Վասն անկապության գովազդախրախճանքի կասեցման – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Իհարկե, հստակ է, որ գովազդը օգտակար գործ է կատարում տվյալ անձի կամ առարկայի ճանաչողության կամ գնողականության բարձրացման հարցերում:

Հայտնի է նաեւ, որ կա քաղաքական գովազդ:

Սակայն այն ինչ նկատում ենք այս օրերին հայկական հեռուստատեսությամբ, պարզապես զավեշտալի է: Երեւի պիտի կոչել հենց զավեշտի գովազդ:

Երեւանի ավագանու ընտրությունից ցայսօր ոչ մի բանով աչքի չնկած քաղաքապետն ըստ ամենայնի դեմ չի եղել, որ ինչ-որ խանութի (անունը տալով՝ մենք էլ չգովազդենք) մինչ քաղաքապետի ընտրություններն արված գովազդն ամեն օր. առավոտից իրիկուն ցուցադրվի, որի գլխավոր դերում քաղաքապետ Հայկոն է (հա, ընթացքում էլ Սփյուռքի նախկին նախարարի «Արի տուն» ծրագիրն են հակագովազդում, բա ինչ՝ մի քանի «գործ» միանգամից)… Ծիծաղելի ասվածը դեռ մեղմ է:  

Այն, որ իմ կարծիքով քաղաքապետը պիտի դադարեցներ գովազդի ամենօրյա թողարկումը, անգամ եթե դա կանանց ներքնաշորերի կամ տղամարդկանց դիմադրողականության բարձրացման մասին լիներ, անգամ պիտի դրամական փոխհատուցում տրվեր, եթե դա պահանջ էր պայմանագրային… Բայց չի կատարվել, ինչը նշանակում է, որ քաղաքապետը զանգվածային երեւալու խնդիր ունի այժմ…

Իսկ գործ չի արվում եւ նոր իրավիճակի գաղափարաբարոյական ձեւին համապատասխան՝ ամենօրյա գովազդով երեւանցիներին հիշեցվում է, որ չմոռանա՜ք արդեն նոր քաղաքապետ ունեք… Իսկ թանկացումների, աղբահանության, տրանսպորտի, ձմռան նախապատրաստական եւ այլ աշխատանքները լավ չեն կատարվում, քանի որ հակահեղափոխականները դեռ բոլորով չեն անդամագրվել ՔՊ-ին եւ հեղափոխականների փոխարեն չեն աշխատում…

Բայց, եթե այսպես թափով որ գնա, վարչապետն էլ կարող է գովազդի միջազգային ասպարեզ մտնել… Հատկապես որ սելֆի անելու միջազգային փորառություն ունի՝ Էլթոն Ջոն, Կանադայի վարչապետ, Փարիզի քաղաքապետ… այլոք … լա՜յն հասարակություն: Գուցե արդարացնու՞մ է, գուցե մե՞նք չենք հասկանում այս նոր իրավիճակի նոր գովազդային աշխարհակալ միտքը…- www.hayary.org

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։