Վասն ազգային առանձնահատկությունների ընկալման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ Աիական Միաբանությունը առաջնորդվում է.

Հայ Ազգն Ընտրյալ է, Մարդ-Աստվածային որակով օժտված, Արարչաստեղծ Հայ Ցեղի Գենի եւ Ինքնության միակ ժառանգական կրողն է:

Հայ Ազգն ինքն է իր ճակատագրի ու Հայրենիքի տերը:

Հայ Ազգն առաջնորդվում է Հայրենիքի ազատության, անկախության, սեփական ազգային գաղափարախոսության, ազգային սեփականության՝ որպես տնտեսական հիմքի, ազգային հոգեւոր կերտվածքի եւ Հայ Ազգի ԱրարչԸնտրյալ եւ ԱստվածաԶարմ լինելու իրավունքի ու գիտակցության վրա:

Հայ Ազգը դատապարտում է ցեղապղծությունը, արնապղծությունը, ազգադավությունը, հայրենալքությունը:

Հայ Ազգը խստագույնս դատապարտում է հնազանդության ու ստրկացման ցանկացած քարոզ, դրսեւորում եւ առաջնորդվում է Ցեղապաշտին հատուկ հոգեբանությամբ:

Հայ Ազգն իր հոգեւոր, մտավոր, տնտեսական եւ այլ կարողությունները ուղղում է Ազգի ու Հայրենիքի բարօրությանն ու հզորությանը:  

Հայ Ազգի գոյատևումը, առաջադիմությունը հնարավոր է միայն ազատ, անկախ զարգացման պայմաններում:

Հայ Ազգը մերժում է օտար գաղափարախոսությունների եւ կրոնների մուտքը Հայաստան:

Հայ Ազգը  դատապարտում  է ու չի ճանաչում իրեն պարտադրվող եւ Ազգի ու Հայրենիքի շահերը նսեմացնող կամ վնասող ցանկացած որոշում կամ փաստաթուղթ:

Հայ Ազգը չի ընդունում որեւէ ազգի կամ պետության գերիշխանությունը եւ պատրաստ է համագործակցության հավասարի կարգավիճակով:

Հայ Ազգը պայքարում է իր նկատմամբ իրականացված Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար, պահանջատեր է իր մասնատված Հայրենիքի բոլոր տարածքների վերադարձման խնդրում եւ պատրաստ է պայքարի ու արդար վրիժառության:

Հայ Ազգն ընդունում է պայքարի այն բոլոր ձեւերը, որոնք անհրաժեշտ եւ օգտակար են Ազգի ու Հայրենիքի շահերը պաշտպանելու համար:

Յուրաքանչյուր ազգ ունի պատմական հիշողություն, այդ հիշողությամբ առաջնորդվելու իրավունք եւ տերն է իր պատմական անցյալի:

Հայ Ազգը չունի մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, սակայն, առաջնորդվում է պատմական փորձառությամբ:

Ազգի կամքի անտեսումը՝ բռնություն է:

Միայն ազգային անկախ պետականությունն է ազգերի հարատեւման գրավականը:

Յուրաքանչյուր ազգ ինքն է տերն իր Արարչատուր Բնօրրանի՝ Պատմական Հայրենիքի, ու պետք է ապրի եւ պետականություն կերտի իր Հայրենիք-Բնօրրանում:

Յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշման իրավունք իր Պատմական Հայրենիքի տարածքի վրա: www.hayary.org

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։