Վասն հայ-արիական (հայ ծինաբանական) կենսադրույթների իրականացման – 1,2,3,4,5 / ա / Չվնասելու – բ / Ներդաշնակելու – գ / Գործունեության – դ / Դպրության – ե / Իմաստության (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Վասն հայ-արիական (հայ ծինաբանական) կենսադրույթների իրականացման – 1 (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

ա / Չվնասելու

- Մի՛ վնասիր խոսքով, գործով, մտքով եւ մի՛ թող, որ քեզ վնասեն:

- Մի՛ արա այլոց այն, ինչ չես կամենում որ անեն քեզ:

- Եղի՛ր քո մղումների, կրքերի, ցանկությունների, զգացումների, խռովքների, հույզերի, տրամադրությունների եւ հակումների տիրակալը:

- Բարեկամիդ, ընկերոջդ, զավակիդ որակներն ամրապնդիր խրախուսանքով, բայց մի՛ բթացրու գովասանքով:

- Ինչպես դատես ուրիշին, այնպես կդատապարտես ինքդ քեզ:

- Չարի հանդեպ մի համակվիր սնոտի տագնապով, վախով, սարսափով եւ մերժի՛ր դիվային դրսեւորումները, որոնք հիմնականում երեքն են՝ ագահությունը, ցասումն ու տառփանքը:

- Մի՛ վերածիր փառքդ՝ սնափառության, հպարտությունդ՝ գոռոզության, հարգանքդ՝ քծնանքի, բարկությունդ՝ կատաղության, ուրախությունդ՝ կեր ու խումի, հակակրանքդ՝ ատելության, ենթադրությունդ՝ կասկածի

- Մի՛ առաջնորդվիր ցանկալին իրողություն է, անցանկալին՝ պատրանք մտայնությամբ:  

- Զատի՛ր թացն ու չորը եւ համատեղ մի՛ այրիր, զի թացը դեռեւս  վառելիք չէ ու կրակի համար պղծություն է: Թացի տեղը կրակի կողքին չորանալն է:

- Մեղանչողի նկատմամբ ներողամիտ եղիր, բայց միա՛յն պատժելուց հետո:

- Մեղանչողի հանդեպ  եղի՛ր վեհանձն, բայց պատժի մեջ մի՛ թերացիր ու չափը մի՛ անցիր:

- Մի՛ շփոթվիր, երբ պահանջում են ճշմարտության ապացույցներ:

- Անմաքուր մարմնով մի՛ խոսիր, մի՛ գործիր, մի՛ սնվիր:

- Ուտելու ժամանակ եղիր հանգիստ եւ մի՛ շտապիր:

- Նրբացրու սնունդդ եւ բարելաված կլինես առողջությունդ, տնտեսած՝ ժամանակդ ու բոլոր ուժերին տիրապետելու կարողություն կունենաս:

- Առողջարար է այն սնունդը, որն առավելագույնս է փոխակերպվում կենսաուժի:

- Մի՛ թող որ սնունդդ սնվի եւ զբաղնունքդ զբաղվի քեզանով:

- Նա՛, ով իրեն շրջապատում է արատներով, ինքն է դառնում արատավոր եւ հիմարանալով՝ տառապում է:

- Մշտապես անարատ պահի՛ր արյունդ.

ա/ Արյունապղծություն է ա՛յն ամենը, ինչ բացասաբար է անդրադառնում արյան մաքրության եւ որակի վրա

բ/ Տհաճ երեւույթը, ձայնը, հոտը, համը, միտքը, ինչպես նաեւ՝ տագնապը, վախը, սարսափը, հնացած սնունդը ազդում են արյան վրա եւ թուլացնում Ծինը-Գենը:

- Միտկարացրու մարմինդ եւ հոգիդ՝ տարաբնույթ նյութական ու հոգեւոր թմրեցուցիչներով:

- Ճանաչի՛ր, բայց մի՛ փորձիր հասկանալ ու արդարացնել տականքին, ինքդ կհայտնվես նրա վիճակում:

- Ո՛չ մի դեպքում տականքին մտերիմ ու մերձավոր մի՛ դարձիր, որպեսզի չպարտավորվես սիրել եւ պաշտպանել նրան այնպես, ինչպես ինքդ քեզ:

- Զանազանի՛ր հարուստին ունեւորից, աղքատին՝ չքավորից:

- Ո՜վ մարդ, զգուշացիր հակաբնական դառնալուց, զի այս վտանգը բոլոր արարածների մեջ միա՛յն քեզ է սպառնում:

- Մի՛շտ խնամիր Կենաց (Գեների) ծառդ եւ երբեք այլ տեսակով մի՛ պատվաստիր, իսկ չորացած ոստերն անհապաղ էտի՛ր ու այրի՛ր:

 – Սերունդ տու՛ր՝ ընտանիք կազմելով հայի հետ- www.hayary.org  

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Վասն հայ-արիական (հայ ծինաբանական) կենսադրույթների իրականացման – 2 (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

բ / Ներդաշնակելու

- Մի՛ առաջնորդվիր կասկածանքով, ենթադրությամբ, հակակրանքով եւ ատելությամբ:

- Մի՛ եղիր կաշառող եւ կաշառվող:

- Եղի՛ր ուղղամիտ, արդարացի ու բարեպաշտ:

- Առաջնորդվի՛ր անձդ կարեւորելու (չթերագնահատելով կամ չգերագնահատելով) սկզբունքով:

- Խոսի՛ր ճիշտ եւ կարճ, լսի՛ր ուշադիր ու զանազանի՛ր անհրաժեշտը:

- Մի՛ խնդրիր եւ մի՛ թող որ քեզ խնդրեն (կան կեցա-բարեպաշտական որոշ բացառություններ):

- Երբեք անհիմն մի՛ նեղացրու եւ արիություն ունեցիր ընդունելու եւ ուղղելու սխալներդ:

- Եղի՛ր հաստատուն, հանդուրժող, զուսպ, հանդարտ եւ խոհեմ:

- Ցուցամոլ մի՛ եղիր, երեսպաշտություն մի՛ արա, կեղծ կեցվածք մի՛ ընդունիր: Ինչպիսին տանն ես, այնպիսին էլ դրսում եղի՛ր:

- Սակավակերությունն ու շատակերությունը, անսեռունակությունն ու վավաշոտությունը, ալարկոտությունն ու հապճեպությունը, նախանձն ու անտարբերությունըհոգեկան խանգարումներ են:

- Եղի՛ր սեռահաս եւ ապա նոր սեռահաղորդ:

- Զանազանի՛ր սեռային մերձեցումը կենակցումից  (կենակցել՝ Գենը կցել կարող են մե՛կ այր եւ մե՛կ կին):

- Մերձեցումը բնորոշում է սեռային բազմազանություն (ընդհուպ մինչեւ համասեռային ու չորքոտանիների հետ տառփանքային հաղորդակցություն), որը հանգեցնում է մարմնի պղծության: Ոչ մի ձեւով, չափով, ժամանակով մի՛ պակասեցրու սթափությունդ:

- Մշտապես զարգացրու՛ ընկալունակությունդ (իմացականությանն ու տրամաբանությանը խարսխված) եւ կճանաչես բարին ու չարը:     

Ընկալումները լինում են՝

*Ուղղակի,

*Ներզգայական,

*Ավանդական-սովորութական,

*Տրամաբանական,

*Համեմատական,

*Հավանական-անհավանական,

*Գիտական,

- Արդար լինելու համար բոլորի եւ ամեն ինչի մեջ նախ փնտրիր դրական հատկանիշներ:

- Ընդունելի են այն ծայրահեղությունները, որոնց բնորոշ են ճշմարտությունը, սերը, արիությունը եւ բարությունը: Մնացած ծայրահեղություններն ավերիչ են

- Կոփի՛ր մարմինդ, միտքդ, ոգիդ եւ դրանց ներդաշնակ զարգացմամբ կհասնես մարմնական զորության, մտավոր կարողության ու հոգեւոր իմաստության:

- Անկողնուցդ շու՛տ վեր կաց եւ առաջին գործդ թո՛ղ լինի մարմինդ ու միտքդ մաքրելը, գեղեցկացնելն ու զորեղացնելը, հոգիդ Վերին Էությամբ սնելը…

- Ո՜վ կին, ոչ մի ձեւով, չափով ու ժամանակով մի՛ պակասեցրու գեղեցկությունդ ու նվիրվածությունդ, այլապես ամուսինդ դրանք կփնտրի այլոց մեջ:

- Ո՜վ այր, ուշադիր եւ հոգատար եղի՛ր կնոջդ նկատմամբ, այլապես այդ կանեն այլոք: - www.hayary.org  

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Վասն հայ-արիական (հայ ծինաբանական) կենսադրույթների իրականացման – 3 (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

գ / Գործունեության

- Խոսքդ արժեվորի՛ր գործով:

- Բոլոր տեսակի նվիրաբերումներն ու զոհողությունները կատարիր առանց հատուցման ակնկալիքի:

- Ապրի՛ր այնպես, որ կարեկցանքի, սփոփանքի, մխիթարության, քծնանքի ու շողոքորթության կարիք չունենաս:

- Տու՛ր, ինչ կարող ես, ստացի՛ր, ինչ կարող են տալ:

- Տու՛ր ինչպես Արեւը, որ Արիները դրանից զորանան, չարիները՝ մոխրանան:

- Գող է նա, ով կարողացածը չի տալիս:

- Երբ անհրաժեշտ է կայացնել որոշում. մի՛ խուսափիր, քանզի դա միևնույնն է կայանալու է:       

- Որտեղ անզոր է գիտակցությունդ, ապավինի՛ր սրտիդ:

- Լսի՛ր ինքդ քեզ, վստահի՛ր ներքին ձայնիդ: Դա հիմքն է, որից կարող է ծնվել ցանկացած հայտնագործություն:

- Զգայարաններդ բանեցրուզգալու եւ ո՛չ ցանկանալու համար:

- Մշտապես մարզիր զգայարաններդ, որ լիարժեք հաղորդվես Գերագույն Էությանը:

Մարզման ենթակա զգայարաններն են՝

*Տեսողությունը,

*Լսողությունը,

*Հոտառությունը,

*Համի զգացողությունը,

 *Շոշափելիքը,

 *Ներզգացողությունը,

*Հիշողությունը:

- Քայլի՛ր քո՛ արահետով, եթե մյուսը նույնիսկ թագավորական ճանապարհ է: Քայլի՛ր առանց կասկածելու, շրջվելու ու վախենալու:

- Փնտրի՛ր եւ ականատես կլինես «հրաշքների»:

- Զանազանի՛ր պատրանքը իրականությունից:

- Մաքուր պահի՛ր բերանդ ամեն նզովքից եւ անեծքից: Դրանք կվանեն բարեկամիդ, կզվարճացնեն՝ թշնամուդ:

- Հայհոյանք տալը թուլության, անզորության դրսեւորում է:

- Գնահատի՛ր պարտականություններդ  ավելի, քան՝ իրավունքներդ:

- Մարմնիդ, Մտքիդ եւ Ոգուդ զորության շտեմարանը մի՛ տրամադրիր անառակներին ու տխմարներին:

- Ազգի բարօրության համար տեղդ զիջիր առավել ունակներին:

- Ազգային խնդիրներին նվիրաբերվիր կամավոր եւ գիտակցաբար:

- Գործադրի՛ր բոլոր կարողություններդ՝ մարդ կոչվելու եւ արժանի մարդկանց համար աշխարհ կառուցելու նպատակով:

- Միայն ազգի որակը կրողը պետք է առաջնորդ ու նաեւ՝ պետական այր լինի:

- Առանց ազգային ապրելակերպի՝ ազգային գաղափարախոսությունն ու քաղաքականությունը դեռեւս ազգային որակներ չեն:

- Բնական համակարգը զուտ ազգային-ազգայնական կենսակերպ է, սակայն ներկայումս կան արհեստածին համակարգեր (օրինակ՝ ներկայումս կեղծ ժողովրդավարությունը): Իրական ժողովրդավարությունն էլ հարատեւ չէ (ճիշտը՝ ժողովրդաիշխանություն ձեւակերպումն է) եւ անպայման վերածվելու է ամբոխավարության, որը ծայրահեղություն է: Նման ճակատագրի են արժանանալու բոլոր անբնական համակարգերը:

- Խոստումներիդ կատարման մեջ եղի՛ր հետեւողական եւ նույնիսկ թշմանուդ տված խոստումդ մի՛ դրժիր:

- Վստահի՛ր բոլոր նրանց, ովքեր աներեր են իրենց խոստումների մեջ: Վստահի՛ր այնքան, որքան որ մարդն արժանի է վստահության:

- Հարգել կարողանալու համար նախ հարգիր ինքդ քե՛զ, խուսափելով եսամոլական անհատական եւ հավաքական դրսեւորումներից:

- Ճշմարտությունը ուժեղների՛ մենաշնորհն է:

- Ազատվի՛ր մահվան երկյուղից ու կլինես իսկապե՛ս ազատ եւ անպարտ:

- Մահը տրված է մարդուն ա՛յն հաղթահարելու, ոչ՝ նրան սպասելու ու տրվելու համար:

- Վաղվա գործդ արա՛ այսօր, հաջորդ կյանքին նախապատրաստվիր ա՛յս կյանքում: Դրանից կշահեն եւ’ ընտանիքդ, եւԱզգդ, եւՄոլորակդ, եւ’ Տիեզերքդ:

- Եթե ձգտում ես «Երկնային արքայության», ապա ապրի՛ր արքայավայել՝ ինչպես բարեպաշտ եւ իմաստուն արքաները, եւ ո՛չ որպես տգետ ստրուկ, քանզի՝ ինչ ցանես, այն էլ կհնձես:

- Ո՜վ մարդ արարած, ճակատիդ երկու գիր ունես. «Ես եմ, որ եմ» եւ «Առաքելություն»: Առաջինը լրացուցիչ ճիգ ու ջանք չի պահանջում ու հասցնում է մակերեսային ու վաղանցիկ երջանկության, երկրորդը պահանջում է զրկանք ու զոհողություն եւ հասցնում է հարատեւ երջանկության: Ընտրությունը քոնն է:

- Միշտ ձգտի՛ր երջանկության: Երջանկությունը վաղանցիկ ոգեմտացնծության վիճակ է՝ պայմանավորված գոյիմաստական հաղթանակներով: Որքան բազում եւ հարաճուն են հաղթանակները, այնքան տևական է երջանկության զգացումը: Դու՛ ես քո դժբախտության պատճառը եւ երջանկության երաշխավորը:

- Քո երջանկությունը տես Ազգիդ հզորացման եւ Հայաստանի բնական սահմանների վերականգնման մեջ, ամեն ինչ զոհաբերիր հանուն Հայրենիքի: Արարչի կողմից մեզ տրված Հայրենիքը՝ Հայկական Բարձրավանդակն է, որ միայն Հայերինս է: - www.hayary.org  

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Վասն հայ-արիական (հայ ծինաբանական) կենսադրույթների իրականացման – 4 (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

դ / Դպրության

- Իմաստավորիր շարժումդ, միտքդ, ժամանակդ: Եթե նման են բոլոր շարժումներդ, մտքերդ ու վայրկյաններդ, կնշանակի՝ անդամալույծ ես, անիմաստ եւ ընդամենը վայրկյան է կյանքդ:

- Ձգտի՛ր ապագային եւ կավելացնես ներուժդ:

- Ուսանի՛ր, պահպանելով Ազգին եւ Հայրենիքին առավել արդյունավետ ծառայելու խորհուրդը:

- Հարգի՛ր նրանց, ովքեր սիրում են իրենց Ազգն ու Հայրենիքը, նույնիսկ եթե թշնամիդ են:

- Նվիրվի՛ր Ազգիդ եւ Հայրենիքիդ սրով ու գրչով: Առաջնահերթությունը կթելադրի իրավիճակը:

- Ծառայի՛ր Ազգիդ եւ Հայրենիքիդ ամեն ինչով, բայց՝ ոչ՝ ստորությամբ:

- Հայրենիքը ստրկատեր չէ, իսկ նրան ծառայելն էլ՝ ստրկություն: Հայրենիքին ծառայելը՝ պաշտպանելն ու հզորացնելը, սեփական անձի եւ ազգի հարատեւման ու առաքելության իրականացման երաշխիքն է:

- Եվ գիտակցաբար, եւբնազդաբար ունեցիր Ազգի հավիտենության համար կռվելու ու մեռնելու պատրաստակամություն:

- Կռվի՛ր հաղթելու, մեռի՛ր անմահանալու համար:

- Մահը թշնամի չէ՛, այն մարտահրավեր է, արժանի հակառակորդ:

- Մեռի՛ր այնպես, որ մահդ էլ ծառայի Ազգիդ ու Հայրենիքիդ:

- Տեր եղի՛ր Հայրենիքիդ, այլապես օտարը բռնությամբ կորդեգրվի քո նախնիներին:

- Ամենօրյա մանրուքներում անգամ զարգացրու՛ կամքդ:

- Տղամա՛րդ ասելով հասկացիր վերարական, եւ կի՛ն ասելով՝ վերիգական հոգեվիճակ ու որակ:

- Մի՛ շփոթիր Արիությունը արու լինելու հետ:

- Առաքինուց սովորի՛ր՝ ինչպիսին կարելի է լինել, իսկ տականքից՝  ինչպիսին չի՛ կարելի:

- Ազատվիր՛ նախապաշարումներից եւ կվերականգնես Ցեղային լիարժեքության գիտակցությունդ, կատարելագործի՛ր անձդ եւ կպաշտպանես քո անհատականությունը:

- Երբ մարդիկ չար ու դաժան են իրավիճակի թելադրանքով, դեռ  ամեն ինչ չէ որ կորած է:

- Խստապահանջ եղի՛ր մարդ (Եռահամակարգ՝ Մարմին-Միտք-Հոգի որակի նկատմամբ, որպեսզի կարողանաս ստեղծել եւ գնահատել իսկական համամարդկային արժեքներ:

- Մարդը անքակտելի երրորդություն է՝ բաղկացած Մարմնից, Բանականությունից եւ Ոգուց-Հոգուց (հաճախ է դիտարկվում նաեւ Սիրտ-Ուղեղ-Հոգի երրորդությունը, երբ բոլորի զգացողությունները նոււյնն են՝ վճիռը կատարյալ է):      

- Մտքի եւ Ոգու ուժերը զորեղանում են այնտեղ, որտեղ լավ են կրթում եւ կրթվում:

- Ծնողների գերագույն պարտքը զավակներին կրթություն տալն է: Անկիրթ զավակներ ունեցող ծնողները պատվի արժան չեն:

- Միայն նա՛ կարող է համարվել լիարժեք մարդ, ով վաղ հասակից մշտապես մարզվել է եւ ստացել ազգային կրթություն:

- Ճշմարիտ ուսուցիչը նա՛ է, ով սովորեցնում է հարց տալուց զատ  գտնել նաեւ այդ հարցի պատասխանը:

- Որտեղ նահանջում է ոգեղենությունը, այնտեղ իմաստազրկվում է բանականությունը: Որտեղ իմաստազրկվում է բանականությունը, այնտեղ տկարանում է մարմինը: Երրորդություն-մարդ որակը նախապայման է Գերագույն Էության ընկալման:

- Ճանաչի՛ր հակառակորդիդ աշխարհընկալումը, գործի՛ր համարձակ ու արա՛գ՝ կանգնեցնելով նրան կատարված փաստի առաջ: Թող հակառակորդի դիմադրությունը խթան լինի, բայց ոչ՝ արգելք:

- Ճանաչի՛ր ճշմարիտ գեղեցկությունը: Դա այն գեղեցկությունն է, որը համապատասխանում է բոլոր զգայարանների պահանջներին:

- Գեղեցիկի ընկալումն ունեն բոլորը՝ եւառաքինիները, եւտականքները, սակայն, տարբեր են գեղեցիկը վայելելու ձևերը: Առաջիններն այն զգում, խնամում եւ հիանում են, երկրորդները՝ կամենում, տիրում ու բռնանում են:

- Քաղաքականությունը պայքար է՝ հանուն հավաքական իրավունքի: Իրավունքը ծնունդն է ուժի եւ արդարության: Ուժը ևեւարդարությունը մաքրությամբ եւ ճշմարտությամբ ոգեմարմնական մարզվածությունն է: Մաքրությամբ եւ ճշմարտությամբ ոգեմարմնական մարզվածությունը նախապայման է Գերագույն Էության իմաստավորման եւ իմաստության: Գերագույն Իմաստությունը կայացած (իրականացված) Ոգու բաղձալի նպատակն է:

- Իմաստուն Ոգով առաջնորդված  քաղաքականությունն արդար է եւ հաղթական:

- Ճանաչի՛ր քո մեծագույն թշնամուն, որը՝ ունայնությունը՝ սինն է: Կիսակույր ես, եթե չունես դրա ճանաչման ներհայեցողություն, բայց սինը կարող ես գտնել ուրիշի մեջ:

- Ուրիշի սինը քեզ համար վտանգավոր չէ, եթե հաղթահարված է քո սինը:

- Ո՜վ Հայ ռազմիկ, որքան շա՜տ քրտինք թափես, այնքան քիչ արյուն կկորցնես մարտադաշտում:

- Ապազգային հատկանիշներով առաջնորդվող ժողովուրդը վերածվում է ամբոխի եւ անբարո է դառնում հասարակությունը, բժիշկը երազում է շատ հիվանդ ունենալ, ինչպես ոստիկանը՝ հանցագործ, հրշեջը՝ հրդեհ, քահանան՝ առատաձեռն խաչհամբուրող, դագաղագործը՝ մեռել

- Խոսիր, մտածիր, գործիր, արարիր Հայերեն ու Հայաստանի համար:

- Գիտցիր՝ քո գերագույն ծնողը Ազգն է, ապա միայն անմիջական ծնողներդ: - www.hayary.org  

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Վասն հայ-արիական (հայ ծինաբանական) կենսադրույթների իրականացման – 5 (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
ե / Իմաստության
Զանազանի՛ր խելացիին գրագետից, կիրթ մարդուն՝ ուսյալից, իմաստունին՝ գիտունից, հանճարին՝ տաղանդավորից:
Հավատա՛ եւ գործիր՝ մշտապես ունենալով քո լրացուցիչ տարբերակը
Տիեզերքն ամփոփված է մտքի մեջ, միտքը սփռված է Տեզերքով մեկ: Տիրապետիր մտքիդ:
Հետեւիր մտքիդ ընթացքին, այլապես նա կպատժի քեզ, քանզի ով իշխում է մտքին՝ նա նրա բարեկամն է, ով չի իշխում՝ միտքը դառնում է նրա մեծագույն թշնամին:
Ապրի՛ր հավատով եւ ոչ՝ հույսով: ՀավատաԱզգիդ ուժին, կարողություններին:
Պայքարը կյանք է. նա ներդաշնակորեն պետք է ներառի ինչպես ուժ եւ վճռականություն, այնպես էլ՝ սեր եւ քնքշանք:
Հիշի՛ր, որ կարողանաս ապրել եւ ապրիր այնպես, որ քեզ հիշեն:
Եղի՛ր բնական. բնական է այն, ինչը մաքուր եւ արարչական է:
Որտեղ վերջանում է առաքինությունը, այնտեղ դադարում է արարումը: Որտեղ դադարում է արարումը, այնտեղ սկսվում է ավերումը: Որտեղ սկսվում է ավերումը, այնտեղ իշխում է կիրքը: Որտեղ իշխում է կիրքը, այնտեղ ձեւավորվում է տգիտությունը: Որտեղ ձեւավորվում է տգիտությունը, այնտեղ վերջանում է առաքելությունը: Որտեղ վերջանում է առաքելությունը, այնտեղ մեռնում եւ կանգ է առնում ամեն ԲԱՆ: Եվ ուրեմն՝ առաքինությունը նախապայման է առաքելության լինելիության:
Գերագույն Էության նյութական կերպավորումները անթիվ են՝ սկսյալ բյուրեղից եւ բույսերից, շարունակյալ՝ միջատներով, ծովաբնակներով ու թռչուններով եւ ավարտյալ՝ չորքոտանի ու երկոտանի արարածներով, բայց նրա բնույթի կրողը մեկն է՝ Աստվածային Էությամբ օժտված մարդը՝ Մարդ-Աստվածը՝ Հայը:
Հայի Գենը դեռեւս Հայ չէ: Հայը՝ Գենից ծնված բարեպաշտության եւ լինելիության մարմնավորումն է՝ ամրապնդված հաստատակամ զորությամբ եւ իմաստությամբ:
Հայ լինելու համար շնչի՛ր, տե՛ս, խոսի՛ր, շոշափի՛ր, պահի՛ր, կե՛ր միայն անարատը:
Ճանաչիր Ազգիդ պատմությունն ու մշակույթը, պաշտպանիր նրա լեզուն ու բարոյական օրենքները, եղիր հպարտ՝ Հայ լինելուդ համար:
Բոլոր արարածներն Աստծո ստեղծածն են, բայց Աստված բոլորին չէ ընտրյալ ստեղծել եւ բոլորը չէ որ ընկալում են Աստվածայինը:
Մի՛ նվաստացիր՝ անգամ քո Աստծո առաջ:
Մի՛ մոլորվիր Աստծո երեւակայական դրսեւորումներով, այլ գիտակցի՛ր Աստվածայինի արտահայտամիջոցները. ջրի մեջ՝ մաքրագործությունը, հողի մեջ՝ բերրիությունը, օդի մեջ՝ թթվածինը, հրի մեջ՝ ջերմությունը, եթերի մեջ՝ լույսի անսպառությունը, արարածի մեջ՝ առաքելությունը, պսակի մեջ՝ ընտանիքը, սեռայինի մեջ՝ սերը եւ սիրո պտուղ ուշիմ երեխաներ ունենալը, կյանքի մեջ՝ երջանկությունը, հյուրընկալության մեջ՝ օթեւանը, ցերեկվա մեջ՝ արարումը, գիշերվա մեջ՝ քունը, գաղտնիքի մեջ՝ լռությունը
Եղի՛ր ինքնաճանաչ, որ ճանաչես Էությունդ: Եղիր Էաճանաչ, որ ճանաչես Բնությունդ: Եղի՛ր բնաճանաչ, որ ճանաչես Ցեղդ: Եղի՛ր ցեղաճանաչ, որ ճանաչես Տիեզերքը: Եղի՛ր տիեզերաճանաչ, որ ճանաչես Գերագույն Էությունը: Ճանաչելով Գերագույն Էությունը՝ բացարձակ կդառնաս տարածության եւ ժամանակի մեջ:
Կյանքը ինչպես արարման, այնպես էլ քայքայման դանդաղ գործընթաց է ծննդի եւ մահվան միջև: Ինչ որ այդ պահին անում ես, հնարավոր է՝ քո վերջին արարքն է:
Կյանքը գործունեության ասպարեզ է: Այն տրված է սահմանափակ ժամանակով: Ընտրի՛ր ինչ որ բան եւ այն անվանիր սկիզբ, այնուհետեւ գիտակցի՛ր հետագա յուրաքանչյուր գործողությունդ:
Միշտ ոգեղեն պահի՛ր հպարտությունդ եւ համեստությունդ՝ այն ամբարտավանության ու մեծամտության չվերածելու համար:
Ոգուդ զարգացումը ներդաշնակի՛ր Ցեղիդ հավիտենության ապահովման հետ եւ կհասնես Բացարձակին ու Հավերժին, կմերձենաս Արարչին. դա է մեր Ցեղի Առաքելությունը:
Անցյալը, ներկան եւ ապագան մի ամբողջություն է, Ոգու դրսեւորման ու կատարելագործման հարատեւ ընթացք:
Դժոխքը մարդու՝ նյութական ու պատրանքային սահմանազանց վայելքների այլաբանական մարմնավորումն է, որը Ոգու տառապանքի արտացոլումն է:
Դրախտը մարդու՝ ճանաչողության եւ արդարադատության այլաբանական մարմնավորումն է, որը Ոգու կատարելության արտացոլանքն է:
Բացի Հայրենիք-Բնօրրանից՝ ունեցի՛ր քո հոգեւոր Հայրենիքը: Այն Հայ Աստվածների Տիեզերաաշխարհն է
Հիշի՛ր, որ քո մարմինն էլ Տիեզերք է. իր մեջ ունի բազմաթիվ կյանքեր ու մարմիններ: Դու՛ ես նրանց Արարիչը եւ սիրի՛ր այդ Մարմին-Տիեզերքը, ինչպես քո Արարիչն է սիրում քեզ եւ քո Տիեզերքը:
Ինքդ եղի՛ր քո ընդդիմախոսն ու հակառակորդը, որպեսզի հստակեցնես միտքդ ու ներաշխարհդ:
Կամենալը հարկադրանք չէ, այլապես դու կլինես քո թշնամին. կըվտանգես մարմինդ, ծուղակը կգցես՝ հոգիդ:
Ինչպես մոմը լույս չի տալիս առանց այրվելու, այնպես էլ մարմինն անշարժ է առանց Կենաց սկզբունքի: Մարմնում եղած Կենաց Սկզբունքը ոչ մի ձեւով ենթակա չէ ոչնչացման:
Մարմինը Կենաց Սկզբունքի եւ Ոգու Առաքելության իրականացմանն նախապայման է
Նյութեղեն է այն, ինչ զգայական է (ընդհուպ մինչեւ գենետիկ հիշողության երեւակումները):
Տիեզերքը նյութ է եւ լողում է Գերիմաստության հոգեւոր անեզրության մեջ
Գերիմաստության հոգեւոր անեզրությունն անսկիզբ է եւ անվերջ, այն հավերժ է: Հավերժը Գերիմաստության Առաքելությունն է
Ոչինչ պատահական չէ՛ եւ անհետեւանք չի՛ ավարտվում…- www.hayary.org  

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։