Վասն ինքնահոս բախտիբերման ճանաչողության – Կամ՝ ամեն բան, ինչ ունի սկիզբ, ուէ նաեւ ավարտ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հանրահայտ է, որ «Իմ քայլը» ծրագրվել էր իրականացնել միայն մեկ նպատակի համար, որ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարողանար ապացուցել, որ ինքը ՀՀ նախագահ, ապա վարչապետ Սերժ Սարգսյանի «ընդդիմադիր խաղացողը» չէ

Հանրահայտ է նաեւ, որ «Իմ քայլը» արդեն գործողության (իրականում քայլ-երթը հաճախ մեքենայի արագությամբ եւ առանց նկարահանման էր իրականացվում) ընթացքում ապացուցեց, որ գրեթե ամբողջ Հայաստանում լուրջ ատելություն է կուտակվել գործոց իշխանությունների նկատմամբինչը իրականում ավելի քան 25 տարվա պատմություն ունի, երբ ՀՀ 1-3 նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կուտակել էին հերթականությամբ (ինչը ամենեւին չի նշանակում, որ այդ տարիներին պետական կարեւոր քաղաքական քայլեր չեն արվել բոլոր նախագահների օրոք)…

Հանրահայտ է, որ ավելի քան 25 տարի երկրում համակարգային փոփոխություն չէր լինում եւ ՀՀ 1-3 նախագահների թիմերը փոխարինում էին մեկմեկու եւ՛ իշխանության եւ՛ ընդդիմության ոլորտներում, ինչի մասին գրել եմ նաեւ նախագահների գործունեության ժամանակ: Անգամ առանց թաքցնելու այս դաշտից այն դաշտ էին տեղափոխվում նախարարներ ու պատգամավորներ

Հանրահայտ է, որ «Իմ քայլը» եւ ատելությամբ լցված ժողովրդական զանգվածները փոխշահավետ իրավիճակ նկատեցին (բոլորը չէ, որ պաշտպանում կամ հիանում էին «դուխով Նիկոլով») եւ Նիկոլ Փաշինյանի ծրագրերը փոխվեցին անգամ իր համար անսպասելի, նա ցանկացավ դառնալ ԱԺ նախագահ…  

Հանրահայտ է, որ այս նպատակը նույնպես աճ ապրեց, երբ հանրահավաքներն ու պետական շենքերի եւ ավտոճանապարհների անօրինական «գրավումը» ցուղարարների կողմից՝ չհանգեցրեց օրինական արձագանքի իրավապահների կողմից, եւ հանգեցրեց իշխանության գործունեության (իրականում՝ անգործության) շրջափակմանԻնչը «Իմ քայլը» շարժման համեստ նպատակը, վերցնել ընդդիմության առաջնորդությունը, ժողովրդական ալիքի վրա, ինքնահոս բերեց հասցրեց վարչապետի աթոռին

Առաջացավ արյամբ կամ անարյուն գործելու իրավիճակԵվ իշխանությունները, դիցուկ՝ Սերժ Սարգսյանն ընդունեց պաշտոնից իր հեռանալու տարբերակը՝ գործընկերների ու կուսակիցների համար շատ անսպասելի

Հանրահայտ է, որ սիրո եւ համերաշխության անվամբ պիտակավորված հեղափոխությունը իրականում վերածվեց պատժի, մերժողականության ու ատելության պետական քաղաքականության: Իսկ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները հանգեցրին նորընտիր քաղաքապետի ու գործող վարչապետի կողմից հայ հանրությանը (նաեւ սփյուռքում, Արցախում չհամարձակվեցին խորացնել) սեւերի ու սպիտակների բաժանելու քաղաքականության

Հանրահայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալով հետզհետե հասկացավ, որ իր գործընկեր-կադրերը հիմնականում անտեղյակ են ոչ միայն իրական կյանքից, այլեւ՝ պետականորեն գործելու կարողություններից

Եվ նա նախընտրեց Սերժ Սարգսյանի կադրերից օգտվել, որ ունեն փորձ պետական կառավարման համակարգում աշխատելու եւ տեղյանկ են ներքին ու արտաքին հիմնահարցերի ընթացքից (չնայած մինչ այս էլ կային նշանակված պաշտոնյաներ, որ նախկին թիմից էին):

Ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ Նիկոլ Փաշինյանը չաշխատեց, այլ ընտրեց գահընկեց արված Սերժ Սարգսյանին: Նա հասկացավ, որ ՀՀ 1-ին նախագահի օժանդակությանը դիմելով, նրա թիմը հետզհետե կուլ կտան իրեն, իսկ ՀՀ 2-րդ նախագահը այսօր լրջագույն ընդդիմության հարթակ է բացել իր դեմ

Դեռ հանրահայտ չէ, արդյո՞ք այս խաղը վերադառնում է ի շրջանս յուր եւ Սերժ Սարգսյանի վերջերս աշխուժացող գործունեությունը չի հանգեցնելու մի նոր իրողության ստեղծման՝ հիմնավորելով, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի «ընդդիմադիր խաղացողն» է, ով օգտվելով ժողովրդական ատելության ալիքից՝ մի պահ դուրս եկավ ինքնուրույն խաղի, բայց հասկացավ, որ երկրի ղեկը բռնելով հնարավոր է տանի նավաբեկության, հատկապես արտաքին հարցերում

Ի վերջո, մի քիչ զարմանալի է Ռոբերտ ՔոչարյանՍերժ Սարգսյան երկատված ընդդիմության գոյությունը, ինչը մտածել է տալիս «ընդդիմադիր խաղացող» թեմայի առումով

Դեռ հանրահայտ չէ, արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կվերընտրվի վարչապետ, թե կգնա ԱԺ նախագահի ճանապարհով

Դեռ հանրահայտ չէ, այդ տարբերակի դեպքում ո՞վ կդառնա երկրի վարչապետ

Եթե Նիկոլ Փաշինյանը գնա վերոնշյալ ճանապարհով, ապա ԱԺ նախագահ մնալու նրա հնարավորությունները հետզհետե կպակասեն եւ նա կվերածվի պատգամավորի, ինչպես լինում է ի շրջանս յուր տարբերակում

………………………………………………………….

Բայց չի բացառվում, որ նոր անակնկալներ լինեն եւ կրկին արյամբ կամ անարյուն գործելու տարբերակները գան

Հետգրություն-1.- Հանրահայտ է, որ այն ինչ «հայտնաբերեց» եւ դեռ «կհայտնաբերի» երկրի ազգային անվտանգությունն այսպես ասած՝ կոռուպցիոն ոլորտում, դրանք բնավ էլ նոր բացահայտումներ չէին (ինչպե՞ս կարելի է մի քանի ժամում կամ օրում նման բաներ բացահայտել), այլ «գաղտնի զենքեր» էին դրված արխիվում, մեղավորներին բռի մեջ պահելու եւ հասկանալի այլ պատճառների համար: Նոր իրողությունը դրանք դարձրեց «բացահայտ զենքեր» եւ անցավ գործի:

Եվ ի վերջո հանրահայտ է, որ այսօրվա իրողությունների կառավարությունը նախկինների թողած միայն այդ «բացահայտումներով» է հայտնի, այլ բան չի արվել (ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ոլորտներում), իսկ այն ինչ կատարվել ու կատարվում է եւ ծրագրված էր նախկինների օրոք, հայաստանյան, թե միջազգային նշանակության միջոցառումներ, տոնակատարություններ ու այլ ծրագրեր են իրականացվում, որ կատարվում են ինքնահոս, ամեն բան վաղուց մշակված ու որոշված է, հատկացումներն էլ արված ենԲայց շուտով դա կավարտվի, ի՞նչ են ցույց տալու նորերը, ի՞նչ միջոցներով են բավարարելու այն մարդկանց պահանջները, որոնց ալիքի վրա եկել են իշխանության

Եվ այստեղ է տեղադրված այն թաքնված տեսախցիկը, որտեղ ասվում է, որ չի բացառվում նոր իրողության առաջացումըկամ այս մարդկային զանգվածը ձմեռային ցրտից ու սովից գիտակցության եկած կնդվզի «երկրային աստված» սարքված Նիկոլ Փաշինյանի դեմկամ նա կհասցնի ապացուցել, որ ինքը Սերժ Սարգսյանի «ընդդիմադիր խաղացողն» է ու եկել է ամեն բան վերադարձնելու պահը: Իսկ այն, ինչ կատարվեց Նիկոլ Փաշինյանի կողմից որպես ինքնուրույն խաղ, ինքնաբերաբար ստացվեց այն իրողությունից հետո, երբ Սերժ Սարգսյանը գիտակցեց մարդկանց ատելության չափն ու մակարդակը եւ հայտնվեց մեծ շփոթի եւ գործընկերների կողմից խաբված լինելու (կամ իրավիճակը ոչ ճշմարիտ ներկայացնելու) փաստի հորձանուտում

Հետգրություն-1. – Եթե խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի կադրերի հետ (որոնց արդեն ներդնում է) փորձի մնալ վարչապետ, ապա հայտնվելու է նախկին վարչապետի կարգավիճակում, ինչը հայ հանրությանը իսկապես բաժանելու է երկու բեւեռներիերկրային աստված» սարքված Նիկոլին չպաշտպանողները ակամա օգնելու են մյուս բեւեռին) եւ սեւերի ու սպիտակների բախումն արդեն անարյուն չի ավարտվելու

Այս ամենը կարող է արագանալ եւ ավելի աղետալի ընթացք ստանալ արտաքին միջամտությամբ, ոչ միայն երկրի սահմաններում լարում առաջացնելով, այլեւ հենց երկրի ներսում՝ դրամաշնորհներով սնվող ազգադավ ուժերի կողմից հրահրված…- www.hayary.org

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=7161Վասն ինքնահոս բախտիբերման ճանաչողության – Կամ՝ ամեն բան, ինչ ունենում է սկիզբ, ուէ նաեւ ավարտ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։