Անիշխանությունը (Անիշխանականություն, Անարխիզմ), որպես Բնապաշտություն եւ ոչ՝ Բռնապետություն – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ներկայիս նյութախեղդ աշխարհը, որն ընդհամենը մի քանի հազարամյակներ է ինչ որդեգրել եւ առաջնորդվում է «մարդադիր օրենքներ»- ի թելադրանքով, արդեն շտապում է դրանք հատկապես գաղափարա-քաղաքական, ռազմա-տնտեսական համակարգերով ու բուն զինական (պատերազմի հրահրման) ճնշիչ գործողություններով «աստվածայնացնել», միտումնավոր մոռացության տալով կամ տգիտորեն չիմանալով, որ «Արարչադիր օրենքներ»-ը թղթի վրա գրվելով եւ ավերիչ, անբարո ու լկտի պարտադրանքներով չեն ամրագրվում:

Ավելին՝ պարտադրանքների դեպքում գործելու է «քաղաքական բումերանգի» պարտադիր հարվածը:

Մարդկային վերոնշյալ, հերթական անամոթությանն այստեղ էլ, դեռեւս, շարունակում է հակադրվել արարչական ուժով օժտված, աստվածային աշխարհներով անցած անջնջելի «չգրված օրենքներ»-ի ոչ միայն ավանդական իրավավան, այլեւ մտա-հոգեւոր հզոր ներկայությունը

Երկնային Սրբազան Իշխանության՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի հետեւորդները, դարեդար հակադրության մեջ են «մարդադիր (իրականում՝ մարդատյաց եւ մարդակեր) օրենքներ»-ի հետեւորդների հետ եւ սրանց կողմից որակվում են բազմապիսի պիտակներով, հատկապես՝ որպես անիշխանականներ՝ անարխիստներ:

Սակայն, երբ բաց աչքերով ենք նայում իրականությանը, ապա նշյալ անիշխանականները չեն ճանաչում արհեստածին ու հակաբնական, երկնայինն անտեսած եւ այլեւս հողայնացված՝ զուտ երկրային ու բացառապես մարդկային սահմանափակ ու իրավիճակային օրենսդրությունը եւ շարունակում են ճանաչել միլիոնավոր տարիներ՝ ի վերուստ ծինաբանորեն (գենետիկորեն) ամրագրված ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ը՝ ԱՐԱՐՉԱԴԻՐ ՕՐԵՆՔՆԵՐ-ը

Մարդկային այս տեսակը, յուրաքանչյուր ազգի մեջ, այդ թվում՝ նաեւ հայերիս, ազգային ինքնությամբ եւ էությամբ, հոգեբանությամբ եւ մտածողությամբ, բարոյականությամբ ու կացութաձեւով առաջնորդվող հավաքականությունն է, որն ամեն ազգի մեջ միջուկ-սերուցքի՝ ազգային արժեհամակարգը պահպանողների, ապազգայինին դիմադրողների եւ տեսակի առաքելությունն իրականացնողների դերն է կատարում: Այս հավաքականության ոչնչացումը հանգեցնում է տվյալ ազգի հոգեւոր, մտավոր ու մարմնական կործանմանը՝ ձուլմանը այլերի հետ:

Անիշխանականությունը ավերիչ ուժի նկատմամբ՝ հատուկ է բոլոր բնածին ազգերին, նաեւ՝ Արարչածին Հայ Ազգին, որի Գենի մեջ դա ամրագրված է ի ծնե ի բնե, որպես Արարչական Ծածկագիր, եւ Հայ Տեսակի անկործանելիության գրավականն է, իսկ երաշխիքը կհանդիսանա ձեւավորված ու կազմակերպված, հայոց մտքի, գաղափարների ու նպատակների եւ հավատի վրա ամրացած հայ ազգայնականությունը, որ դառնում է բազմոլորտ գործառույթներով կաղապար՝ հայի ինքնապաշտպանության, ինքնակազմակերպման եւ ինքնահաստատման համար… Հայոց հավատի շրջանակներում հատուկ ամրագրված է թաքնագիտության դերը եւ կիրառման ձեւերը… Հայ արիականները այսօրինակ հայ ազգայնականության կերտման ջատագովներ են:

Հայ ազգայնականների անիշխանական հաստատուն կեցվածքը միայն կչեզոքացնի Հայաստանն ու Հայությանը ոչնչացման դատապարտած՝ արհեստածիններից արտատպված ապազգային ու հակամարդկային իրականությունը: Միայն հայ ազգայնական Ոգե-Գաղափարական Շարժումը կվերաբացահայտի ու կնպատակամղի հայի ներքին աստվածադիր հզորությունն ու արարչական կարողությունները, որի կառուցած պետությունն ու պետական կարգը կլինեն ամենակատարյալն ու բնականը:

Այստեղ մի փոքր կամգ առնեք՝ պարզաբանման համար: Երբ նշվում է անիշխանական եզրը, տպավորություն է ստեղծվում, թե խոաքը հակաիշխանական, հակապետական, անգամ հակազգային երեւույթների մասին է: Սակայն, լրիվ այլ բանի մասին է խոսքը:

Երբ բնական երեւույթների բացատրության մեջ գրեթե որպես հոմանիշներ են կիրառվում բնական, բնազդային, բնազգացական, բնախոսական … բնազանցական եզրույթները, ապա խառնվում է բնապաշտական ընթացքը: Որեւէ բնական հասկացողության զանցառնումը չի կարող դիտարկվել դրական իմաստով, այսինքն՝ բնազանցությունը (որ անգամ որոշ գիտական աշխատություններում է դրականորեն երանգավորված) չի կարող լինել հոմանիշ բնապահպանությանը, բնական ընթացքի հետ համարափ ընթանալը:

Այս տեսանկյունից Անիշխանականությունը ոչ թե իշխանազանցություն կամ պետական կարգի զանցառնում է ուղղակի իմաստով, այլ բնական օրենքներից ու ապրելակերպից շեղված տվյալ պետության ապազգային եւ անմարդկային օրենքներին կամ միջազգային կարգերին անհնազանդվելն է՝ վասն բնականի պաշտպանության… Անիշխանականությունը՝ Երկնային Սրբազան Իշխանության հաստատմանն է ձգտում՝ երկրային մարդադիր, ինչպես վերը նշվեց, մարդատյաց եւ մարդակեր օրենքներ»-ի իշխանությունը չնդունելով:

Այն անիշխանությունը, որը կառաջնորդվի բնազանցությամբ՝ անարխիզմից կվերաճի բռնապետության, ինչպես հաճախ ազգայնականությունն է (նացիոնալիզմ) ազգայնամոլության (շովինիզմ) վերածվում, երբ նույն բնազանցության գերին է դառնում…

Հայկական անիշխանական գաղափարախոսությունը դժվարին, սակայն, պարտադիր ու պատվաբեր ճանապարհ ունի անցնելու եւ այն, ի դեմս հայ դասական ազգայնականության ներկայացուցիչների՝ վաղուց իր սերմերն է ցանում արդի հայ իրականության մեջ: Մինչ այժմ անիշխանական դրսևորումները երեւակվել են անհատական կերպով՝ հայ առաջադեմ ու նվիրյալ մտավորականների, պետական եւ այլ գործիչների  կյանքի ու գործունեության միջոցով: Սրանք են, որ հանդիսացել են Ազգի-Ցեղի ներքին շարժիչ ուժը եւ Նժդեհի բնորոշմամբ՝ Ցեղը (Հայ Գենի բացարձակությունն ու բացառիկությունը) կրել են իրենց մեջ, եղել են ցեղակրոններ:

Հայ Արիական Միաբանության գաղափարախոսության առանցքը, հաշվի առնելով գոյություն ունեցող աշխարհակարգը, կառուցված է հենց անիշխանական գաղափարների հիմնարար սկզբունքների վրա: Հայ-Արիականությունն ինքն արդեն իսկ Տիեզերաիմաստ երեւույթ է եւ հակադիր է հողածնային (թերեւս՝ տիղմածնային) մարդատյաց-մարդակեր բնույթի ցանկացած արժեքի: Ազգայնական, անիշխանական գաղափարաբանությունը հենված է հավիտենարժեք հասկացությունների, ազգային, համամարդկային ու համատիեզերական համադրելի օրինաչափությունների վրա, ուստի անկասելի է շարունակական ԲՆԱՊԱՇՏԱԿԱՆ ընթացքը եւ բոլոր ձեւախեղումները ժամանակավոր երեւույթներ են, խստագույնս պատժելի ՏԻԵԶԵՐՔԻ (իմա՝ ԱՐԱՐՉԻ) կողմից…  

Իսկ Անիշխանականությունը անհրաժեշտ է ընկալել որպես Բնապաշտություն՝ նախոսական քաղաքականություն, Բնակրոնություն (հետեւելով Ցեղակրոնության՝ Ցեղը կրելու մեկնությանը):

Վերափոխելու է նաեւ համաշխարհային արժեքային համակարգը, որի ընթացքում հսկայաբար մեծանալու է Հայաստանի ու Հայության դերն ու նշանակությունը եւ մենք հիմք ենք դնելու նոր քաղաքակրթությանը՝ վերականգնելով ԱՐԱՐՉԱԴԻՐ ու մնայուն  ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԸ:

«Հայեր» («Հայ-Արիներ»-ի եռամսյա հավելված)

Թիվ 3, սեպտեմբեր, 2002թ.- www.hayary.org

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=138800847102241&id=100029169784366Անիշխանությունը (Անիշխանականություն, Անարխիզմ), որպես Բնապաշտություն եւ ոչ՝ Բռնապետություն

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.orgգլխավոր խմբագիր

https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։