Վասն անգույն առաջնորդության. – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Նախորդ իշխանությունների ներքին քաղաքական բացթողումներն ու ամենաթողությունները արդեն քննարկել ու քննադատել են բոլորը… Այնպիսի տպավորություն է, որ մի շրջանակ իր հետեւորդների հետ «դուխատու»  ինչ-որ բան է օգտագործում, որը դեղատներում չկա՝ այդ օրը դուխով անցկացնելու համար…

Ինչեւէ, մենք եւս քննադատել ենք, նախորդ իշխանություններին, բայց հենց իրենց իշխանության եղած ժամանակ, քննադատել ենք, բայց նաեւ ճանապարհ ենք առաջարկել, որը ճիշտ ենք համարել…

Եվ այսօր քննադատելու, նույն բաները հետին թվով ասելու խնդիր չունենք:

Մի հանրահայտ ասույթ կա՝ «Ընկածին չեն խփում»: Բայց դա ամբոխի համար չէ, նա ընկածին հոշոտել է ուզում: Չկայացվածների համընդհանուր բարդույթ է…  

Բայց ամենազավեշտալին այն է, որ այս ամբոխն իր առաջնորդների հետ խոսում է համերաշխությունից ու համազգային գաղափարներից, երբ բացառապես երկու գույն է տարբերակում ազգային հարցերում՝ սեւ ու սպիտակ… Տարօրինակ է՝ շներն էլ են կյանքը սեւ ու սպիտակ տեսնում, մյուս գույները չկա դրանց տեսողական գործառույթում…

Գուցե սա՞ է պատճառը, որ ոհմակային գործելակերպը դառնում է նաեւ ամբոխային մտածելակերպ: Եվ սրանց առաջնորդներին հեշտ է լինում ժողովրդավարության անվան տակ ամբոխավարությամբ զբաղվել… Վարել ամբոխին՝ ժողովրդի անվան տակ… երբեմն էլ պղծությունը հասցնելով անթույլատրելի աստիճանի՝ ազգի անունից հանդես գալով- www.hayary.org  

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։