Նախիջեւանի ուղղությամբ հակառակորդի փորձը փորձանք դարձավ – Հայկական զինուժը թույլ չի տվել ադրբեջանցիներին՝ Նախիջեւանի ուղղությամբ դիրքային ամրապնդման աշխատանք կատարել, ինչը շատ կարեւոր է ոչ միայն ադրբեջանական կողմին հանդարտեցնելու, այլեւ Նախիջեւանի նկատմամբ ցայսօր նկրտումներ ունեցող Թուրքիային, Ռուսաստանին եւ Իրանին զգուշացնելու համար…

Հուլիսի սկզբին ադրբեջանական զինուժը փորձել է սադրանքների դիմել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ:

Որոշ տեղամասերում փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչը խախտում է առկա հրադադարային իրավիճակը: Ի պատասխան՝ Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել եւ հակառակորդին թույլ չեն տվել կատարել իրենց առջեւ դրված խնդիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթեւ (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1974թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,- գրել է մամուլի խոսնակը:

Փաստորեն, հայկական զինուժը թույլ չի տվել ադրբեջանցիներին՝ Նախիջեւանի ուղղությամբ դիրքային ամրապնդման աշխատանք կատարել, ինչը շատ կարեւոր է ոչ միայն ադրբեջանական կողմին հանդարտեցնելու, այլեւ Նախիջեւանի նկատմամբ ցայսօր նկրտումներ ունեցող Թուրքիային, Ռուսաստանին եւ Իրանին զգուշացնելու համար:

http://www.hayary.org/wph/?p=7028Նախիջեւանը՝ հենակետ երկու կողմերի համար… / Արցախի խնդիրը՝ որպես Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության եւ ռազմա-քաղաքական ոլորտի ողնաշար, Նախիջեւանի խնդիրը՝ այս առումով առաջիկա նպատակակետ… Ջավախքի խնդիրը՝ կարող է դառնալ Միացյալ Հայաստանի վերազարթոնքի մարտակոչը… / Այս ուղղություններով շահագրգիռ Հայաստանը կազդարարի տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը լինելու մասին…

Հայկական զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի եւ կենդանի ուժի կուտակումներին ու տեղաշարժին, նաեւ ծրագրված լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմանը:  

«Ես կարծում եմ, որ Հայաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, եւ իմ հրամանը զինված ուժերին հենց դա է»,- ասել է վարչապետը: Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում կրկին դիտարկվել են ադրբեջանական սպառազինության եւ զինտեխնիկայի տեղաշարժեր, իսկ արեւելյան ուղղությամբ նկատվել է նաեւ ականորսիչ ինժեներական տեխնիկա: Բացի դրանից, Ադրբեջանը հայտարարել է, որ հուլիսի 2-6-ը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնելու, որոնցում կներգրավվի մինչեւ 20 հազար զինծառայող:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ֆաթալիեւա Սեւինջի հայտարարությանը՝ Հայաստանում ընտրությունների հետ կապված: Նա ԵԽԽՎ ամբիոնից նշել է, որ այս վեհաժողովում հանդես է գալիս որպես Հայաստանի

պատվիրակության ղեկավար եւ այս ընթացքում իր ելույթներից ոչ մեկը նվիրված չի եղել Ադրբեջանին։

«Սակայն երեկ մեր ադրբեջանցի գործընկերներից մեկը մի միտք արտահայտեց, որին չեմ կարող չարձագանքել։ Տիկին Ֆաթալիեւան այնքան ոգեւորված էր ներկայացնում Ադրբեջանում ընտրությունները եւ այնքան էր ջանում արժանանալու իր իշխանությունների գովեստին, որ ասաց հետեւյալը, մեջբերում եմ. «Մենք անգամ չենք քննարկում Հայաստանում ընտրությունները, նրանք համարվել են թափանցիկ եւ ժողովրդավարական, բայց որոշ ժամանակ անց հայ ժողովուրդը ոտքի ելավ այսպես կոչված «լեգիտիմ» ընտրությունների դեմ եւ սկսվեցին զանգվածային ցույցեր»»,-նշել է ԱԺ փոխնախագահը, հավելելով, որ  ադրբեջանցի գործընկերների կողմից նման վարքագիծը նորություն չէ, եւ նրանք միշտ թիրախավորում են Հայաստանը՝ իրենց խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։

Հայաստանի պատվիրակը խորքային չարձագանքեց անհիմն հնչած մեղադրանքներին, բայց հստակեցրեց, որ դրանք թափանցիկ եւ ժողովրդավարական էին, եւ նման գնահատականներ պաշտոնապես տրվել են բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։ Սակայն երբ պարզ դարձավ, որ երկրում առկա քաղաքական տրամադրությունները այլ են եւ չեն համապատասխանում ժողովրդի ակնկալիքներին, նախկին վարչապետը եւ կառավարությունը հրաժարական տվեցին եւ հանձնեցին իշխանությունը։ Իշխանության փոխանցման խաղաղ ու ոչ բռնի եղանակը խոսում է Հայաստանում իրական ժողովրդավարության հասունության մասին եւ իմ երկրի ձեռքբերումն է»,- հայտարարել է Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ երեւույթը անհավանական է թվում ժողովրդավարության «ալիեւյան» ընկալման համար։ «Դուք ձեր արժեքային համակարգով չեք հասկանա ինձ։

Անդրադառնալով Արցախի վերաբերյալ հավերժ հնչող շահարկումներին՝ հայ պատվիրակը ասել է, որ Հայաստանի գործողությունները ցույց են տալիս, որ մեր թիվ մեկ առաջնահերթ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն է: Անդրադարձ է եղել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղության մասին, որտեղ նույնպես մերթ ընդ մերթ սադրանքներ են տեղի ունենում:

«Եվ կխնդրեի, որ բացատրեք այս վեհաժողովին, թե ինչու եք դուք այս օրերին կրկին զենք եւ զինամթերք կուտակում սահմանին: Պատերազմի՞ եք պատրաստվում…

Ուզում եմ ընդգծել. հույս մի՛ դրեք մեր ներքաղաքական հակասությունների վրա։ Մենք աջակցում ենք մեր իշխանություններին մեր ազգային միասնության, անվտանգության, ինքնության, արժանապատվության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված բոլոր հարցերում»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Ինչ մնում է Նախիջեւանի ուղղությամբ սրացումներին, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Ադրբեջանի կողմից մեր սահմանի Նախիջեւանի հատվածում դիրքային ամրապնդման գործողությունները որակում է որպես արհամարհանք համանախագահ երկրների նկատմամբ:

Պատասխանելով  «Արմենպրես»-ի հարցին՝ նա նշել է՝ նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից, իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելով: Հայկական կողմը շարունակաբար այս հարցը բարձրացնում է ինչպես համանախագահ երկրների, այնպես էլ մյուս գործընկերների ու կազմակերպությունների առջեւ: «Կարծում ենք՝ հենց այստեղ համանախագահները լուրջ անելիքներ ունեն, որովհետեւ չանսալով նրանց հորդորներին, անելով լրիվ հակառակը, դա առաջին հերթին արհամարհանք է համանախագահ երկրների համար»,- ասել է Տիգրան Բալայանը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է Նախիջեւանում հայկական կողմի արձակած կրակի արդյունքում այրվում ադրբեջանական դիրքը: Նա նշել է, որ Նախիջեւանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: «Վերջին միջադեպից հետո կրակոցներ եղել են, սակայն ներկայում համեմատաբար իրավիճակը հանգիստ է»,- ասել է նա:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 24 (502), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։