Վասն հայ-արիականների՝ «երեկ-այսօր-վաղը» պայքարի անքակտելիության…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ Աիական Միաբանության նշանաբանն է.-

Հայ Ազգի յուրաքանչյուր ներկայացուչիչ սկզբունքային է համարում իր Ազգի միասնությունն ու Արյան մաքրությունը, Հայ Ընտանիքների ամրությունը, բուն Հայ-Արիական Ակունք-Արմատներին վերադառնալու անհրաժեշտությունը, Հայրենիք-Բնօրրանի ազատությունն ու անկախությունը, ամբողջականությունն ու հզորությունը եւ բոլոր ուժերով ու միջոցներով պայքարում է հանուն այս Սուրբ Նպատակների իրականացման:

* * *

Պատմականորեն անխուսափելի Արցախյան շարժման հզոր ալիքը Հայ Ազգի նոր զարթոնքի, ալեկոծման սկիզբը եղավ: Բուռն պոռթկումը Հայ Ազգի մեջ արթնացրեց Հայ Ցեղի բացառիկ (Արարչակնիք եւ Աստվածազարմ) Գենը եւ ՀայԱրիացիների քաջարի (արի), ազատատենչ Ոգին… Արցախյան ազատամարտը Հայ Ազգի հայրենասիրական զգացմունքները վերափոխեց հայրենապաշտականի ու հայրենատիրականի, եւ Հայ ազգային ազատագրական պայքարը թևակոխեց նոր փուլ, որն ավարտվեց Հայաստանի (նաեւ Արցախի) անկախացմամբ՝ իրականում եւ փաստացի՝ վերամիավորմամբ…

Անկախության (եւ Միացյալ Հայաստանի առաջին քայլի) ձեռք բերումից հետո, պահանջվեց ուժերի գերագույն լարում եւ առավել կազմակերպվածություն ու կարգապահություն՝ մեր հիմնական նպատակներին հասնելու համար: Անցած հազարամյակների ու ներկա պայքարի փորձը, Հայաստանում առկա իրադրությունը հանգեցրել են Ազգի ինքնահաստատմանն ու ինքնաճանաչմանը, Հայ Տեսակի (Երկնային ու Երկրային) արարող արմատներին վերադառնալու գաղափարին: Առաջացել են բարդ ու տարաբնույթ խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը Հայ Ազգի գոյատեւման, ազատ, անկախ զարգացման, Հայրենիքի միասնության (Հայկական Լեռնաշխարհի միջազգայնորեն վերաարժեւորման) համար կարեւոր են ու սկզբունքային…  

Այսօր, ցավոք դեռ պետք է կերտվի այն Հայը, որի ամուր ձեռքերում է լինելու Ազգի ու Հայրենիքի ապագան: Այդ Հայը պետք է դառնա իր Ակունքներին ու բազմադարյան իմաստությամբ եւ ազատատենչ հզորությամբ վերատիրի Ամբողջական Հայաստանին՝ կազմակերպելով Հայ Ազգի համախմբումը հզոր ու առաջադեմ Միացյալ Հայրենիքում:

Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի վերակերտումը, Հայերի  Բնօրրանի վերատիրումը (Արցախ (Լեռնային եւ Դաշտային), Նախիջեւան, Ջավախք, Արեւմտյան Հայաստան, Կիլիկիա…) պետք է իրականացվի փուլ առ փուլ՝ հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանում պատմական պահի, Հայաստանի դիրքն ու կարողությունները, եւ քաղաքական-տնտեսական, կրոնական-գաղափարախոսական ոլորտներում նաեւ միջազգային շահերի նպաստավոր լինելու հանգամանքը…

Հողահավաքի ու Հայահավաքի իրականացումը անբեկանելի վճիռ է:

Հայ Արիական Միաբանությունը աջակցություն է ցույց տալիս այն բոլոր կազմակերպություններին եւ անհատներին (Հայաստանում (Հայ Արիական Միաբանությունը ճանաչել է ՀՀ-ԼՂՀ վերամիավորման փաստը), թե Սփյուռքում), որոնք գործում են բացառապես Ազգի ու Հայրենիքի շահերից ելնելով, եւ առաջնորդվում են անցյալի պատմական հիշողությամբ ու չեն անտեսում ազգային ավանդույթներն ու արժեքները, չեն աղճատում Հայի ազգային ու բարոյական նկարագիրը:

Մեր անցյալը, ներկան ու ապագան համարում են անբաժանելի եւ հայի շարունակական ճանապարհը դեպի հավերժություն…

Հայ Արիական Միաբանությունը կողմնակից է բազմակուսակցականությանն ու բազմակարծությանը (սակայն, ոչ երբեք հակազգային ու հակապետական, անբարո ու հոգեխեղ քարոզչությանը) ու որպես քաղաքական ուժ եւ ուղղություն՝ առաջնորդվում է հայ ազգային-ազգայնական գաղափարախոսությամբ, հետեւորդն է Ցեղակրոն ուսմունքի եւ Ցեղապաշտության գրված ու չգրված օրենքների իրականացման, ինչպես նաեւ Արիադավանության (Ազգային Հավատի-Հեթանոսության)՝ Հայ Աստվածների պաշտամոււնքի…- www.hayary.org

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։