Վանատուրը պաշտպանն է Հայոց Տան – Վանատուր Աստծո տոնը հարյուրամյակներ անց վերականգնված տոներից է…

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին Հայոց ամանորը եւ Արեգ ամսվա Անահիտ օրը՝ ապրիլի 8-ին Զատիկը նշելուց հետո մայիսին հայ արիները տոնում են Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը:

Վանատուրի տոնն այս անգամ նշվեց մայիսի 15-ին: Վանատուրի տոնը հարյուրամյակներ անց վերականգնված տոներից է:

Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայարի օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամռան սպասման մեջ է, հայարիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի:

Մայիսյան տոնը սկսվեց վաղ առավոտյան՝ Սեւանի ափին՝ Վանատուր Աստծուն նվիրված ծիսակարգով: Ծեսը վարել են Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը: Նրանք ձոն հղեցին առ Վանատուր Աստված:  

Ձոնի ընթացքում ներկաները կանգնած էին չրերով առատ, հալվայով ու մածնով գաթաներով լցված սկուտեղները վեր բռնած:

Հայ օջախների պահապան Վանատուր Աստծու տոնը հայ արիները երեկոյան նշեցին դռնբաց՝ փայտից, թղթից, խմորից կամ ցանկացած այլ նյութից պատրաստված կայծակի նշանը դռնից կախած: Սա նշանակում է՝ հյուրի առաջ հայ օջախի դռները միշտ բաց են, բայց նա պետք է հարգի օջախն ու նրա հացը, այլապես դաժանորեն կպատժվի:

Հայարիները ամբողջ օրվա ընթացքում այցելել են միմյանց օջախներ՝ փառաբանելով հայոց տներն ու Մեծ տուն – Հայրենիքը:

Երեւի զուգադիպություն է, որ Հայոց օջախների Աստծո տոնի օրերին, մայիսի 15-ին էլ ՄԱԿ-ն է նշում Ընտանիքի օրը: Հայ արիները հույս են հայտնում, որ աշխարհն ի վերջո կվերադառնա ազգային ու ընտանեկան ավանդական-բնական կեցակարգին ու նաեւ տիեզերահաս ու արարչաբնույթ հավատակարգին:

http://www.hayary.org/wph/?p=6941Վանատուրը պաշտպանն է Հայոց ՏանԾեսը կվարեն Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը… / Հետաքրքիր զուգադիպությամբ մայիսի 15-ը ճանաչվել է Ընտանիքի օր, որը միջազգային տոն է… / Մի հետաքրքիր զուգադիպությամբ էլ մայիսի 16-ը նշվում է որպես Ուսանողների եւ երիտասարդների օր

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

15.05.2018թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։