Ինչպես փլուզել օտար երկիրը ներսից կամ լրտեսական կրքեր (Գնդապետ Դանի նոթերը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Գնդապետ Դանը ամերիկացի զինվորական է, հետախույզ, 24 տարի ծառայել է բանակում: Թոշակի է անցել 1995թ.: Կարեոր հետախուզական աշխատանքներ է կատարել Պարսից ծոցում, Մերձավոր Արեւելքում, Կորեայում եւ այլն: Վարել է զինվորական բարձր պաշտոններ եւ շտաբներում, եւ ռազմադաշտում: Հայտնի է բազմաթիվ քաղաքական, վերլուծական, «լրտեսական» հոդվածներով: Ունի գաղափարակիրների մեծ խումբ, որը զբաղվում է ազգային, ռազմավարական, պաշտպանական ու քաղաքական հիմնախնդիրներով:

* * *

Ավելի քան 20 տարի առաջ, երբ նորանկախ Հայաստանի քաղաքական դաշտում խոսում էի աշխարհի գաղտնի կառավարության, համաշխարհային գաղտնի կազմակերպությունների ցանցի կործանարար դավադրությունների մասին, որոնք առանց ծախսատար պատերազմների, ներքին ապազգային, հոգեխեղ եւ սեռամոլագար հասարակություններ ձեւավորելով աշխարհի տարբեր երկրներում, հասնում էին ազգամերժ եւ հայրենակործան հանրությունների ձեւավորմանը՝ տիրելով այդ երկրներին առանց մեկ կրակոցի անգամ… ինձ համարում էին ամեն ինչ մերժող ծայրահեղական եւ դավադրությունների տեսություններ հորինող…  

Երբ ասում էի, որ համասեռականները ու մյուս սեռամոլագարները աղանդավորականների նման սկսելու են մարդկանց տան դռները թակել, անգամ դպրոց ու մանկապարտեզ մտնել եւ սեռական փոքրամասնությունները՝ պետական գրանցում ստացած համայնքներով փոխարինել … ինձ արդեն մեղադրում էին ուրիշների տեղաշորի մեջ մտնելու համար… Չմտածելով անգամ, որ սեփական տեղաշորն են շուտով պաշտպանելու այդ վտանգներից: Նմանատիպ կարծիքներ ու զարգացումներ եղան նաեւ մարդկանց (անձնական տվյալների, անգամ մատնահետքերի ու աչքի ծիածանափայլ թաղանթի մեկտեղ կուտակման) համարակալման, սոցիալական, ապա նույնականացման քարտերի, չիպավորված անձնագրերի գործընթացից մինչեւ մարդկանց չիպավորման վտանգների ներկայացման աղմուկի ժամանակ

Շուրջ 2 տասնյակ տարվա իմ պայքարը, որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ, տվել է իր արդյունքները (այդ վտանգները ոչնչացվել են հենց պետական համակարգում, ինչը հիմքից է ջարդել ներդրված վտանգները…), ինչի համար աչքիս չեն գալիս այն դժվարություններն ու զրկանքները, սին մեղադրանքները, որ կրել եմ տարիներ շարունակ ոստիկանության, դատախազության, ազգային անվտանգության, ապա նաեւ դատական մարմինների կողմից եւ կալանավայրում:

Այսօր արդեն բացահայտ բոլորն են խոսում գաղտնի կազմակերպությունների դավադրությունների մասին, ավելի նորանոր տվյալներ ներկայացնելով, ԼԳԲՏ եւ ամենատարբեր աղանդավորական համայնքների վտանգների մասին, ինչպես նաեւ մշակութային, պատմագիտական եւ օտարների պատվերով այլ ոլորտներ ներխուժած կեղծարարությունների եւ ապազգային դրսեւորումների մասին…

Ժամանակին խոսել եմ նաեւ այլասերվածների, խառնարյունների եւ հայի անվան տակ ծպտյալ ոչ հայերի մասին… Այստեղ եւս անուններ են տրվել եւ այս վտանգն էլ է բարձրաձայնվել մինչեւ պետական ամենաբարձր օղակներ: Սակայն ինչպես այս, այնպես էլ վերոնշյալ բոլոր վտանգներն էլ միշտ են առկա, քանի դեռ Երկիր մոլորակը չարի իշխանության տակ է, ուստի պետք է պայքարի կրակը միշտ վառ պահել, որպեսզի այլեւս խրոնիկ խորացումների եզրին չկանգնենք…

* * *

Չարիների նենգ դավադրությունները Արիների ցեղի նկատմամբ, ինչպես Վիշապազուների ցեղի գործակալների դարավոր քայքայիչ գործունեությունները Հայաստանում նորություններ չեն

* Ինչպես փլուզել օտար երկիրը ներսից կամ լրտեսական կրքեր

Եթե մտադիր եք ծնկի բերել որեւէ մրցակից հզոր երկրի, որի կենսափիլիսոփայությունն ի սկզբանե եղել է ուժեղ, անկախ եւ ամբողջական լինելը, եւ դա նրան հաջողվել է, եւ որը ձեր երկրի մրցակիցն է ու շահերի հակառակորդը, բայց դուք չեք ցանկանում այդ երկրին պատերազմով՝ ռազմական ուժով ծնկի բերել, ապա սույն հարցադրման պատասխանը շատ պարզ է. այդ երկիրն ու նրա հասարակությունը պետք է ոչնչացնել ոչ թե դրսից՝ պատերազմելով, այլ ներսից՝ փլուզելով:

Թեեւ ի տարբերություն ռազմական միջոցներով հաղթանակի, այս տարբերակը պահանջում է մեծ համբերություն ու ավելի երկար կարող է տեւել, սակայն հասարակությունը ներսից փլուզելու այս մարտավարությունը կլինի նույնքան, եթե ոչ ավելի արդյունավետ: Երբ ընտրում եք «ներսից ոչնչացման» տարբերակը, ապա  դրա համար օգտագործում եք այդ երկրի ժողովրդին: Եվ այս դեպքում թե՛ ձեր ռազմական ուժերի կորուստն է բացառվում, թե՛ ձեր ռազմական ենթակառուցվածքն է անվնաս մնում:

Յուրաքանչյուր երկրում կան մի քանի կարեւորագույն ոլորտներ, որոնք սահմանում ու ձեւավորում են հասարակության համոզմունքները եւ կյանքը: Հենց այդ ոլորտներն են այն առանցքային թիրախները, որոնք պետք է ենթարկվեն հարձակման: Գնդապետ Կլաուզիվիցը իր «Պատերազմ» գրքում անդրադարձել է այս խնդրին, թե ինչպես է պետք հայտնաբերել եւ նշանառու հարձակում գործել այն ոլորտների վրա, որոնք հանդիսանում են այդ երկրի հիմնասյուները կամ հասարակության ծանրության կենտրոնը:

Ծանրության կենտրոնը հենց այն առանցքային կարեւորագույն տարրն է, որը վերահսկելու կամ ոչնչացնելու դեպքում առավելագույն վնաս եք պատճառում հակառակորդին, որը եւ ձեր վերջնական նպատակին հասնելու կարեւորագույն գործոնն է:

Պատերազմի այս տարբերակում, երբ ընտրում եք թշնամի երկիրը «ներսից փլուզելու» մարտավարությունը, առանցքային հարցը պետք է լինի, թե ինչպե՞ս ձեւավորել եւ վերահսկել այդ երկրի բնակիչների միտքը, մտածողությունը: Դո՛ւք պետք է ձեւավորեք ժողովրդի միտքը, վերահսկեք կյանքին նայելու ու այն արժեւորելու բարոյահոգեբանական, հոգեւոր արժեհամակարգը, որի վրա հիմնված է նրանց կեցությունը: Ձեւավորելով ու կերտելով նրանց ընդհանրական միտքը՝ կկարողանաք նրանց հանգիստ ճանապարհել դժոխք

Ծանրության կենտրոնների վերահսկումով հնարավոր է իրականացնել երկրի անկումը, այն «ներսից փլուզելու» ճանապարով: Դա ճշմարտության նրանց ընկալման մեզ ցանկալի փոփոխությունն է, ապագա սերունդներն են, քաղաքական փիլիսոփայությունն ու ազգայնականության զգացումը, ինչպես նաեւ երկրի տնտեսությունը:

Եթե ուզում ես ձեւավորել քեզ ցանկալի ճշմարտությունը, պետք է վերահսկես լրատվամիջոցները: Մեր օրերում մարդկանց մեծամասնությունը կյանքի մասին հիմնական տեղեկությունները եւ պատկերացումները քաղում է լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, մամուլ եւ այլն): Լրատվամիջոցները եւ հեռուստատեսությունը ձեւավորում են կյանքի պատկերը: Եթե այդ պատկերն անընդհատ խեղաթյուրվում է, ապա ժողովուրդն այդ խեղաթյուրումն ընդունում է որպես ճշմարտություն: Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել, եւ հասարակությունն այդ սուտն ի վերջո կընկալի իբրեւ փաստ:

Օգտագործելով հանրային ծրագրերը, ինչպիսիք են հեռուստատեսությունը, ռադիոն եւ տպագիր մամուլը, դուք կարող եք ազդել, իշխել եւ վերահսկել հասարակության ճնշող մեծամասնության միտքը ցանկացած բնագավառումԱյս կործանարար ազդեցությունը պետք է ներառի «մեկ փլուզող խումբը մյուսի նկատմամբ բորբոքելու» ռազմավարությունը, որպեսզի հասարակության մեջ առաջանան ներքին տարաձայնություններ: Անհրաժեշտ է նաեւ տարածել վարկաբեկող նյութեր, խարխլել ազգային արժեքներն ու նրա բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգեւոր հիմք եւ ստեղծել թերահավատություն ազգային ինքնատիպ մշակույթի նկատմամբ: Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր:

Ձեւավորել ապագա սերունդներին, վերահսկել դասագրքերը, դպրոցները: Ուսման մեջ խրախուսել եւ առաջ քաշել այն երեխաներին, որոնք հակված են ձեր սկզբունքներին ու գաղափարախոսությանըԱպագա սերունդներին պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլԽուսափեք դասավանդման ժամանակ երեխաներին տալ հիմնական փաստեր իրենց իսկ պատմությունից եւ սահմանադրական իրավունքներիցՍովորեցրեք նրանց, որ բնական ագրեսիան սխալ է, իսկ հլու-հնազանդությունը ճիշտ է: Նրանց պետք է սովորեցնել, որ բարոյական արժեքների հիմքերին հետեւելը թուլություն եւ ստրկություն է, այդ արժեքներից պետք է հրաժարվել՝ հանո՛ւն ազատությանՆաեւ պետք է ներշնչել, որ վերանայեն իրենց հայրենասիրության հին հայեցակարգը եւ ընդունեն ձե՛ր տեսակետները: Սովորեցրեք դեն նետել հին արժեքներն ու ավանդույթները: Զգուշորեն համոզեք, որ, ի վերջո, դուք չեք ուզում իրենց հին ավանդական հավատալիքների պատճառով վիրավորել որեւէ մեկին, այլ ցանկանում եք միայն կրթել:

Ներշնչեք նրանց, որ ատրճանակները վտանգավոր են, որ դրանք սոցիալապես անընդունելի չարիք են հասարակության եւ հատկապես երեխաների համար (շատ կիրառելի է հատկապես խաղաղ կամ թավշյա հեղափոխությունների ժամանակ՝ ձեռքերը վեր բարձրացրած՝ անզեն ձեռքերով…):

Ձեւավորեք քաղաքական գաղափարախոսություն՝ ներթափանցելով կառավարություն:

Ձեր գաղափարների համակիրներին պաշտոններ տվեք եւ բարձրացրեք նրանց բոլոր մակարդակներում՝ որքան բարձր, այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն եւ ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով, հասարակությանը խոստանալով լուծումներ եւ բարեկեցիկ, լավ կյանք: Աստիճանաբար ավելացնելով վերահսկողությունը եւ կառավարության կախվածությունը ձեզանից՝ փոխեք օրենսդրության նկատմամբ վստահությունը:

Նշանակելով կոռումպացված դատավորներ, որոնք չենք գործի Սահմանադրության շրջանակներում, նպաստեք, որ հասարակության մեջ ծնվի անպատժելիության մթնոլորտ, անվստահություն, դժգոհություն եւ, որ ամենակարեւորն է, անհուսության զգացողությունԵթե կարողացել եք ներթափանցել եւ հասնել բարձր պաշտոնական դիրքերի, ապա ամենաբարձր մակարդակներում կարող եք նաեւ բյուջետային կրճատումների միջոցով թուլացնել այդ երկրի բանակը: Բանակի համար ստեղծեք եւ ավելացրեք անհարկի սահմանափակումներ ու պարտավորություններ, ստեղծեք զինվորին նվաստացնող մթնոլորտ եւ դրանով կկարողանաք բարոյալքել բանակը թե՛ հոգեբանորեն եւ թե՛ մարտունակության առումով: Մի երկիր առանց ուժեղ բանակի անպաշտպան է ու խոցելի եւ նման է ճիրաններ ու ժանիքներ չունեցող վագրի կամ պոզեր չունեցող ցուլի:

Հզոր ազգը, հասարակությունն իր հիմքում ունի իր եզակի մշակույթն ու լեզուն: Ապազգայնացնելով հասարակությանը՝ «ջրիկացրեք» նրա մշակույթն ու լեզուն: Անցյալի նրանց ազգային հերոսները պիտի վարկաբեկվեն ու դառնան անկարեւոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որպեսզի հասարակության, հատկապես երիտասարդության համար նրանք չդառնան հերոսության տիպարներ:

Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն: Հարված հասցրեք լեզվին՝ խեղելով այն: Մշակույթն ու լեզուն են ի վերջո միավորում ժողովրդին. եթե օրենսդրական գործողությունների եւ սոցիալական ճնշման միջոցով կարողանաք շահարկել այդ երկու կարեւորագույն տարրերը, ապա կկարողանաք թուլացնել ցանկացած երկրի հիմքերը: Ի վերջո, ազգայինից հրաժարումը եւ բազմաբնույթ մշակութային հայեցակարգը հասարակությանը տանում են դեպի մահաբեր թուլացում:

Տնտեսությունը դարձրեք ծախսարար՝ ծախսե՛լ, ծախսե՛լ եւ ծախսե՛լ, հարկե՛ր, հարկե՛ր եւ հարկե՛ր,- սա պիտի լինի «ներսից փլուզելու» ձեր ծրագիրը: Երկիրը հզոր է, երբ տնտեսությամբ եւ ֆինանսապես անկախ է: Նման երկրում ժողովուրդը շատ պահանջներ չունի իր կառավարությունից, իսկ երբ ազատ ժողովուրդը կախվածություն չունի կառավարությունից, նշանակում է՝ կառավարության իշխանությունը եւ վերահսկողությունը սահմանափակ են:

Օրենքի եւ օրինականության հիմքով պետական գանձարանից վերցրեք հնարավորինս մեծ գումարներ եւ իրականացրեք երկու կարեւոր նպատակ:

Առաջին՝ հանրային եւ մասնավոր բիզնեսը, որոնք ունեն կանոնակարգված օրենքներ, դրեք պետությունից ուժեղ կախման մեջ, որից հետո սկսեք թելադրել նոր պայմաններ:

Երկրորդ՝ երկիրը դրեք «պարտքի տակ» եւ նվազեցնելով արժույթի դրամային արժեքը՝ խափանեք տնտեսության զարգացումը:

Եվ, իհարկե, հոգալով բոլոր ծախսերը, այս գործընթացը պետք է ներկայացնեք, թե իբր կառավարության կողմից կատարվող շահեկան նպաստների դիմաց ժողովուրդը պետք է «ներդրում անի», դուք դրանք պետք է բերեք հարկային դաշտ ու հարկեք նրանց: Սրանով դուք գողանում եք հասարակության աշխատավորի գրպանի փողը եւ միաժամանակ նրանց անկախությունը: Ի վերջո, եթե դուք բավարար չափով, անընդհատ, բարձրացնում եք հարկերը եւ ապրանքների գինը, մյուս կողմից ավելացնում երկրի արտաքին պարտքը, ապա կկարողանաք ֆինանսապես այն աստիճանի ճնշել ժողովրդին, որ ստրկությունից ծանրաբեռնված երկիրը ենթարկվի փլուզման:

Հիշատակված համակարգային այդ մի քանի կենտրոնների ծանրության առանցքները ենթարկելով ձեռնածության եւ խելամիտ ուղղորդումների՝ կկարողանաք համբերությամբ, ժամանակի ընթացքում իրականացնել նույնիսկ ամենահզոր երկրի կործանումը՝ օգտագործելով իր իսկ քաղաքացիներին:

Այս ամենի հեգնանքը կայանում է նրանում, որ ընդամենը մի քանի սերունդների ընթացքում ձեր կողմից ուսուցանված բազմությունները համոզված կլինեն, որ լուսավոր ապագա կերտելու այս հնարավոր ուղին, որը դուք եք ձեւավորել նրանց կործանելու համար, մարդկության համար լավագույն լուսավոր ճանապարհն է, եւ նրանք միշտ կերազեն նման ճանապարհ:

Այսպես դուք «երկիրը ներսից փլուզելու» այս մարտավարությամբ կկարողանաք վերահսկել ձեր հզոր մրցակցին ու առանց կենտ մի կրակոցի ու առանց մեկ կաթիլ արյան ոչնչացնել նրան:

Աշխարհի վերաձեւման ճանապարհին հին ու նոր ծրագրեր են հայտնվումՄիջազգային ծրագրերում շրջանառության մեջ են դրվում ոչ միայն երկրները կազմաքանդելու, նաեւ ոչնչացնելու, ժողովուրդներին ստրկացնելու կամ մարդկանց բարոյազրկելու ու ապազգայնացնելու տարաբնույթ ծրագրեր եւ օրենքներ, այլեւ քարտեզներ, որոնք բացի քարոզչական նպատակներ հետապնդելուց՝ ծառայում են որպես խայծեր, հետագա ռազմա-քաղաքական տեղաշարժերի համար:

Ցավոք, Հայաստանը որպես միջազգային ծրագրերի նախաձեռնող կողմ, դեռ հանդես չի գալիս (չնայած վերջին տարիներին արտաքին փոխլրացնող քաղաքականությամբ հասնում էր նման կարգավիճակի…):Իսկ բանակցել կարելի է բոլոր ուղղությունների հետ, նաեւ մեր կողմից պիտի ծրագրեր առաջադրվեն բոլոր համաշխարհային բեւեռների ու շահագրգիռ կողմերի համար: Իհարկե փոխշահավետ, բայց կարող են նաեւ պաշտպանվել մեզ շահեկան այն ծրագրերը, որ կառաջադրեն ուրիշները:

Հայտնի է, որ աշխարհաքաղաքական հիմնական փոփոխությունները կատարվել ու կատարվում են համաշխարհային գլխավոր խաչմերուկում՝ Մերձավոր Արեւելքում, որից հետո սկսում են ծավալվել տարբեր ուղղություններով:Հայկական լեռնաշխարհն այսօր, որպես ինքնուրույն տարածաշրջան, «չի աշխատում», քանի որ Մերձավոր Արեւելք-Կովկաս կապը թուրքական ջանքերով «փակել է» բնական ու պատմական հայկական գործոնի ճանապարհըԲայց ոչ բոլոր համաշխարհային քաղաքական ուղղություններն են թուրքահաճ, ուստի պաշտոնական Երեւանը պետք է իր արտաքին քաղաքականության մեջ ներառի Մերձավոր Արեւելք-Հայկական Լեռնաշխարհ-Կովկաս ձեւակերպումը (Հայկական լեռնաշխարհը իր բնիկներով՝ հայերով, միշտ է եղել, վկա՝ համաշխարհային պատմությունն ու քարտեզագրությունը, մինչդեռ այսօրվա արհեստածին երկրներն ու ազգ հորջորջվողներն ընդամենը խառնածին զանգվածներ են՝ անծագում եւ անհայրենիք)…

Իհարկե, միանգամից հնարավոր չէ միջազգային օրակարգում ամրագրել «Հայկական լեռնաշխարհ» տարածաշրջանը, բայց քանի որ Մերձավոր Արեւելքի հետ կապված եւ աշխարհի վերաձեւմանը նպաստող բոլոր ծրագրերում իրապես առկա է Հայկական բարձրավանդակը, քայլեր պետք է արվեն մշտապես: Հատկապես այն դեպքերում, երբ Արեւմտյան Հայաստանի տարածքում խոսք է լինում երբեւէ չգոյ Քրդստանի ստեղծման մասին:

Թուրքիայի (նաեւ Ադրբեջանի) մասնատման ցանկացած ծրագիր պետք է ներառի հայկական հարցը՝ հայ դատն ամբողջապես, եւ սրան պիտի ձգտի ու հասնի հայությունը, նախեւառաջ Հայաստանը:

Ի վերջո այսօր Կովկաս-Այսրկովկաս ասված տարածաշրջանում կարելի է նախաձեռնել քայլեր, որոնք կտանեն դեպի Արեւմտյան Հայաստան ու այլ հայապատկան տարածքներ:

Հայ Արիական Միաբանությունը վաղուց առաջարկել է մի քանի ծրագիր, որոնք կնպաստեն Հայկական լեռնաշխարհի գործոնի աշխուժացմանը:

Այսօրինակ քաղաքականությունը նաեւ անօգտակար կդարձնի այն ծրագրերի մուտքը Հայաստան, որոնք միտված կլինեն մեր պետության կազմաքանդմանը, ժողովրդի տրոհմանը եւ մարդկանց հոգե-բարոյական խեղմանը

Փա՛ռք Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին: Փա՛ռք Հայ Նախնյաց:

 «Լուսանցք» թիվ 20 (498), 2018թ.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=134904677491858&id=100029169784366Ինչպես փլուզել օտար երկիրը ներսից կամ լրտեսական կրքեր (Գնդապետ Դանի նոթերը)

 «Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնումhttp://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանցգրադարանում եւ pressa.ru-ումhttp://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

http://ww.hayary.org/wph/?p=6990Մեր միակ ուղին՝ հայահավատ եւ հայահավաք Հայաստան եւ հայաստանակենտրոն հայություն – Անհոգի պետականությունը ազգային միտքը ստորադասում է միջազգային ապազգային իրավունքի առաջ՝ սպանելով նաեւ ազգի մարմինը՝ հայրենիքը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… / Կրկին ասուն եւ անասուն մարդկային պայքարի բովում… Հատված ԱՄՆ-ի 1945թ. ԿՀՎ տնօրեն Ալեն Դալեսի ելույթից… Մոսկվան ԱՄՆ-Կանադա-Եվրոպա բեւեռին փորձում է դիմակայել Եվրոպա եւ Ասիա (որոշակիորեն նաեւ Հարավային Ամերիկա) բեւեռով… Մարդկանց համարակալման գործընթացը հասավ չիպավորման վերջաբանին – «ոսկե միլիարդի» տեսությունը… Ինչպես փլուզել օտար երկիրը ներսից կամ լրտեսական կրքեր (Գնդապետ Դանի նոթերը)… Աշխարհի վերաձեւման ճանապարհին հին ու նոր ծրագրեր են հայտնվում…

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։