսը ամենավերջինն են – Բացի Հայաստանից, ԱՊՀ մյուս անդամ երկրներում արտահանման եւ ներմուծման ծավալների անկում է գրանցվել…

http://www.hayary.org/wph/?p=6039Կհաջողե՞ն վերականգնել հակահայ ուղեգիծը – Պաշտոնական Երեւանը պետք է կարողանա ոչ միայն ՀՀ (ներառյալ ԼՂՀ) կարեւորությունը մեծացնել միջազգային ասպարեզում, այլեւ հայկական գործոնը դարձնել գրավիչ ու շահեկան՝ աշխարհի ռազմա-քաղաքական գործընթացներում… 

«Լուսանցք» թիվ 3 (436), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։