Վասն անդարդ ապրելու տեսության հաղթանակի – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Երեւի թե եզակի դեպք է, որ պիտի շնորհակալ լինեմ նոր Հայաստանի կառավարիչներին, որ իմ բազում տարիների բացատրական աշխատանքը մի նախկին հարեւանիս նկատմամբ, ի վերջո ավարտին հասավ…

Ես այդ տարիների ընթացքում չէի կարողանում բացատրել, որ երբ ինչ-որ մեկին գեղցի եմ ասում, դա գյուղացին չէ: Իհարկե կան նաեւ գեղցի գյուղացիներ, ինչպես գեղցի քաղաքացիներ: Բայց դա այլ թեմա է…

Այսօրվա կառավարության կազմի մեծ մասը քո ասած գեղցիներն են, այս քանի օրը ինձ այս տխուր լուրը հայտնեց այդ հին հարեւանս… «Հիմա եմ հասկանում, որ անգամ եվրոպաներում ու ամերիկաներում, տո ռուսաստաններում էլ ուսանած եւ մեր երկրի հենց կենտրոնում ապրող այս մարդիկ քո ասած գեղցիներից են իրենց բուն էությամբ, մակարդակով ու ազգայինի ընկալմամբ… Էս թանկացումներն էլ մի կողմից, այս ձմեռ սրանք մեզ սոված կթողան… Հիմա եմ նաեւ հասկանում, թե տղերքս ինչու էին սրանց թրաշամանուկ ասում, երբ լսում էին հրաշամանուկ արտահայտությունը… Գեղցի լինելը դեմքին է գրված՝ կեցվածքի վրա, ոչ թե թրաշի վրա (իբր հասուն տղամարդու) կամ փողկապի ու կոստյումի, ոչ էլ այլ բանի»…

Շնորհակալություն հայրենի իշխանություններին, այս մի հարեւանի հետ բացատրվելու դարդից էլ պրծանք… - www.hayary.org

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։