Վասն պատերազմաբեր խաղաղության.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվի՛ր պատերազմի»:

Հազարամյակներով ապացուցված հանրահայտ գաղափար է: Ինքնապաշտպանությանը միշտ պատրաստ պահող եւ ինքնապաշտպանությունից հակահարձակման անցնելու լավագույն հոգեբանություն ստեղծող կարգախոս է:

Սա այսօր էլ հայի համար չգրված օրենքի պես մի բան է, բայց ոմանց համար անհասկանալի է՝ քանզի տկարի հոգեբանությամբ անհնարին է հասկանալ պատերազմի եւ խաղաղության գաղափարաբանությունը… Ինչպես պատերազմելը, այնպես էլ խաղաղություն հաստատելը ուժեղի մենաշնորհն է:

Երբ մեր սահմանների արեւմտյան ու արեւելյան մասերում ատամները սրած մեր թշնամի թուրքերն ու ադրբեջանցիներն են կանգնած, որ հարեւան են դարձել արեւմտյան եւ արեւելյան Հայաստան-ների հողերը բռնազավթելով… խաղաղության մասին խոսելը մեծագույն տխմարություն է:

Կռվի ժամին հայ կինը միշտ է կանգնել հայ տղամարդու կողքին՝ հերոսական էջեր գրելով մեր պատմության մեջ: Այսօր Հայաստանը զինադադարի մեջ է, ո՛չ խաղաղության, պատերազմը ամեն պահի կարող է ժայթքել հրաբխի նման…  

Եվ անկարելի է, որ հայ կինը պարզել է սպիտակ դրոշակը, այն էլ այլազգիների պատվերով, իբր խաղաղության քարոզիչ է եւ նույնն էլ ակնկալում է թշնամի կանանց կողմից… Բայց ինչպես միշտ՝ մնալու են մենակ: Ուտի՝ այս պատվերով խաղաղությունը վտանգավոր է դառնում, հատկապես, երբ այդ խաղին մասնակից են դարձնում որդեկորույս մայրերին… Սա սրբապղծություն է նահատակված հայորդիների հիշատակի նկատմամբ:

…………………………………………………………………………..

Եթե այս քարոզիչ հայ կանանց սեփական տները մտնեն անտուն հայերի ընտանիքներ եւ մի քանի սենյակ զբաղացնեն (ոչ թե տան ավելի քան  90%-ը), այդ խաղաղասեր հայ կանայք հաստատ մարդկային բնազդը կփոխարինեն անասնական բնազդով… Իսկ Հայրենիքը սրանց համար Հայոց Մեծ Տուն-ը չէ, պարզապես բնակավայր է, ինչպես մոլորակի ցանկացած հատված…

Եվ հանուն խաղաղության միջազգային շարժումը ազգային շարժում դարձնելը մի հերթական-սովորական հարցերից մեկն է… - www.hayary.org  

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։