Վասն թերարժեքության ու գերարժեքության ճանաչողության.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Բռնակալ դառնում են հիմնականում երկու ծայրահեղությունների ոլորաններում հայտնված մարդիկ՝

Կյանքում չունեւորի ու թույլի բարդույթներով մեծացած եւ ապրած, որոնց ճնշում է թերարժեքության բարդույթը:
Կյանքում հղփացածի եւ տիրողի բարդույթներով մեծացած ու ապրած, որոնց ճնշում է  գերարժեքության բարդույթը:

Իհարկե սրանք բռնակալ դառնում են երբ բախտի անիվը, կամա թե ակամա, տալիս է նման հնարավորություն: Թերարժեքությամբ տառապողները չեն դիմանում ինքնահաստատման բնազդին եւ դրա համար չգիտես ինչու մեղադրում են բոլորին, ուստի բոլորից վրեժ առնելու ծարավ են զգումԻսկ գերարժեքությամբ տառապողները համարում են, որ եկել է իրենց՝ ոչ միայն տկարների նկատմամբ ինքնադրսեւորման պահը

Այս բարդույթնեով վարակվում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:

Թերարժեքությամբ տառապողները իրենց լիարժեք են զգում, երբ կարողանում են պատժել, զրկանքների ենթարկել, ճնշել…  նրանք վայելում են այդ պահերը, իրենց լիարժեք են զգում, ինչի մասին միշտ են երազել

Նրանք այլեւս չեն կարող կանգ առնել … այլապես նորից նրանց կպատի ընկճախտը:  

Գերարժեքությամբ տառապողները ամենաամենան լինելու կռիվն ունեննրանք պատրաստ են դրա համար ամեն քայլի գնալ: Այս գործելակերպը խորթ չէ նրանց, դա կիրառել են տկարների նկատմամբ եւ ահա, եկել է բաղձալի պահը, երբ բոլորն են նրանց ասելու օ՜

Բայց հատկապես սարսափելի են թերարժեքությամբ տառապողները: Պատկերացրեք այն թույլիկի վիճակը, ով մանկության, երիտասարդության տարիներին միշտ եւ ամենուր հալածվել է հասակակիցների կողմից, իսկ հասուն կյանում նիշտ ծառայել է իրենից ուժեղներին կամ հարուստներինՈւ հանկարծ նա բոլորովին պատահական հնարավորություն է ստացել վերեւից նայել բոլորին, առավել եւս իրենից ուժեղներին՝ ում հլուհնազանդ ծառայել է

Մեր ժամանակներում մի մանկական ֆիլմ կար՝ «Թանկարժեք տղան», այստեղ կերպարներից մեկը, ով ամենակարողի դեր կատարողներից էր, այսինքն փորձառու գայլ էր, զգուշացնում է, որ «ամենավտանգավոր թշնամին կատաղած ոչխարն է»…

Վերջին ժամանակների ամենամեծ բռնակալները նաեւ հակառակորդներ էին՝ Իոսիֆ Ստալինը եւ Ադոլֆ Հիտլերը: Սրանք այն դեպքն են, որը բարդույթը խրոնիկական է դարձնում՝ թերարժեքության բարդույթից անցնում են գերարժեքության բարդույթի:

Բարդույթները կարող են նույնատիպ անցած լինել, սակայն այս դեպքում տարբեր տրամաբանություն ունեն՝

– Ստալինի դեպքում խնդիրը կենցաղային հիմք ուներ, Իոսիֆը ապօրինի (հայ հորից) խառնածին զավակ էր (նրա կեսհայի գենը հենց հայատյացության էր մղել) եւ դժվարին ու դաժան կյանք էր տեսել, հալածվել շրջապատի կողմից:

– Հիտլերի դեպքում խնդիրը նաեւ գաղափարաբանական հիմք ուներ (իսկ կյանքում նա կարողանում էր գումարներ հայթայթել եւ անգամ Գերմանիայի հրեա մեծահարուստների հետ էր աշխատում), Ադոլֆը խառնածին էր, ինչը դեռ երիտասարդ տարիներից ինքնաստորացման էր տանում նրան, քանզի իր մեջ կրում էր նաեւ իր ատելի հրեական գենը (փաստում են, որ Հիտլերի ազգակիցները դեռ շարունակում են ապրել Իսրայելում)… Ինչը հետո փորձեց թաքցնել իր շրջապատից՝ դրա համար մեծ ճիջեր գործադրելով:

Ստալինը իր բռնակալական բարձունքի ճանապարհին նախ եւ առաջ ոչնչացրեց իր մանկական, պատանեկության եւ երիտասարդության տարիների ընկերներին ու ծանոթներին, հատկապե նրանց, ովքեր Թիֆլիսի բակային կյանքում պատանի ժամանակներից հեղինակություններ էին եղել ու որոշներն էլ նվաստացրել էին նրան… Ամենավառ ներկայացուցիչներից մեկը հանրահայտ Երկաթյա Կամոն էր՝ Սիմոն Տեր-Պետրոսյանը, ով հեղափոխությանը մատակարարում էր մեծ փողերով՝ թալանելով ցարական դրամատները… Ժամանակի որոշ վերլուծաբաններ շատ հստակ էին արձագանքել՝  «Թիֆլիսի միակ ավտոմեքենան եւ միակ հեծանիվը հանկարծ քաղաքի ազատ ավտոճանապարհների պարագայում վթարի են ենթարկվել՝ միմյանց բախվելով…»: Իսկ բախումն էլ մահացու է եղել հեծանվորդի համար, ով Կամոն էր, ով Ստալինի մասին, թե ով է եղել կյանքում,  իր կարծիքն ասում էր աջ ու ձախ՝ առանց տողատակերի…

Ստալինը նաեւ իրեն լավ ճանաչող մյուս վկաներից եւս ազատվեց … եւ «Երկաթե Իոսիֆի» նախկին եւ ներկա «անկոտրում դուխի» մասին միայն հերոսապատումներ էին ձոնվում…

Իսկ Հիտլերը ոչնչացման դատապարտեց իր մայրական կողմի հրեա բոլոր հարազատներին, քչերը հասցրեցին փախչել Հրեաստան, որ 1948-ին պաշտոնապես որպես Իսրայել պետություն ճանաչվեց… եւ ինչպես վերը նշվեց, շարունակում են ապրել Հիտլեր ազգանվամբ:

…Այսօր  Հայաստանում երկու ծայրահեղությունների ոլորաններում հայտնված մարդիկ էլ կան… Հստակ կարելի է զատել մեր միջի ստալիններին ու հիտլերներին, անգամ մուսոլինիներին ու ֆրանկոներին… կայսերական հակումներ ունեցողներին… սակայն, ստեղծված է պարարտ հող նաեւ բերիաների ու մուղդուսիների ստեղծման համար…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

* * *

Դեռ 2018֊ինԼուսանցք֊ը զգում էր մուղդուսիա֊բերիական գարշահոտության հնարավորությունը֊ (կարդալ այստեղ) ֊ http://www.hayary.org/wph/?p=7038#more-7038     

* * *

…ոչ հեռավոր մեր պատմությունը տվել է “գերմարդու” տարբեր ծնունդներ, որոնցից են` Բերիան եւ Մուղդուսին… առաջինը ԽՍՀՄ մասշտաբով, երկրորդը` ՀԽՍՀ…

…այս”գերմարդ” ասվածները ոչ մի կապ չունեն Նիցշեի “գերմարդ”֊ու կերպարի հետ, չնայած ինձ համար երեքն էլ ընդունելի չեն` իհարկե տարաբնույթ առումներով…

Ընդունելի տարբերակը` Նժդեհի Ցեղամարդն է, ով դուրս է “ես”֊ակենտրոն մոլուցքներից եւ “մենք”֊ի` ազգակենտրոն հասկացողություն ու բնույթ ունի…

Դառնալով վերեւում նշված Բերիային եւ Մուղդուսուն, նշեմ, որ սրանց աճեցրեց Ստալինը, այսինքն` բռնակալն աճեցրեց մարդակերների, որ ծառայեն իրեն հավատարիմ ու մարդակեր շների (ավելի բնութագրող` շնագայլերի) պես…

Մուղդուսու կուռքը Բերիան էր, Բերիայինը` Ստալինը…

Պատմությունը փաստում է, որ սրանց միջինը` Բերիան, կերավ եւ՛ Ստալինի գլուխը (թունավորելով ու մինչեւ մահը գետնին տապալված Ստալինի առանձնասենյակ ոչ մեկին չթողնելով) եւ՛ Մուղդուսու (որը խնդիր չէր), երբ որոշ ուժերի կողմից ճանաչվեց “սուպերգերմարդ”…

Դե վերջում էլ “սուպերգերմարդը” մինչեւ հասկանում է, որ այդքան էլ այդպես չէ, ուշ է լինում, ոչնչացնում են…

…հիմա, որոշակի նմանությամբ, նույն իրավիճակն է, գիտենք ով է Մուղդուսին, գիտենք ով է Բերիան ու նաեւ Ստալինը… բայց Ստալինն այս դեպքում Ստալին֊ներ է եւ հայտնի չէ որը կմնա իր տեղում…

Ամեն բան ընթացքի մեջ է, Մուղդուսին` ներքին թուրքը կա եւ գործում է, Բերիան` մարդակեր թուրք֊ադրբեջանական ոհմակը կա եւ գործում է, Ստալինը` անգլո֊սաքսոնական, իսրայելա֊ամերիկյան եւ ռուս֊եատմական եռագլուխ մարմինն է, կա եւ գործում է…

Աշխարհի գաղտնի կառավարությունը եռագլուխ Ստալինի ամեն գլխին առանձին հավատացրել է, որ ինքն է “գերգլուխը”… սրանք էլ` թյուրքական յաթաղանակիր մարդակերներին համոզել են, որ իրենք են “գերմարդը”…  դե սրանք էլ` մեր ներքին թուրքին են հավատացրել, որ “գերմարդ” են լինելու իրենց տեղում… 

…եւ սա՛ է այսօր վիճակը…

Որպեսզի պատմությունը չկրկնվի թունավորումների վերոնշյալ հերթականությամբ, գոնե մեր դեպքում, պետք է ձեւափոխենք թունավորումների ձեւն ու բովանդակությունը…

Ինչպե՞ս։

Դե` կներե՛ք…

Ամեն ինչ լավ է լինելու, հաստա՛տ…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.