Վասն հաղթության եւ ի դեմ հաղթապղծության…-  (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայկական բանակը հաղթանակած բանակ է, ինչն ամրագրվել է 1990-1994թթ Արցախյան պատերազմում:

Հայկական բանակը մնում է հաղթող բանակ, ինչն ապացուցվում է 1994թ. զինադադարից հետո, ցայսօր Հայաստանի հանրապետության եւ արցախի Հանրապետության սահմաններին տեղի ունեցող սադրանքների, տեղային ռազմական բախումների, հատկապես 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ…

Հայկական բանակը ոչ միայն վերազինվում է արդիական զինատեսակներով, այլեւ շարունակում է զորավարժանքներով մարտունակ պահել հայ զորականի ոգին ու անկոտրում կամքը: Մարտունակ լինելուց բացի, մեր զինուժը մնում է տարածաշրջանի (եւ ոչ միայն մեր տարածաշրջանի) ամենամարտունակ բանակը, ինչը հավաստում են ոչ միայն զորավարժությունների արդյունքները, այլեւ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականները՝ հայկական բանակի միջազգային համատեղ զորավարժություններին եւ այլ երկրներում խաղաղության գումարտակների գործողություններին մասնակցելուց հետո…

Հայկական բանակն այն եզակի բանայկներից է, եթե ոչ միակը, որի շարքերում ամեն պահի կարող են հայտնվել կամավորականներ, որոնց թվաքանակը կարող է գերազանցել հայկական զրնուժի թվաքանակին: Ավելին՝ հայկական բանակը կարող է ամեն պահի վերածվել համահայկական բանակի, երբ աշխարհի տարբեր երկրներից կամավորական հայերը իրավունք ստանան մասնակցել մարտական գործողությունների…

Մի խոսքով՝ հայկական բանակը հաղթանակած, հաղթելու պատրաստ եւ հաղթանակների գնացող մարտական ուժ է…  

…Ասում են ադրբեջանական բանակը թույլ է եւ ուրեմն հաղթելը՝ հեշտ: Դա նախկինում էր, այսօր դա այդպես չէ: Հսկայական գումարներ են ներդրվել բանակը լավագույնս զինելու համար եւ դա չի կարելի անտեսել: Եվ հայկական բանակը համարժեք, եթե ոչ առավել, նույնպես զինվում է ու պատրաստ է արդիական պայմաններին համապատասխան պատերազմ մղելու…

Սակայն, ոչ մի զինատեսակ չի կարող հաղթանակն ապահովել, եթե զինվորականը չունի իր կարեւորագույն զենքը՝ հոգեբանական, անպարտելիության արմատին աճած հաղթանակի կամքը… Նախ հոգու հաղթանակ է տոնվում, ապա այն իրացվում է ռազմադաշտում: Հնում մեր թագավորներն ասում էին՝ նախ Աստվածներն են Երկնքում հաղթանակը կռում, ապա հայոց զորքը այն իրականացնում էր Երկրի վրա… Եվ Հայոց քրմերը թագավորին ճակատամարտի օրն էին առաջարկում, երբ Աստվածներն ավարտում էին իրենց սրբազան գործը…

Այսօր դա հոգու կռիվն է: Հայոց ռազմի Աստված Վահագնի զորությամբ հոգով ու մտքով թշնամուն հաղթելուց հետո հայ զինվորականի համար ռազմադաշտը դառնում է զինական գործի ստեղծագործական՝ ռազմարվեստի ասպարեղ…

Գարեգին Նժդեհն ասում է, երբ մարտի դաշտում քեզ մենակ ես զգում, հետ նայիր եւ կտեսնես, որ քեզ հետ են նաեւ մեր մեր բազում նահատակ հոգիները… եւ եթե կարող ես փախիր, լքիր մարտադաշտը, երբ նրանք կանգնած են թիկունքիդ՝ քեզ հետ են… Ով սա իրապես տեսել է մարտադաշտում՝ կհասկանա անպարտելիության եւ հերոսանալու վեհությունը… Ինչպես կարելի է փախչել՝ մարտադաշտում թողնելով Նժդեհին, Անդրանիկին, Արաբոյին, Սերոբ Աղբյուրին, Գեւորգ Չաուշին… ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ-ի վրիժառուներին… Բեկորին, Մոնթեին, Դուշմանին, Թաթուլին, կամավորական նահատակներին… Ապրիլյան քառօրիա պատերազմի հերոսներին…

Եվ հայկական բանակը սա ապացուցեց Արցախյան պատերազմի տարիներին, երբ թշնամու կողմից մեր կամավորականների դեմ մարտնչում էին թուրքական գորշգայլերը, աֆղանական մոջահեդները, արաբական վահաբականները, չեչենական գրոհայինները, ուկրաինական օդաչուները, մերձբալթյան հրաձիգները, նաեւ այլազգի դիպուկահարները…

Հայկական բանակը սա ապացուցեց նաեւ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տարիներին, երբ 18-20 տարեկան հայ զինծառայողները ջախջախեցին ադրբեջանցի զինուժին, որի կողքին կռվում էին նաեւ թուրքական ՆԱՏՕ-ական զինվորներն ու իսլամական պետության կողմից նախապատրաստած ադրբեջանցի ահաբեկիչները:

Իմիջիայլոց, Սիրիայի եւ Իրաքի դեմ կռիվներին թուրք եւ ադրբեջանցի հարյուրավոր ահաբեկիչներ են մասնակցել իսլամական պետության բանակի կազմում: Դրանցից շատերն արդեն սատկել են, ինչպես իսլամական պետություն կոչվածը, սակայն դեռ որոշակի քանակությամբ մնում են:

Այդ ժամանակներում Ստամբուլը եւ Բաքուն վերածվել էին աշխարհի տարբեր ծայրերից ահաբեկիչների ընդունման եւ ԻԼԻՊ-ին աջակցելու կենտրոններ:

Այսօր էլ կասեմ, որ հայկական բանակը վստահելի գերտերության (կամ՝ փոխլրացնող քաղաքականության հաջողության դեպքում, երբ մնա գործընկերը համաշխարհային բեւեռների) ռազմա-քաղաքական աջակցության պարագայում կարող է մարտնչել նաեւ թուրքական բանակի դեմ:

Թուրքիայի բանակը չնայած ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, չունի իր բանակի գործնական հաջողությունների մասին խոսելու ոչ մի լուրջ փաստարկ: Տասնյակ տարիներ երկրի ներսում Քրդական բանվորական (աշխատավորական) կուսակցության մարտիկների հետ պատերազմի տարիներին երբեք չի կարողացել տոնել վստահ հաղթանակներ եւ կրել է կորուստներ ինչպես զինուժի, այնպես էլ ոստիկանության եւ խաղաղ բնակչության շրջանում:

Սա նման է վերեւում ասված այն իրականությանը, որ հայ կամավորականները կարողացան ջախջախել Արցախյան պատերազմում Ադրբեջանին սատարող բազմաթիվ այլազգիների, որոնց մի մասը արհեստավարժ զինվորականներ էին… Կամավորականներ են նաեւ քուրդ մարտիկները:

Թուրքական բանակը չարդարացրեց իրեն նաեւ Սիրիայի եւ Իրաքի ուղղությամբ կատարված ռազմական գործողություններում, ոչ մի առաջադրված նպատակ այդպես էլ իրականությոն չդարձավ, չնայած այս երկու արաբական երկրները զուգահեռ կռվում էին նաեւ իսլամական ահաբեկիչների դեմ:

Թուրքիային աջակցույմ էր Միացյալ Նահանգները, Սիրիային՝ Ռուսաստանի Դաշնությունը, ինչի մասին էլ խոսեցի վերեւում, եթե հայկական բանակը իրական աջակցության արժանանա որեւէ գերտերության կողմից, ունակ է մարտնչելու նաեւ թուրքական բանակի դեմ…

600-800 հազար (տարբեր թվեր են նշվում) թուրքական բանակի շուրջ 70-80%-ը թուրքեր չեն, ինչպես այդ երկրի բնակչությունը: Սա Անկարայի համար միշտ եղել է լուրջ մտահոգության առիթ (հայերին այսօր վախենում են անգամ ազգային փոքրամասնություն ճանաչել՝ համարում են կրոնական փոքրամասնությւն…): Քրդերից բացի, այդ բանակում մեծ թիվ են կազմում նաեւ ծպտյալ հայերը, հույներն ու հրեաները, ալեւիները, թուրքմենները, չերքեզները, արաբները եւ այլք: Համաշխարհային լուրջ գործընթացների ժամանակ այս ամենն ի հայտ է գալու… ի հայտ են բերելու շահագրգիռ կողմերը;

Նման իրավիճակ արդեն եղել է ադրբեջանական բանակի հետ, երբ Արցախյան պատերազմի տարիներին փորձում էին ռազմաճակատի առաջին գիծ բերել թալիշներին, լեզգիներին, թաթերին, թրդերին կամ այլ ազգային փոքրամասնքությունների: Նրանք չէին ցանկանում մեռնել հանուն Ադրբեջանի, նաեւ հայերի հետ խնդիր չունեյին եւ լքում էին դիրքերը, պահանջելով, որ առաջին շարքերում հենց ադրբեջանցիները կռվեյին…

Հայ-թուրքական պատերազմի ժամանակ որ մի տարբերություն չի լինելու, ավելին՝ 600-800 հազարանոց հռչակված Թուրքիայի բանակի կազմում իրականում կմնան իրենց թուրք համարող 150-300 հազարը:

Մի փաստական օրինակ միայն բերեմ, 1990թ. կամավորականներով ձեւավորված Հայոց Ազգային Բանակը՝ ՀԱԲ-ը, կարողացել էր հավաքագրել շուրջ 100 հազար կամավորական եւ Հայաստանի բոլոր սահմանային գոտիներում ուներ ռազմական ճամբարներ եւ տեղի իշխանության ու բնակչության հետ ստեղծել էր թիկունքային զորամասեր… Համահայկական բանակը, երբ սփյուռքահայերը եւս ընդգրկվեն, վստահաբար համարժեք դիմակայություն ցույց կտա թուրքական բանակին եւ կարող է անգամ առաջանալ Արեւմտյան Հայաստանի ուղղությամբ (Արեւելյան Հայաստանի մասին չենք մոռանա…):

Մի փաստական նշում էլ անեմ, մոտ 20 միլիոն քրդերի, որ ապրում են Թուրքիայում մի մասը ծպտյալ հայեր են, որոնց մի մասն էլ ՔԲԿ-ի մարտիկներ են… հանրահայտ է, որ քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանը եւս հայ է, որ իր իրական անուն-ազգանունով չի հանդես գալիս: Իսկ սա արդեն լուրջ ներքաղաքական պատերազմի սպառնալիք է, որի դեպքում Թուրքիան կկանգնի անգամ պետության կազմաքանդման առջեւ…

………………………………………………………………………..…

Այս ամենը կարելի է էլի մանրամասնել, դրա ժամանակը եւս կգա, սակայն կա մի բայց… ինչը հայկական բանակի մասին վերեւում ասած բոլոր առավելությունները իրականությունից կվերածի մաղթանքի…

Մեծ հայը՝ Գարեգին Նժդեհը, իր փարձաշատ խոսքերի փնջում ունի նաեւ այսպիսի տեսակետ՝ լավ է ոչխարների բանակն առաջնորդի մի առյուծ, քան առյուծների բանակը՝ մի ոչխար:

Սա միշտ արդիական խնդիր է, եթե երկրում իշխում է ամբոխի հոտային մտածողությունը: Ավելի ստույգ՝ մտածողությունից զուրկ ամբոխահաճությունը… Բանակը կենտրոնաձիգ կառույց է եւ դա է հաղթանակների գրավականը… Եվ պետությունը եւս պիտի նման կառույց լինի, այլապես…- www.hayary.org  

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։